Աշխատանքային դաստիարակությանը անհրաժեշտ է ուշադրություն դարձնել որպես անձի ձևավորման և սոցիալական հմտությունների ձևավորման կարևորագույն գործոնի:
Մտավոր զարգացման խնդիրներով երեխաների հետ տարվող աշխատանքներում հիմնական
ուշադրություն դարձվում է սոցիալական հմտությունների ձևավորմանը, սոցիալական
հարմարեցմանը և մասնագիտական – աշխատանքային պատրաստվածությանը:
Մտավոր հետամնացություն ունեցող երեխաների հատուկ ուսուցման առաջնային ուղղություններից մեկը հանդիսանում է աշխատանքային դաստիարակությունը, սոցիալական հմտությունների ձևավորումը և այս երեխաների համար աշխատանքային պատրաստվածության իրական հնարավորության ապահովումը:
Աշխատանքային ունակությունների զարգացում
Մտավոր հետամնացություն ունեցող երեխաների հատուկ ուսուցման առաջնային ուղղություններից մեկը հանդիսանում է՝ ◊ աշխատանքային դաստիարակությունը, ◊ սոցիալական հմտությունների ձևավորումը, ◊ այս երեխաների համար աշխատանքային պատրաստվածության իրական հնարավորության ապահովումը:
Հետաքրքրությունների և աշխատանքային
ունակությունների ձևավորում
Մտավոր զարգացման խնդիրներով աշակերտների սոցիալական հմտությունների, աշխատանքային դաստիարակության և աշխատանքային պատրաստվածության խնդիրներն են.
Աշխատանքի
նկատմամբ դրական վերաբերմունքի դաստիարակու
թյուն
Մտավոր զարգացման թերություն
ների շտկում և փոխհատու
ցում
Անհատի համապատասխան հատկանիշների ձևավորում
Ինքնու
րույնու
թյուն
Ինքնագնա
հատականի բարձրա
ցում
Պատաս
խանա
տվության զգացում
Կենցաղային սպասարկման մեջ մաքսիմալ ինքնուրույնության ապահովում
Կոլեկտիվում երեխաների համատեղ աշխատանքի ուսուցում
Աշխատանքի այս կամ այն ձևում մի շարք գործառնությունների իրականացման հմտությունների մշակում
Աշխատանքային գործունեության մեկ տեսակից մյուսին անցման ուսուցում
Մտավոր հետամնացության՝ առավել ևս ծանր աստիճանի մտավոր հետամնացության դեպքում ակնհայտ է այս երեխաների կենսական – գործնական աշխատանքային ունակությունների սոցիալական հմտությունների ձևավորմանն ուղղված հատուկ շտկումային – մանկավարժական աշխատանքի անհրաժեշտությունը: Ինչով և պայմանավորված է աշխատանքային ուսուցման առանձնահատուկ դերը սոցիալական հարմարեցման ձևավորման և ապահովման մեջ:
Աշխատանքային կարողությունների ուսուցում
Սոցիալական հարմարեցման ձևավորում
Մտավոր զարգացման խնդիրներ ունեցող աշակերտների սոցիալական հմտությունների ձևավորման և սոցիալական վերականգնման նպատակը հանդիսանում է.
Սոցիալական փորձի միջոցով այս երեխաներին՝
հնարավորին չափով կյանքին հարմարեց
նելը
ներառել շրջապատող սոցիալական միջավայր
ձևավորել սոցիալա
կան մոբիլիզա
ցիա
Այդ նպատակով հատուկ՝ օժանդակ և ներառական կրթություն իրականացնող դպրոցներում անցկացվում է սոցիալ – կենցաղային կողմնորոշման դասեր, որի շնորհիվ այս երեխաների մոտ ձևավորվում է սոցիալ – կենցաղային հարմարվողականության, վերաբերյալ պատկերացումներ, որը խթանում է սոցիալական հմտությունների ձևավորումն ու զարգացումը:
Սոցիալ – կենցաղային կողմնորոշման դասերի համար նախատեսված սենյակը պետք է կահավորված լինի կենցաղային պայմաններին մոտ: Դասը պետք է կազմակերպել տեխնիկական միջոցների և դիդակտիկ նյութերի կիրառման հիման վրա: Դա նպաստում է, որ մտավոր հետամնացություն ունեցող երեխաները իրենց գիտելիքները, կարողությունները և հմտությունները փոխանցեն առօրյա կյանք և կիրառեն կենցաղային տարբեր իրավիճակներում:
Դիդակտիկ պարագաներով կահավորված
դասասենյակ
Կենցաղային իրավիճակներում
կիրառվող դասեր
Մինչ սոցիալ – կենցաղային գիտելիքների և հմտությունների ձևավորման դասին անցնելը հարկավոր է մտավոր զարգացման խնդիրներ ունեցող աշակերտներին նախապատրաստել մատուցվող նյութին, հետաքրքրություն ձևավորել աշխատանքային դիդակտիկ պարագաների հանդեպ, ձևավորել ճանաչողական ունակությունները:
Նախապատրաստական դաս
Սոցիալ-կենցաղային կողմնորոշման դասի կառուցվածքը
2. Տնային հանձնարարությունների ստուգում
1. Դասի նախապատրաստական փուլ
3.Նախապատրաստել նոր նյութի մատուց
մանը
9. Տնային առաջա
դրանքների հանձնարա
րում
8.Արդյունք
ների ամփոփում և գնահատում
7. Անցած նյութի կրկնողություն
6.Ամրապն
դում
5. Նոր նյութի հաղորդում
4. Դասի նպատակի և խնդրի բացատրում
Ծանր աստիճանի մտավոր հետամնացություն ունեցող երեխաների սոցիալական հմտությունները, սոցիալիզացիան ոչ միշտ է հաջող ընթանում՝ կախված նրանց միջանձնային հարաբերությունների ունակությունների թերզարգացմամբ: Այս դեպքում երեխան զրկվում է հասակակիցների ընկերակցությունից, ունենում է քիչ բարենպաստ պայմաններ սոցիալական նշանակալից գիտելիքների, կարողությունների,հմտությունների ձևավորման և յուրացման համար:
Աշխատանքային ունակությունների ձևավորում
Մտավոր զարգացման խնդիրներ ունեցող երեխաների մոտ ճիշտ սովորությունների ձևավորման ուշացնելը կարող է դառնալ վատ սովորությունների առաջացման պատճառ: Սովորությունները այս երեխաների համար հանդիսանում են փոխհատուցող մեխանիզմներ՝ սոցիալական հմտություններին տիրապետելու, սոցիալական միջավայրին հարմարվելու հարցում:
Սոցիալական հմտությունների ձևավորմանն ուղղված աշխատանքային ուսուցումը նախաձեռնվում է կրտսեր դպրոցում: Դրանք են ձեռքի աշխատանքի դասերը, որի ժամանակ աշակերտը պետք է սովորի սեփական ձեռքերով պատրաստել տարբեր առարկաներ: Ձեռքի աշխատանքի գործընթացում իրականացվում է իմացական գործունեության, երևակայության, խոսքի, տարածական կողմնորոշման թերությունների շտկում:
Ինքնուրույն ձեռքի աշխատանքի ձևավորում
Մտավոր հետամնացություն ունեցող երեխաների
հետ աշխատելիս կարևոր է կիրառել նրանց
հաջող գործունեությանը խրախուսող մեթոդներ:
Կարևոր է խրախուսել նրանց այնպես, որ
հնարավորինս ինքնուրույն լինեն:
Այսպիսով, մտավոր հետամնացություն ունեցող երեխաների համար դպրոցում իրականացվող աշխատանքային ուսուցումն ու աշխատանքային դաստիարակությունը կարևոր դեր են խաղում սոցիալական հմտությունների ձևավորման, սոցիալական հարմարեցման համակարգում:
Կարողությունների,սոցիալական հմտությունների,սոցիալական հարմարեցման ձևավորում
© ООО «Знанио»
С вами с 2009 года.