Կարպետագործություն

  • pptx
  • 10.05.2020
Публикация в СМИ для учителей

Публикация в СМИ для учителей

Бесплатное участие. Свидетельство СМИ сразу.
Мгновенные 10 документов в портфолио.

Иконка файла материала կարպետագործություն_սահիկ.pptx

ԹԵՄԱՆ - կարպետագործություն


ՏԵԽՆՈԼՈԳԻԱ 7-ՐԴ ԴԱՍԱՐԱՆ

կարպետ

Հայաստանում կարպետագործությունըն իբրև արհեստ զարգացած է եղել դեռևս վաղնջական ժամանակներից:
Կարպետը բրդյա կամ բամբակյա գործվածք է, որն իբրև գորգ փռում են հատակին, թախտին և այլուր:

Կարպետի տեսակները

Հայկական կարպետները ըստ գործելու եղանակի լինում են`
Մեզար
Ջեջիմ
Մատնաքաշ
Երկու երեսանի մատնաքաշ
Շուլալ
Ուղիղ օղաճիտ փաթաթովի
Թեք օղաճիտ փաթաթովի
Ծոպերես

հումք

Կարպետագործության համար հումք են հանդիսանում ուղտի, ոչխարի բուրդը, այծի փափուկ մազը (դֆտիկ), բամբակը, մետաքսը:
Ներկերը պատրաստվում էին օգտագործելով բուսական, կենդանական և հանքային ծագում ունեցող նյութեր, որոնցից ամենանշանավորը Որդան կարմիրն էր: Այն ստացվում էր Արարատյան դաշտի բույսերի արմատների վրա ապրող կարմրագույն միջատից

Գործիքներ եվ սարքավորումներ

Տորք – (Ոստան, հանա) գորգ գործելու մեծ սարք:

Կտուտիչ – (Թելատու, կոթիչ, քարկիթ, հովա) շարքերը նոսրացնելու բազմատամ
գործիք, որի կոթից բռնելով`գործողը խփում, նստոցնում է գործվածքի շարերը:

Մկրատ - խավը խուզելու և հավասարեցնելու, զույգ միասայր շեղբերով և բռնակներով գործիք:

Սանր – խավը սանրելու և մաքրելու գործիք

Դանակ – գործվող թելը հանգուցելու և կտրելու գործիք:

Թակ – Բուրդը ծեծելու և լվանալու հարմարանք:

Սանդերք – գզել-սանրելու գործիք:
Իլիկ – թել մանելու և ոլորելու գործիք
Ճախարակ- թելահումքը մանելու և ոլորելու կատարելագործված հարմարանք

կարպետանախշեր

Գեղազարդարման համակարգը բաղկացած է կենտրոնական դաշտից ու այն եզերող զարդագոտիներից: Հայկական գորգագործության մեջ ընդունված է տարբերել զարդանախշերի 3 խումբ`
Երկրաչափական
Բուսական
Կենդանական, որի մեջ մտնում է նաև թռչնայինը:
Հայկական հին վիշապագորգերում երկրի սահմանները պաշտպանող վիշապները պատկերված են լինում գորգի ծայրերին, իսկ կենտրոնում խորհրդանշական արևն է:

Կարպետ գործելու քայլաշարը

Կարպետ հինելը:
Հենքաթելի ամրացումը շրջանակի վրա
Հավասարեցնող շղթայի հյուսումը
Հենքաթելերի բաժանումը
Միջնաթելերի անցկացումը
Զարդանախշի և թելերի ընտրությունը
Կարպետի հյուսումն ըստ էսքիզի
Կարպետի վերջնական մշակում