ԴԱՍԻ ՊԼԱՆ
Առարկա - Հայոց պատմություն
Դասարան - XII
Թեմա - Անկախ պետականության կայացման գործընթացը
1. Հիմնական հարցեր.
· ՀՀ Անկախության հանրաքվեն, անկախության հռչակումը,
· Նախագահական համաժողովրդական ընտրությունները,
· ՀՀ Սահմանադրության ընդունումը /հիմնական
դրույթները/,
· Հայոց ազգային բանակի կազմավորումը:
2.Նպատակը և խնդիրները.
Ø Իմանա _ Սովորողը պետք է համակողմանի տեղեկություններ ստանա
անկախության գործընթացի վերաբերյալ, ինչպես նաև վեր
հանի նրա շարժիչ ուժերը /քաղաքական իրավիճակը ԽՍՀՄ-
ում 1980-ական թթ. վերջին, Արցախյան շարժում /,
Ø Կարողանա _ Գնահատել Անկախության կերտման հիմնական փուլերը
/ԱՆկախության հռչակագրի ընդունումը, անկախության հան-
րաքվեն, ՀՀ անկախության հռչակումը/, ինչպես նաև պե-
տականության կայացման ճանապարհին ունեցած հիմնա -
կան ձեռքբերումները,
Ø Գիտակցի _ Անկախացման գործընթացի էությունը, նրա համահայկա-
կան և համաժողովրդական բնույթը,
Ø Ձևավորի _ Պետականության և պետության նկատմամբ հավատ,վստահ-
ություն` հայրենաճանաչության և հայրենապաշտության գա-
ղափարների ամբողջացման և ամրապնդման միջոցով,
Ø Արժևորի _ ՀՀ Անկախության պատմական նշանակությունը, ՀՀ lll հան-
րապետության կայացման գործընթացի կարևորագույն նը-
վաճումները / Սահմանադրության ընդունումը, Ազգային բա-
նակի կազմավորումը, ժողովրդավարության հաստատումը /:
3.Հիմնական հասկացությունները, առանցքային գաղափարները.
Անկախության հռչակագիր, անկախության հանրաքվե, համաժողովրդական
ուղղակի, այլընտրանքային ընտրություններ, Սահմանադրություն, Ազգային
ժողով, մարզ, Պաշտպանության պետական կոմիտե, Հայոց ազգային բանակ,
երկքաղաքացիություն, եռաստիճան դատական համակարգ:
4. Ուսումնադիտողական պարագաներ.
Դասագիրք, պատմության տետրեր, քարտեզներ, նկարներ ( Լ. Տեր-Պետ-
րոսյան, Վ. Սարգսյան, Ս. Սարգսյան և այլոք ), գծակարգեր, աղյուսակներ,
ՀՀ Սահմանադրությունը, փաստավավերագրական ֆիլմ /Անկախության հըռ-
չակման, բանակի ձևավորման դրվագներով /:
5.Ներառարկայական, միջառարկայական կապեր.
Հայոց պատմություն IX, Հայկական հարցի պատմություն X, Համաշխար-
հային պատմություն IX , Համաշխարհային պատմություն XII, ՆԶՊ, Հասա-
րակագիտություն IX, Հայաստանի աշխարհագրություն:
6. Դասատիպը.
Նոր նյութի ուսումնասիրման դաս:
7.Ուսուցման մեթոդներ և հնարներ.
Գծակարգեր, մտքերի քարտեզագրում, ինտերակտիվ մեթոդ, շարադրանք,
էվրիստիկ զրույց, T-աձև աղյուսակ, աշխատանք սկզբնաղբյուրով, բանա-
վեճ:
ԴԱՍԻ ԸՆԹԱՑՔԸ
Ø Ներածական մաս. ─ աշակերտների ուշադրության գրավում,
/ խթանում / ─ հետաքրքրությունների ստեղծում,
ծանոթացում դասնյութին, խնդիրներին,
նպատակներին,
─ ակտիվացում, խթանում:
Անց է կացվում ինտերակտիվ հարցուպատասխան` հիմնված աշա-
կերտների ունեցած գիտելիքների վրա: Համառոտ շարադրանքի մի-
ջոցով ներկայացվում են դասանյութի առանցքային խնդիրները:
Ø Հիմնական մաս.
/իմաստի ընկալում / ─ ուսուցանվող նյութի բովանդակության ու-
սումնասիրում և հետազոտում:
Մտքերի քարտեզագրման միջոցով վեր են հանվում անկախության
կերտման հիմնական օղակները, պետականության հաստատման
գործընթացի փուլերն ու օրինաչափությունները: Կատարվում է խըմ-
բային աշխատանք: Քննարկվում հոդվածներ ՀՀ Սահմանադրությու-
նից, վերլուծվում են նրա հիմնարար սկզբունքները: Ներկայացվում են
դրվագներ ֆիլմից / Անկախության հռչակագրի ընթերցումը, բանակի
կազմավորումը/:
Ø Ամփոփում.
/կշռադատում / ─ արդյունքների վերլուծություն,
─ հետադարձ կապի ապահովում,
─ հետագա անելիքների հստակեցում:
Անց է կացվում էվրիստիկ զրույց, որի միջոցով ամբողջացվում են սո-
վորողների ձեռք բերած գիտելիքները: Միաժամանակ վերստին կարև-
որվում է ՀՀ պետականության հաստատումը, ազգային բանակի կազ-
նավորումը:
Տնային առաջադրանք. Հանձնարարվում է ուսումնասիրել դա-
սանյութը/ դաս 1./, տրվում է խմբային աշխատանք` զեկուցումների
պատրաստում ըստ հետևյալ թեմաների.
o ՀՀ պետականության կերտման գործընթացը,
o Անկախության հռչակման պատմական նշանակությունը,
o Ազգային բանակը` պետության ամրապնդման գրավական:
Տրվում է անհատական աշխատանք. T-աձև աղյուսակի միջոցով
համեմատական զուգահեռներ անցկացնել Հայաստանի I և III հանրա-
պետությունների անկախացման գործընթացների միջև` կարևորելով ոչ
միայն արտաքին և ներքին գործոնները, այլև պետականաշինության
գործընթացը:
___________________________________________________________________
© ООО «Знанио»
С вами с 2009 года.