Ազգային հագուստ (տարազ)

  • docx
  • 11.08.2020
Публикация в СМИ для учителей

Публикация в СМИ для учителей

Бесплатное участие. Свидетельство СМИ сразу.
Мгновенные 10 документов в портфолио.

Иконка файла материала տարազ.docx

              Ազգային հագուստ (տարազ)

Ինչպես գիտենք աշխարհում կողք կողքի  ապրում են  բազմաթիվ  ժողովուրդներ, ովքեր տարբերվում են միմյանցից  ոչ միայն  լեզվով  ու ապրելակերպով , այլ նաև ավանդական հագուստով:Բոլոր ժողովուրդներին հատուկ է  ազգային հագուստը, որը կոչվում է ազգային տարազ

Ի˚նչ է տարազը

 

Տարազը կենցաղի և մշակույթի՝ ավանդականությամբ բնութագրվող տարրերից է, մարդու ցեղային,, սեռային պատկանելությունը ցույց տվող, հասարակական նշանակությունը բնութագրող խարհրդանիշ: Ավանդական տարազը կայուն հատկանիշներով արտացոլում է տվյալ էթնոսի մշակութային ինքնատիպությունը ու ազգային խառնվածքի առանձնահատկությունները:

Ինչից է կազմված տարազը:

 Այն կազմված էր ներքնազգեստից, վերնազգեստից և գլխի հարմարանքից, ներառում է ինչպես հագուստը, գլխանոցը, այնպես էլ դրանց ածանցվող արդուզարդը, ինչպես ժողովուրդն է ասում՝ հագուստ-կապուստը:

Ինչպիսին է  հայկական տարազը

 

 Ինչպես ամեն մի ազգ, հայերը նույնպես ունեցել են իրենց տոհմիկ հագուստը` ազգային տարազը: Յուրաքանչյուր ժողովրդի տարազ պայմանավորված է բնակլիմայական պայմաններով, ազգային բնույթով, կենցաղով: Պատմական տարբեր դարաշրջաններում ստեղծված եւ պատմական ուղի անցած հայկական հին հագուստը ժամանակ առ ժամանակ կրել է օտար նվաճողների հարձակումների ազդեցությունը: Ամեն դեպքում հայկական տարազն առանձնանում է իր ինքնատիպ ու բազմազան զարդանախշերով եւ մշակութային բարձր արվեստով:

Հայկական տարազի մեջ գերակշռում են չորս տարերքի գույները, որոնք XIV դարի հայ փիլիսոփա Գրիգոր Տաթևացու վկայությամբ՝ արտահայտում են երկրի սևությունը, ջրի սպիատկությունը, օդի կարմիրը և հրո դեղինը: Ծիրանին խորհրդանշում է խոհեմություն և ողջախոհություն, կարմիրը՝ արիություն և մարտիրոսություն, կապույտը՝ երկնավոր արդարություն, սպիտակը՝ մաքրություն

Հայաստանում, կարելի է ասել, որ որքան բարբառ կա, այդքան էլ տարազ: Հայկական տարազը բազմաբնույթ է: Հայաստանում յուրաքանչյուր նահանգ աչքի է ընկել իրեն յուրահատուկ տարազով, այդ նահանգի յուրաքանչյուր գավառ՝ իրեն բնորոշ զարդանախշերով, գավառի յուրաքանչյուր ընտանիք, այդ ընրանիքի յուրաքանչյուր աղջիկ իր տարազի յուրահատկությամբ տարբերվել է մյուսից:

 

Ինչո˚վ  են տարբերվում արևմտյան և արևելյան  Հայաստանի  տարազները:

Արևմտյան  և Արևելյան  Հայաստանի  տարազի  համալիրները տարբերվում  են նրանով ,որ արևմտյան Հ-ում տարազը աչքի  էր ընկնում  առավել ճոխությամբ, ավելի հարուստ էր ոսկեթել  և արծաթաթել  ասեղնագործություններով:

Մյուս էական տարբերությունն այն է, որ արևմտյան բոլոր գավառներում գոգնոցը կնոջ տարազի պարտադիր մասն էր:Այն կապում  էին գոտկատեղում, ուսամասում:

Տարբերվում էին նաև գլխարկները:Արևելյան տարազի  գլխարկները գառան և  ոչխարի  մորթուց էին: Իսկ արևմտյան գլխարկները ունեին կոնի ձև:

 

 

Այժմ ՀՀ պատմության թանգարանում առկա է առանձին բաժին, որտեղ ներկայացված են 18-19-րդ դարերի շուրջ 200 տեսակի հայկական տարազներ, տարազի , զարդաքանդակի առանձին մասեր, զարդանքի առարկաներ ու զարդեր, ասեղնագործության նմուշներ:

Կանացի հայկական հագուստ

Կանացի արտաքին հագուստը եղել է բավականին բազմազան՝ զգեստներ (արձակ և ոչ արձակ), բաճկոնակներ և անթև հագուստներ: Զգեստները կարում էին սատինից, մետաքսից, թավշից:

Կանացի հագուստը զարդարված էր ասեղնագործ գեղազարդերով, իսկ բարձր խավի ներկայացուցիչները զարդարում էին իրենց հագուստը ոսկե և արծաթե մանրաթելերով: Հագուստի մեջ կարևոր դեր էր խաղում նաև կանացի զարդարանքը: Ոսկերչական բանվածքները պահվում էին խնամքով և փոխանցվում էին սերնդեսերունդ:

Հայաստանի արևելյան շրջաններում ապրող կանայք կարմիր և երկար շապիկի տակից կրում էին կարմիր և երկար տաբատներ, որոնց ստորին մասերը կարված էին ավելի թանկարժեք գործվածքից: Կանայք զգեստների վրայից կրում էին կրծկալ:

Արևմտյան Հայաստանի կանացի զգեստները ձևով համարյա նույն էին, սակայն ունեին որոշակի տարբերություններ (շապիկը սպիտակ էր, օգտագործվում էր ասեղնագործությունը, պարտադիր ներկա էր գոգնոցը):

Առանձնահատուկ գեղեցկություն ունեին թավշից և մահուդից պատրաստված գոգնոցները: Զարդարանքներից կարող ենք նշել մանյակը, արծաթե ապարանջանը:

 

 

Տղամարդու հայկական հագուստ    

Տղամարդու  տարազը  ավելի  շուտ է կորցրել  իր  ազգային  նկարագիրը:Հագուստը բաղկացած էր երկու հիմնական բաղադրիչներից՝ ուսային (շապիկ, բաճկոն, մուշտակ) և գոտիական (տաբատ, շալվար):

Հայերը զարդարում էին շապիկի օձիքը ասեղնագործ գեղազարդերով: Հագուստը հիմնականում կարում էին բամբակյա գործվածքից, իսկ արևմտահայերը օգտագործում էին այծի բուրդը:

Ավանդական հագուստ էր համարվում չերքեզին, որը կրում էին շապիկի և բաճկոնի վրայից: Առանց չերքեզիի երևալը հասարակական վայրում նույնիսկ շոգ եղանակին համարվում էր անընդունելի:

Ամենատարածված գլխանոցները համարվում էին տարբեր ձևերի գլխարկները, որոնք սովորաբար պատրաստվում էին գառան մորթու

 

Գուլպան  ու  ոտնամանը հայոց տարազի  անբաժան մասն են կազմել, որոնք  նաև պաշտպանել  են ցրտից:

Կին թե տղամարդ հագել են կաշվե սրածայր ոտնաման՝ տրեխ:Տարազի կարևոր բաղադրիչ է կազմել զարդը, որն արտահայտել է կրողի գեղագիտական նախասիրությունը: Զարդերի հատուկ խումբ են կազմել հմայելի պարագաները՝ աչքուլունք, հուռութ, խաչեր: Կիրառել են հիվանդություններ բուժելու նպատակով՝ հմայական, ծիսական աղոթքների ուղեկցությամբ:

 

XX դարի սկզբից հայկական տարազը հիմնականում դուրս է մղվել կիրառությունից և այժմ  օգտագործվում  են իբրև բեմական հագուստ երգի,պարի  ազատագրական խմբերում: