Մուսա լեռ

  • ppt
  • 14.05.2020
Публикация на сайте для учителей

Публикация педагогических разработок

Бесплатное участие. Свидетельство автора сразу.
Мгновенные 10 документов в портфолио.

Иконка файла материала ՄՈՒՍԱ_ԼԵՌ.ppt

ՄՈՒՍԱ ԼԵՌԱՆ ԻՆՔՆԱՊԱՇՏՊԱՆՈՒԹՅՈՒՆ

100-ամյակ

Հայ ժողովրդի հերոսական պայքարի փառահեղ էջերից է Մուսա լեռան հերոսական ինքնապաշտպանությունը:
1915թ. հուլիսի 26-ին մուսալեռցիները բարձրացան Մուսա լեռը ու սկսեցին անհավասար պայքար մղել բազմահազարանոց թուրքական բանակի դեմ:

Լեռան շուրջը կային 6 հայկա կան գյուղեր՝
Քեբուսիե,
Վագըֆ,
Խդրբեկ,
Յողունօլուք
Հաջի Հաբիբլի,
Բիթիաս,
որոնք ունեցել են 6000 բնակիչ: 

1915 թ. գարնանը թուրքական իշխանությունները սկսեցին Արևմտյան Հայաստանի և կայսրության մյուս շրջանների հայ բնակչության տեղահանությունն ու բնաջնջումը:
Սուետիայի հայերին շուտով հայտնի դարձավ, որ սկսվել է հարևան գավառների հայության տեղահանությունը:

1915թ. հուլիսի 29-ին Յողունօլուքում տեղի ունեցավ 6 հայկական գյուղերի ներկայացուցիչների խորհրդակցություն, որտեղ որոշեցին դիմել ինքնապաշտպանության և այն կազմակերպել Մուսա լեռան վրա:

Դժբախտաբար բոլորը չէ, որ ենթարկվեցին որոշմանը: Մի խումբ հոգևորականներ և ունևորներ փորձում էին համոզել, թե փրկությունը միայն հպատակության մեջ է:

Բայց հուլիսի 30-ին հայերին հրամայվեց թողնել իրենց բնակավայրերն ու գաղթել: Բնակիչների մի մասը ենթարկվեց թուրքերի հրամանին և բռնեց գաղթի ճանապարհը (նրանց մեծ մասը զոհվեց):

Մնացածը՝ մոտ 5 հազար հոգի զենքի դիմեց, բարձրացավ Մուսա լեռը, որը վերածվեց ռազմական ճամբարի: Ստեղծվեց հատուկ զինվորական մարմին: Լեռ բարձրացողների մեծ մասը կանայք ու երեխաներ էին:

Ռազմիկները ընդամենը 600-ն էին՝ սահմանափակ թվով զենքով ու փամփուշտներով: Լեռան պաշտպանությունը բաժանվեց 4 շրջանի, որտեղ ամրացան մարտական ջոկատները: 

Փորձը ցույց տվեց, որ դժվար էր փոքրաթիվ ուժերով չորս տարբեր բանակատեղ պաշտպանել ու կառավարել, ուստի անհրաժեշտ էր հնարավորինս կենտրոնացնել ուժերը: Որոշվեց բնակիչներին համախմբել առավել ապահով վայրում, և արդեն օգոստոսի 12-ին գլխավոր բանակավայրը դառնավ Տամլաճըգը: Վերջինի հիմնական առավելությունը ծովամերձ դիրքն էր, և մասնակիցների վկայությամբ` «ծովը միշտ աչքի առաջ ունենալը նշանակում էր կռվել փրկության հույսով»:

Ընդհանուր առմամբ գործում էր 43 մարտական խումբ` յուրաքանչյուրը մեկ խմբապետի և 12 մարտիկի կազմով:

Բացի այդ, մուսալեռցիների ինքնապաշտպանության տարածքի մեծությունը (մոտ 115 քկմ) և նախորդ ճակատամարտերի փորձն անհրաժեշտ դարձրեց արագ արձագանքման օժանդակ խմբերի կազմումը` վտանգված կետերին արագ օգնության հասնելու, ինչպես նաև դիրքապահներին աջակցելու համար: :

Ստեղծվեց 11 կռվողից բաղկացած երեքական այդպիսի խումբ, որոնց խմբապետերն էին Եսայի Յաղուբյանը, Պետրոս Տմլաքյանը, Պետրոս Տուտագլյանը: Օժանդակ խմբերի կենտրոնատեղին Մուսա լեռան կենտրոնական Թաթարալանկ դիրքն էր: Դրանց քաջամարտիկներն իրենց արագաշարժությամբ ու անվեհեր կռվով մեծ դերակատարում ունեցան հերոսամարտում:

40 օր մուսալեռցիները համառ դիմադրություն ցույց տվեցին, մինչև որ սեպտեմբերի 13-15-ը: Ֆրանսիական «Գիշեն» ու «Ժաննա դ’Արկ» նավերը օգնության են հասնում և սեպտեմբերի 13-15-ը 4058 հոգու Մուսա լեռից էվակուացնում Եգիպտոսի Պորտ-Սաիդ նավահանգիստ։

Մի քանի երեխաներ ծնվեցին ֆրանսիական նավերի վրա, որոնց անվանակոչեցին խորհրդանշական անուններով՝ Գիշեն, Ազատուհի և այլն։
Մուսա լեռից Պորտ Սաիդ տարհանվածներից 1 563-ը երեխաներ էին։

1946 -1947թթ. Մուսա լեռան հայության մի ստվար զանգված /ավելի քան 5000 մարդ/ վերջնականապես հանգրվանում է Հայաստանում:
Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո շատ մուսալեռցիներ, ներգաղթելով Հայաստան, Էջմիածնի շրջանի Գինևետ ավանը 1972 թ.վերանվանվել է Մուսալեռ:

իսկ 1976 թ. սեպտեմբերի 16 -ին ավանի մոտ, բարձր բլրի վրա տեղի է ունեցել հերոսամարտին նվիրված հուշակոթողի բացումը, որը կառուցվել է հայրենիքի ու սփյուռքի մուսալեռցիների նյութական միջոցներով եւ անմիջական մասնակցությամբ:

Անառիկ ամրոց հիշեցնող այս կոթողը խորհրդանշում է Մուսա լեռան հերոսամարտի մասնակիցների համառ ու անկոտրում կամքը, ազատագրական ոգին, առնականությունն ու արիությունը: Կոթողի հեղինակները` ժողովրդական ճարտարապետ Ռաֆայել Իսրայելյանն ու նկարիչ – քանդակագործ Արա Հարությունյանը, ստեղծել են մուսալեռցիների հերոսական անվանն արժանի գործ:

Մուսա լեռան հերոսամարտը հայ ազգային-ազատագրական շարժման փայլուն դրվագներից է: Հերոսամարտն իր գեղարվեստական արտացոլումն է գտել Ֆ. Վերֆելի «Մուսա լեռան 40 օրը» վեպում, որը թարգմանվել է շատ լեզուներով:

Հիմք ընդունելով իրական փաստերը՝ Վերֆելը նկարագրել էր հայ տղամարդկանց պայքարն ամենադաժան պայմաններում:
Այն դարձել էր ամենակարդացածներից մեկը ԱՄՆ-ում և Եվրոպայում, բացառությամբ՝ նացիստական Գերմանիայի, որտեղ այն արգելվել էր:

Եվրոպայում ապրող հրեաները կարդում էին այն` կանխազգալով իրենց ճակատագիրը:
Հոլոքոստի ժամանակ այդ գիրքը Գետտոյի պաշտշանները ձեռքից ձեռք էին փոխանցում` որպես ներշնչանքի աղբյուր և նացիստների դեմ զենք վերցնելու կոչ: