Ո՞վ է Մեծ ուսուցիչը...

  • Документация
  • Научные работы
  • docx
  • 15.02.2022
Публикация на сайте для учителей

Публикация педагогических разработок

Бесплатное участие. Свидетельство автора сразу.
Мгновенные 10 документов в портфолио.

Իմ առաջին ուսուցիչ
Иконка файла материала ուսուցիչ.docx

Ինչպիսին է ուսուցչի դերը երեխաների կյանքում

 

Արժեքավոր գիրք ընթերցելը հավասար է Մեծ ուսուցչին աշակերտելուն: Նշանավոր գրողներին, գիտնականներին հիմնավոր ուսումնասիրողները, նրանց մտքերը ստեղծագործաբար յուրացնողները նույնպես յուրահատուկ ճարտարապետներ են, կառուցողներ, համակողմանի զարգացած քաղաքացիներ:

  Մտքով վերլուծելու, ինքնուրույն աշխատանքով մտավոր հարստության և ինքնազարգացման հասնելու լավագույն միջոցներն են այցելությունները դեպի թանգարաններ, ցուցահանդեսներ, գեղարվեստի սրահներ, երաժշտական համերգներն ու թատերական ներկայացումները:

Այստեղ դիտողին են ներկայացնում մարդկային հանճարի դարավոր հարստությունները: Այդ ձևով հաղորդակցվելով մեծ ստեղծագործողների հետ, նրանք հարստանում են հոգեպես:     Յուրաքանչյուր ուսանելի դասապատում մի հրաշագեղ տեսարան է սփռում յուրաքանչուր նորատի դպրոցականի առջև՝ զարգացնելով փոքրիկի վառ երևակայությունը, արթնացնելով երազներու աշխարհը : Յուրաքանչյուր ուսուցիչ պիտի սիրի սանի ՛՛նրբատաշելի՛՛  հոգին: Իր ներքին լույսով լուսավորի նրա մտքերն ու սիրտը: Փոքրիկի զգացմունքները ՛՛անթարթուն՛՛ ստիմուլներ պիտի փոխանցեն ծնողական սիրուն և ջերմությանը ի պատասխան, և կրթության անհագուրդ պապակ դեպի ուսանելի իր փոքրիկ փորձին, աննման պատասխան և հայացք դեպ իր ուսուցչի դիմանկարին:

Ուսուցիչը անգամ պետք է անվրդով և անխռով մոտենա երեխայի չարաճճիություններին՝ չնախատելով նրա քայլերը հրապարակավ: Եվ գովասանքի ու հպարտության արժանացնի նրա կատարած ամեն մի շնորհալի գործ:

Մանկավարժական փորձը ցույց է տալիս, որ գովասանքը կամ պարսավանքը արդյունավետ է այն դեպքում, երբ դրանք արվում են  առանձնության մեջ. երեխային կանչել և խոսել կարգապահական խնդրի շուրջ, երբ խնդիրը բարի է և գնահատելու արժանի, երեխան կտեսնի անկեղծությունը, կհավատա զրույցի ճշմարտությանը, կհավատա և իր հավատը կխորացնի զրուցողի նկատմամբ:Նրանք այնքա՜ն հղկելի են:

Երեխաները նաև սիրում են ընդօրինակել, իսկ լավ քայլերն ընդօրինակելը դյուրին է շա՛տ: Անհրաժեշտ է միայն նրբանկատ մանկավարժական և հոգեբանական կրթություն: