Էքսկուրսիան որպես ուսուցման կազմակերպման ձև, նրա նշանակությունը
Оценка 4.9

Էքսկուրսիան որպես ուսուցման կազմակերպման ձև, նրա նշանակությունը

Оценка 4.9
docx
11.08.2020
Էքսկուրսիան որպես ուսուցման կազմակերպման ձև, նրա նշանակությունը
Էքսկուրսիա_հոդված.docx

             

                              

       <<Էքսկուրսիան  տարրական  դասարաններում>>

 

1.Էքսկուրսիան  որպես  ուսուցման կազմակերպման  ձև , նրա  նշանակությունը:

ա) էքսկուրսիայի   անհրաժեշտության հոգեբանական-մանկավարժական  հիմնավորումը:

բ) Էքսկուրսիայի  կրթադաստիարակչական  նշանակությունը:

 

2.Էքսկուրսիաների  նպատակը  և բովանդակությունը  տարրական         դասարաններում:

 

 

    3.Էքսկուրսիաների անցկացման մեթոդիկան  տարրական  դասարաններում:

ա)  Էքսկուրսիայի  նախապատրաստում:

բ)  էքսկուրսիայի անցկացում:

գ) էքսկուրսիայի  ամփոփում

 

              Էքսկուրսիան   որպես ուսուցման  կազմակերպման  ձև,

                                           նրա  նշանակությունը:

 

Մինչ  դպրոցական  սիստեմի  վերակառուցման  մասին  օրենքը,  էքսկուրսիաները   մեծ  մասամբ  անց  էին  կացվում  բնությանը,  արտադրությանը  ծանոթացնելու  նպատակով:Օրենքի  հրատարակումից հետո ավելի քան  երբևէ, բարձրացավ  էքսկուրսիայի  դերը: Այժմ  ուսուցումը  կյանքի   հետ  կապելու,  դասավանդման  մեթոդներն  ու   ձևերը  կատարելագործելու  և  ակտիվացնելու  նոր  պահանջներից  ելնելով՝  էքսկուրսիան  դիտվում  է  որպես  ուսուցման  կազմակերպման  մի յուրահատուկ  ձև,  որպես  աշխարհաճանաչողական  գիտելիքների  հաղորդման  միջոց:Գիտելիքի   հաղորդումը   կարելի  է  կատարել  դաս- էքսկուրսիաների  միջոցով՝  նկատի  ունենալով , որ այդ  ձևով  յուրացումն  ավելի  կայուն  ու  խորն է լինում, իսկ  դասն  ավելի աշխույժ  ու  հետաքրքիր է  անցնում:

  

 ա)Էքսկուրսիայի   անհրաժեշտության  հոգեբանական մանկավարժական  հիմնավորումը:

Հիմք  ընդունելով այն,  որ  օբյեկտիվ  իրական աշխարհի  ճանաչողությունը  սկսվում  է  զգայությունից,  ուսուցման   պրոցեսում  մեծ  տեղ է տրվում  էքսկուրսիային: Իրական  աշխարհի  զգայություններն  ու  ընկալումները  համապատասխանորեն  իմաստավորվում  և   վերամշակվում են  մեր  գիտակցության մեջ:Մեր  աչքին  միանում են  մյուս  զգայարանները  և  մտածողության  գործունեությունը:Զննական  ընկալումը   հեշտացնում  է աշակերտների գիտելիքների  յուրացման  պրոցեսը:Քանի  որ  աշակերտների մտածողությունը  զարգանում  է կոնկրետից  դեպի  վերացականը,  ուստի  զարգացման վաղ  էտապներում նրանք  մտածում են  ավելի  շատ   պատկերներով, քան   հասկացողություններով:Հասկացողությունները  և վերացական  գաղափարները  սովորողի  գիտակցությանն  ավելի  հեշտ  են  հասնում, եթե   դրանք ամրապնդվում  են  կոնկրետ   փաստերով,  օրինակներով  ու  պատկերներով:Այսպես այլ  ձևով  է  ընկալվում  և  մտապահվում  առարկան  կամ  երևույթը  ցուցադրմամբ, այլ  ձևով՝  նկարագրությամբ:

            Էքսկուրսիոն  մեթոդը  օգտագործվում է  դպրոցական կյանքի  տարբեր  բնագավառներում  և  հետապնդում է  ինչպես կրթական,  այնպես էլ  դաստիարակչական  նպատակներ:

    Էքսկուրսիան   ուսուցչին    հնարավորություն է   տալիս կոնկրետ  ու վառ փաստերի  վրա  երեխաներին ցույց տալ  ուսումնասիրվող  առարկաների  ու երևույթների  միջև  եղած  կապերը,  պատճառի  ու  հետևանքի  փոխկապվածությունը  և  մարդու  վերաստեղծող  ու վերաշինող ուժը:

Այս  ամենը  նպաստում  են երեխաների  մատերիալիստական աշխարհաճանաչողության  ու  դիտողականության   զարգացմանը, նրանց մեջ  խոր  հետաքրքրություն են առաջացնում  դեպի   շրջապատը, ամրապնդում են նրանց գիտակցական  կարգապահությունը, սեր են արթնացնում  դեպի բնությունը, հոգատար վերաբերմունք  են  դաստիարակում շրջապատի ու  ընդհանրապես հայրենի երկրի  բնության  նկատմամբ:

      Ինչպես  հայ  մեծ  լուսավորիչ-մանկավարժ  Խ. Աբովյանն  է  նկատել՝(<<Երկերի լիակատար  ժողովածու>>)  բնությունն  իր  բազմապիսի   առարկաներով  ու  երևույթներով, իր  պես-պես  գույներով  ու  ձայներով,  դրանց միջև  եղած  պատճառահետևանքային  զանազան  կապերով, իր  սքանչելի գեղեցկությամբ ու  անկրկնելի  ստեղծագործություններով  ամենամեծ  ուսուցիչն է, մի  ուսուցիչ, որ ամենից  հեշտ  ու դյուրին  ձևով, խոր ու  կայուն  կերպով սովորեցնում է մարդկանց  բնությունը  ճանաչել: Ահա  թե  ինչու  ուսուցման պրոցեսում, մանավանդ   տարրական  դասարաններում, լայնորեն  պետք է  օգտագործել  էքսկուրսիաները,  որպես ուսուցման  միջոց, որպես  շրջապատի  բնությունն   ու հասարակությունը  ճանաչելու,  շրջապատի  մասին  ռեալ  գիտելիքներ  հաղորդելու  եղանակ:

 

բ)Էքսկուրսիայի  կրթադաստիարակչական  նշանակությունը:

 

Էքսկուրսիաները ընդլայնում են աշակերտների  մտահորիզոնը,  նրանց  միտքը  հարստացնում  են նոր տպավորություններով,  անմիջականորեն դիտել են տալիս այնպիսի  առարկաներ  ու  երևույթներ,  որոնք  դպրոց  բերել  հնարավոր  չէ,  հետաքրքրություն  են  առաջացնում  դեպի  իրենց  շրջապատի  բույսերը,  կենդանիները,  մարդկային  հասարակությունը  և  մարդու  աշխատանքը  բնության  և  հասարակության  մեջ:

Էքսկուրսիաները  բացառիկ  կարևոր  նշանակություն  ունեն  նաև  երեխաների  խոսքի  զարգացման  համար : Ինչպես  հայ  նշանավոր  մանկավարժ   Ա.  Բահաթրյանն  էր  ասում.  <<Ուսուցման  մեջ  առաջինը  և կարևորը  դիտողությունն է,  երեխայի  առաջին  դրտողությունները  վարժեցնում  են  նրա  զգայարանները, իսկ  զգայարանն այն  դուռն  է, որով  արտաքինը  մտնում, թափանցում  է  ներքին աշխարհը, ինչ-որ   չի  անցնում  զգայարաններով,  նա  առհասարակ  չի  մտնում   հոգու  մեջ,  ուստի  միշտ  ուսուցման  պրոցեսում  նախ  պետք է  երևան  գա  գաղափարը,  իսկ  հետո՝ բառը: Միայն  այդպես  կարելի  է  դիտողությամբ  մշակել  լեզուն,  իսկ  լեզվով՝  հոգին  ու  միտքը>>:

Գրեթե  նույն  կարծիքն  է  հայտնել  նաև  ռուս  մեծ  մանկավարժ   ՈՒշինսկին  (Адамович - ″Объяснительное  чтение  в  начальной  школе″. Москва,  1948г.  стр. 4  Ушинский - ″Собрание  сочинений ″.1948г.стр.333).

Նա  գտնում էր,  որ խոսքը  չի  կարող  զարգանալ  առանց  մտքի,  իսկ  միտքը  զարգանում  է,  եթե  մտքի,  առարկայի  մասին  երեխան  պարզ  ու  կոնկրետ  պատկերացում  ունի: ՈՒ   մի   ձևով   հնարավոր  չէ  նոր  բառերի  յուրացումն  այնքան  կայուն  դարձնել,  որքան  էքսկուրսիայի   միջոցով, որովհետև   այստեղ  բառը  կապվում  է  տվյալ  հասկացության, իրի  կամ  երևույթի  դիտման  ու  զննման  հետ,  դառնում  է  կոնկրետ  ու  որոշակի:

Էքսկուրսիան  լավագույն  նյութ է տալիս  ոչ  միայն  բանավոր, այլև  գրավոր  խոսքի  զարգացման  ու   մշակման  համար:Փորձը  ցույց  է  տալիս, որ  աշակերտները  ամենից  ավելի  հաջող  շարադրություններ  գրում  են  էքսկուրսիաների  վերաբերյալ,  որովհետև  նյութի  կոնկրետությունն   ու  տպավորությունների  անմիջականությունը  հնարավորություն  են  տալիս  կառուցվածքով   կուռ,  բառապաշարով  հարուստ   և  լեզվաոճական  տեսակետից  անթերի  շարադրություններ  կազմելու:

Պետք է նկատել, որ  էքսկուրսիայի ընթացքում ոչ միայն նախատեսված  առարկաներն  ու երևույթներն են դիտվում, այլ բազմաթիվ այլ նյութեր  են հավաքվում (հերբարումներ ու հավաքածուներ  կազմելու  համար և այլն):

    Էքսկուրսիաները  բացառիկ  կարևոր  նշանակություն   ունեն նաև  դաստիարակչական  տեսակետից:  Դրանք երեխայի մեջ  զարգացնում են  ուշադրություն  ու  դիտողունակություն, մշակում են գիտակցական կարգապահություն ու կազմակերպվածություն՝  դպրոցից դուրս  իրենց  պահելու  ուսուցչի  կարգադությունները  ժամանակին, ճիշտ  ու  անթերի  կատարելու  ունակություն:

Էքսկուրսիաների  միջոցով  երեխան  ծանոթանում  է  երկրի  մակերևույթի ձևերին, զգում  հայրենի  բնության  գեղեցկությունը և  ամենից շատ սիրում ու  գնահատում այն:Էքսկուրսիայի  ժամանակ  զարգանում  է  նաև  երեխաների  էսթետիկական  ճաշակը, նրանք  կարողանում  են  գեղեցիկը տեսնել  ամեն տեղ՝ բնության մեջ, կյանքում  և աշխատանքում:

Մի  անգամ , երբ   դասավանդում էի  առաջին  դասարանում, որոշեցի   կազմակերպել  էքսկուրսիա՝ <<Աշնան  այգում>> թեմայով:

Օրը  շատ պայծառ  ու արևոտ  էր: Մենք  մտանք դպրոցամերձ  այգի:Երեխաները  աշխույժ  և  ուրախ  տրամադության մեջ  էին:Աշնան  գեղեցկությունը  գրավել էր նրանց  ուշադրությունը:Նրանք  այնքան  բազմերանգ  տերևներ էին  հավաքել, որ չէին  կողմնորոշվում, թե որը  դնեն  թղթապանակի  մեջ,  որն է ավելի գեղեցիկ:Նրանք նայում էին քամուց   <<պարող >>  տերևներին, նայում  ծառերի  բներում  հավաքված  տերևակույտերին, կարծես ցանկանում  էին  բոլորն էլ ունենալ  իրենց մոտ:Նրանք չէին կարողանում  իրենց  զգացմունքը  թաքցնել  և մեկը մյուսի հետից  մոտենալով  ինձ  ասում էին.

-                    Այս  մեկն էլ ուրիշ  գույնի է,   տիկի´ն  Սահակյան:

    կամ

     - Այս  տերևն ունի  մի քանի գույներ:

Էքսկուրսիայի ընթացքում  ձևավորվում են  շատ  բարոյական նորմեր՝ ընկերասիրություն,  կոլեկտիվիզմ,  փոխօգնություն  և այլն:

Էքսկուրսիայի  ժամանակ  երեխաները  ձեռք են բերում   բնավորության  այնպիսի  գծեր  ինչպիսիք են  հաստատակամություն, համառություն,  դժվարությունները  հաղթահարելու  կամք:

Էքսկուրսիայի  ժամանակ  բացահայտվում  է աշակերտի  բնավորությունը, նրա  շատ  ընդունակություններ  ի հայտ են գալիս: Այսպես օրինակ՝  երբ ես սովորում էի  վեցերորդ  դասարանում, մեր  դասարանում  կար մի աղջիկ, որին  բոլորը  չէին  սիրում: Նա  ոչ  մի   զրույցի , ոչ մի  միջոցառման, ոչ  մի  բանավեճի   չէր  մասնակցում:Նրա  անունը  Վարդուհի էր,  բայց մենք նրանք  <<պասիվ >> էինք

կոչում:Մի  օր էլ  էքսկուրսիա  կազմակերպեցինք  դեպի << Նորավանք>>:

Վանքը մտնելուց ու դիտումները  վերջացնելուց հետո ՝ մենք մտանք  մոտակա այգի: Ճաշեցինք  ու  սկսեցինք  երգել ու պարել: Հենց  առաջինը  նա պարեց՝  ստեղծելով  մեզ ապշեցնող  մի ուրախ  մթնոլորտ: Նա կատակներ էր անում, արտասանում:Այդ  օրվանից  չնայած  դասարանում էլի նույն <<պասիվ>> Վարդուհուն էինք  տեսնում, բայց նա մեզ  պատկերանում էր  այն ժիր  ու կատակասեր աղջիկը:

Էքսկուրսիայից  ստացած  տպավորությունները   ավելի անմիջական են և պահպանվում  են ավելի երկար: Օրինակ ՝  չորրորդ  դասարանում  երեխաների գիտելիքները ավելի կայուն   դարձան այն բանից հետո , երբ  կազմակերպեցի էքսկուրսիա  և բացատրեցի գետի հունը, աջ  և ձախ  մասերը  և այլն:

Էքսկուրսիայի ժամանակ  շատ  երևույթներ  աշակերտները  կարող են տեսնել, բայց  չհասկանալ, այս  գործում մեզ օգնության է գալիս ուսուցչի  բացատրությունը, որը  կարող է ինչպես նախորդել, այնպես էլ  զուգակցել ու  հաջորդել էքսկուրսիային:Գիտելիքների  ընկալմանը հաջորդող  էքսկուրսիան  նպաստում է  աշակերտների  նախօրոք  ստացած գիտելիքների  ամրապնդմանը, իսկ թեմային նախորդող  էքսկուրսիան  հիմք է հանդիասանում  նոր գիտելիքների  ընկալման  համար, աշակերտները  նախնական  տվյալներ են հավաքում  այս կամ այն  թեման յուրացնելու  համար:

ՈՒսուցման պրոցեսում կարևոր  նշանակություն  ունեն նաև  արտադրական էքսկուրսիաները: Այս կամ այն առարկաներից   գիտելիքներ  սովորելով՝ երեխաները  ծանոթանում են (հատկապես   ցածր  դասարաններում) այն   պարզ  սարքերին , որոնք հիմք են հանդիսանում ամենաճշգրիտ  ու  ամենաբարդ  մեքենաների  ստեղծմանը որից ծնվում են ամենաբարդ արտադրական պրոցեսները:

ՈՒրիշ ոչ  մի  միջոց  չի կարող  աշակերտներին այնքան կոնկրետ  պատկերացում տալ   արդյունաբերության մասին, որքան  արտադրական էքսկուրսիաները:Սրանց  միջոցով է , որ աշակերտները  կարողանում են   գրքերում  կարդացածը  տեսնել  արտադրության մեջ:

 

Էքսկուրսիաների նպատակը և բովանդակությունը տարրական  դասարաններում:

Չի  կարելի երբեք էքսկուրսիայի անցկացմանը երկրորդական  նշանակություն տալ,  լրացուցիչ կամ ավելորդ  աշխատանք  համարել, դիտել  որպես  ուսումնական  պրոցեսին  օժանդակ  միջոց:Ծրագրով նախատեսվում է  տարրական  դասարաններում անցկացնել  հետևյալ  էքսկուրսիաները. մայրենիից առաջին  կիսամյակի ընթացքում (առաջին դասարանում) պետք է կազմակերպել  էքսկուրսիա` գաղափար տալու  ամռան  և աշնան  մասին, <<Ինչպե՞ս են անցկացրել  երեխաները   ամառը>>, աշնան նշանները` եղանակի ցրտում, տերևների  գունափոխում, տերևաթափ, թռչունների  չուն, աշնանային  աշխատանքները  դպրոցամերձ  հողամասում,  ճանաչել  և  ճշգրիտ անվանել տվյալ վայրի  համար բնորոշ 2-3 տեսակի ծառեր:Երկրորդ  կիսամյակի  ընթացքում   անցկացնել  էքսկուրսիաներ`  իրենց  բնակավայրերը  և հայրենի  բնությունը  ուսումնասիրելու  համար:Դեպի  բնություն կատարվող էքսկուրիաների թեմաներ  կարող են  լինել`

ա)դպրոցի  շրջակայքը , բ)իրենց փողոցը(քաղաքում),հայրենի գյուղը  և այլն:

Երկրորդ  դասարանում  ուսումնական  տարվա  ընթացքում  կազմակերպել  մի շարք  էքսկուրսիաներ հետևյալ  թեմաներով.

1.Դեպի բանջարանոց`  բանջարանոցային բույսերի և բանջարեղենների բերքահավաքին, բանջարանոցի  մոլախոտերին և նրանց  ոչնչացման  ձևերին  ու միջոցներին  ծանոթանալու  համար (աշնանը):

2.Դեպի  անտառ  անտառի ծառերին, թփերին ու անտառի բնակիչներին  ծանոթանալու  նպատակով:

3.Դեպի երեխաների բնակված թաղամասը կամ գյուղը` մարդկանց աշխատանքային գործունեության  վերաբերյալ երեխաների  պատկերացումներն

  ընդարձակելու  համար:

4.Դեպի հրուշակեղենի արտադրամաս` աշխատանքային պրոցեսին  ծանոթանալու  համար:

5.Դեպի փոստային  բաժանմունք, կապի  միջոցների, աշխատողների, ամսաագրերի  մասին գաղափար  տալու  համար:

6.Դեպի  կայարան` երկաթուղային  տրանսպորտի  աշխատանքին ծանոթանալու  համար:

7.Փայտամշակման  արհեստանոց`  փայտամշակման մեքենաների, գործիքների, այնտեղ  պատրաստվող  առարկաների(ի՞նչ է պատրաստվում և ու՞մ համար)   և  մարդկանց  աշխատանքի մասին  գաղափար  տալու համար:

8.Դեպի  իրենց  բնակավայրի  տեսարժան  վայրերը` հայրենի  երկիրը  ճանաչելու  և  սիրելու  համար:

9. Պարապմունքներ  բնության գրկում` տեղանքի   ուսումնասիության  և  կողմնորոշման  ուղղությամբ. ինչպես  որոշել  կողմերը:

Երրորդ  դասարանում  անցկացնել  էքսկուրսիա  հետևյալ  թեմաներով.

1.Դաշտ` հացահատիկային կուլտուրաներին, մոլախոտերի և  դաշտային աշխատանքների մասին գաղափար  տալու  համար:

2.Գետ` գետի աջ և  ձախ  ափերին,  հոսանքի  բնույթի, ակունքի, գետաբերանի և  վտակների մասին աշակերտներին  գաղափար  տալու համար:

3.Այգի` պտղատու  ծառերի, թփերի  և այգում  կատարվող  այգեգործական  աշխատանքների  մասին  գաղափար   տալու  համար:

4.Մոտակա  կաթի գործարան` կաթնամթերքի   վերամշակման  մասին  գաղափար տալու  համար:

5.Դպրոցի կամ  բնակավայրի  շրջակայքը` մակերևույթի  ձևերին(հարթավայր, բլուր, ձոր) հորիզոնին  և  հորիզոնի  կողմերին  ծանոթանալու  համար:

6.Պատմական  հուշարձանները` տվյալ  վայրում  եղած  պատմական հուշարձաններին  ծանոթացնելու  համար:

Չորրորդ դասարաններում  <<Ես  և  շրջակա  աշխարհը>> առարկայի  դասավանդման  հաջողությունը    կախված  է  այն մեծ նախնական բնագիտական աշխարհագրական հասկացություններ  ձևավորելու  աշխատանքից, որը  տարվում է  առաջինից երրորդ  դասարաններում`  բացատրական ընթերցանության  հետ  կապված դիտումների, էքսկուրսիաների  և  իրազննական  դասերի  միջոցով:

Էքսկուրսիաներ կարելի է կազմակերպել  նաև   <<տեխնոլոգիա>> առարկայից:Այսպես երեխաներին  կարելի է տանել  էքսկուրսիա դեպի  արտադրություն կամ տպարան, փայտամշակման  արհեստանոց:

 

Էքսկուրսիայի  անցկացման   մեթոդիական  տարրական դասարաններում:

Էքսկուրսիայի  ճիշտ  անցկացումը  ուսուցչից  պահանջում է  էքսկուրիայի նպատակի  և  բովանդակության  ճիշտ  պլանավորում,  կազմակերպում  և ստացված արդյունքների  ամփոփում:Այդ  տեսակետից  էքսկուրսիայի կազմակերպման  ժամանակ ուշադություն  պետք է  դարձնել նրա  երեք  հիմնական  փուլերի  վրա`

1.Նախապատրաստում

2.Անցկացում

3.Ամփոփում

ա)Էքսկուրսիայի  նախապատրաստումը.

Յուրաքանչյուր  էքսկուրսիա  որոշակի  նպատակ պոտք է ունենա, նպատակ, որը պետք է բխի  տարրական դասարանների ծրագրի  առաջադրած  խնդիրներից ու պահանջներից:Էքսկուրսիայի  նպատակը և օբյեկտը  պետք է կոնկրետ  ու  որոշակի լինի, որպեսզի  ըստ այդմ էլ  պարզ լինի , թե էքսկուրսիայի ընթացքում  երեխաները  ինչ գիտելիքներ են ստանալու, ինչ նյութեր ուսումնասիրելու կամ  հավաքելու, ինչ  գործնական աշխատանքներ են կատարվելու և  ինչի  համար, երբ  և ինչպես  է անցկացվելու  էքսկուրսիան:Երբ  այսքանը  արդեն  ուսուցչի համար պարզ է և նա գիտի , թե ուր է էքսկուրսիա  տանելու, երբ  և ինչ նպատակով, կարող է որոշակիորեն  պատկերացնել, թե ինչ հարցերի շուրջ հարկ  կլինի խոսել էքսկուրսիայի ժամանակ, ինչ գիտելիքներ  պետք է տա աշակերտին  և ինչ չափով, ուստի  ըստ այդմ էլ նա հաշվի կնստի ինքն իր հետ, թե  նա ինչ լրացուցիչ տեղեկություններ և ուսումնասիրություններ անցկացնելու  կարիք ունի:

Յուրաքանչյուր էքսկուրսիայի նպատակը որոշելուց հետո  պարտադիր  կարգով ուսուցիչը պետք է վերստին  մանրամասնորեն  ուսումնասիրի  այդ թեման , թարմացնի ու լրացնի իր  գիտելիքները այդ  թեմայի  վերաբերյալ, որպեսզի  կարողանա  երեխաներին բավարար  չափով  տեղեկություններ տալ տվյալ օբյեկտի մասին, ճիշտ ու պարզ  պատասխաններ տալ էքսկուրսիայի  ընթացքում  ծագած հարցերին:Նյութերի ուսումնասիրությունից հետո  պետք է  կատարել էքսկուրսիայի  վայրի ընտրություն, որոշվի ընթացքը և դեպի էքսկուրսիա տանող նպատակահարար  ճանապարհը:

Այսպիսի նախնական  ուսումնասիրությունից հետո  ուսուցիչը կարող է կազմել էքսկուրսիայի  պլանը, որը  կարևոր  նշանակություն ունի հետագա աշխատանքների  ճիշտ կազմակերպման համար:

Պլան կազմելիս  պետք է հաշվի առնել հետևյալ հիմնական հարցերը.

1.Էքսկուրսիայի թեման

2.Այն գիտելիքների համառոտ շարադրանքը, որ երեխաները պետք է  ստանան  էքքսկուրսիաների ընթացքում:

3.Էքսկուրսիայի ընթացքն ու հաջորդականությունը, էքսկուրսիայի ընթացքում  շոշափվող  հիմանական  հարցերը, աշակերտներին տրվելիք  խմբային կամ անհատական  աշխատանքի  առաջադրանքները:

4.Էքսկուրսիայի վերջում անցկացվող ամփոփիչ զրույցի համառոտ բովանդակության շարադրումը:

5.Էքսկուրսիայի  կահավորումը՝  հանդերձանքը, գործիքները  և այլն:

Օրինակառաջին դասարանում կարելի է  կազմել  աշնանը  վերաբերվող էքսկուրսիայի այսպիսի պլան.

Էքսկուրսիայի թեման- աշուն

Էքսկուրսիայի նպատակը – գաղափար տալ  աշնան  մասին , սովորեցնել

Ճանաչել ու զգալ բնության  մեջ  կատարվող եղանակային փոփոխությունները:

Էքսկուրսիայի նախապատրաստում- բացատրել էքսկուրսիայի նպատակը և  երեխաներին  շարք կանգնեցրած տանել  էքսկուրսիայի  վայրը՝ դպրոցի բակը կամ դպրոցից ոչ շատ հեռու:

Էքսկուրսիայի անցկացում – Էքսկուրսիայի վայրը հասնելուց հետո թույլ տալ , որ երեխաները կանգնեն  ինչպես  որ կամենում են, և հանձնարարել , որ դիտեն շրջակայքը:Մի քանի  րոպեից հետո  հարցերի միջոցով  վեր հանել  նրանց տեսածն ու զգացածը:

-Ի՞նչ  եք  զգում (ցուրտ է, փչում է սառը քամի, տերևները թափվում են և այլն):

-Ինչպիսի՞ն է երկինքը (այն ծածկված է ամպերով, մշուշ է, արևը չի երևում):

-Ծառի վրա շա՞տ  տերևներ կան , թե՝ քիչ,  ի՞նչ են եղել նրանք:

-Այժմ  տարվա ո՞ր եղանակն է:

-Որո՞նք են  աշնան  նշանները:

Էքսկուրսիայի ամփոփում – վերջին  հարցի պատասխանն էլ կլինի էքսկուրսիայի ամփոփումը: Այդ հարցին պատասխանելու  համար աշակերտներին  օգնել  իրենց դիտումների  ու զգացածի վերաբերյալ կոնկրետ  եզրակացություններ անելու՝  փչում է ցուրտ քամին, ծառերից թափվում են  տերևները, արևը չի երևում, երկինքը  ծածկված է  ամպերով…- դա աշունն է:

Էքսկուրսիայից  մեկ-երկու օր առաջ ուսուցիչը աշակերտներին  բացատրում է նպատակը, խնդիրները, աշակերտների անելիքները:Առանց այդպիսի  գործնականորեն ու  հոգեբանորեն  նախապատրաստության , էքսկուրսիան կդառնա  աննպատակ ու անարդյունավետ:

Աշակերտներին էքսկուրսիային նախապատրաստելու աշխատանքների մեջ  մտնում են  նաև կարգապահության պահպանման  ուղղությամբ տարվող  միջոցառումները, զրույցը այդ ուղղությամբ:

Քանի որ էքսկուրսիաները լինում են մոտավոր և հեռավոր, ուստի հեռավոր էքսկուրսիայի դեպքում պետք է  խորհրդակցել նաև ծնողների հետ:

Էքսկուրսիայի  նախապատրաստական  աշխատանքների մեջ  պետք է   ներառել նաև դպրոցի տնօրինությանը՝ էքսկուրսիայի անցկացման վայր և մյուս հարցերի մասին տեղյակ պահելը, էքսկուրսիայի պլանը հաստատել տալը, որպեսզի  անհրաժեշտության  դեպքում նրանք  համապատասխան միջոցներ ձեռք առնեն փոխադրական միջոց տրամադրելու  կամ  ժամերը դասավորելու համար:

բ)Էքսկուրսիայի  անցկացումը

Էքսկուրսիան սկսվում է  նրանով, որ  էքսկուրսիայի վայրում ուսուցիչը  ի մի է հավաքում  բոլոր  աշակերտներին, հիշեցնում էքսկուրսիայի նպատակը, տրված  առաջադրանքները, աշակերտի անելիքներն  ու պարտավորությունները:

Էքսկուրսիայի ժամանակ  ուսուցիչը աշակերտների մեջ պետք է հետաքրքրություն  առաջացնի դեպի  օբյեկտը, որպեսզի  աշակերտը  անհրաժեշտ ուշադրությամբ դիտի այն:

Դիցուկ  չորրորդ դասարանում կազմակերպվել էր էքսկուրսիա:Էքսկուրսիայի նպատակն էր ուսումնասիրել ջուրը  բնության մեջ: Երկար քննարկումներից հետո որոշվեց  էքսկուրսիայի օրն ու ժամը:Բոլորի տրամադրությունը  բարձր էր: Երեխաները բարձր տրամադրությամբ  ուսուցչուհու  հետ ուղևորվեցին դեպի էքսկուրսիայի վայրը:Հասան մոտակա գյուղը:Ծանոթացան  ԳԷՍ-ի կատարած աշխատանքին:Իմացան, թե ինչպես է ջրի աշխատանքն օգտագործվում:Իմացան, թե ուր է գնում  էլեկտրաէներգիան: Լողացան գետի ջրում, հանգստացան և տուն վերադարձան բարձր տրամադրությամբ: ԳԷՍ –ի կատարած էքսկուրսիայի մասին  գրեցին շարադրություն:

Այժմ  քննարկենք  այն հարցը, թե ինչպես  կարելի է էքսկուրսիայի  ընթացքում  ժամանակը օգտագործել ռեալ և բացատրությունը զուգակցել ցուցադրմանը: Օրինակի  համար բացատրական  ընթերցանությամբ  անցկացվող <<բլրի գագաթին>> հոդվածը  մշակենք էքսկուրսիայի միջողով:Ենթադրենք նախապատրաստական մասը ավարտված է  և մենք կանգնած ենք բլրի ստորոտին:ՈՒսուցիչը զգուշացնում է , որ մենք  կանգնած ենք  բլրի ստորոտում  և քիչ հետո բլրի լանջով  բարձրանալու ենք մինչև  ամենածայրը՝ գագաթը:Բարձրանալիս  մեկ-մեկ  կանգնենք ու նայենք մեր  չորս կողմը:ԵՎ շատ բաներ, որ ստորոտում կանգնած   ժամանակ չէինք տեսնում, կտեսնենք , քանի որ բարձրանալիս մեր տեսողության  սահմանը ընդարձակվում է:ՈՒշադրություն դարձնեն այն  բանի վրա, թե  ինչպես  վեր բարձրանալիս բուսականությունը  գնալով քչանում է, չորանում, փշատերև  դառնում: Դա նրանից է , որ  լանջը  շատ քարքարոտ է  և բույսերը ջրի կարիք են զգում:

Այժմ մենք  գտնվում ենք  բլրի  գագաթին:Կնստենք, կհանգստանանք  և կդիտենք շրջապատը:Ահա երևում են հարթավայրեր,  գետեր, ցորենի արտեր…

Այստեղ նրանք  պարզ պատկերացում  են կազմում երկրի մակերևույթի ձևերի ՝ լեռնաշղթայի, լեռան, հարթավայրի, ձորի, գետի  և այլնի մասին:

Էքսկուրսիաները շատ երկար ու ձանձրալի չպետք է լինեն:

գ)Էքսկուրսիայի  ամփոփումը:

Ամփոփումը կարող է տեղի ունենալ ինչպես էքսկուրսիայի վայրում, այնպես էլ դասարանում՝ նայած էքսկուրսիայի բնույթին և ուսուցչի հետապնդած նպատակներին:Այն կարող է  բանավոր զրույցի, հարց ու  պատասխանի , պատմելու բնույթ կրել, կարող է նաև հավաքած նյութերի(hերբարիումներ)  ուսումնասիրության ձևով անցկացվել:

 

 

 

 

 

                             Գրականություն

1. Թութունջյան - <<Կրտսեր  դպրոցականի  հոգեբանական  առանձնահատկությունները>>: 1962թ.

2. Ա. Տեր-Գրիգորյան - <<Գործնական  աշխատանքները  բացատրական ընթերցանության  դասերին >>  :1963 թ.

3.<<Նախաշավիղ>> գիտամեթոդական  հանդես  2014թ.

4.<<Основы  дидактики>>. 2007թ.

5.М. А. Данилов, Б. П. Есипов - << Дидактика>>,<<Метод  екскурсии>>.1957г.

6.<<Народное  образование>>.2012г.

7. Яковленко Л. Петриновна  -   << Методика  организации екскурсии  в начальной  школе>> 2014г.


 

<<Էքսկուրսիան տարրական դասարաններում>> 1. Էքսկուրսիան որպես ուսուցման կազմակերպման ձև , նրա նշանակությունը : ա) էքսկուրսիայի անհրաժեշտության հոգեբանական-մանկավարժական հիմնավորումը: բ) Էքսկուրսիայի կրթադաստիարակչական նշանակությունը: 2.Էքսկուրսիաների նպատակը և…

<<Էքսկուրսիան տարրական դասարաններում>> 1. Էքսկուրսիան որպես ուսուցման կազմակերպման ձև , նրա նշանակությունը : ա) էքսկուրսիայի անհրաժեշտության հոգեբանական-մանկավարժական հիմնավորումը: բ) Էքսկուրսիայի կրթադաստիարակչական նշանակությունը: 2.Էքսկուրսիաների նպատակը և…

Հիմք ընդունելով այն, որ օբյեկտիվ իրական աշխարհի ճանաչողությունը սկսվում է զգայությունից, ուսուցման պրոցեսում մեծ տեղ է տրվում էքսկուրսիային: Իրական աշխարհի զգայություններն ու ընկալումները համապատասխանորեն իմաստավորվում…

Հիմք ընդունելով այն, որ օբյեկտիվ իրական աշխարհի ճանաչողությունը սկսվում է զգայությունից, ուսուցման պրոցեսում մեծ տեղ է տրվում էքսկուրսիային: Իրական աշխարհի զգայություններն ու ընկալումները համապատասխանորեն իմաստավորվում…

Адамович - ″Объяснительное чтение в начальной школе″

Адамович - ″Объяснительное чтение в начальной школе″

ուշադրություն ու դիտողունակություն, մշակում են գիտակցական կարգապահություն ու կազմակերպվածություն՝ դպրոցից դուրս իրենց պահելու ուսուցչի կարգադությունները ժամանակին, ճիշտ ու անթերի կատարելու ունակություն: Էքսկուրսիաների միջոցով երեխան ծանոթանում…

ուշադրություն ու դիտողունակություն, մշակում են գիտակցական կարգապահություն ու կազմակերպվածություն՝ դպրոցից դուրս իրենց պահելու ուսուցչի կարգադությունները ժամանակին, ճիշտ ու անթերի կատարելու ունակություն: Էքսկուրսիաների միջոցով երեխան ծանոթանում…

Վարդուհուն էինք տեսնում, բայց նա մեզ պատկերանում էր այն ժիր ու կատակասեր աղջիկը: Էքսկուրսիայից ստացած տպավորությունները ավելի անմիջական են և պահպանվում են ավելի երկար: Օրինակ…

Վարդուհուն էինք տեսնում, բայց նա մեզ պատկերանում էր այն ժիր ու կատակասեր աղջիկը: Էքսկուրսիայից ստացած տպավորությունները ավելի անմիջական են և պահպանվում են ավելի երկար: Օրինակ…

բնությունը ուսումնասիրելու համար:Դեպի բնություն կատարվող էքսկուրիաների թեմաներ կարող են լինել` ա)դպրոցի շրջակայքը , բ)իրենց փողոցը(քաղաքում),հայրենի գյուղը և այլն: Երկրորդ դասարանում ուսումնական տարվա ընթացքում կազմակերպել մի…

բնությունը ուսումնասիրելու համար:Դեպի բնություն կատարվող էքսկուրիաների թեմաներ կարող են լինել` ա)դպրոցի շրջակայքը , բ)իրենց փողոցը(քաղաքում),հայրենի գյուղը և այլն: Երկրորդ դասարանում ուսումնական տարվա ընթացքում կազմակերպել մի…

6.Պատմական հուշարձանները` տվյալ վայրում եղած պատմական հուշարձաններին ծանոթացնելու համար: Չորրորդ դասարաններում <<Ես և շրջակա աշխարհը>> առարկայի դասավանդման հաջողությունը կախված է այն մեծ նախնական բնագիտական աշխարհագրական…

6.Պատմական հուշարձանները` տվյալ վայրում եղած պատմական հուշարձաններին ծանոթացնելու համար: Չորրորդ դասարաններում <<Ես և շրջակա աշխարհը>> առարկայի դասավանդման հաջողությունը կախված է այն մեծ նախնական բնագիտական աշխարհագրական…

կարողանա երեխաներին բավարար չափով տեղեկություններ տալ տվյալ օբյեկտի մասին, ճիշտ ու պարզ պատասխաններ տալ էքսկուրսիայի ընթացքում ծագած հարցերին:Նյութերի ուսումնասիրությունից հետո պետք է կատարել էքսկուրսիայի վայրի…

կարողանա երեխաներին բավարար չափով տեղեկություններ տալ տվյալ օբյեկտի մասին, ճիշտ ու պարզ պատասխաններ տալ էքսկուրսիայի ընթացքում ծագած հարցերին:Նյութերի ուսումնասիրությունից հետո պետք է կատարել էքսկուրսիայի վայրի…

անելու՝ փչում է ցուրտ քամին, ծառերից թափվում են տերևները, արևը չի երևում, երկինքը ծածկված է ամպերով…- դա աշունն է: Էքսկուրսիայից մեկ-երկու օր առաջ ուսուցիչը աշակերտներին…

անելու՝ փչում է ցուրտ քամին, ծառերից թափվում են տերևները, արևը չի երևում, երկինքը ծածկված է ամպերով…- դա աշունն է: Էքսկուրսիայից մեկ-երկու օր առաջ ուսուցիչը աշակերտներին…

Основы дидактики >>. 2007 թ

Основы дидактики >>. 2007 թ
Материалы на данной страницы взяты из открытых истончиков либо размещены пользователем в соответствии с договором-офертой сайта. Вы можете сообщить о нарушении.
11.08.2020