Երիտթուրքական շարժում
Թուրքական գաղափարախոսությունը
Թուրքերը, գրավելով հսկայածավալ տարածքներ, նվաճված ժողովուրդների հայրենիքում ստեղծելով հզոր կայսրություն, մշակեցին նոր ազգային գաղափարախոսություն, որը արմատապես տարբերվում էր Միջին Ասիայում տիրող ազգային գաղափարախոսությունից: Փոխվել էին պատմական պայմանները, փոխվել էին աշխարհագրական միջավայրը, գոյապահպանման պայքարի ձևերը, հետևաբար պետք է մշակվեր նոր ազգային գաղափարախոսություն` իր ռազմական ու մարտական ծրագրերով:
Թուրքերի նոր ազգային գաղափարախոսության փուլերն էին` օսմանիզմ, պանիսլամիզմ, թուրքիզմ, պանթուրքիզմ: Պատմական տարբեր ժամանակներում ձևավորված ազգային գաղափարախոսության այս 4 փուլերը իրենց արտահայտությունն են գտել Օսմանյան Թուրքիայի տարածքում բնակվող հասարակության գոյության ընթացքում:
Թուրքերի` ոչ հպատակ ժողովուրդների նկատմամբ վարած քաղաքականությունը պետական ծրագրի տեսք է ստանում 1860-1870-ական թվականներին, երբ նոր օսմանները առաջ են քաշում օսմանիզմի գաղափարախոսությունը,ուր ընդգրկված էր օղուզականության գաղափարը, ըստ որի` օսմանյան կայսրությունն հայտարարվում էր նրանում ապրող բոլոր ժողովուրդների` մուսուլման և ոչ մուսուլման, ընդհանուր հայրենիք: Ըստ այդ գաղափարախոսության` Օսմանյան կայսրությունում գոյություն ուներ մեկ ազգ` օսմանները:Կայսրության բոլոր ժողովուրդները իրավունք չունեին ինքնուրույն գոյության և անկախ պետականություն ունենալու: <<Միասնական թուրքական պետություն, միասնական օսմանյան հայրենիք,միասնական թուրք ժողովուրդ>>- ահա այս էր օսմանիզմի ծրագիրը:
Պանիսլամիզմը ևս կրոնական գաղափարախոսություն է,որի նպատակն է իսլամ դավանող բոլոր ժողովուրդների միավորումը մեկ միասնական պետության մեջ: Այն որդեգրեց սուլթան Աբդուլ Համիդը/1875-1909թթ/ և դարձրեց ազգային գաղափարախոսություն:
Թուրքիզմը, որը իր շատ դրույթներով նման էր պանիսլամիզմին, և գտնում էր, որ օսմանյան կայսրության տարածքում բոլորը պետք է դառնան մեկ միասնական ազգ, ձուլման կամ ֆիզիկական բնաջնջման միջոցով, պետք է իրականացվեր երկու փուլով` ոչնչացվում են ոչ մուսուլմանները և ոչ թուրք մահմեդականները:
Աբդուլ Համիդը, որդեգրելով պանթուրքիզմը, այն չդարձրեց պետական քաղաքականություն: Այն շարունակվեց մինչև 1908թ:
Սակայն պանթուրքիզմը` որպես գաղափարախոսություն, ընդունեց լայն ծավալներ: Պանթուրքիստները պրոպագանդում էին,որ բոլոր թուրքալեզու ժողովուրդները` սկսած Չինաստանից մինչև Դանուբ, պատկանում են մեկ միասնական ազգի և պետք է համախմբվեն թուրքական մեծ պետությունը ներկայացնող Օսմանյան Թուրքիայի ղեկավարության ներքո: Պանթուրքիստները կազմեցին իրենց ծրագիրը, որը բաղկացած էր երկու մասից` մինիմում և մաքսիմում:Համաձայն <<Մինիմում>> ծրագրի` պետք է ստեղծվեր <<Փոքր կամ Նոր Թուրան>>, որի սահմանները պետք է հասնեին Կոստանդնուպոլսից մինչև Բայկալ լիճ, իսկ<<Մեծ Թուրանը>>` ներառյալ նաև Մոնղոլիայից մինչև Սկանդինավյան լեռները և Սառուցյալ օվկիանոսից մինչև Տիբեթի բարձրավանդակը:Պանթուրքիստները մտածում էին, որ <<Մեծ Թուրան>>-ի ստեղծումը պետք է կատարվի հրով ու սրով: Պանթուրքիզմի գաղափարները պետական քաղաքականություն դարձրին երիտթուրքերը, որոնք իշխանության գլուխ եկան 1908թ` որդեգրած ունենալով օսմանիզմի գաղափարները:
Նոր օսմաններ կամ երիտթուրքեր: Շարժման սկիզբը:
1860-ական թթ Օսմանյան Թուրքիայում ձևավորվում է մի նոր կազմակերպություն` Նոր օսմաններ: Նրանք սուլթանական վարչակարգը չընդունող, բռնությունները չհանդուրժող դեմոկրատական գաղափարներով տոգորված կազմակերպություններ էին: 1889թ նրանք հիմնում են <<Իթթիհաթ վե թերաք>> /Միություն և առաջադիմություն/ կուսակցությունը, որը իր գործունեությամբ ամեն կերպ աշխատում էր սիրաշահել սուլթանական վարչակարգից դժգոհ ազգային փոքրամասնություններին` ասորիներին, հույներին, հայերին և այլն, որոնք դարեր շարունակ կեղեքվում էին օսմանյան լծի տակ և փափագում ինքնավարություն ձեռք բերելու: Իթթիհատականների նկատմամբ հպատակ ժողովուրդների վստահությունը էլ ավելի ամրապնդվեց, երբ սուլթանը և իր համախոհները անտեսեցին 1876թ ընդունված ազգային սահմանադրության դրույթները և դեռ ավելին` կազմակերպված <<համիդիե >> ջոկատների միջոցով, որոնք համալրվում էին նաև քրդերով, սկսեցին ջարդերը հատկապես Արևմտյան Հայաստնում: Նրանք այդ քայլը բխեցնում էին օսմանիզմի գաղափարներից ելնելով : Նման պայմաններում 20-րդ դարի սկզբին ավելի էին սրվել սոցիալական և ազգային հակասությունները Թուրքիայում :Ծանր էր ոչ թուրք ժողովուրդների վիճակը: Սուլթանական բռնապետությունը ատելի էր դարձել թուրքական երիտասարդ բուրժուազիայի և բուրժուազիայի ուղին բռնած կալվածատերերի համար:
Օգտվելով երկրի ներսում ծավալված իրադարձություններից, ինչպես նաև համագործակցելով հպատակ ժողովուրդների առաջադեմ կուսակցությունների հետ, մեծ հեղինակություն ձեռք բերելով` սկսեցին ակտիվ համագործակցել հրեական սիոնիստների հետ, որոնք մինչ այդ ակտիվ համագործակցում էին սուլթան Աբդուլ Համիդի հետ , որը հրեաներին իրավունք էր տվել հողեր գնել Միջագետքում , գաղթել Պաղեստին: Աբդուլ Համիդի սիոնիստամետ քաղաքականությունն էր, որ նպաստեց ապագա Իսրայել պետության հիմնաքարերի տեղադրմանը: Չնայած այդ ամենին` սիոնիզմի պարագլուխները, որոնք պաշտպանել էին սուլթանին` նրա հայահալած քաղաքականությունը իրականացնելու համար , դժգոհ էին սուլթանի սահմանափակումներից և արգելափակումներից: Պատահական չէ, որ նախապատրաստվող երիտթուրքական շարժմանը մասնակցեցին նաև սիոնիստները:Օգտագործելով կայսրության տնտեսական և առևտրական կյանքում հայկական և հրեական բուրժուազիաների մրցակցությունը` երիտթուրքերը ճարպկորեն օգտվեցին սիոնիստների հակահայկական տրամադրություններից: Սիոնիստները, որոնք ունեին գերմանա- թուրքական կողմնորոշում հույս ուներն Բարձր Դռան հովանավորությամբ ստեղծել ինքնավար Պաղեստին և հայերի արտամղումը Թուրքական առևտրաշատ ոլորտներից պետք է նպաստեր հրեական կապիտալի անարգել աճին: Սիոնիստները զգալի դեր խաղացին երիտթուրքական կազմակերպությունների ամրապնդման, 1908թ հակասուլթանական հեղաշրջման նախապատրաստման ու իրականացման մեջ: Սիոնիստական բանկերից դրամը սկսեց հոսել դեպի իթթիհատականները: Սիոնիստները մամուլի իրենց ամենատարբեր օրգաններում վարկաբեկում էին հայերին, գովերգում և պրոպագանդում սուլթան Համիդի հակահայկական ձեռնարկումները, խարդավանքներն ու նենգությունները:
Սալոնիկում մեծ թվով հրեաներ էին ապրում: Լինելով մասոնական ժողովարանի անդամներ` նրանց տները զերծ էին մնում ոստիկանության խուզարկություններից: Ահա այսպիսիններից էլ կազմվեց <<Միություն և առաջադիմություն>> կուսակցության հիմնական կորիզը: Սալոնիկի հրեա ազդեցիկ մասոններից Էմանուել Կարասոն, որը դարձել էր օսմանյան պառլամենտի դեպուտատ, ժամանակին հիմնել էր <<Մակեդոնիա Ռիզոտա >> օթյակը, որի մեջ ընդգրկված երիտթուրք սպաների և ոչ զինվորականների միջոցով հրեական ազդեցություն էր տարածել Թուրքիայի նոր զարգացումների վրա, նաև իր օթյակում թաքցնում սուլթանի լրտեսների կողմից հետապնդվող երիտթուրքերին, շահում նրանց վստահությունը:
Ժամանակի անգլիացի դիվանագետները, որոնք <<Միություն և առաջադիմություն>> թուրքական կոմիտեն երբեմն անվանում էին <<Միություն և առաջադիմություն>>հրեական կոմիտե, խոսում էին ֆրիմասոնների և հրեա երիտթուրքերի դաշինքի մասին, հրեաներին անվանում երիտթուրքերի գլխավոր ոգեշնչողը: Մեծ Բրիտանաիայի արտաքին գործերի նախարար Հարդինգն վկայում է, որ օսմանյան կայսրությունը իր կառավարման տարիներին գտնվում էր հրեաներին ենթակա ծախու երիտթուրքական կոմիտեի կողմից գլխավորվող բանակի իշխանության ներքո: Երիտթուրքական հեղաշրջումից հետո բազմաթիվ հրեա երիտթուրքեր ազդեցիկ դիրքեր գրավեցին կառավարության ոլորտներում: Հրեաների ձեռքին էին գտնվում թուրքական մամուլը, հեռագրական գործակալությունը: Բնորոշ է նաև, որ երիտթուրքական զինվորական դատարանների սպաների մեծամասնությունը նույնպես ֆրիմասոններ էին :
Թուրքիայի անգլիական դեսպան Լռութրը, երիտթուքերի սկզբնաշրջանի գործունեությունը բնութագրելով գերազանցապես հրեական, ավելացնում էր, որ նրանք ձգտում էին մեկուսացնել մյուս ազգություններին` հույներին, հայերին, բուլղարներին և այլն:
Նման բարենպաստ գործոնի առկայությամբ և Թուրքիայի սոցիալ տնտեսական ծանր պայմաններում երիտթուրքերը առիթ էին որոնում քաղաքական ահեղ ցնցման, որն էլ դարձավ 1905թ ռուսական առաջին բուրժուական հեղափոխությունը, որը մեծապես ազդեց Եվրոպայի ու Ասիայի ժողովուրդների հեղափոխական վերելքի վրա:
Երիտթուրքական հեղաշրջումը:
Օսմանյան թուրքերը, ըստ Թեքին Ալփիի, ամբողջ թրքության 10 տոկոսն էին կազմում: Բայց հենց Օսմանյան թուրքերը պետք է հանդես գային ամբողջ թրքությանը միավորելու մի<<հզոր հայրենիքի մեջ>>, ազատագրելու թուրքերին օտարերկրյա տիրապետությունից: Նման լոզունգներով Էնվերը, Թալեաթը և երիտթուրք մյուս ղեկավարները մտածում էին, որ հաջողություն կբերեն իրենց երիտթուրքական արկածախնդրությանը:
1907թ դեկտեմբերի վերջին Փարիզում երիտթուրքական կազմակերպության և այլ ընդդիմադիր ուժերի մասնակցությամբ կայացած կոնգրեսում ընդունվեց դեկլարացիա, որի մեջ նշվում էր սուլթանական վարչակարգի ավերիչ հետևանքները կայսրության ոչ միայն քրիստոնյա , այլև մահմեդական բնակչության համար և նրա տապալման անհրաժեշտությունը: Դեկլարացիայում նշվում էր, որ Աբդուլ Համիդի տապալումից հետո պետք է ստեղծվեր ներկայացուցչական մարմին` պառլամենտ:
Երիտթուրքական կազմակերպությունները որոշել էին ապստամբել 1909թ աշնանը, բայց տեսնելով, որ Անգլիան և Ռուսաստանը իրենց միջև 1908թ ապրիլին կնքված Ռևելյան համաձայնությամբ անդամահատում են Թուրքիաին, արագացրին որոշման իրագործումը: Էնվերը անձամբ ղեկավարում էր <<Թուրանական երիտասարդական շարժումը>>,որի խորհրդանիշը գորշ գայլն էր:
1908թ գարնանը երիտթուրքերի` Փարիզյան խմբի ղեկավարները առաջարկեցին Թուրքիայի իրենց զինակիցներին անցնել ակտիվ գործունեության: Թուրքական բանակի մի խումբ սպաներ` Նիազ, Թալեաթ, Էնվեր բեյերի գլխավորությամբ հուլիսին Ռեսնայում և Սալոնիկում / Մակեդոնիա/ ապստամբություն բարձրացրին: Բռնակալը փորձեց ճնշել ապստամբությունը, բայց նրա բանակները անցան ապստամբների կողմը: Երիտթուրքական բանակները շարժվելով մայրաքաղաք իրենց միավորեցին դժգոհ Համիդիե ջոկատները: Ապստամբության ղեկավարները, վախենալով դեմոկրատական պայքարի ծավալումից, գործարքի մեջ մտան սուլթանի հետ և պահանջեցին վերկանգնել 1876թ սահմանադրությունը: Սուլթանը, այլ ելք չունենալով, կատարեց նրանց պահանջը: Երիտթուրքերը բավարարվեցին սահմանադրության հռչակումով և հեղափոխությունը համարեցին ավարտված: Նրանք Թուրքիան հռչակեցին սահմանադրական միապետություն` սուլթանին և նրա ղեկավար ներկայացուցիչներին թողնելով անձեռնամխելի: 1908թ աշնանը տեղի ունեցան պառլամենտի առաջին ընտրությունները, իսկ հոկտեմբերին <<Միություն և առաջադիմությունը>> հրատարակեց իր ծրագիրը, որի հիմքում ընկած էր 1876թ սահմանադրությունը` որոշ չափով փոփոխված: Նրանց հռչակած սահմանադրության դրույթներից են
· Նախարարները պատասխանատու էին պառլամենտի առաջ և վստահությունը կորցնելով` պարտավոր էին հրաժարական տալ:
· Սենատորների թիվը անսահմանափակ էր , նրանց 1/3-ին նշանակում էր սուլթանը, 2/3-ին ` պառլամենտը:
· Ընտրական իրավունք ուներ21 տարին լրացած յուրաքանչյուր ոք:
· Պատգամավորներ կարող էին ընտրվել այլ պրովինցիաներից:
· Յուրաքանչյուր օրինագիծ դրվում էր պառլամենտի քննարկմանը:
· Պետք է ընդարձակվեին տեղական կառավարման մարմինների իրավունքները, վերակառուցվեն ռազմական ուժերը, կապիտալիստների և բանվորների միջև սահմանվեն օրենքներ և այլն:
Աբդուլ Համիդն իր գահին մնաց մինչև 1909թ գարունը և հետադիմանական հեղաշրջման/մարտի31/ ձախողումից հետո` ապրիլի 13-ին արտաքսվեց Սալոնիկ: Դրանից հետո երիտթուրքերը իրենց <<Միություն և առաջադիմություն>> կոմիտեն անվանեցին քաղաքական կուսակցություն և վերջ տալով երկիշխանությանը` դարձան երկրի լիակատար տերն ու տնօրենը: Սուլթան նշանակվեց Մեհմեդ 5-րդ Ռեշիդը, որը միայն գահակալում էր: Ամրապնդելով իրենց դիրքերը ստեղծված մի շարք կուսակցությունների նկատմամբ, որոնք դժգոհ էին իթթիհատականներից, ինչպիսիք էին <<Օսմանյան դեմոկրատական կուսակցությունը>>/Ֆռակսի իբադ/,<<Լիբերալների>>/Ահբար/, <<Ազատություն և համագործակցություն>> և այլ կուսակցություններ` անցան շովունիստական քաղաքականության:
1909թ երիտթուրքերի Դիարբեքիրի համագումարին մասնակցող Զիա Գյոք Ալփը գովերգում էր Աթթիլային, Չինգիզին, Օղուզ խանին, ապացուցում, որ հայրենիքը Թուրքիան չէ, ոչ էլ Թուրքեստանը,այլ լայնատարած Թուրանի հողը:Նա ասում էր, որ թուրք ազգությունն ավելի առաջնային է և կարևոր, քան իսլամը և որ գլխավորը ռասսայական հպարտությունն է:
1910թ Համաժողովում ,իսկ վերջնականը 1911թ Սալոնիկի համաժողովում Թալեաթը հայտարարեց,որ չնայած սահմանադրությամբ հավասարություն էր հաստատվել մահմեդականության և քրիստոնյաների միջև, բայց դա անհասկանալի իդեալ է : Ըստ նրա` Շարիաթը, ամբողջ անցած պատմությունը և հարյուր հազարավոր մահմեդականների զգացումները և քրիստոնյաների զգացմունքները, որոնք ընդդիմանում են օսմանցիների ամեն մի փորձին,անխորտակելի պատվար են հանդիսանում արդար հավասարության հաստատման դեմ: Անհաջող փորձեր են կատարվել օսմանցի դարձնելու քրիստոնյաներին: Նա կարծում էր ,որ քանի դեռ Բալկանյան թերակղզու բնակչության նման բոլորը անկախության կձգտեն ,դա անհնարին կլինի: Ուստի հավասարության մասին խոսք լինել չի կարող այնքան ժամանակ, քանի դեռ չի ավարտվել կայսրության օսմանականացման գործընթացը:
Իսկ 1911թ Սալոնիկում տեղի ունեցած երիտթուրքերի հաջորդ համաժողովը որոշում է ,որ կայսրության նկարագիրը պետք է լինի մահմեդական: Պետք է հաստատվի մահմեդական հաստատությունների հանդեպ հարգանք: Պետք է մերժել այլացեղ ազգությունների` իրենց մեջ կազմակերպվելու իրավունքը: Ազգությունները մեծ թվով են և թուրքական լեզվի տարածումը գերազանց միջոց է հաստատելու մահմեդական գերիշխանություն և յուրացնելով լեզուն մյուս բոլոր տարրերը կձուլվեն:
Եվ այսպես……
Ընտրությունը կատարված էր…..
Թուրքիզմը դառնում է Թուրքիայի պետական քաղաքականություն,որը նշանակում էր նաև արևմտահայության ցեղասպանության պետական ծրագրի ընդունում:Այս ծրագիրը կենսագործվել էր դեռևս 1890-ական թթ սուլթան Աբդուլ-Համիդի կողմից:
Պատերազմի նախօրյակին թուրք շովունիստ գեներալ Ջելել Նուրին հռչակում էր,որ Իրաքը, Եմենը, պետք է լինեն լրիվ թուրքական: Այստեղ պետք է տիրապետի թուրքական լեզուն, որ կայսերական շահերի պահպանման, թուրքերի գոյության համար անհրաժեշտ է թուրքացնել արաբական հողը, սաղմի մեջ ճզմել արթնացող ազգայնականությունը արաբ երիտասարդ սերնդի մեջ: Ըստ նրա` արաբները դժբախտություն են Թուրքիայի համար<<Թուրքական պատերազմող ձին ավելի լավ է ,քան մեկ այլ ազգի մարգարեն>>:
1914թ օգոստոսի 1-ին սկսվում է առաջին համաշխարհային պատերազմը,որը նպաստավոր պայմաններ ստեղծեց արևմտահայության ֆիզիկզկան բնաջնջման, թուրքիզմի ծրագրի իրականացման համար:Թուրքերը մինչ այդ պարբերաբար կատարված զանգվածային կոտորածներից անցնում են արևմտահայերի ցեղասպանության ծրագրի իրականացմանը: Թուրքիայում պետականորեն կազմակերպվում է արևմտահայության մեծ եղեռնը, որը իրականացվեց 1915-1916թթ:Արևմտահայության ամբողջական ցեղասպանությունը` Օսմանյան կայսրության տարածքում տարբեր շրջաններում կազմակերպված կոտորածներով, ավարտվում է 1923թ: Թուրքիզմի քաղաքականությունը սկսեց կենսագործել Աբդուլ Համիդը, հիմնականում կենսագործեց երիտթուրքական կուսակցությունը,որն էլ ավարտին հասցրեց Մուստաֆա Քեմալը:
Երիտթուրքական կառավարությունը Գերմանիայի հետ դաշնակցած ուզում էր բացել Թուրան տանող ճանապարհը` նախապես թուրքացնելով երկրի ներսը: Բեհաէդդին Շաքիր բեյը իրեն և իր գործընկերներին համեմատում էր Քրիստոսի, Մովսեսի, Մուհամեդի հետ և ասում, որ իրենք ուժեղ կամքի տեր մտավորականներ են և պետք է հիմնեն <<Թուրանի կրոնը>>:
Պանիսլամիզմը իր տեղը զիջել էր ռասսայական պանթուրքիզմին, որն էլ իր նպատակը հռչակել էր Վոլգայի , Թաթարիայի, Արևմտյան Սիբիրի, Թուրքեստանի զավթումը:
Օգտագործած գրականություն
1.L.Խուրշուդյան <<Հայոց ազգային գաղափարախոսությունը>>:
2. Սիոնիզմի իսկական դեմքը
3.Ջոն Կիրակոսյան <<Երիտթուրքերը պատմության դատարանի առաջ>>:
4.Ս. Համբարձումյան <<Երիտթուրքերի ազգային ու հողային քաղաքականությունը և ազատագրական շարժումները 1908-1914թթ>>:
© ООО «Знанио»
С вами с 2009 года.