Օդապարիկի հանդերձանքի (թաղանթը,ցանցն ու զամբյուղը) զանգվածը կազմումը է 450կգ: Օդապարիկի ծավալը 1600մ3 է: Ի՞նչ վերամբարձ ուժ կունենա օդապարիկը,եթե դրա մեջ լցնեն 0.4կգ/մ3 խտությամբ լուսագազ:
Տրված է
m1=450կգ Լուծում
V=1600մ3 Առաջին քայլով որոշենք
ƿգ=0.4 կգ/ մ3 օդապարիկի մեջ լցված
ƿօդ=1.29 կգ/ մ3 գազի զանգվածը:
F=? m2= ƿգ V
տեղադրելով թվային արժեքները, կստանանք՝ m2=640կգ :
Այժմ մեզ հայտնի է օդապարիկի հանդերձանքի զանգվածը և նրա մեջ լցված գազի զանգվածը:Պարզ է դառնում,որ ընդհանուր զանգվածը հավասար կլինի այդ երկու զանգվածների գումարին՝
m= m1+ m2
Ծանրության ուժը գտնելու համար կօգտվենք մեզ հայտնի բանաձևից՝
Fծ=mg
այսինքն՝ Fծ=( m1+ m2)g
Տեղադրելով թվային արժեքները,կստանանք՝
Fծ=10900Ն
Մենք հա
Մենք հաշվեցինք ծանրության ուժը,որը միշտ ուղղված է դեպի ներքև,իսկ մենք գիտենք,որ օդապարիկի վրա ազդում է դեպի վեր ուղղված արքիմեդյան ուժը,որը և օդապարիկին բարձրացնում է վեր:Հաշվենք այդ ուժը՝
FԱ=ƿօդgV
մեզ հայտնի տվյալներից կստանանք՝
FԱ=20640Ն:
Այսպիսով օդապարիկի վրա ազդող ուժերը երկուսն են՝ Fծ=10900Ն -ն,որը միշտ ուղղված է դեպի ներքև,և FԱ=20640Ն-ն,որը միշտ ուղղված է դեպի վեր:Այս երկու ուժերի համազորն էլ հենց կլինի վերամբարձ ուժը,որը հավասար է.
F= FԱ- Fծ
F=20640Ն-10900Ն=9740Ն
F= 9740Ն
Պատ.՝ 9740Ն
Материалы на данной страницы взяты из открытых источников либо размещены пользователем в соответствии с договором-офертой сайта. Вы можете сообщить о нарушении.