ՀԱՍՏԱՏՈՒՄ ԵՄ
Տնօրեն՝ ----------------------------------------
«---------» --------------------------------2013 թ.
________________________________________________
_________________________________________________
ուսումնական հաստատության անվանումը , դասարան
________________________________________________
դասղեկի ազգանունը, անունը, հայրանունը
« ------------- ------------- » ուսումնական տարի
ԿՐԹԱ-ԴԱՍՏԻԱՐԱԿՉԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ՀԻՄՆԱԿԱՆ ՈՒՂՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
1.ՆԵՐԱԾՈՒԹՅՈՒՆ(դասարանի ընդհանուր բնութագիրը ) Դասարանը բաղկացած է յոթ հոգուց: Ընդհանուր առմամբ աշակերտները ունեն բավարար ընդունակություններ: Չկա գերազանց սովորող աշակերտներ: Դասարանում բոլոր աշակերտները համախմբված են: Դասարանի որոշ աշակերտների սոցիալական վիճակը գնահատվում է անբավարար: Չնայած այս հանգամանքին` երեխաները հաճախում են դպրոց ճիշտ ժամանակին և ցուցաբերում են ակտիվություն: Դասարանում չկան դժվար դաստիարակվող աշակերտներ:
2. Ուսումնա-դաստիարակչական նախատեսվող աշխատանքները ուստարվա ընթացքում Ուսումնա-դաստիարակչական նպատակով պետք է հաճախակի հետևել դասարանի վարքին և ուսման առաջադիմությանը: Հրավիրել ծնողական ժողովներ, որոնք կնպաստեն աշակերտների ակտիվության բարձրացմանը: Դասից և վարքից անբավարար աշակերտների հետ աշխատել առանձին , որպեսզի շտկել այդ թերությունները: Աշակերտների մոտ ձևավորել բազմաբնույթ կարողություններ (կարգապահություն, մաքրություն, անձնական հիգիենայի, համագործակցություն, փոխօգնություն) :
3. ՀԱՅԵՑԻ ԴԱՍՏԻԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ
3.1 Հոգևոր դաստիարակություն Այս նպատակով կազմակերպել էքսկուրսիա դեպի մոտակա հոգևոր մշակութային կենտրոններ: Աշակերտների մոտ սերմանել սեր և հարգանք քրիստոնեության նկատմամբ: Նույն նպատակով կատարել պատմական ակնարկ, որը կնպաստի հոգևոր դաստիարակության ձևավորմանը:
3.2 Գեղագիտական դաստիարակություն Ֆիլմերի միջոցով ցուցադրել և բացատրել թե գեղեցիկը ինչ դեր ունի ներկայիս կյանքում: Բացի այդ լսել աշակերտների կարծիքը այդ նյութի վերաբերյալ: Կյանքից բերել օրինակներ և ձևավորել գեղագիտական ճաշակ:
3.3 Ռազմահայրենասիրական դաստիարակություն Հայրենասիրության կրթության վերաբերյալ կազմակերպել քննարկումներ : Նշել մի շարք ֆիդայինների անուներ և թվարկել այն բնավորության գծերը, որտեղ ակներև է հայրենասիրությունը և ռազմարվեստ ձևերը:
3.4 Ֆիզիկական դաստիարակություն Դասապրոցեսին պետք է ցուցաբերոլ ակտիվություն : Բացատրել և պահանջել , որ աշակերտները հետևեն իրենց ֆիզպատրաստությանը: Կոձեն իրենց մարմինները ֆիզվարժությունների և հնարների միջոցով:
3.5 Աշխատանքային դաստիարակություն Աշակերտների մոտ ձևավորել սեր դեպի աշխատանքը ր աշխատավոր մարդը: Տալ աշակերտներին այն գաղափարը , որ կարողանա գոյատևել ներկայիս դժվար պայմաններում:
3.6 Բնապահպանական դաստիարակություն Պետք է կազմակերպել էքսկուրսիաներ դեպի բնության գիրկը և այդ ընթացքում թվարկել բնապահպանական մի քանի խնդիրներ , որոնք առկա են իրենց շրջապատում և այդ խնդիրը գլոբալ է:
4. Դպրոց-ընտանիք կապը Երեխաները պետք է հասկանան, որ ընտանիքը հանդիսանում է պետության կորիզը: Միևնույն ժամանակ գիտակցեն , որ պետք է սերտ կապի մեջ պահեն դպրոց ընտանիք կապը, որպեսի աշակերտները ավելի լավ սովորեն:
ՈՒՍՈՒՄՆԱ-ԴԱՍՏԻԱՐԱԿՉԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ՀԻՄՆԱԿԱՆ ԲՈՎԱՆԴԱԿՈՒԹՅՈՒՆԸ
Ուսումնական շաբաթներ |
Ուսումնա-դաստիարակչական աշխատանքների բովանդակություն |
կատարման ժամկետը |
Կատարողներ |
I |
<<Ամառային ճամբար>> այս վարժության նպատակն է աշակերտների մոտ ձևավորել հանդուրժողականության գաղափարը |
2 սեպտեմբեր 6 |
աշակերտ դասղեկ |
II |
<<Քանի լեզու գիտես այնքան մարդ ես >> թեմայով զրույց: Ձևավորել բազմակարծություն և աշխարհահայացք |
9 սեպտեմբեր 13 |
աշակերտ դասղեկ |
III |
<<Եթե ես լինեի …>> թեմայով քննարկում: Նապատակն է վեր հանել կարողությունները և հմտությունները: |
16 սեպտեմբեր 20 |
աշակերտ դասղեկ |
IV |
<<Կարողությունների հստակեցում >> թերթիկի միջոցով հստակեցնել թե ինչ կարողություններն են ավելի զարգացած: |
23 սեպտեմբեր 27 |
աշակերտ դասղեկ |
V |
<< Ես էլ քեզ նման եմ >> թեմայով զրույցը հնարավորություն կտա ձևավորել հարգանք դիմացինի նկատմամբ: |
30 սեպտեմբեր հոկտեմբեր 4 |
աշակերտ դասղեկ |
VI |
<< Բնական պաշարներ >> թեմայով քննարկումը կձևավորի գիտելիքներ արդյունաբերության տարբեր ոլորտների վերաբերյալ: |
7 հոկտեմբեր 11 |
աշակերտ դասղեկ |
VII |
<< Աշակերտների իրավունքները և պարտականությունները դպրոցում>> նպատակն է հստակեցնել աշակերտների մոտ իրենց իրավունքները և պարտականությունները: |
14 Հոկտեմբեր 18 |
աշակերտ դասղեկ |
VIII |
<< Պետական խորհրդանիշներ>> թեմայով զրույց:Նպատակն է աշակերտներին ներկայացնել ծագման և ձևավորման ուղին: |
21 հոկտեմբեր 25 |
աշակերտ դասղեկ |
IX |
<< Էկոլոգիական հիմնախնդիրներ >> : Աշակերտներին հանձնարարել հավաքել տեղեկություններ Հայաստանի Հանրապետության ավելի ուշագրավ էկոլոգիական խնդիրների մասին: |
4 նոյեմբեր 8 |
աշակերտ դասղեկ |
X |
<< Պոլիեթիլենի տոպրակներն ու շրջակա միջավայրը>> ասոցացնել հին և նոր դասը տալ խնդրին նոր լուծումներ: |
11 նոյեմբեր 15 |
աշակերտ դասղեկ |
XI |
<< Գնահատիր ինքդ քեզ >> նպատակն է արժևորել արժե համակարգ ինչպես նաև կարողանալ կատարել ինքնավերլուծություն: |
18 Նոյեմբեր 22 |
աշակերտ դասղեկ |
XII |
<< Գնահատվող մրցույթ >> թեման հնարավորություն կընձեռի ճանաչել իրենց շրջապատող անձանց և շտկել թյուր կարծիքները: |
25 նոյեմբեր 29 |
աշակերտ դասղեկ |
XIII |
<< Բնական աղետներ >> ներկայացնել բնական աղետների առաջացման պատճառները և դրանց հետևանքները: |
2 Դեկտեմբեր 6 |
աշակերտ դասղեկ |
XIV |
<< Կարող եմ օգտակար լինել >> թեման հնարավորություն կտա աշակերտների մոտ ձևավորել բարին և դրակկան հատկանիշները: |
9 դեկտեմբեր 13 |
աշակերտ դասղեկ |
XV |
<< Ազգ և պետություն >> թեմայով բաց քննարկում և վերլուծություն: |
16 դեկտեմբեր 20 |
աշակերտ դասղեկ |
XVI |
<< Փոքրիկ պատմություններ անհատի և հասարակության խնդիրների մասին >> նպատակն է աշակերտներին տեղեկացնել թե մարդկությունը ինչ ժամանակաշրջան է անցել: |
23 դեկտեմբեր 27 |
աշակերտ դասղեկ |
XVII |
<< Ազգային և միջազգային տոներ>> նպատակն է հստակեցնել ազգային տոների առանձնահատկությունները և ազդեցությունները: |
13 հունվար 17 |
աշակերտ դասղեկ |
XVIII |
<< Եկեղեցին և ազգը >> քննարկման միջոցով աշակերտների մոտ կհիմնավորեք եկեղեցու դերը հայ իրականության և հայ ժողովրդի կյանքում: |
20 հունվար 24 |
աշակերտ դասղեկ |
XIX |
<< Լրատվամիջոցներ և կերպարներ >> թեմայի միջոցով լուսաբանել արդի ժամանակաշրջանում լրատվամիջոցների դերը: |
27 հունվար 31 |
աշակերտ դասղեկ |
XX |
<< Բարեկամներ և թշնամիներ >> քննարկման միջոցով կներկայացվի հայ-ադրբեջանական խնդրի ծագման պատճառները: |
3 փետրվար 7 |
աշակերտ դասղեկ |
XXI |
<< Ինչպես վարվել աղբի հետ >> օգնել սովորողներին գիտակցելու աղբի և թափոնների վնասակար ազդեցությանը բնության և մարդու առողջության վրա: |
10 փետրվար 14 |
աշակերտ դասղեկ |
XXII |
<< Սպառողների իրավունքներ >> ներկայացնել և ձևավորել իրենց իրավունքները , որպես սպառողներ: |
17 փետրվար 21 |
աշակերտ դասղեկ |
XXIII |
<< Քաղաքացիական ինքնություն >> կիմանան ինչ է քաղաքացիական ինքնությունը կհասկանան թե քաղաքացի լինելն ինչքանով է առնջվում իրենց հետ: |
24 Փետրվար 28 |
աշակերտ դասղեկ |
XXIV |
<< Ինչւ է պետք ներառումը >> աշակերտների մոտ ձևավորել հանդուրժողական վերաբերմունք հատուկ կարիգավոր մարդկանց նկատմամբ: |
3 մարտ 7 |
աշակերտ դասղեկ |
XXV |
<< Ապագայի ծառը >> խթանում է վերլուծելու պատճառահետևանքային կապերը դիտարկելու, դասակարգելու հմտությունները |
10 մարտ 14 |
աշակերտ դասղեկ |
XXVI |
<< Գնահատվող մրցույթ >> աշակերտները կզարգացնեն և կստուգեն իրենց գիտելիքները կկարողանան խմբում հաջողությունն ապահովելու համար: |
17 մարտ 21 |
աշակերտ դասղեկ |
XXVII |
<< Նախապաշարումների ոստյան >> ներկայացնել թե ինչպես է զգում նախապաշարմունքի և կարծրատիպերի զոհ դարձած մարդը: Իրավիճակը հաղթահարելու ուղիներ որոնել: |
31 մարտ ապրիլ 4 |
աշակերտ դասղեկ |
XXVIII |
<< Պատասխանատու քաղաքացի >> աշակերտները այս թեմայի ուսումնասիրելուց հետո կիմանան թե ինչպես պետք է լինի ցանկացած քաղաքացի: |
7 ապրիլ 11 |
աշակերտ դասղեկ |
XXIX |
<< Պետք է արդյոք, խնայել >> խթանելով աշակերտների ստեղծագործական մտածողությունը ձևավորել բնության և բնական պաշարների հանդեպ խնայող վերաբերմունք |
14 ապրիլ 18
|
աշակերտ դասղեկ |
XXX |
<< Հայոց Մեծ եղեռն >> աշակերտներին ներկայացնել թուրքերի կատարած ոճրագործությունը : Նրանց մոտ սերմանել հայրենասիրություն: |
21 ապրիլ 25 |
աշակերտ դասղեկ |
XXXI |
<< Ասացվածքի ամբիոն >> աշակերտներին ծանոթացնել ժողովրդական բանահյուսության մի տեսակին` ասավածքին և նրանց մեջ զարգացնել բարոյական արժեքներ մարդկանց նկատմամբ հարգանք մարդասիրություն: |
28 ապրիլ մայիս 2 |
աշակերտ դասղեկ |
XXXII |
<<Ազգային զարթոնք>> ներկայացնել հայերի մասնակցությունը մի շարք մարտական գործողություններին: Նպատակն է աշակերտների մոտ ձևավորել ազգային գիտակցության արժեհամակարգ: |
5 մայիս 9 |
աշակերտ դասղեկ |
XXXIII |
<< աշխատակից ենք ընտրում >> սովորողները կհասկանան` թեև տարբեր մասնագիտություններ պահանջում են տարբեր կարողություններ և որակներ , այնուամենայնիվ կան որակներ և կարողություններ , որ կարևոր են բոլոր մասնագիտությունները: |
12 մայիս 16 |
աշակերտ դասղեկ |
XXXIV |
<< Վերջին զանգ >> խորագրով գեղարվեստական ցերեկույթի կազմակրպում |
19 մայիս 23 |
աշակերտ դասղեկ |
ԴԱՍՂԵԿԻ ԴԱՍՏԻԱՐԱԿՉԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ԹԵՄԱՏԻԿԱ
Անցկացման օրը |
Դասղեկի անցկացրած միջոցառման (դասախոսություն, զրույցներ, դիտողական արշավներ, էքսկուրսիաներ և այլն) բովանդակությունը |
ծանոթություն |
20.09.13 թ. |
Դասախոսություն Հայաստանի երրորդ հանրապետության մասին |
|
18.10.13 թ. |
Էքսկուրսիա դեպի մոտակա հոգևոր – մշակութային կենտրոն |
|
28.11.13 թ. |
Այցելություն ք. Գորիս Ակսել Բակունցի անվան տուն-թանգարան |
|
06.12.13 թ. |
Զրույց և քննարկում երկրաշարժի և այլ բնական աղետների վերաբերյալ |
|
30.12.13 թ. |
Կազմակերպել և իրականացնել տարեմուտյան միջոցառում (ցերեկույթ) |
|
28.01.14 թ. |
Դասախոսություն և ֆիլմի դիտում Հայոց բանակ թեմայով |
|
07.03.14 թ. |
Զրույց գեղեցկության և բարոյականության վերաբերյալ |
|
07.04.14 թ. |
Մայրության տոն թեմայով քննարկում |
|
08.05.14 թ. |
Հաղթանակ և պարտություն թեմայով դասախուսություն |
|
© ООО «Знанио»
С вами с 2009 года.