1․ <<Այ սիրուն ձի>> /մայր և որդի, բոմադրություն/
2․Չտխրե՛ս հայ մայր, քանզի քո որդու արյունն է սնել այս հողը պապագ։ Չտխրե՛ս հայ մայր, քանզի մահն ինքն իմաստն է կյանքի։ Չարտասվես երբեք, քանզի տեսնում ես լուրթ երկինքն անծայր, ժպիտը մանկան,դա քո որդին է, նայր առյուծածին, փա՛ռք քո ծնածին։
Մա՛յր
իմ, մի՛ տխրիր, ես
չեմ մահացել,
Սիրտս է խոցել
անգութ թշնամին,
Սրտիս արյունն
է դանդաղ ցամաքել,
Ու խառնվել է հայրենի
հողին:
Սրտիս արյունը
Սուրբ հողն է ջրել,
Եվ ծաղիկները ներկել
ալ կարմիր,
Ամեն մի ծաղիկ
իր սերն է երգել,
Դու նրա՛նց նայիր
ու մի՛ վշտացիր:
Իմ կյանքը նվեր
է հայրենի հողին,
Չարչարված քեզ
պես հողն է սև հագել,
Եվ թափառում է
իմ անմեռ հոգին,
Եվ քո արցունքից
շատ է վշտացել:
Դու մի՛ վշտանա,
հերոս քո որդին,
Հայրենի հողին
իր կյանքն է տվել,
Երբեք չի քայլի
այնտեղ թշնամին,
Քանի պատիվս արցունք
չի թափել:
Իմ ընկերներն են
այսօր իմ կողքին,
Առյուծ ու արծիվ
խոցված կարևեր,
Ես կարոտ միայն
վերջին նամակին,
Խոցած գնդակը երնեկ
չբացեր:
Դու մի՛ վշտանա,
թանկագի՛ն մայր
իմ,
Ես այդ նամակի
բառերը գիտեմ,
Խորհուրդը մեկն
էր պահել հայրենին,
Ես քո պատիվը պահել
միշտ գիտեմ:
Մա՛յր իմ, մի՛ տխրիր,
ես չեմ մահացել,
Զարկվել եմ կռվում,
մեռավ թշնամին,
Ես իմ վաղ կյանքը
անմահ եմ դարձրել՝
Զինվորի երդմանը
միշտ հավատարիմ:
/խոսքի ընթացքում մոմեր դնել նկարների առջև/
3․Ապրիլի 2-5 Ղարաբաղյան շփման գծում տեղի ունեցած իրադարձությունները պատմության մեջ կմանան որպես <<Քառօրյա պատերազմ>>։
4․Թե՛ ռազմական գործողությունների և թե՛ կիրառված զենքի ու զինտեխնիկայի հզորությամբ ու քանակով տեղի ուեցածը իրապես էլ պատերազմ էր։ Պատերազմ, ո տեղի ունեցավ, ոչ թե մեզանից դարեր, տասնամյակներ առաջ, այլ ընդամենը 3 տարի առաջ։
5․ Կրկին անգամ փաստ արձանագրելու համար նշենք, որ ադրբեջանական կողմն այս պատերազմի մեջ մտավ նախապես ունենալով մի շարք առավելություններ։ Դրանք էին՝ նախաձեռնված գործողությունների մանրակրկիտ ծրագրված պլան, հարձակման հանկարծակիություն և մյուս չակերտավոր առավելությունն այն է, որ ադրբեջանական արկածախնդիր ղեկավարությունը պատրաստ է փոքր առավելությունների դիմաց զոհաբերել մարդկային կյանքեր, մինչդեռ հայկական կողմը միշտ էլ կաշկանդված է հատկապես մարդկային կորուստներ չունենալու մտահոգությամբ։
6․ Փաստ է, որ հակառակ ադրբեջանական կողմի առավելությունների, հայկական կողմին հաջողվեց կասեցնել թշնամուն, գրեթե թույլ չտալով նրան առաջանալ դեպի հայկական տարածքներ։ Ինչը իր հերթին կմեծացներ կորուստների ծավալն ու կշիռը։
7․2016թ․ ապրիլի 1-ին լույս 2-ի գիշերը ժամը 3-ին արցախ-ադրբեջանական ողջ սահմանագծով որոնացին ոսոխի գրեթե բոլոր զինատեսակները։ Դավադիր մեր թշնամին հավատարիմ մնալով իր գենետիկորեն նենգ բնույթին, և չդավաճանելով դավով ու անակնկալով հանկարծակիի բերելու իր բազմադարյան ավանդույթին, գիշերային խավարի մեջ գրոհեց դեպի մեր առաջնագիծ և խաղաղասեր մեր ազգի գլխին արյունոտ ամպրոպի պես պայթեց պատերազմը, այս անգամ ՔԱՌՕՐՅԱ։
/․․․/․․․/․․․/․․․/․․․/․․․/․․․/․․․/․․․/․․․/․․․/․․․/․․․/․․․/․․․/․․․/․․․/․․․/․․․/․․․/․․․/․․․/․․․/․․․/․․․/․․․/․․․/․․․/․․․/
- Կամանդիր մի տեսակ ես, ինչա՞ եղել։
- Բան չէ նորմալա ամեն ինչ։
- Կես ժամից պիտի պոստավոյին փոխես։
- Ըհը, եթե կես ժամ ձգենք։ /լռություն մի քանի վայրկյան/
- Բա՞ն ասեցիր կամանդիր։
- Չէ, զանգում են մեկդ պատասխանեք։
- Ես կպատասխանեմ։ /վազք դեպի հեռախոսը/ Լսու՛մ եմ։ ․․․․․ Կամանդի՛ր շարժ կա,մեր կողմն են գալիս, մի քանի հոգի են։
- Տղերք հելեք դիրքավորվեք։ Ես կապվեմ գունդ գամ։ Չկրակե՛ք լսում եք, չկրակեք։
- Պարոն գնդապետ մեր դիրքի ուղղությամբ են գալիս։
- Քանի՞ հոգի են։
- Թիվը չգիտեմ, բայց շատ են։
- Մինչև մեր հասնելը պատասխանատվությունը թողնում եմ քո վրա։ Շարժվիր ըստ պահի անհրաժեշտության։ Դիմացե՛ք տղերք, գալիս ենք։
- Լսու՛մ եմ։
- Տղե՛րք, ոչ մեկդ չկրակի հանկարց, թողե՛ք թող գան։
- Չմտածես կամանդիր ջան։
- Կամանդիր եկեք սրանց մաղեք պրծնենք էլի։
- Ասեցի չկրակեք տղերք, չանեք ըտենց բան։ Մի լարվեք, ուրիշ բանի մասին մտածեք, հանկարծ չկրակեք։
- Շատ մոտիկացան է կամանդիր։
- Թողեք թող գան։
- Սաղ եկել են, հետևից էլ մարդ չկա։
- Դե որ եկել են գյուլլեք տղերք, սատկացրեք, փռեք գետնին։ Հանուն հայրենիքի տղերք, հանուն մեր մայրերի, տղեեեերք։
/մեկին խփում են/
- Արա սրանք շներից ել շատ են։
- Կամանդիր են գռանատը մոտդա՞։
- Հա, խի՞։
- Հեչ, ուղղակի։
/մեկին էլ են խփում/ /հետո կամանդիրին/
- Կամանդի՜ր, Արա՜մ, կամանդիիիր։ /հանում է նռնակը/
- Պարոն գնդապետ։
- Դիմացեք տղերք 2 րոպեից հասնում ենք։
- Պարոն գնդապետ խնդրում եմ բոլորին փոխանցեք, որ ես դիրքու,․․․
- Ասա լսում եմ, ձենդ չի լսվում․․․ ալոո, խոսաաա մի անջատի,
- Որ ես դիրքում իմ տղերքի արյուննա թաձվել, ստեղ իմ ախպերներն են կռվել, ես դիրքի համար պայքարա եղել, ես էլ հիմա կալցոն քաշում եմ ու ուզում եմ փոխանցես, որ ես դիրքը հանձնողի․․․․․․/// քաշում է կալցոն/
ԲԱՐՁՐԱՑՐՈՒ ԳԼՈՒԽԴ, ԲԱՑ ԱՐԱ ԱՉՔԵՐԴ։
8․Կռիվներում ընկան նրանք.
Ամեն մեկը՝ մի տան ճրագ,
Ամեն մեկը՝ մի մոր որդի,
Ամեն մեկը՝ մի աղջկա
Երազանքը անապական,
Կնոջ՝ սերը, հոր՝ ապագան...
Ամեն մեկը՝ անգիր մի վեպ,
Ամեն մեկը անգին մի կյանք...
9․Ամեն մեկը ընկան ա՛յլ կերպ.
Մերթ՝ ջրի մեջ, մերթ՝ հողի տակ,
Մեկը սրով, տասը՝ հրով,
Մեկը՝ արդեն հայտնի հերոս,
Տասը՝ հերոս դեռ չդարձած,
Մեկը՝ իր մոր արցունքներով
Թաց նամակը դեռ չընթերցած,
Տասը՝ նամակ սպասելիս,
Կարոտելիս, երազելիս...
10․Բայց զոհի՛ պես չընկան նրանք:
Ընկան նրանք իբրև մարտի՛կ,
Ընկան նրանք իբրև մարդի՛կ,
Որ սովոր են մահը վանել
Իրենց կյանքով՝ հանուն կյանքի,
Որ սովոր են զրկանք տանել՝
Ընդդեմ ցավի ու զրկանքի.
Որ պատրաստ են հանուն սիրո
Սիրուց առնել ատելու թափ.
Եվ անպարտ են ատելությամբ:
Որ հզոր են հենց այդ սիրով.
11․Զոհի՛ նման չընկան նրանք:
Ընկան նրանք իբրև մարտի՛կ,
Որ փուլ չգա էլ ապարանք,
Խաղաղ մնա ամեն երդիկ,
Եվ ծխանի ծուխը բարակ
Վե՛ր բարձրանա պրա՜կ-պրա՜կ,
Քամուց թերթվի լուրթ երկնքում.
Որ էլ ոչ մի ընտանիքում
Անտերացած ոչ մի աթոռ
Չաղաղակի դատարկությամբ
Թեյի ժամին, ճաշի պահին.
Որ արկերի դղրդոցին
Ու հրդեհի ահեղ բոցին
Փոխարինեն արծաթ բահի
Զրնգոցը երկնքի տակ
Եվ կարոտի շշուկը տաք:
12․Նրանք ընկան կռիվներում,
Բայց ապրում է հոգին նրանց
Ապրողների հոգիներում.
Չի՛ մեղմացել ցավը կրած,
Ատելությո՛ւնը փրփըրած
Եվ հաղթության տե՛նչը խորին՝
Ի գիտություն ա՛յն բոլորի,
Որ նայում են շիրմին նրանց
Միայն իբրև մի բլուրի,
Որ հարթվում է կամաց-կամաց,-
Անմիտի պես մոռանալով,
Ոչ եթե չար թշնամու դեմ
Ապրողները իրենց ուժով
Ու զենքով են անպարտելի,
Ընկածները իրենց հուշո՛վ,
Վրեժո՜վ են սարսափելի...
Պար-Նարե Գևորգյան <<Դե տղերք ջան>>
Տղաներն
ընկան, բայց հայրենի
հողն ազատագրեցին
գերությունից։
Տարիները կգլորվեն,
դարեր կանցնեն:
Նոր սերունդներ
աշխարհ կգան, որոնք
Եռաբլուր կբարձրանան՝
խոնարհվելու և
ողջունելու սրբազան
բարձունքին ննջող
բոլոր քաջերին՝
հայոց անմահների
գնդին:
Հերոսները
չեն մեռնում. նրանք
ապրում են մեր
հոգիներում: Տարիները
չեն կարող մոռացնել
տալ այն հուշերը,
որ արմատավորվում
է մեր սրտերում:
Մենք այն սերունդն ենք, որ պիտի ոգեկոչենք մեր անցյալի հերոսների փառքը, առաջնորդվենք դրանով, պահպանենք մեր հույսի ու լույսի հայրենիքը:
Ուրեմն փառավորվենք ու հպարտանանք, ծնկենք ու խոնարհվենք մեր անմեռ նահատակների անմար հիշատակի առջև, որպես ազգի լինելիության ու հավերժացումի խորհրդանիշ ընկալենք նրանց և նրանց անմակարդելի արյունից պտղունց խառնենք մեր սակավ արյան՝ երբեմն պղտոր հոսքին, որպեսզի ինքնամաքրվենք ազգովի, որպեսզի վաղվա սերունդների մեջ էլ ազգի նվիրյալներ լինեն…
Այսօր մենք փաստում ենք, որ մեր ազատամարտիկներն իրենց վերաբերմունքով, գործելակերպով նոր իմաստ ու բովանդակություն հաղորդեցին հայրենասիրություն, արդարություն, ազնվություն, նվիրվածություն կոչվող արժեքներին, դրանք վերածելով վարքի ու սկզբունքի, և, որ ամենակարևորն է, իրենց անձնական օրինակով ցույց տվեցին դրանց իրականացումը: – Փառք ու պատիվ ձեզ, ՀԵՐՈՍՆԵՐ: Դուք անմա՛հ եք …
Ժպտա,
հայ զինվոր, ժպիտովդ
մի ամբողջ ազգ
է հպարտանում:
Թող Ամենակարող
Աստված Իր կենարար
Սբ. Խաչի զորությամբ
օրհնի, պահի ու
պահպանի Հայոց
ազգային բանակը`
հայ հրամանատարին,
հայ զինվորին.
Ամեն:
ԶԻՆՎՈՐԻ
ԱՂՈԹՔ
Ամենակարող
Տեր,
Քո Աստվածային
զորությամբ ամրացրու
ինձ, տուր ինձ վճռականություն՝
սուրբ
հայրենյաց քաջ
պաշտպանը լինելու:
Քո հոգևոր սպառազինությամբ
դարձրու
ինձ ավելի համարձակ,
կարգապահ ու
ընկերասեր:
Երկնային Զորքիդ
բարեխոսությամբ
զորացրու և պահպանիր
զինակիցներիս,
հրամանատարներիս
ու ինձ:
Քո Սուրբ Աջի և
բարի հայացքի ներքո
ապահով ու անվրդով
պահիր ազգս հայոց:
Եվ Քեզ փառք Հոր
և Սուրբ Հոգու
հետ.
այժմ և միշտ և հավիտյանս
հավիտենից.
Ամեն:
© ООО «Знанио»
С вами с 2009 года.