ԵՐԵԽԱՆԵՐԻ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԸ
1. Ո՞վ է համարվում երեխա:
----------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------
Երեխա է համարվում 18 տարեկան չդարձած յուրաքանչյուր մարդ և հռչակում է , որ երեխան լիարժեքորեն օժտված է մարդու իրավունքներով:
2. Ի՞նչ է երեխայի իրավահավասարությունը:
------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------
3. Գիտե՞ս, որ ըստ ,,Երեխայի իրավունքների հռչակագրի,, երեխան ունի հատուկ պաշտպանության և հատուկ հոգատարության կարիք, որ մարդկությունը կարող է տալ երեխաներին լավագույնը:
----------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------
4. Ըստ հռչակագրի 10 սկզբունքի՝ ձևակերպված են երեխաների հատուկ պաշտպանության, խտրականությունից զերծ մնալու, անվան ու ազգության, կրթության, ժամանցի, աջակցող միջավայրի ու առողջության պահպանման, ներդաշնակ զարգացման, անտեսումից, դաժան վերաբերմունքից, շահագործումից և աշխատանքի վատթարագույն ձևերից զերծ մնալու մասին: Նշվածներից քեզ ինչպիսի՞ սկզբունքներ են ծանոթ: Հիմնավորել:
------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------
5. Առանց խտրականության: Բոլոր երեխաներն օժտված են նույն իրավունքներով և երբեք չպետք է ենթարկվեն խտրականության: Երեխաների իրավունքները հավասար են՝ առանց որևէ խտրականության, անկախ երեխայի կամ նրա ծնողների կամ օրինական խնամակալների ռասայից, մաշկի գույնից, սեռից, լեզվից, կրոնից, քաղաքական և այլ համոզմունքից, ազգային, էթնիկական կամ սոցիալական ծագումից, գույքային դրությունից, առողջական վիճակից և ծննդից կամ այլ կարգավիճակից: Համագործակցելով իրավունքի հետ՝ շարադրիր մտքերդ…
Իմ կողմից ընդունելի են…
---------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------
6. Երեխայի շահերը գերակա են: Բոլոր չափահաս մարդիկ պետք է նկատի ունենան, որ երեխաներին պետք է արժանացնեն ամենայն ուշադրության՝ լավագույն շահերին առաջնեհերթություն տալով: Անեն լավագույնը նրանց համար և հարգեն երեխայի որոշումները, իսկ իրենք որոշումներ ընդունելիս պետք է մտածեն, թե այդ որոշումներն ինչպես կանդրադառնան երեխաների վրա: Պետք է հարգել երեխայի որոշումը՝ ընդունելով լավագույն շահերը:
Ի՞նչ կասես:
------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------
7. Կյանքի ու զարգացման իրավունք:
Երեխայի տնտեսական և սոցիալական իրավունքների հիմքում ընկած բանաձևը սահմանում է երեխայի՝ կյանքի իրավունքն ամրագրող հոդվածում: Հոդվածը ոչ միայն խոսում է երեխայի ապրելու իրավունքի մասին, այլև սահմանում է նրա գոյատևման ու առողջ զարգանալու իրավունքը:
Պետությունը հնարավոր առավելագույն չափով պետք է ապահովի երեխայի գոյատևումը և առողջ զարգացումը: Էլ ի՞նչ ես հասկանում այս իրավունքը ընթերցելիս:
------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------
8. Լսված լինելու իրավունք:
Հարգանքն է երեխայի կարծիքի նկատմամբ: Իր հայացքները արտահայտելու և ձևակերպելու ընդունակ երեխայի համար պետությունն ապահովում է դրանք ազատորեն արտահայտելու իրավունք, հատկապես, եթե խոսքը վերաբերում է երեխայի շահերին:
--------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------
------------------------------------------------------------------------------------------- Կոնվեցիայում առանձնահատուկ ընդգծվում է երեխայի ընտանիքի դերի, նրա հեղինակության ու պատասխանատվության կարևորությունը: Երեխայի բարեկեցության համար ընտանիքի կարևորությունը ընդունելու հետ մեկտեղ ,, Երեխաների իրավունքների մասին,, ՄԱԿ-ի կոնվեցիան նաև ճանաչում է երե- խաներին որպես իրավունքներով օժտված անհատականություններ և, նրանց զարգացող ունակություններին զուգընթաց, երաշխավորում անհատականու-թյան, մասնավոր կյանքի, տեղեկություններ որոնելու, ստանալու և հաղորդելու, մտքի, խղճի ու կրոնի ազատության, կարծիքն ազատորեն արտահայտելու և հանրության մեջ մտնելու, ինքնահաստատվելու և դրսևորվելու իրավունքները:
Материалы на данной страницы взяты из открытых источников либо размещены пользователем в соответствии с договором-офертой сайта. Вы можете сообщить о нарушении.