ՈՒՍՈՒՑԱՆՈՂ ԳՆԱՀԱՏՈՒՄ

  • docx
  • 08.06.2020
Публикация в СМИ для учителей

Публикация в СМИ для учителей

Бесплатное участие. Свидетельство СМИ сразу.
Мгновенные 10 документов в портфолио.

Иконка файла материала ՈՒՍ._գնահտում_.docx

ՈՒՍՈՒՑԱՆՈՂ  ԳՆԱՀԱՏՈՒՄ

ՈՒսուցանող գնահատումը սովորողի կողմից ուսումնական նյութի յուրացման հետ կապված թերըմբռնումների, սխալների  ու դժվարությունների բացահայտման և դրանց հաղթահարման, սովորողի մտածողության ու ճանաչողության ոլորտն  ընդլայնելու համակարգված գործընթաց է, որի միջոցով հետադարձ կապի կիրառմամբ իրականացվում է ուսումնական գործընթացում տեղեկությունների  հավաքման և արժևորման միջոցով կրթական չափորոշիչների,  ուսումնական ծրագրերի ու դասավանդման մեթոդների բարելավումը:

Յուրաքանչյուր սովորող կարող է և պետք է առաջ գնա:

Овал: ՈւսուցումՈՒՍՈՒՑԱՆՈՂ  ԳՆԱՀԱՏՄԱՆ ՄԵԿ ՇՐՋԱՓՈՒԼ

 

 

Овал: Հետադարձ կապ
 

 

 

 

 

 

 

 

 

 

 


●Հետևում է նախնական և հայտորոշիչ գնահատմանը և շարունակվում է աշակերտի ուսումնառության ընթացքում:

●Տարբերվելով ուսումնառության արդյունքի մրցակցային գնահատումից` այն օգնում է ուղղորդելու աշակերտին դեպի դասընթացի ավարտին անցկացվելիք ամփոփիչ գնահատումը:

Ի՞նչ է ներառում ուսուցանող գնահատումը

●Ուսումնառության նպատակները սովորողների հետ կիսելը և ապահովելը: Նրանք գիտեն` ի´նչ են սովորում և ի´նչ նպատակներով:

●Ուսուցիչն ու սովորողը գնահատում են առաջընթացը տարբեր մեթոդների միջոցով, որոնք ներառում են սովորողի ինքնագնահատումը և հասակակիցների կարծիքը (գնահատումը):

●Ուսուցչին ու սովորողը միասին ստուգում են և կարծիք հայտնում գնահատման վերաբերյալ:

●Հետադարձ կապը սովորողի համար իրականացվում է այնպես, որ օգնի նրան զարգանալու և պլանավորելու իր հաջոդ քայլերը:

Ուսուցանող գնահատումը շարունակական երկխոսություն է, որը պետք է կարողանա`

●ամբողջությամբ կենտրոնանալ անձի վրա` հաշվի առնելով նրա զգացմունքներն ու հմտությունները և հասկանալ այն խոչընդոտները, որոնց նա կարող է հանդիպել,

●խրախուսել սովորողներին ավելի մեծ պատասխանատվություն ստանձնել իրենց սովորելու համար,

●ապահովել, որ սովորողները տեղյակ լինեն, թե ի´նչ են սովորում և ինչու´:

Ուսումնառության արդյունքները ստուգելը (նայելով ներկային և գալիքին)

      Սովորողի և ուսուցչի ֆորմալ կամ ոչ ֆորմալ հանդիպումներն անպայման անդրադառնում են անցյալին և ներկային, որոնց ընթացքում`

●քննարկվում են նախորդող ժամանակահատվածում սովորողի ուսումնառության արդյունքները,

●արձանագրվում է առաջադիմությունը (մասնավորապես առաջադրված բովանդակության յուրացման ուղղությամբ սովորողի առաջընթացի վերաբերյալ):

Այնուհետև ուսուցիչն ու աշակերտը`

●թարմացնում են ուսուցման թիրախները, մշակում նորերը,

●պլանավորում են սովորելու հնարավորությունները և առաջընթացի ուղիները:

Վերանայման հանդիպումները կարող են առանցքային դեր ունենալ ՈՒԳ-ի գործընթացում: Սակայն գործնականում ՈՒԳ գործընթացը իրականացվում է ցանկացած ժամանակ, երբ ուսուցիչը հանդիպում է աշակերտին, ներառյալ` աշխատանքը դասարանում: