Կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող՝ ԿԱՊԿՈՒ, երեխան անձ է, որի ֆիզիկական կամ մտավոր, հոգեկան զարգացման առանձնահատկությունները, առանց կրթության առանձնահատուկ պայմանների, խոչընդոտում են կրթական ծրագրերի յուրացմանը:
ԿԱՊԿՈՒ երեխաների զարգացման սոցիալական հարմարվածությունը և նրանց հասարակական ներառումը ապահովելու նպատակով ՀՀ օրենսդրության սահմանված կարգով ուսումնական հաստատություններում կազմակերպվում է ներառական կրթություն:
Աշխատանքներ են տարվում ԿԱՊԿՈՒ երեխաներին հասարակություն ինտեգրելու, նրանց ադապտացնելու ուղղությամբ: Օրինակ, կազմակերպվում են խաղ-մրցույթներ միայն այս երեխաների մասնակցությամբ: Այսինքն՝ հնարավորություն են տալիս ԿԱՊԿՈՒ անձանց կայանալու, իրենց պիտանի մարդ զգալու:
ԿԱՊԿՈՒ երեխաների սոցիալական վերականգնումը միջոցների կոմպլեքս է, որն ուղղված է մարդու իրավունքների, սոցիալական կարգավիճակի, առողջության, գործունակության վերականգնմանը:Սոցիալական վերականգման գործընթացի հիմնական նպատակ է հանդիսանում ոչ միայն ԿԱՊԿՈՒ երեխաների հասարակության մեջ ներառումը, այլ մարդու մոտ ինքնուրույն կենսագործունեության հակման, միջավայրի բացասական ազդեցություններին ընդդիմանալու ունակությունների զարգացումը, ըստ դժվարությունների պայքարի, նրա պոտենցիալի ակտիվացումը:
ԿԱՊԿՈՒ երեխաների սոցիալական վերականգնումը,սոցիալական օգնությանև սոցիալական սպասարկման ժամանակակից համակարգիկարևոր խնդիրներից մեկն է:Այս երեխաներին միավորում են ընդհանուր պահանջները, հետաքրքրությունները, որոնց իրականացումը հնարավորություն է ընձեռնում նրանց առավել լիարժեք ինտեգրվել հասարակական կյանքում:
ԿԱՊԿՈՒ երեխաների սոցիալ-մշակույթային վերականգնմանը ուղղված աշխատանքում Լ.Ի. Ակտովը առանձնացրել է հետևյալ սկզբունքները՝ ●մարդասիրական ուղղվածություն ● ախտորոշումային և շտկումային միասնություն ● երեխայի անձի դրական և ուժեղ կողմերին հենում ● զարգացման նորմատիվություն ● առաջատար գործունեության վրա հենում ● մշակույթային զարգացում ● հոգեբանական հարմարավետություն
Ներառական կրթությունը սահմանափակ հնարավորություններով երեխաներին հնարավորություն է տալիս՝● լիարժեք զարգացնել անհատական կարողությունների պաշարները, ձևավորել և ուժեղացնել սեփական արժանապատվությունը● ներգրավել հասարակական կյանքի բոլոր ոլորտներում● ձեռք բերել անկախ ապրելակերպ զարգացման հնարավորությունների և առանձնահատկությունների սահմաններում● իրենց ուժերի սահմաններում հասնել կյանքի որոշակի կենսամակարդակի, ամրապնդել և բարելավել անձնական կյանքի և գործունեության պայմանները:
Ըստ Լ. Ս. Վիգոտսկու «Ուսուցումն այն դեպքում է արդյունավետ, երբ գնում է զարգացման առջևից: Այդ դեպքում ուսուցումը կյանքի է կոչում մի շարք գործառույթներ, որոնք հասունացման մակարդակում են և ընկած են զարգացման մոտակա գոտում»:
ԿԱՊԿՈՒ երեխաների սոցիալ-մշակութային վերականգնումն ու ուսուցումը պետք է հիմնվի հոգեբանական մեխանիզմների վրա, որը կբացահայտի զգայաշարժողական համակարգի և երեխայի լեզվամտածողության միջև եղած կապերն ու փոխներգործությունը:
© ООО «Знанио»
С вами с 2009 года.