Ինչպես պաշտպանվել բանական աղետներից

  • docx
  • 14.05.2020
Публикация в СМИ для учителей

Публикация в СМИ для учителей

Бесплатное участие. Свидетельство СМИ сразу.
Мгновенные 10 документов в портфолио.

Иконка файла материала ինչպես_պաշտպանվել_բնական_աղետներից.docx

Այսօրվա մեր դասը տարբերվելու է մյուս դասղեկի ժամերից, որովհետև մեզ հյուրընկալել է  Աղետիկը;

Լսենք  նրան:                         Մեկ երկրաշարժ                      Դրա  համար  ինձ  բոլորը

Ով եմ  ,ինչ եմ,                        Մեկ  ջրհեղեղ,                            Աղետիկ են միշտ  անվանում:

Ես  չգիտեմ,                             Մեկ էլ ՝ հրդեհ

Ինքս  բարի,                             Ես  չգիտեմ՝

Իմ բնույթով                             Ոնց է  լինում

Դերասան եմ:                           Ինչին  դիպչում՝

Ես  սիրում եմ                          Մի  փորձանք եմ 

Խաղաղ դերեր                        Գլխիս  բերում:

 

-Իսկ ինչ է աղետը:

-Բնության այն երևույթները,որոնք վտանգավոր են,մարդկանց կյանքի   համար, կոչվում են բնական աղետներ:

-Եկեք թվարկենք բնական աղետներ:

Երկրաշարժ, ջրհեղեղ, կայծակ, սողանք, թայֆուն,ցունամի, տորնադո:

Եկեք այժմ  խոսենք երկրաշարժի  մասին:

Ինչպես է  տեղի  ունենում  երկրաշարժը:

Երկրաշարժը  տեղի է  ունենում  հանկարծակի,գետինը և  նրա  վրա եղած առարկաները ցնցվում են:Հսկայական   շենքեր , շինություններ , կամուրջներ   քանդվում են:

Երկրաշարժը  ամենից   հաճախ որ  երկրներում են տեղի  ունենում:

Երկրաշարժը ամենից հաճախ տեղի է ունենում լեռնային երկրներում:

Արդյոք կարող ենք համարել ,որ Հայաստանւը երկրագնդի երկրաշարժավտանգ շրջաններից է:

Այո Հայաստանը  երկրագնդի երկրաշարժավտանգ շրջաններից է:

Այստեղ շատ են լինում երկրաշարժեր:

Հայաստանում վերջին ուժեղ երկրաշարժը տեղի է ունեցել 1988թ դեկտեմբերի 7-ին , որի հետևանքով մասնակի ավերվել են Սպիտակ , Գյումրի , Վանաձոր քաղաքները և դրանց հարևան գյուղական բնակավայրերը: Եղել են մարդկային բազմաթիվ զոհեր ( 25000 մարդկային զոհ , տևել է 2-3 րոպե):

Երկրաշարժը բնական այլ աղետներից տարբերվում է նրանով , որ տեղի է ունենում հանկարծակի: Այդ պատճառով անհրաժեշտ է երկրաշարժին միշտ պատրաստ լինել ՝ տանը , դպրոցում , թե փողոցում:Դրա համար պետք է իմանանք մի քանի կանոններ ,որոնք մենք մշակել էինք ,,Ես և շրջակա աշխարհը,, առարկայի դասի ժամանակ:

·        Չենթարկվել խուճապի , պահպանել հանգտություն և հանգստացնել մյուսներին:

·        Պատսպարվել հիմնական պատերի տակ և հենասյուների մոտ գտնվող սեղանի տակ ,որովհետև հիմանական վտանգը գալիս է շուտ վնասվող միջնորմներից, առաստաղից կախված ջահից:

·        Անմիջապես անջատել բոլոր այն սարքերը , որոնք կարող են հրդեհի պատճառ դառնալ:

·        Չի կարելի դուրս գալ պատշգամբ, օգտվել լուցկուց , կրակայրիչից:

·        Միացնել կամ անջատել լույսը , որովհետև տանը կարող է լինել գազի արտահոսք:

·        Շենքը արագ լքելիս զգուշացեք ընկնող իրերից կտրված հոսանքալարերից:

Եթե երկրաշարժի ժամանակ դպրոցում ենք . ինչ պետք է անել:

Անպայման հետևել ,,Տարհանման պլանին,, ,ուսուցչի ցուցումներին և չառաջացնել խուճապ:

Անպայման նախօրոք պետք է ծանոթ լինենք դպրոցի ,,Տարհանման պլանին,,:

Թաքնվել դասասեղանների տակ մինչև ցնցումները դադարեն :

Իսկ եթե գտնվում ենք փողոցում , ինչպես պետք է վարվենք:

Ուշադիր հետևել շենքերի քիվերին ու պատերին , որոնք կարող են փլվել, հեռու մնալ աշտարակներից ու ջրավազաններից :

Անհապաղ հեռանալ շենքերից 10-20 մ ինչպես նաև ՝ կամուրջներից , գազատար խողովակներից , էլեկտրական մալուխներից :

Երկաշարժից առաջ շրջապատում  են փոփոխություններ, որոնք մի  շարք կենդանիներ  զգում են իրենց զգայական օրգանների միջոցով  և սկսում են տարօրինակ  վարքագիծ դրսևորել:

Ընտանի կենդանիները անհանգիստ են  լինում:

Ձիերը կեր  չեն ուտում, խոզերը դուրս են փախչում բակից:

Ծները կատաղած  հաչում են:

Եղել են դեպքեր ,երբ շները երկրաշարժից  առաջ սկսել  են ատամներով  բռնել  տիրոջ շորերից և  դուրս  քաշել  տնից:Երկրաշարժից  մի  քանի օր  առաջ  օձերը  լքում են իրենց  թաքստոցները  և  փախչում:

Այժմ  բանաստեղծի  միջոցով  ներկայացնենք բնական աղետներից՝ ջրհեղեղը  և սողանքը:

Պարզ է  ջուրը

Թե ինչ կանի՝                                                                                       Մեկ էլ տեսար

Վերից  կիջնի                                                                                       Լեռան լանջը

Ցած կհոսի,                                                                                          Կամաց -կամաց

Թե մինչև  այդ                                                                                      Տեղից  շարժվեց

Ձորը  չուներ                                                                                        Ու  շատ  դանդաղ

Նույնիսկ   առու,                                                                                 Եվ աննկատ    ներքև  սահել                                                          

Գետ  կունենա                                                                                    Նա  սկսեց  ու մի օր էլ

Մի վարարուն,                                                                                       Ու մի  օր էլ  հող ու քարի

Իսկ թե  ձորում  լինի  գետակ                                                             Հսկա   զանգված   մի  անգամից

Այն մի հսկա  գետ կդառնա՝                                                             Տեղից  պոկվեց շինություններ  ու կառույցներ

Ճանապարհին                                                                                           ձորը  լցրեց

Ինչ  պատահի                                                                                       Դրանք  հսկա  հողի  շերտով

Հետը կառնի                                                                                            Իսկույն ծածկեց:

Ցած կտանի

 

Հիմա ես կկարդամ  մի հանելուկ  և ակնկալում եմ  ճիշտ  պատասխանը:

Շեկ  գազանը վառարանում նստած

Բարկացած փայտ է ուտում՝

Միգուցե արդեն 1 կամ 2 ժամ:

Եթե  մոտեցնես  դու ձեռքդ նրան,

Կբռնի թևդ ու կայրի դաժան:

                                                  /կրակ/

 

Կրակը

Այժմ կխոսենք կրակի մասին: Երեխաներ  կրակը  միշտ է չար ու բարկացած:

Ոչ

-Կարող ենք ապրել առանց  կրակի:

-Ոչ: Առանց կրակի չենք ապրի գեթ մի օր:Կրակը մեր բարեկամն է:

-Երբ  դրսում ցուրտ է ու խավար, նա մեզ տաքացնում է:

-Կրակի վրա  մենք ճաշ ենք եփում, հաց թխում:Այն մեր հավատարիմ ընկերն ու բարեկամն է:

-Որպեսզի այն մեզ բերի միայն ուրախություն  և օգուտ, մենք պետք է ճիշտ  վարվենք  կրակի  հետ:Այսօր  կպարզենք , թե որ  խումբը շատ գիտելիք ունի  կրակի հատկությունների և հակահրդեհային կանոնների  մասին:

Խմբերի անունները  ,,Կրակ,, և  ,,Կայծակ,, է:

                                    

                              Առաջադրանք 1

- Ինչու է վտանգավոր խաղալ լուցկու հետ:

-Ովքեր են հրշեջները:

 

                     Առաջադրանք   2

-Հակահրդեհային  ինչ  պարագաներ  գիտեք:

- Ինչ  նյութեր են անհրաժեշտ  հրդեհները  մարելու համար:

-Ինչպես ենք անվանում այդ առարկային:

 

         Առաջադրանք 3

-         ԻՆչ գույն  ունի հրշեջ մեքենան:

-         -Ինչ հեռախոսահամարով  կարելի է  զանգահարել հրդեհի դեպքում:

        

                   Առաջադրանք  4

Այժմ նկարներից   առանձնացրեք սխալ և  ճիշտ    իրավիճակները:

Նկարներից  երկուսը   պատմել:

 

 

                   Առաջադրանք 5 

Թվարկենք  հրդեհի  ժամանակ   ճիշտ  կիրառվող   վարվեցողության   կանոնները:

-Անհապաղ լքել  շենքը:

-Անմիջապես  զանգել  հրշեջ  ծառայություն:

-Այրվող  էլեկտրալարը  հոսանքազրկելուց  հետո  մարել:

-Բոցավառվող սենյակում  տեխաշարժվել  թաց ծածկույթով:

-Բերանը  փակել թաց կտորով:

Անթույլատրելի է թաքնվել մահճակալի տակ կամ մեկ այլ տեղ:

-         Անհրաժեշտ է  ծխով լցված  տարածքից  անմիջապես  դուրս գալ:

-         Հիշենք ,,Բոբը,, պատմվածքը:

 

 

Առաջադրանք  6

Իսկ  հիմա կխաղանք   ,, Փրկիր  մարդկանց,,  խաղը:

Կհաղթի  այն թիմը, որը   արագ և շատ   մարդկանց  կփրկի , այս  դեպքում տիկնիկին:

Առաստաղը  փլուզվել է և սողալով  պետք է  փրկել  մարդկանց  երկրաշարժի  ժամանակ:

 

Ինչ  հանելուկներ  և ասույթներ   գիտեք  կրակի մասին :

Ինչ  տաս  կուտի , կբորբոքվի:

Լոկ  ջրով էլ կավանդի  հոգին:

Ուտելով  ապրում է, խմելով  մեռնում:

Մոտը  դրախտ, մեջը  դժոխք:

Կարմիր գոմեշը բարձրացավ

Կերավ թե  խոտ , թե  տուն ,թե  ծառ

Հարյուր  տակառ ջուր  խմեց  նա 

Հազիվ մի կերպ հանգստացավ:

Ամփոփում. Ինչ սովորեցինք այսօր:

Գնահատում

Այսօրվա մեր դասը ինձ թվում է հասավ իր նպատակին :Դուք կարող եք վտանգավոր իրավիճակներում արագ կողմնորոշվել : Ճանաչել և գնահատել վտանգը , խուսափել դրանից : Անհրաժեշտության դեպքում օգնություն ցուցաբերել շրջապատին:

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

       Ար.Ղարիբյանի անվան միջնակարգ դպրոց

                                   

 

                    Դաս-միջոցառում

 

    Թեմա         ,,Բնական աղետներ. Կրակը՝ բարեկամ , կրակը՝ թշնամի,,

 

 

 

 

 

 

 

                                                   2019-2020 ուստարի