Խաղի նշանակության մասին հայ մեծ գրող Հ.Թումանյանը հետևյալն է գրել.<<Խաղը նրա՝ մանուկ մարդու բնական,օրգանական պահանջն է,նրա լրջությունն է,նրա էությունն է:Կյանքում ամեն բանի նա խաղով է մոտենում,դա նրա ձևն է,դա նրա մեթոդն է:Եվ ամեն բան ինչ նրան տրվում է խաղով,ուրախությունով ընդունվում է,հեշտ էլ յուրաացնում՝առանց ձանձրանալու,առանց հոգնելու>>:
Խաղը երեխայի համար սոցիալական հասունացման եղանակ է:Խաղի ընթացքում երեխան փորձում է կատարել մեծի դեր՝ հասկանալով հանդերձ,որ ինքը դեռ մեծ չէ:Սակայն դրա արդյունքում երեխայի մեջ ձևավորվում է մեծ դառնալու,հասարակայնորեն արժեքավոր դեր կատարելու դրդապատճառ:
Խաղի դաստիարակչական նշանակությունը մեծ դեր է հատկացրել Ա.Ա.Մակարենկոն:Նա գտնում էր,որ երեխան միշտ պետք է խաղա:Երեխան ունի խաղալու կիրք և այն պետք է բավարարել:
Սիրում եք երեխային՝խաղացեք նրա հետ,խաղացեք իսկական,անկեղծ, և դա կլինի Ձեր ամենամեծ նվերը նրան:
Տարրական դասարաններում աշխատող յուրաքանչյուր ուսուցիչ երեխայի դպրոց մուտք գործած առաջին օրվանից նրան ուղղորդում է դեպի ինքնակազմակերպման,ինքնուրույնության,սեփական արարքների համար պատասխանատվության գիտակցման և գիտելիքներ ձեռք բերելու գործողություններին:
Մանկավարժության և հոգեբանության ոլորտը ներկայացնող մասնագետները գտնում են,որ երեխայի անհատականությունն ու աշխարհընկալոիմը 1-ին հերթին լիարժեք և ամբողջական կերպով արտահայտում են խաղի միջոցով:Խաղի ընթացքւմ երեխաները ազատ են և ինքնուրույն,ունեն հավասար իրրավունքներ և ինքնադրդևորման լայն հնարավորություններ:Խաղն ապահովում է հասակակիցների հետ փոխշփումներ,հաճելի մթնոլորտ և համագործակցելու լավագոււյն պայմաններ:Երբ խաղը մուտք է գործում կենցաղի մանկավարժական գործընթացի մեջ,դասարանում ստեղծվում է յուրահատուկ միջավայր:Եթե ուսուցիչ-աշակերտ,կամ ինչու չէ,նաև աշակեր-աշակերտ հարաբերություններում մինր այդ գոյություն ունեին ինչ-ինչ պատնեշներ,ապա դրանք աննկատելիորեն անհետանում են:
Առանձնապես մեծ է դիդակտիկ խաղերի դերը:Ուսուցումը իրականում պետք է իրականացվի դիդակտիկ խաղերի միջոցով,որոնք ամենաարդյունավետն են:Դրանց միջոցով երեխաները սովորում են դասարանում ստեղծել ուրախ,անկաշկանդ մթնոլորտ:Երեխաների մեջ ձևավորվում են սեփական գործունեությունը կազմակերպելու,ընկեռների հետ համագործակցելու ունակություններ:
Ակտիվանում են երեխաների մտածողությունը,ուշադրությունը,խոսքը և երևակայությունը:
Դիդակտիկ խաղերի նպատակն է՝երեխային խաղալով սովորեցնել համեմատել,համադրել,դասակարգել,ընդհանրացնել,այսինքն կատարել մտավոր գործողություններ:Սակայն ուսուցողական խնդիրը մնում է սովորողների համար աննկատ և նրանց թվումէ,թե ինքն ուղղակի խաղում է:Խաղերը նպաստում են ուշադրության,հիշողության,դիտունակության,ընկալման զարգացմանը:Սա է պատճառը,որ դիդակտիկ խաղը դրվում է որպես ուսուցման լավագուն մեթոդ:
Մաթեմատիկական խաղերն ունեն իրենց պատմական անցյալը:Այս խաղերի նպատակը միայն զվարճություն պատճառելը չէ,այլ մաթեմատիկական գիտելիքաներին հաղորդակից դարձնելը,տվյալ առարկայի հանդեպ ընդհանու հետաքրքրություններ առաջացնելը և դասին նպաստավոր թարմություն հաղորդելը:Շրջապատող միջավայրի վերցրած տվյալներով կառուցված զվարճալի խնդիրների միջոցով իրականացվում է
տեսականի և գործնականի կապը,ինչպես նաև ապահովում է կրթության և դաստիարակության միասնությունը:Աշակերտներին գործնականորեն ցույց է տրվում մաթեմատիկայի կիրառությունը տարբեր բնագավառներում և դա խթանում է նրանց հետաքրքրասիրությունը տվյալ ուսումնական առարկայի հանդեպ:Նրանք զարմանքրվ ու սպասողաբար փնտրում են որոնվող հարցերի պատասխանները,իսկ երբ կարողանում են գտնել,ապա մեծ բավականությու են ստանում դասապրոցեսից:
Մաթեմատիկական խաղերը կազմակերպվում են նոր նյութի հաղորդումը նախապատրաստելու,անցածն ամրապնդելու,ինրպես նաև գիտելիքները ստուգելու նպատակով:Խաղի արդյունավետությունը պայմանավորված է մի շարք գործոններով,որոնցից 1-ինը ճիշտ և ժամանակին կազմակերպումն ու անցկացումն է:
Խաղի կանոնները պետք է լինեն պարզ և հստակ ձևակերպված:Խաղանյութը պետք է բոլոր երեխաների համար լինի մատչելի,դիդակտիկ նյութը՝պատրաստման և ընկալման տեսանկյունից դյուրընկալելի:Խաղը հետաքրքիր կլինի միայն այն դեպքում,երբ դասարանի յուրաքանչյու աշակերտ այս կամ այն դերով մասնակցի դրան:Խաղի ներգործող հնարավորությունը պահպանելու նպատակով անհրաժեշտ է աշակերտների սխալները վերլուծել ոչ թե խաղի ընթացքում,այլ վերջում:Սխալներ թույլ տված երեխաներին ուսուցիչը պետք է վերաբերի ամենայն նրբանկատությամբ և համբերատարությամբ:Խաղերի քանակն ու տևողությունը պետք է լինի չափավոր:
Պարզվում է,որ այդ խաղի հագեցված դասի ընթացքում երեխաների տրամադրությունը նկատելիորեն բարձրանում է և միաժամանակ ստեղծում է բարձր կարգապահություն,իսկ մեզ համար մեր առաջ դրված խնդիրները հաջողությամբ լուծելու բարենպաստ պաըմաններ:Չպետք է վախենալ նրանից,թե տվյալ խաղն աղմուկ կբարձրացնի:Ոչինչ այդ <<աղմուկը>> վտանգավոր չէ,քար լռության պայմաններում երեխան չի կարող կենտրոնանալ,ճիշտ է,լուռ ու մունջ կնկարի,բայց ուշքը խաղին կլինի:
Այսպիսով խաղը ոչ թե օժանդակ այլ հիմնական միջոց է 6-ամյա երեխայի ուսուցման համակարգում:Մաթեմատիկայի դասերին նույնպես կարելի է անցկացնել այնպիսի դիդակտիկ խաղեր,որոնք նպաստում են երեխայի հաշվելու կարողությունները զարգացնելուն,թվերի կազմությունը հեշտությամբ սովորելուն,խնդիրներ կազմելուն և այլն:Թվարկեմ դրանցից մի քանիսը.<<Անցե´ք դարպասը>>,<<Ո՞վ շատ կհավաքի>>,<<Գտի՛ր քո զույգը>>,<<Գծի´ր փակ աչքերով>>,<<Հարվածի´ր նույնքան անգամ>>,<<Խանութ>>,<<Դասավորի՛ր ճիշտ>>,<<Ո՞ր թիվը չկա>>,<<Հանի´ր ասված առարկան>>,<<Քարտը դի՛ր իր տեղում>>,<<Մաթեմատիկական լոտո>>,<<Դոմինո>> և այլն:
Այսպես երկրաչափական պատկերների մասին գաղափար տալուց հետո կարելի է կազմակերպել հետևյալ խաղը.
Գրատախտակի մոտ եմ կանչում 3 աշակերտի և պահանջում,որ նրանցից մեկը նկարի եռանկյուն,մըուսը՝քառակուսի,իսկ 3-րդը շրջան:Պարզ է,որ աչքերը կապված վիճակում չես կարող գեղեցիկ և ճիշտ նկարել,ուստի,երեխաների մոտ առաջանում է ծիծաղ:
Թվերի կազմությունը ուսուցանելիս ցանկալի է կազմակերպել <<Անցի՛ր դարպասը>>,<<Գտի՛ր քո զույգը>> խաղերը:Ուշադրությունը զարգացնելու նպատակով կարելի է անցկացնել հետևյալ խաղերը՝<<Ուսուցիչը հարվածում է թմբուկին,իսկ աշակերտները պետք է ցույց տան հարվածներին համապատասխան թվաքարտեր>>:
2.Սեղանին դնում ենք տարբեր երկրաչափական պատկերների մոդելներ:Երեխաները ուղղակի նայում են մոդելներին,այնուհետև շրջվում:Ուսուցիչը կամ աշակերտները թաքցնում են որևէ մոդել:Շրջված աշակերտը պետք է ասի վոր մոդելը չկա:Եթե ճիշտ է ասել,ապա երեխաները ծափահարում են:
Մեկ ուրիշ խաղ՝<<Սխալվող,սխալն ուղղող>>:
Գրատախտակից կախել 4 թվանշանը:Ուսուցիչը որևէ թիվ է ասում,իսկ աշակերտները այդ թվին ավելացնում են 4 և ասում են պատասխանը:Այս նուն խաղը կարելի է անցկացնել 5-ի,6-ի,7-ի և այլ կազմություններ ուսուցանելիս:
Համր խաղ. Կարելի է կազմակերպել գումարում և բազմապատկում ուսուցանելիս:
Շարունակի՛ր հաշվել. Հարմար է կազմակերպել թվարկություն ուսուցանելիս,որի նպատակն է սովորեցնել հաշվել՝ սկսած ցանկացած թվից:
Ով կլուծի արագ և ճիշտ. Նպատակահարմար է կազմակերպել տնային աշխատանք ստուգելիս:
Գտնել մտքում պահած թիվը. Այս խաղի ժամանակ ուսուցիչը հաջորդաբար ասում է գործողություններ,իսկ աշակերտները կատարում են պահանջվող հաշվումները:
Բանավոր հաշվի ժամանակ նկարում եմ ծաղիկ,որի թերթերի վրա տեղադրում եմ վարժություններ ևբ պահանջում,որ երեխաները ասեն պատասխանները:
Կազմակերպում եմ նաև հետրևալ մրցույթը՝<<Ո՞ր շարքը կհաղթի>>:
3 շարքով գրատախտակին գրում եմ վարժություններ:Յուրաքանչյուր շարքից աշակերտները հաջորդաբար մոտենում են,կատարում իրենց շարքի վարժությունները և նստում:Ով արագ վերջացնի,հաղթում է:
Կամ <<Սանդուղք>> խաղը:2 աշակերտներ վարժությունը արագ կատարելուց հետո բարձրանում են սանդուղքով:Ով հասնի վերջնագծին,կհաղթի:
Նյութի յուրացումը ստուգվում է համր խաղի միջոցով:<<Շղթա>> խաղը զարգացնում է ուշադրություն,համարձակություն և ակտիվություն:
<<Թվաբանական խնդիր>>,<<Խնդրի բաղադրիչները և լուծում>> հասկացությունները խորապես ըմբռնելու նպատակով,որպես նախապատրաստական աշխատանք,առաջարկում ենք խաղեր,որոնց անցկացման համար անհրաժեշտ են զննական պարագաներ:Օրինակ կարելի է ցուցադրել մեծ պաստառ,որում պատկերված է լճակ(բացատ և այլն),կանաչ լճափով և լճափի եղևնիներով:Ունենք թռչուններ,ձկներ,ոզնիներ՝նավակների ճեղքերում դնելու համար:Լճափի ճեղքերում տեղավորում ենք բադեր(նավակներ),կարապներ,լճափի կանաչ խոտերի չեղքերում կարելի է տեղադրել սնկեր,նապաստակներ(արջուկներ,ոզնիներ),լճափի եղևնու ճեղքերում՝սկյուռներ,կոներ և այլն:
Ա) Խաղ <<Պատմիր>>:Ի՞նչ ես տեսնում նկարում:Համեմատելով գտեք,թե որո՞նք են շատ, որո՞նք քիչ:Խաղում են դասարանի բոլոր աշակերտները:Յուրաքանչյուր շարքի աշակերտը ասում է մեկ նախադասություն:Հաջորդ շարքում նստած աշակերտը շարունակում է,եթե միտքը կիսատ է մնացել:Այսպես սկսում ես նոր նախադասություն:Ամեն հաջող նախադասության համար ստանում են 1 քառակուսի(յուրաքանչյուր շարքին տարբեր գույնի): Հաղթում է այն շարքը,որը շատ քառակուսիներ է վաստակել:
Բ) Նույն զննական պարագաներով անցկացվում է <<Որոնի՛ր հարցեր>> խաղը:Աշակերտին առաջարկում ենք նայել նկարին և կազմել հարցեր:Օրնակ՝ Լճում քանի՞ բադ է լողում:Բադե՞րն են շատ,թե՞ կարապները:Քանի՞ ոզնի կա եղևնու տակ:Քանի՞ կարապ մնաց լճակում:
Արդյունավետ է նաև երեխաների օրվա ռեժիմի ներառումը խաղային իրավիճակների մեջ:Կարելի է կազմակերպել <<Շաբաթվա օրերը>> խաղը:Այն անցկացվում է <<Ընդհակառակը>> խաղի ձևով:Տարբերությունն այն է,որ այստեղ շաբաթվա օրերի անվանումները համապատասխանաբար զուգակցվում են թվերին,առաջին-երկուշաբթի,երկրորդ-երեքշաբթի,յոթերորդ-կիրակի և այլն:
Կարելի է երեխաներից պահանջել շաբաթվա որևէ օրվա անունը:Օրինակ՝<<հինգշաբթի>>(չորրորդ),իսկ մյուս երեխաները շարունակում են:Սխալվողը դուրս է մնում խաղից:
Նույն կերպ կարելի է անցկացնել <<Տարվա եղանակները>> խաղը:Այն երեխաներին մղում է որոնումների պայմաններում պատասխանել արագ,հաղթանակի նկատմամբ արթնացնում է հետաքրքրություն:Հետևաբար՝նրանք ձգտում են լինել հավաքված,ճարպիկ,հնարամիտ,ճիշտ կատարել առաջադրանքը և պահպանել խաղի կանոնները:
Հատկապես խմբային խաղերի ընթացքւմ ձևավորվում են նաև անձնավորության բարոյական պատկերը:Երեխաները վարժվում են ընկերոջը օգնելուն,հաշվի նստել մյւսների հետաքրքրությունների հետ և զսպել իրենց ցանկությունները:Երեխաների մեջ զարգացնում են պատասխանատվության զգացումը,կարգապահութհունը,կոփվում են կամքն ու բնավորությունը:
© ООО «Знанио»
С вами с 2009 года.