ԴԱՍԻ ՊԼԱՆ
Ամիս, ամսաթիվ – 13.10.2017թ.
Դասարան – 9բ
Դասի թեման- Էլեկտրական դիմադրություն: Օհմի օրենքը շղթայի տեղամասի համար:
Դասի տիպը- խառը տիպի դաս
Դասի նպատակները.
Ա. Ակադեմիական-
1. Գաղափար տալ էլեկտրական դիմադրության մասին
2. Բացահայտել կապը հոսանքի ուժի, դիմադրության և լարման միջև
Բ. Սոցիալական-
1.Ակտիվացնել սովորողների մտավոր գործունեությունը
2. Ձևավորել գործնական հմտություններ
3. Ձևավորել տվյալ թեմայի վերաբերյալ խնդիրներ լուծելու կարողություն
Դիդակտիկ նյութեր- դիմադրատարր, ամպերաչափ, վոլտաչափ, միացնող հաղորդալարեր, հոսանքի աղբյուր, բանալի, համակարգիչ, պրոյեկտոր
Հիմնական հասկացություններ- էլեկտրական դիմադրություն,
Դասի ընթացքը
Խթանման փուլ –Ողջույն երեխաներ: Ես շատ ուրախ եմ, որ տեսնում եմ ձեզ: Նայենք միմյանց, ժպտանք և իրար փոխանցենք դրական լիցքեր:
Այսօր անհնար է պատկերացնել մեր կյանքն առանց էլեկտրականության: Էլեկտրական հոսանքը ամենուրեք շրջապատում է մեզ: Այն լուսավորում և տաքացնում է մեր տունը, օգնում է մեզ սնունդ պատրաստել, ուրախանալ: Անփոխարինելի օգնական է մեր աշխատանքում:
Էլեկտրական հոսանքի ջերմային, քիմիական և մագնիսական ազդեցությունները, առանց որի անհնար է պատկերացնել մեր կյանքը, մեծապես կախված են հոսանքի ուժից: Իսկ դրա համար պետք է իմանանք , թե ինչից է կախված հոսանքի ուժը:
Այսօր մենք կծանոթանանք էլեկտրականության հիմնարար օրենքներից մեկի հետ, որը ցույց է տալիս, թե ինչ մեծություններից է կախված հոսանքի ուժը: Բայց մինչ այդ եկեք վերհիշենք որոշ հասկացություններ:
Իմաստի ընկալում – Աշակերտների օգնությամբ կազմել հետևյալ շղթան
Փոփոխել լարումը, և գրանցել լարման և հոսանքի ուժի արժեքները հետյալ աղյուսակի մեջ
U |
I |
1. |
|
2. |
|
Այնուհետև փոխել փաթույթը և նորից տվյալները գրանցել աղյուսակի մեջ:
Աղյուսակից աշակերտները կգան այն եզրակացության, որ քանի անգամ մեծացավ լարումը, այնքան անգամ մեծացավ հոսանքի ուժը, այսինքն նրանց հարաբերությունը նույնն է: Ընդ որում առաջին հաղորդչի դեպքում այդ հարաբերությունը այլ թիվ է, երկրորդ հաղորդչի դեպքում՝ այլ: Դա նշանակում է , որ այդ հարաբերությունը բնութագրում է տվյալ հաղորդիչը և կոչվում է այդ հաղորդչի դիմադրություն: Որից հետո գրել բանաձևը, խոսել չափման միավորի և նրա ֆիզիկական իմաստի մասին:
Ինչպես տեսանք հոսանքի ուժը ուղիղ համեմատակն է լարմանը՝
IU
Որպեսզի անցնենք հավասարության ներմուծում ենք համեմատականության գործակից՝ k
I=kU
k-կոչվում է հաղորդականություն:
Իսկ հաղորդականության հակադարձ մեծությունը կոչվում է դիմադրություն՝ R: Այսինքն
Կստանանք՝
Այսինքն՝
Շղթայի տեղամասում հոսանքի ուժն ուղիղ համեմատական է տեղամասի ծայրերին կիրառված լարմանը և հակադսարձ համեմատական այդ տեղամասի դիմադրությանը:
Այս պնդումն անվանում են Օհմի օրենք:
Աշակերտների միջոցով կառուցել նաև հաղորդչում հոսանքի ուժի կախումը լարումից արտահայտող գրաֆիկը:
Կշռադատում – « Ո՞րն է ավելորդը» աշխատանքի և թեստային առաջադրանքների միջոցով ամփոփել դասը:
Գնահատել.
Տնային հանձնարարություն- Սովորել § 12-ը:
© ООО «Знанио»
С вами с 2009 года.