Լսողության խանգարումով երեխաների խոսքի զարգացումը բազմաֆունկցիոնալ պրոցես է:
Կարևոր գործոններից մեկը խոսքի զարգացման գործում և նրա օգտագործումը որպես հաղորդակցման միջոց հանդիսանում է լսողա – խոսքային միջավայրի ստեղծումը: Այդ միջավայրի ստեղծմանը մասնակցում են սուրդոմանկավարժը, դաստիարակը, երեխայի ծնողները, մյուս երեխաները և երեխաների հետ շփումը:
Որպես խոսքի զարգացման մեթոդներ օգտագործվում են՝ ∞ մանկավարժի խոսքի նմանակումը տարբեր առարկայական և խաղային գործունեությունների ժամանակ, ∞ դիդակտիկ խաղերի կիրառման ժամանակ, ∞ արդյունավետ գործունեության ընթացքում՝ նկարչություն, ծեփ, ձեռքի աշխատանք,∞ աշխատանք նկարների հետ,∞ հատուկ խոսքային վարժություններ և այլն:Այս մեթոդների իրականացման կարևոր պայմաններից մեկը տեսողական ընկալումն է:
Լսողության խանգարումով երեխաների հետ տարվող խոսքի ուսուցումը իրականացվում է հաշվի առնելով՝
Երեխայի հոգեկանի և լսողության ընկալման զարգացման առանձնահատկությունները
Լսողության բացակայության ազդեցությունը նրանց սոցիալական և անձնային զարգացման վրա
Լսողության խանգարումներ ունեցող երեխաների խոսքի զարգացման աշխատանքները իրականացվում են ուսումնադաստիարակչական գործընթացի ողջ ընթացքում՝ երեխայի տարբեր գործունեությունների ժամանակ.
♦ Կենցաղում, որը ենթադրում է համապատասխան
բառերի և արտահայտությունների յուրացում,
♦ Երեխայի բազմազան գործունեությունների
ժամանակ,
♦ Շրջապատող միջավայրի հետ ծանոթացման
ժամանակ,
♦ Հատուկ պարապմունքների ժամանակ,
♦ Ընտանիքում, որտեղ ծնողները մանկավարժի հետ
աշխատանքի ճիշտ կազմակերպման դեպքում կարող
են արդյունավետ իրականացնել երեխայի խոսքի
զարգացումը:
Լեզվի յուրացման միջոցների հասկացումը, որպես խոսքային ունակությունների զարգացման պրոցես, կապված է հատուկ տիպի ակտիվության ձևավորման հետ, խոսքը ընկալելու կարողության հետ, ուրիշի խոսքը նմանակելու, նոր բառեր և արտահայտություններ յուրացնելու, հաղորդակցման ընթացքում դրանք օգտագործելու, առարկաների ցուցադրմամբ դրանք լրացնելու հետ:
Լսողական խանգարումներ ունեցող երեխայի խոսքի ձևավորման և զարգացման համար կարևոր նշանակություն ունեն ընկալման տարբեր ձևերի ղարգացումը՝ տեսողական, տակտիլ – վիբրացիոն, և այլն:
Լսողության խանգարում ունեցող երեխաների համար առանձնահատուկ նշանակություն ունի խոսքի լսողատեսողական ընկալման զարգացման համար հատուկ պայմանների ստեղծումը, խոսքի ձայնային ռիթմիկ – ինտոնացիոն կողմի ընկալման բարելավվումը, ինչը սերտ կապված է ձայնաուժեղացուցիչ սարքերի մշտական կիրառման, խոսքային ձայների զարգացման և արտաբերման ուսուցման սիստեմատիկ աշխատանքների հետ:
Մեծ նշանակություն ունեն խաղերը, որոնք ուղղված են տեսողական ուշադրության և ընկալման զարգացմանը, կապված են ինչպես սենսորային ունակությունների զարգացման, այնպես էլ խոսքի ընկալման հետ: Դա առաջին հերթին հանդես է գալիս խոսողի դեմքին ուշադրություն ձևավորելու մեջ:
Լսողության խանգարումներ ունեցող երեխաների խոսքի զարգացմանն ուղղված ուսուցման ընթացքում օգտագործվում են սիմվոլների բազմազան տեսակներ, որոնք ամրապնդում և ընդլայնում են բառերի իմաստները: Դրանք են՝ նկարները, պատկերագրերը, սխեմաները, գծապատկերները և այլն:
Խոսքի զարգացմանն ուղղված աշխատանքների ժամանակ հարկավոր է հենվել նաև երեխաների շոշափողաշարժողական ընկալման վրա:
Լսողատեսողական ընկալման միջոցով լսողության խանգարումներ ունեցող երեխաները կրկնում են այս կամ այն բառը, և անմիջապես փնտրում առարկան, նկարում կամ ծեփում են:
Սակայն բանավոր խոսքը չի կարող լսողության խանգարում ունեցող երեխաների համար հանդես գալ որպես միակը:Այդ պատճառով էլ ուսուցման առաջին տարում երեխաներին սովորեցնում են բառերի գլոբալ ընկալումը,որոնք ներկայացվում են բառաքարտերի տեսքով:
Լսողության խանգարումներ ունեցող երեխաների խոսքի զարգացման համար օժանդակ միջոց է հանդիսանում մատնախոսությունը: Մատնախոսությունը հանդես է գալիս որպես խոսքի ինքնուրույն ձև,սակայն այն սերտ կապված է բանավոր և գրավոր խոսքի հետ:
Ընթերցանության և մատնախոսության միջոցով լսողության խանգարումներ ունեցող երեխաների մոտ զարգանում է բառը ավելի ճիշտ ընկալելու կարողությունը:
Մշտական խոսքային հաղորդակցման պայմաններում լսողության խանգարում ունեցող երեխաները կարողանում են հասկանալ շրջապատի խոսքը: Իսկ խոսքի ըմբռնումը անցնում է երկու փուլով՝
► Բառերի ըմբռնում իրադրությունում
► Բառերի ըմբռնում իրադրությունից դուրս
ԳՐԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՑԱՆԿ
1. Богданова Т. Г. « Сурдопсихология » Москжа 2002
2. Зикеев А. Г. «Пазвитие речи слабослышаших учащихся» Москва
1976
3. РАУ Ф. Ф. «Устная речь глухих» Москва 1913
4. «Формирования устной речи у глухих детей» Москва 1981 Под р
ред. Соловева И. М.
5. «Психология глухих детей» Москва 1971
© ООО «Знанио»
С вами с 2009 года.