Նյութերի և էներգիայի փոխանակություն

  • pptx
  • 10.05.2020
Публикация на сайте для учителей

Публикация педагогических разработок

Бесплатное участие. Свидетельство автора сразу.
Мгновенные 10 документов в портфолио.

Иконка файла материала Նյութերի և էներգիայի փոխանակություն.pptx

Նյութերի և էներգիայի
փոխանակություն

Հասկացություններ՝

նյութափոխանակություն

սառնարյուն կենդանիներ

տաքարյուն կենդանիներ

Ապրելու համար օրգանիզմները շրջակա միջավայրից պետք է ստանան անհրաժեշտ սննդանյութեր:
Շրջակա միջավայր
Բույսեր - ջուր, ածխաթթու գազ, հանքային աղեր, թթվածին:
Կենդանիներ- ստանում են սպիտակուցներ, ճարպեր ածխաջրեր, ջուր, հանքային նյութեր, թթվածին:










Առանց դրանց հնարավոր չէ ցանկացած օրգանիզմի աճն ու բջիջների նորոգումը: Օրգանիզմ մուտք գործած նյութերը վերամշակվում և վերափոխվում են: 

Միաժամանակ կենդանի օրգանիզմները շրջակա միջավայր են արտազատում իրենց կենսագործունեության արգասիքները՝ ջուր, ածխաթթու գազ, միզանյութ և այլ նյութեր

Այսինքն՝ օրգանիզմների և շրջակա միջավայրի միջև անընդհատ տեղի է ունենում նյութերի և էներգիայի փոխանակություն, այլ կերպ՝ նյութափոխանակություն:

Բուսական օրգանիզմներում լույսի տակ ջրից և ածխաթթու գազից ֆոտոսինթեզի արդյունքում առաջանում են բարդ օրգանական նյութեր` շաքարներ, որոնք հետագայում վերափոխվում են օսլայի, թաղանթանյութի, ճարպերի, սպիտակուցների և օրգանիզմի համար անհրաժեշտ այլ նյութերի: Դրանք ծախսվում են նոր բջիջների առաջացման համար, օգտագործվում են շնչառության գործընթացում կամ պաշարվում են պտուղներում և սերմերում:

Նյութափոխանակության ինտենսիվությունը տարբեր օրգանիզմներում տարբեր է: Օրինակ` ձկների արյունատար համակարգով հոսում է թթվածնով աղ քատ արյուն, որի հետևանքով նյութափոխանակության ռեակցիաները դանդաղ են ընթանում, և քիչ էներգիա է անջատվում: Այն չի կարողանում ապահովել ձկան մարմնի կայուն ջերմաստիճանը, որի պատճառով այն կախված է շրջակա միջավայրի ջերմաստիճանից: Այսպիսի կենդանիներին անվանում են սառնարյուն կենդանիներ: Սառնարյուն են նաև երկկենցաղները և սողունները: 

  Թռչունների արյունատար և շնչառական համակարգերն ավելի լավ են զարգացած, ինչի շնորհիվ արյունը հագենում է թթվածնով, բարդ նյութերն ակտիվորեն ճեղքավորվում են, և անջատվում է մեծ քանակությամբ էներգիա: Այն ապահովում է ինչպես օրգանիզմի կենսագործունեությունը, այնպես էլ մարմնի կայուն ջերմաստիճանը: Այսինքն տաքարյունությունը հնարավորություն է տվել թռչուններին և կաթնասուններին հեշտությամբ հարմարվելու բնակության ամենատարբեր պայմաններին: