Թորոս Ռոսլին
Оценка 4.9

Թորոս Ռոսլին

Оценка 4.9
docx
11.08.2020
Թորոս  Ռոսլին
Թորոս_Ռոսլին.docx

Թորոս Ռոսլին

XIII դարի 2-րդ կեսի մանրանկարիչ և գրիչ Թորոս Ռոսլինը

Կիլիկիայի մանրանկարչության դպրոցի խոշորագույն

ներկայացուցիչն է: Որպես բազմաշնորհ անհատականություն՝ բացառիկ տեղ ունի միջնադարյան արվեստի պատմության մեջ՝ Արևելքի և Արևմուտքի լավագույն գեղանկարիչների կողքին:

 

Թորոս Ռոսլինն ստեղծագործել է Կիլիկիայում՝ Հռոմկլայի դղյակին կից գրչատանը, աշակերտել նշանավոր մանրանկարիչներ Կիրակոսին և Հովհաննեսին: Ռոսլինի ստորագրությամբ պահպանվել են 7 շքեղ պատկերազարդված   մատյաններ, որոնցից 1256 թ-ի «Զեյթունի Ավետարանը» և 1268 թ-ի «Մալաթիայի Ավետարանը» պահվում են Մատենադարանում, 1262 թ-ի «Սեբաստիայի Ավետարանը»՝ Բալթիմորի Ուոլտերս պատկերասրահում, մնացած երեքը և 1266 թ-ի Մաշտոցը՝ Երուսաղեմի Սբ Հակոբյանց վանքի մատենադարանում: Ռոսլինին են վերագրվում նաև 3 անստորագիր ավետարանների (Վասակ իշխանի, Հեթում Ա-ի և 1250/51 թ-ի Ավետարանի) մանրանկարները: Ավետարանները բացվում են շքեղ խորաններով, որտեղ, բացի XII դարի և XIII դարի սկզբի կիլիկյան մանրանկարչության դպրոցի մոտիվներից, առկա են նաև նոր երևույթներ:

Ռոսլինի ավետարանիչների պատկերներում երբեմն զգացվում է և՜ XI դարի Անիի, և՜ XII դարի կիլիկյան գրքարվեստի ազդեցությունը: Նա հայ գրքարվեստը հարստացրել է բազմաթիվ թեմաներով, վերականգնել արքայական տան անդամների պատկերներով ձեռագրերը զարդարելու ավանդույթը: Պահպանվել է Լևոն Գ թագավորի 2 դիմանկար. մեկը՝ պատանեկան տարիքում, մյուսը՝ տիկնոջ՝ Կեռանի հետ: Թորոս Ռոսլինը, թեև հաճախ, սակայն միշտ նորովի է անդրադարձել ավետարանական նույն պատմությանը: Խորապես իմանալով անտիկ արվեստը, հատկապես քանդակագործությունը, իր գործերում օգտագործել է դասական երկերի գեղարվեստական արտահայտչամիջոցներ: Ռոսլինի զարդագրերը նրբագեղ են և ճոխ. մասնավորապես «Զեյթունի Ավետարանում» կան ոչ միայն առանձին զարդագրեր, այլև մարդագիր «Ե»-ն միավորվում է լուսանցանկարի հետ և, մի ամբողջություն կազմելով, ներկայացնում «Ավետումը»: Զարդագրերի այս ձևը նորություն էր հայ գրքարվեստում:

Թորոս Ռոսլինին հովանավորել և ձեռագրեր են պատվիրել Կիլիկիայի Հեթում Ա և Լևոն Գ թագավորները, Կոստանդին Ա Բարձրբերդցի կաթողիկոսը և ուրիշներ: Ռոսլինի ձեռագրերում պահպանվել են 200-ից ավելի պատկերներ, որոնք բացառիկ արժեք ունեն XIII դարի գեղարվեստական ժառանգության մեջ:

http://encyclopedia.am/upload_files/book_2/letter_9/header_1312/Image_3850.jpg

Թորոս Ռոսլին. Լևոն արքայազնի և 

Կեռան արքայադստեր պատկերը 

(Ավետարան, 1262 թ.)

 

http://encyclopedia.am/upload_files/book_2/letter_9/header_1312/Image_3852.jpg

Թորոս Ռոսլին. «Մալաթիայի Ավետարանի» (1268 թ.) 13բ, 14ա էջերը

http://encyclopedia.am/upload_files/book_2/letter_9/header_1312/Image_3853.jpg

«Հոգեգալուստ»


 

XIII դարի 2- րդ կեսի մանրանկարիչ և գրիչ Թորոս Ռոսլինը Կիլիկիայի մանրանկարչության դպրոցի խոշորագույն ներկայացուցիչն է : Որպես բազմաշնորհ անհատականություն՝ բացառիկ տեղ ունի միջնադարյան արվեստի…

XIII դարի 2- րդ կեսի մանրանկարիչ և գրիչ Թորոս Ռոսլինը Կիլիկիայի մանրանկարչության դպրոցի խոշորագույն ներկայացուցիչն է : Որպես բազմաշնորհ անհատականություն՝ բացառիկ տեղ ունի միջնադարյան արվեստի…

XIII դարի գեղարվեստական ժառանգության մեջ : Թորոս Ռոսլին

XIII դարի գեղարվեստական ժառանգության մեջ : Թորոս Ռոսլին

«Հոգեգալուստ»

«Հոգեգալուստ»
Материалы на данной страницы взяты из открытых истончиков либо размещены пользователем в соответствии с договором-офертой сайта. Вы можете сообщить о нарушении.
11.08.2020