Նորարար մոտեցումներ մանկավարժության մեջ.
Оценка 4.6

Նորարար մոտեցումներ մանկավարժության մեջ.

Оценка 4.6
Документация
docx
Междисциплинарный 3
Детсад—3 кл
11.03.2022
Նորարար մոտեցումներ մանկավարժության մեջ.
АУТИЗМ
ԱՈՒՏԻԶՄ.docx

Ուշադրության պակասի և գերակտիվության խանգարման (ՈՒՊԳԽ) համախտանիշը երեխաների մոտ

Ուշադրության պակասի/դեֆիցիտի և հիպերակտիվության համախտանիշը (այսուհետ ՈՒՊՀՀ), կամ ուշադրության պակասի և գերակտիվության խանգարումը (ՈւՊԳԽ) զարգացման նյարդաբանականվարքային խանգարում է, որը հաճախ սկսվում է մանկական տարիքում և դրսևորվում է այնպիսի ախտանշաններով ինչպիսիք են ուշադրության կենտրոնացման խնդիրները, գերակտիվությունը և իմպուլսի վերահսկման դժվարությունները: Առանձնացվում է ՈՒՊԳԽ 3 տեսակ՝ առավելապես անուշադիր, առավելապես գերակտիվ/ իմպուլսիվ և խառը ձև:

· Ախտորոշումը հիմնվում է կլինիկական չափանիշների և մանրակրկիտ վերցված անամնեզի վրա:

 · Բուժումը հիմանականում ներառում է վարքային թերապիա, դեղորայքային թերապիա և կրթական միջոցառումներ:

 · ՈՒՊԳԽ պացիենտին օգնություն ցուցաբերելու համար անհրաժեշտ է համակարգային մոտեցում՝ տարբեր մասնագետների ջանքեր (ընդանուր պրակտիկայի բժիշկ, նյարդաբան, հոգեբույժ, հոգեբան, ուսուցիչներ, ընկերներ և ուրիշներ՝ ծնողների պարտադիր ընդգրկմամաբ)` կարևորելով պերսոնիֆիկացիայի սկզբունքը:

ՈՒՊԳԽ համախտանիշը ներառված է վարքագծային մանկաբուժության մեջ: Առաջին անգամ ՈՒՊԳԽ խնդիրներով երեխաները նկարագրված են եղել XIX դարի գերմանացի բժիշկ Հենրի Հոֆմանի մանկական բանաստեղծություններում՝ «Ուրախ պատմություններ և զվարճալի նկարներ 3-6 տարեկան երեխաների համար» հավաքածուում: Հավաքածուի ամենահայտնի բանաստեցղծությունն է «Չարաճճի Ֆիլիպը»: Մինչ այժմ գերմանիայում գերակտիվ երեխաներին հենց այդպես էլ անվանում են՝ <>: Հոգեբույժների ամերիկյան ասոցիացիան 1968թ. վարքագծային խանգարումների կլինիկայում առաջարկեց ՈՒՊԳԽ ախորոշման առաջին մեթոդները:

 ՈՒՊԳԽ վարքային և հուզական խանգարում է, որը ի հայտ է գալիս վաղ հասակում, բնութագրվում է երեխաների չափազանց ակտիվ և փոփոխվող վարքով, արտահայտված անուշադրությամբ և հանձնարարությունը կատարելու համառության բացակայությամբֈ Համախտանիշի համար հատկանշական է նաև այն, որ վարքային բնութագրերը դրսևորվում են բոլոր իրավիճակներում և ժամանակի ընթացքում մնում են կայուն: ՈՒՊԳԽ համախտանիշով երեխաների մոտ նյարդաբանական և վարքագծային տարբեր խանգարումներն ի հայտ են գալիս վաղ մանկական հասակում, որպես կանոն՝ մինչև դպրոց հաճախելը: Ծնողները ուշադրություն են դարձնում երեխայի «վատ վարքին» և որոշ վարքային դժվարություններին, երբ նա սկսում է այցելել մանկապարտեզ կամ դպրոց: Համախտանիշը, բացի երեխայի նյարդահոգեբանական խանգարումից, բացասական է անդրադառնում նաև նրա անձնական, սոցիալական, ակադեմիական աճի և զարգացման վրա:


 

XIX դարի գերմանացի բժիշկ Հենրի Հոֆմանի մանկական բանաստեղծություններում՝ « Ուրախ պատմություններ և զվարճալի նկարներ 3-6 տարեկան երեխաների համար » հավաքածուում : Հավաքածուի ամենահայտնի բանաստեցղծությունն է…

XIX դարի գերմանացի բժիշկ Հենրի Հոֆմանի մանկական բանաստեղծություններում՝ « Ուրախ պատմություններ և զվարճալի նկարներ 3-6 տարեկան երեխաների համար » հավաքածուում : Հավաքածուի ամենահայտնի բանաստեցղծությունն է…
Материалы на данной страницы взяты из открытых истончиков либо размещены пользователем в соответствии с договором-офертой сайта. Вы можете сообщить о нарушении.
11.03.2022