Սրբազան հացը

  • pptx
  • 22.05.2020
Публикация на сайте для учителей

Публикация педагогических разработок

Бесплатное участие. Свидетельство автора сразу.
Мгновенные 10 документов в портфолио.

Иконка файла материала Սրբազան_հացը.pptx

Գեղարքունիքի մարզ Դդմաշենի միջնակարգ դպրոց Միջոցառում <<Սրբազան հացը>> թեմայով <<Պատանի բնասերներ>> խմբակի սաների մասնակցությամբ Միջոցառման կազմակերպիչ՝ կենսաբանության ուսուցչուհի ՝ Գայանե Հովհաննիսյան

Միջոցառման նպատակը. Հացի խնայողության ոգով դաստիարակված պատանիների և աղջիկների մոտ ձևավորել հայրենասիրական վեհ զգացմունք բնության և բնական հարաբերությունների նկատմամբ:

Միջոցառման խնդիրները. 1.Արտադասարանական միջոցառման միջոցով իրականացնել ուսուցման և դաստիարակության կապը: 2.Ապահովել միջառարկայական կապ պատմության , աշխարհագրության , գրականության , երաժշտության հետ: 3.Նպաստել աշակերտների գեղագիտական դաստիարակությանը , ձևավորել գեղագիտական ճաշակ:

4.Զարգացնել տեղեկատվական միջոցներից օգտվելու ինքնուրույն կարողություն (թերթերից , ամսագրերից , գրքերից , էլեկտրոնային տեղեկատվական կայքերից): 5.Աշակերտների մեջ դաստիարակել լավը , բարին , գեղեցիկը զգալու կարողություն խոսքի , երգի , ասմունքի , երաժշտության օգնությամբ՝ազդելով նրանց հուզական աշխարհի վրա:

6.Ընդլայնել աշակերտների ստեղծագործական մտածողությունը , ճանաչողական կարողությունները և հետաքրքրությունները: 7.Այս ամենի արդյունքում մեծացնել սերը և հետաքրքրությունը կենսաբանություն առարկայի նկատմամբ:

Հանդեսի բովանդակությունը. 1.Հացի պատմությունը , հացի արժեքը 2.Հացին նվիրված գրական արձակ հոդվածներ 3.Բանաստեղծություններ , առածներ , ասացվածքներ 4.Երգեր և ազգագրական պարեր

Բեմի ձևավորումը

Դահլիճում իշխում էր ազգային շունչը.թոնիր(մոդել) , երկանք , հացաթխման սեղանտախտակ և գրտնակ , ալյուրամաղ , հացը թոնիր մտցնելու համար նախատեսված մեծ և փոքր ռաֆադաներ , ծղոտե զամբյուղ՝լցված ցորենի հասկերով , և աշակերտների կողմից պատրաստված հացաբուլկեղենով:

Բեմում իր ուրույն տեղն էր գրավել մեր ազգային լավաշը , որը միջոցառման ավարտից հետո հյուրասիրվեց ներկաներին:

Բեմը ձևավորված էր որոշ տարազային դետալներով: Տարազային զգեստներ էին կրում նաև աշակերտներից ոմանք :

Միջոցառման ընթացքը

<<Հաց կթխեմ,գաիրա>> երգի ներքո շնորհանդեսի ցուցադրումով և բեմում աշակերտների հացաթխման արարողության ներկայացումով, որին հաջորդում է <<Լորկե>> պարը:

Խոսքեր ,ասույթներ. <<Հացը բարիքների բարիքն է և այն արժանի է մեր առաջին հարգանքին>> <<Հացն էլ երեխայի նման բարություն ու քնքշանք է սիրում>>…:

Երգ - <<Ցորենի հատիկ>>

Բեմադրություն - <<Հարսանիք>> Փոքրիկ տեսարան հարսին փեսայի տուն մտցնելու պահին, տղայի մոր՝ սկեսրոջ ընդունելություն՝ ուսերին լավաշ գցելով, որը խորհրդանշում է խաղաղություն և լիություն: Բեմադրվեց <<Ամուսինների երգ-պարը>>

Պարեցին <<Կուժերով պարը>>

Միջոցառման ավարտը ազդարարվեց մասնակից սաների գլուխխոնարհումով և հետևյալ խոսքերով. <<Միշտ Ձեր խոնարհ ծառա՝ պատանի բնասերներ>>: