Առարկայական օլիմպիադա պատմությունից
Оценка 4.6

Առարկայական օլիմպիադա պատմությունից

Оценка 4.6
docx
28.06.2022
Առարկայական օլիմպիադա պատմությունից
օլիմպ-10.docx

 

X դասարան    Հայոց պատմություն       (14 միավոր)

 

1.Գրել հարցերի պատասխանները (05.x6=3մ)

1. Ե՞րբ է Թիգլաթպալասաի III -ն արշավել Վանի թագավորության դեմ:

2.  Արտաշատի հաշտություն:

3. Ե՞րբ է գահակալել Տիգրան II-ը:

4.Ե՞րբ է Անտիոքոս III-ն արշավել Մեծ Հայք:

5.Ո՞վ է օգնել Արտաշեսին Արտաշատի կառուցման վայրն ընտրելիս:

6. Վանի թագավորության հիմնադիր արքան:

 

2.Համապատասխանեցնել.                                                                          (1միավոր)

1. Ապամեայի հաշտություն:                                             ա. Ք.ա 68թ.

2. Ակցիումի ճակատամարտ                                         բ. Ք. ա 69թ

3. Արածանիի ճակատամարտ                             գ. Ք.ա  94թ.

4. Տիգրանակերտի ճակատամարտ                                 դ. Ք.ա 188թ.

5. Հայ-պոնտական պայմանագիրը                    ե Ք.ա. 31թ.

                                                                                 զ. Ք.ա 54թ

 

                                               

 

3.Դեպքերը դասավորել ժամակագրական հաջորդականությամբ:(1միավոր)

ա. Արգիշտի I գահակալման սկիզբը

բ. Թեյշեբինիի հիմնադրումը

գ.Արտաշեսյան թագավորության անկումը

դ.Արտաշես  I-ի մահը

ե.Արտաշատ քաղաքի կառուցումը

զ. Խառանի ճակատամարտը

է. Տիգրանակերտ մայրաքաղաքի կառուցումը

ը.Աքեմենյան տերության բաժանումը  քսան վարչական միավորների:

 

4․Ո՞ր մայրաքաղաքի  կառուցման մասին են մեջբերված  խոսքերը:             (1միավոր)

<< Կառուցվեց մեծ ու շատ գեղեցիկ մի քաղաք, որին թագավորը տվեց իր անունը և այն հռչակեց Հայաստանի  քաղաքամայր>>

 

 

5․Ստորև բերված  պնդումներից որո՞նք են ճիշտ:             (1միավոր)

 

1․Կյուրոս Մեծի ստեղծած Աքեմենյան աշխարհակալության սահմանները   ձգվում էին Միջերկրական ծովից և Եգիպտոսից մինչև Հնդկաստան:

2․Մինչ Արտաշես I –ի միավորիչ գործունեությունը հայկական մի շարք երկրամասեր նվաճվել էին Վիրքի, Աղվանքի, Պոնտոսի, Սելևկյան պետության և Պարթևստանի կողմից:

3․Արևմուտքում Արտաշես I-ը Մեծ Հայքին միացրեց Կարնո երկիրը, Եկեղիք և Տմորիք գավառները:

4․Հյուսիսում Արտաշես I-ը Մեծ Հայքին  է միավորել Կարնո երկիրն ու Տմորիքըը:

5․Արտաշատ մայրաքաղաքը կառուցվել է Ք.ա. 185թ. Երասխ և Մեծամոր գետերի ջրկիցում:

 

6․Գտնել սխալ փաստարկները   (1միավոր)                                                                              

1․Արտավազդը Կրասոսին խոստացավ տրամադրել 16 – հազարանոց այրուձի և 24 հազարանոց հետևակ՝ ընդամենը 40 հազար զինվոր:

2․Հռոմում ստեղծված երկրորդ  եռապետության մեջ էին  Կեսարը, Օգտավիանոսը և Լեպիդիոսը :

3․Անտոնիոսը Արտավազդին հրավիրում էր Ասորիք՝ Արտավազդի քրոջ և  իր ու Կլեոպատրայի որդի Ալեքսանդրի ամուսնության հարցը քննարկելու:

4․Լուկուլլոսը Ք. ա. 53թ. գարնանն անցավ Եփրատը և սկսեց իր արշավանքը դեպի Պարթևստան:

5․Անտոնիոսը միայն Փրաասպայի պարիսպների տակ ունեցավ 20 հազար սպանված զինվորի կուրուստ:

 

7․ Շարադրել

1․ Հայ-հռոմեական պատերազմը: (3միավոր)

2․Հայկազոըն-Երվանդունիների թագավորության տնտեսությունը և  պետական կարգը: (3միավոր)

 

Համաշխարհային պատմություն  /6 միավոր/

 

1․Գրել պատասխանները (05.x6=3մ)

1․Ե՞րբ է իշխել Կյուրոս Մեծը:

 2․Ե՞րբ է տեղի ունեցել Մարաթոնի ճակատամարտը:

 3․Պյունիկյան պատերազմների ավարտը:

4․Ե՞րբ է ստեղծվել առաջին եռապետությունը Հռոմում

5․Ու՞մ անվան հետ է կապված Աթենական պետության ոսկեդարը:

6․Ե՞րբ է կնքվել «Հավերժական բարեկամության պայմանագիրը»:

 

2․Համապատասխանեցնել :(1միավոր)

1. Թալասոկրատիա                ա. բռնապետություն

2. Օլիգարխիա                       բ. լավագույների իշխանություն

3.Թեոկրատիա                       գ. ժողովրդավարություն

4. Արիստոկրատիա                 դ. ծովատիրություն

5.Տիրանիա                              ե. աստվածապետություն

6. Դեմոկրատիա                     զ. խմբիշխանություն

 

 

3․ Շարադրել.

1.Հույն – պարսկական պատերազմները: (2միավոր)

 

Ճիշտ պատասխաններ

հայոց պատմություն

 

1․

1. Ե՞րբ է Թիգլաթպալասաի III -ն արշավել Վանի թագավորության դեմ-Ք․ա․735թ

2.  Արտաշատի հաշտություն-Ք․ա․66թ

3. Ե՞րբ է գահակալել Տիգրան II-ը-  Ք․ա․ 95-55թթ

4.Ե՞րբ է Անտիոքոս III-ն արշավել Մեծ Հայք-Ք․ա 201թ

5.Ո՞վ է օգնել Արտաշեսին Արտաշատի կառուցման վայրն ընտրելիս- Հաննիբալ

6. Վանի թագավորության հիմնադիր արքան- Սարդուրի Ա

 

2․

1-դ /  2-ե /   3- ա /  4-բ /  5-գ

 

3

ա. Արգիշտի I գահակալման սկիզբը -Ք․ա․786

բ. Թեյշեբինիի հիմնադրումը-Ք․ա․ 670-ական

գ.Արտաշեսյան թագավորության անկումը-

դ.Արտաշես  I-ի մահը-Ք․ա․160թ

ե.Արտաշատ քաղաքի կառուցումը - Ք․ա․185թ

զ. Խառանի ճակատամարտը-Ք․ա․53թ

է. Տիգրանակերտ մայրաքաղաքի կառուցումը-Ք․ա․80-70

ը.Աքեմենյան տերության բաժանումը  քսան վարչական միավորների-Ք․ա․520թ

 

4․

Արտաշատ

 

5․

 1 / 5

 

 

Համաշխարհային պատմություն  

 

1․Գրել պատասխանները

1․Ե՞րբ է իշխել Կյուրոս Մեծը - Ք․ա․ 558-529թթ

 2․Ե՞րբ է տեղի ունեցել Մարաթոնի ճակատամարտը- Ք․ա․ 490թ

 3․Պյունիկյան պատերազմների ավարտը- Ք․ա․ 202թ

4․Ե՞րբ է ստեղծվել առաջին եռապետությունը Հռոմում- Ք․ա․60թ

5․Ու՞մ անվան հետ է կապված Աթենական պետության ոսկեդարը -Պերիկլես

6․Ե՞րբ է կնքվել «Հավերժական բարեկամության պայմանագիրը»- Ք․ա․1258թ

 

2․

1-դ/  2-զ/  3-ե/  4-բ/  5-ա/ 6-գ

 

 

 

 

 


 

X դասարան Հայոց պատմություն (14 միավոր) 1

X դասարան Հայոց պատմություն (14 միավոր) 1

I-ը Մեծ Հայքին միացրեց Կարնո երկիրը, Եկեղիք և Տմորիք գավառները: 4․Հյուսիսում Արտաշես

I-ը Մեծ Հայքին միացրեց Կարնո երկիրը, Եկեղիք և Տմորիք գավառները: 4․Հյուսիսում Արտաշես

III -ն արշավել Վանի թագավորության դեմ- Ք․ա․735թ 2

III -ն արշավել Վանի թագավորության դեմ- Ք․ա․735թ 2

Առարկայական օլիմպիադա պատմությունից

Առարկայական օլիմպիադա պատմությունից
Материалы на данной страницы взяты из открытых истончиков либо размещены пользователем в соответствии с договором-офертой сайта. Вы можете сообщить о нарушении.
28.06.2022