Арт-терапист Кармен Варданян Արտ- թերապիան հոգեբանիս հայացքով ։ Կարմեն Վարդանյան Հրաչյայի
Оценка 4.9

Арт-терапист Кармен Варданян Արտ- թերապիան հոգեբանիս հայացքով ։ Կարմեն Վարդանյան Հրաչյայի

Оценка 4.9
Документация
docx
философия
1 кл—11 кл
23.03.2023
Арт-терапист Кармен Варданян                                   Արտ- թերապիան հոգեբանիս հայացքով ։ Կարմեն Վարդանյան Հրաչյայի
Терапист
դեռահասություն.docx

https://filin.mail.ru/pic?user=kara.vardanyan@list.ru&email=info@znanio.com&trust=true&sign=adafbb758fb37f12e146ed7f04402e99d5f47370&width=90&height=90&name=%d0%a3%d0%a7%d0%98%d0%a2%d0%95%d0%9b%d0%ac%20%d0%93%d0%9e%d0%94%d0%90

Вы номинированы на звание ...

УЧИТЕЛЬ ГОДА

УЧИТЕЛЬ ГОДА 2022 Государственная образовательная лицензия №5257 Как участник образовательной платформы «З.H.», Вы номинированы на звание « Учитель года - 2022 »: • международный конкурс проходил онлайн

 

Ինքնագիտակցություն

 

 5-րդ դասարանի դեռահաս տղայի պարզամիտ խոստովանություն. / ինչ կապ գոյություն ունի մեծության և հասակի միջև ըստ դեռահասի գիտակցական պատկերացումի /

,, Թեև  Յուրի Գագարինը ցածրահասակ է եղել, ես նրան պատկերացնում եմ բարձրահասակ: Չէ որ նա կատարել է մի այնպիսի սխրագործություն: Իսկ նշանավոր մարդը, ինձ թվում է, պետք է անպայման բարձրահասակ լինի ՛՛:

   Երեխայի կողմից իր մարմնի ու արտաքինի առանձնահատկությունների գիտակցումը և համապատասխան ինքնագնահատումների ձևավորումը սկսվում է, իհարկե, սեռական հասունացումից դեռ շատ առաջ: Բայց պատանեկան տարիքում այդ պրոցեսը  խիստ ակտիվանում և առանձնապես կարևոր հոգեբանական նշանակություն է ձեռք բերում: Դեռահաս տարիքը և պատանեկությունը մի շրջան է, երբ մարդկային օրգանիզմը ենթարկվում է զգալի փոփոխությունների: Դեռահասներն արագ են հասակ առնում. Առավելագույն աճի շրջանը, այսպես կոչված, հասակի թռիչքը տղաների մեջ տեղի է ունենում 14 տարեկանում, երբ տարեկան աճը կազմում էր 7-ից մինչև 12 սմ, իսկ աճն ավարտվում է միջին հաշվով 17  ¾ տարեկանում:

Ասում են սովորաբար սեփական ես-ի գիտակցումը սկսվում է դեռ շատ վաղուց, երբ երեխայի պատկերացումնեւոմ սկսվում են միմյանցից զատվել և տարբերակվել ես-ը, մենքը, իմը, քո և Ձեր, /ձեր / դերանունները: Փոքրիկը իր ինքնագիտակցության սաղմերը լրացնում է առաջին հերթին մայրիկի, իրեն համար հեղինակություն համարվող հայրիկի տեսակետին համպատասխան, որ ինքը  իրենց տղան է կամ անուշիկ աղջիկը, միակն է, թանկ է, ամենալավն է: Հետո սկսում է ասել՝ ես ուզում եմ, իմն է և նմանատիպ արտահայտություններ:

Խաղային գործունեության մեջ լինելով՝ երեխան գիտակցության մեջ ձևավորում է <<ընկեր>> հասկացությունը, և առաջատար ործունեության մեջ ինքնագիտակցական ես-ը սկսում է արտահայտվել շփման և հաղորդակցման ընթացքում: Ընկերը միաժա- մանակ ՛՛ ուրիշ ՛՛ մարդ է, որի հետ շփումը քեզ համար ի հայտ է բերում մի ինչ-որ նոր, անհայտ բան և քո սեփական  ՛՛ ուրիշ  ես-ը ՛՛, որի հետ դու կարող ես զգալ ազատ ու վստահ:

Ընկերության ենթադրվող մտերմությունը և կարեկցանքը մարդու մեջ ձևավորվում են աստիճանաբար, ժամանակի ընթացքում: ՛՛ Ուրիշին ՛՛ հետևաբար հենց իրեն հասկանալու ընդունակությունը սահմանափակված է հատկապես երեխայի անմիջականությամբ. Երեխան ամեն ինչ հարաբերակցում է իր հետ, դյուրին է ենթարկվում հուզական համակման, բայց դեռևս չի կարողանում իրեն դիտել որպես ուրիշ մարդ: Փոքրիկները հեշտությամբ վանում են ուրիշների տառապանքը, հրաժարվում են մինչև վերջ դիտել տխուր պիեսներ կամ տպավորվում են հերոսի կերպարով, նրա հույզերը մոտ ընդունում իրենց սրտին, տխրում կամ լաց լինում, ուրախանում վերջինիս հաջողությամբ, իսկ սիրելի հերոսներին նմանվելը օրինակ է նրա վարքագծում:Երեխան ենթագիտակցորեն իրեն է պատկերացնում այդ ուրիշի փոխարեն՝ ներքնայնացնելով նրա հույզերն ու զգացմունքները՝ կարեկցելով հենց իրեն: Օրինակ՝ ինքս վերջերս ականատես եղա իմ տղայի կողմից հուզական մի հոգեվիճակի. Տղաս հեռուստացուցով անմիջապես նկատեց մի փոքրիկ մարդու՝ / թիզուկի / և սկսեց լաց լինել նրա հասակի կարճության համար, թե ինչ մեղք է, ինչ անպաշտպան:

 Մամա՛,- ասում էր փոքրիկս,-այդ մարդը կմեծանա, մեղք է, ինչի՞ է պուճուր, կմեծանա՞,-շարունակ հարցնում էր ինձ տղաս: Ես փորձեցի նրա հետ զրուցել, բացատրել՝ քաջ գիտակցելով տարիքին բնորոշ նրա փոքրիկ հոգեբանությունը:

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Դեռահասն ունի այլ պրոբլեմներ: Մանկական մտերիմ փոխհարաբերությունները, որոնց մեջ պարզ կերպով երևում է նրա կապվածությունը, սկսում են ճնշել նրան, մղել նոր՝ ազատորեն ընտրվող մտերմության որոնումների: Բայց ինքնաարտահայտման պահանջմունքը հաճախ գերակշռում է ուրիշի նկատմամբ դրսևորվող հետաքրքրութ-յանը: Իսկական մտերմությունը, այսինքն՝ երկու կամ մի քանի անհատների կենսական նպատակների և հեռանկարների համատեղումը՝ պահպանելով նրանցից յուրաքանչյուրի անհատականությունը և առանձնահատկությունները, ենթադրում է արդեն համեմատաբար կայուն ես-ի առկայություն: Քանի դեռ այդ ես-ը  չկա, դեռահասը տատանվում է լիովին ուրիշի հետ ձուլվելու ցանկությանն այդ ձուլման մեջ իրեն կորցնելու սարսափի միջևԻրեն ուրիշ մարդ  պատկերացնելն ավելի հեշտ է, քան նրան հասկանալը: Այստեղից էլ ընկերների և սիրելիների հետ նրանց փոխհարաբերությունների լարվածությունը, որոնք հաճախ հիշեցնում են ես-ի հայելանման կերպարը, որի հետ ձուլվելու փորձը ըստ Է . ԷՐԻՔՍՈՆԻ արտահայտությամբ  ցավ է պատճառում իրեն  և  կոտրում է հայելին:

    Ինքնագիտակցման ձևավորման դժվարություններն արտահայտվում են պատանեկան օրագրերում, որոնց բուն  ծնունդն այդ տարիքում խոսում է ներքին  երկխոսության  պահանջմունքի մասին, ինչպես և այն բանում , որ գոնե խոսի ինքն իր հետ, ուրիշ խոսակից չունենալու պատճառով, ով կարեկցանքով  լսեր իր խոստովանությունները:

    Այն, որ օրագիրը ծառայում է որպես միմիայն ներքին հաղորդակցման միջոց, ընդգծվում է նրանում, որ այն երբեմն ստանում է նույնիսկ սեփական անվանում: Աննա Ֆրանկը , որի օրագիրը թարգմանված է աշխարհի գրեթե բոլոր լեզուներով, այդ թվում նաև ռուսերեն , իր երևակայական ընկերուհուն, որի հետ նա կիսում էր իր մտքերն ու ապրումները , անվանում է Կիթթի: Քսան տարի հետո Նեվել քաղաքի սովետական դպրոցական Լյուբան , ընթերցելով այդ օրագիրը, իր սեփական օրագիրն անվանեց Անյա:

Օրագիրրը շատերի համար օգնականի դեր է կատարում գրական գործունեության մեջ: Օրագրերի հեղինակների թվում կան նաև այնպիսի մարդիկ, որոնց համար իրենց պատանեկության արշալույսից սկսած օրագիրն այնպես էլ մնացել է որպես միակ ՛՛ վստահելի անձ ՛՛: Դա, իհարկե, շատ տխրալի է, բայց օրագիրն ավելի շուտ դժվարությունների հետևանք է, քան պատճառ, դժվարություններ, որոնց աղբյուրները գտնվում են անձնավորության կենսագրության մեջ:

   Օրագրերն ինքնագիտակցության ուսումնասիրման ամենաարժեքավոր աղբյուրն են: 1920-1930-ական թվականներին գերմանացի հոգեբան Շարլոտա Բյուլերը ձեռք էր բերել օրագրերի մի ամբողջ հավաքածու՝ 100 անձնական օրագիր և փորձում էր դրանց հիման վրա վերակառուցել պատանեկան հոգեբանությունը:

Բայց իր ամբողջ գրավչությամբ, օրագիրը չափազանց սուբյեկտիվ և միակողմանի աղբյուր է: Ամենից առաջ, օրագրեր պահում են աղջիկները և ոչ բոլորը, քան տղաները: Աղջիկները օրագրեր պահում են հատկապես վաղ պատանեկության՝ օրիորդության շեմին: Իսկ իրենց ամբողջ կյանքի ընթացքում անձնական օրագրեր պահող մարդիկ ոչ միայն հազվագյուտ են , այլ տարբերվում են իրենց մի շարք անհատական առանձնահատկություններով:

Երբեմն անձնավորությունը օրագրում գրի է առնում ամենևին ոչ բոլորը: Երբ մարդը երջանիկ է, ապրում է լիարժեք կյանքով, նա հազվադեպ է դիմում օրագրին: Բայց երբ նա տառապում է, միայնակ է, օրագիրը թեթևացնում է նրա սիրտը: Կան նաև սեռական տարբերություններ: Դեռահաս աղջիկները և բոլոր տարիքի աղջիկները ավելի շատ են մտահոգված իրենցով և իրենց ապրումներով, քան տղաները. Նրանց Ես-ի կերպարներն ավելի քիչ կայուն են, նրանք ավելի հաճախ են ունենում միայնակության զգացումներ: Դա իր հետքն է թողնում նաև օրագրերի վրա: Դեռահաս աղջիկների օրագրերում հիմնականում ամփոփված է խիստ անձնական տվյալներ, ինքավեհության, ինքնամոռաց զգացմունքների , առաջին հրապուրվածության մասին, ինչու չէ՝ առաջին սիրո մասին: Աղջիկը խոսում է ինքն իր հետ՝ իր օգնականի՝ օրագրի միջոցով:

Իսկ պատանեկան ինքնանկարագրություններն ավելի դինամիկ են, նրանց մեջ շեշտը դրվում է նոր հետաքրքրությունների , գործունեության տեսակների և այլնի երևան գալու հետ: Տղաները, սովորաբար իրենց արժեքավորության հաստատումը որոնում են աշխատանքային, ուսումնական կամ մարզական հաջողություններում: Աղջիկներն ավելի շուտ դիմում են շրջապատի հավանությանը:Սակայն կենսափորձի աղքատիկ լինելը դեռահասին հաճախ թույլ չի տալիս ճանաչել իր շրջապատի մարդկանց իրական ներաշխարհը. Ամենուրեք նա այդ աշխարհն ընկալում է պարզեցված ստերեոտիպ տեսքով: Նրան օգնության են գալիս արվեստի կերպարները, գրքերի հերոսները, ուր մարդկանց ներաշխարհը պատկերված է շատ վերացական ձևով, էթնիկ բնույթը ընգծված: Ինքնավերլուծությունը այս տեսաչափով ընդունելի է այնքանով, որքանով զարգացած է մարդու տեսակը և մարդու արժեքը. Նա գնահատվում է իր լավ արարքներով և լավ համեմատականով, օրինակելի դարձնելով սեփական ինքնությունը՝ Ես-ը: Իսկ աշխարհաճանաչման առաջին քայլերը սկսվում են ադեկվատորեն ինքնամփոփելով  իրենը և գնահատելով մյուսների ես-ը: Ներաշխարհը և անհատականությունը ձևավորվում է հենց այդ պահից, երբ մարդը / դեռահասը, պատանին / ապրում է իր զգացմունքների ծով ալեկոծումն ու ցասումը, անդորրն ու հանգստությունը:

 

 

 

Ոչ մի այլ տարիքում սեռերի միջև հոգեբանական տարբերություններն այնքան խստորեն և համառորեն չեն ընդգծվում, որքան դեռահաս և պատանեկան տարիքում: Տղաներն ուզում են երևալ և լինել առանձնապես առնական, իսկ աղջիկները՝ առանձնապես կանացի: Ընդ որում, վերջին տեղը չի գրավում իր մարմնի և արտաքինի գնահատումը, որքանով են դրանք համապատասխանում հասարակութ- յան մեջ և դեռահասի կոնկրետ շրջապատում առնականության և կանացիության մասին ստերեոտիպ պատկերացումներին: Մարմնի կազմվածքում փոփոխություն- ները և երկրորդական սեռական հատկանիշները, այդ պատճառով, կատարում են չափազանց կարևոր սոցիալական սիմվոլի դեր, միաժամանակ նշանակելով չափա- հասություն և սեռ:

   Այստեղից էլ դեռահասներից մեծ դյուրազգացությունն իրենց մարմնի և հասա- կակիցների մարմնի նկատմամբ, սևեռուն հետաքրքրությունը դեպի տեղի ունեցող փոփոխությունները և միաժամանակ ամոթխածությունը, ամաչկոտությունը: Իհարհե, փոխվել են ժամանակները, և ամաչկոտությունը մի տեսակ դարձել է արդեն մարդու ձևավորված ներքին  արժեհամակարգի  հատկություն՝ համապատասխան նրա բնավորությանը:

Սեռական հասունացման բուն պրոցեսը նույնպես բարդ ապրումների պատճառ է դառնում: Այն ժամանակները, երբ տղաներն ու աղջիկներն այնքան վատ գիտեին իրենց ֆիզիոլոգիան, որ տղաների առաջին էյակուլացիան և առանձնապես աղջիկների մենարխեն առաջ էին բերում խուճապային սարսափ, բարեբախտաբար, անցել են: Այժմ այդ դեպքերը մեծ մասամբ դիմավորում են ուրախությամբ՝ որպես իրենց մեծանալու նշան:

14 ամյա Աննա Ֆրանկը իր օրագրում գրում է. <<Ես սուր կերպով եմ զգում այն զարմանալի արտաքին փոփոխությունները, որոնք տեղի են ունենում իմ մեջ, բայց ավելի սուր կերպով եմ զգում այն նորը, որ ծնվում է այնտեղ, իմ ներսում: Եվ քանի որ ես ոչ ոքի հետ չեմ կարող խոսել այն մասին, ինչն ինձ հուզում է, կփորձեմ հասկանալ ինքս: Երբ սկսվում է վատառողջությունս, իսկ դա պատահել է արդեն երեք անգամ, ապա թեև ինձ համար ցավալի է, նողկալի, անհարմար, իմ մեջ ամեն անգամ առաջանում է այն զգացումը, թե ես իմ մեջ կրում եմ մի սքանչելի գաղտնիք: Եվ չնայած բոլոր տհաճ զգացումներին, ես ուրախությամբ սպասում եմ այն օրերին, երբ նորից կկարողանամ ապրել այդ զգացումը>>:

   Եվ, այնուամենայնիվ, այդ ապրումները բավականին տագնապալի են: Տղային ուրախացնում է սեռական հասունացումը որպես այն բանի վկայություն, որ ինքը տղամարդ է դառնում: Բայց որոշ դեռահասների / հատկապես վաղ հասունացածների/ առաջին էյակուլյացիաները տեղի են ունենում օնանիզմի ֆիզիոլոգիական և հոգեկան որոշակի վերերակառուցումների հետ՝ հատկապես ներքին հոգեբանական էության մեջ: Նա զգում է, որ ինչ-որ բան փոխվեց իր մեջ:

Գեղեցկության և պարզապես  ՛՛ընդունելի՛՛, սեռին համապատասխանող արտաքինի պատանեկան և երիտասարդական չափանիշը հաճախ չափից ավելի բարձր է լինում, առանձնապես աղջիկներինը: Բացի դրանից, դեռահաս և պատանեկան տարիները չափազանց անհամաչափ զարգացման տարիներ են: Տասնչորսամյա տղան իր ֆիզիկական զարգացմամբ կարող է լինել և՛ երեխա, և՛ դեռահաս, և՛ ձևավորված տղամարդ: Հիշեցե՛ք <<Վաղը՝ ապրիլի 3-ին >> կինոնկարը: Այդ կիոնկարում նկարահանված բոլոր երեխաները դպրոցականներ-հասակակիցներ են, բայց նրանցից մեկին կարելի է տալ, ըստ արտաքինի, լրիվ 16 տարեկան, իսկ մյուսին՝ 10-ից ոչ ավելի: Շատ տիպիկ սյուժե ունի, որտեղ ակնհայտ երևում են դեռահասների տարիքային կոնֆլիկների բախումները, և մի աղջիկ դեռահասի անհասունությունը կյանքի բովի հանդեպ, ուր խառնվածքային դրսևորվող բեմում, նա աննկատ է, միևնույն ժամանակ ինքնատիպ; բայց, բայցերի մեջ նա ինքնահաստատման ճանապարհին է, “       ЧУЧЕЛА”- այդպես է կոչվում ֆիլմը / դերակատար Քրիստինա Օրբակայիտե /:   

Լ. Ս. Վիգոտսկին դեռ 1930-ական թվականների սկզբներին համաձայնել է Պիաժեի այն արգասավոր մտքին, թե երեխայի մեջ բարոյական պատկերացումների զարգացումն ունենում է նույն հիմնական փուլերը, ինչպես և նրա տրամաբանական մտածողությունը: Ժամանակակից հոգեբանության մեջ այդ գաղափարը գտավ պատկառելի փորձարարական հաստատում: Լ. Կոլբերգի տեսության համաձայն, երեխայի բարոյական զարգացումն ունենում է երեք գլխավոր փուլ, որոնք համապատասխանում են, նրա մտավոր զարգացման փուլերին: Զարգացման առաջին փուլում երեխան կողմնորոշվում է դեպի ՛՛ արտաքին ՛՛ սկզբունքը. Նա պետք է իրեն լավ պահի՝ պատիժներից խուսափելու և խրախուսանքների արժանանալու համար, իր արարքները պետք է գնահատի դրանց ուղղակի հետևանքներով:

Երկրորդ փուլում կանոնների և նորմաների այդ ՛՛ արտաքին ՛՛ համակարգը փոխադրվում է անձնավորության  ՛՛ ներաշխարհը ՛՛: Երեխան ձգտում է իրեն լավ պահել արդեն ոչ թե հանուն ուղղակի ամրապնդման, այլ իր համար հեղինակություն հանդիսացող մարդկանց կողմից հավանության արժանանալու և որոշակի կարգ ու կանոն պահպանելու պահանջից մղված:Լավը սկզբում գիտակցվում է որպես այն, ինչը հավանության է արժանանում երեխայի համար հեղինակություն հանդիսացող մյուսների կողմից / ծնողների, ուսուցիչների և այլն  /, իսկ հետո՝ որպես այն, ինչը համապատասխանում է որոշակի կանոնների: Այս փուլում երեխայի մեջ ձևավորվում  պարտքի գիտակցությունը և մեղավորության զգացումը, եթե նա իր այդ պարտքը չի կատարում:Սակայն բարոյականության՝ որպես կանոնների պարզ ամբողջության, ըմբռնումը հոգեբանորեն դեռևս բավականաչափ պրիմիտիվ է: Բարոյական պատվերների աղբյուրը դեռևս պատկերացվում է  որպես ինչ-որ արտաքին, ձևական բան: Երրորդ փուլը, որն սկսվում է հատկապես պատանեկան տարիներին, այն է, որ բարոյական պրոբլեմներն իրենք ասես փոխադրվում են անձնավորության ներաշ- խարհը: Նրա մեջ ձևավորվում են գիտակցված բարոյական սկզբունքներ, որոնք ընդհանուր աշխարհայացքային հիմք ունեն. Դրանց նշանակությունը կախված չէ կյանքի մասնավոր իրավիճակներից, խմբային պատկանելության  փոփոխություններից և այլն: Այդ սկզբունքների իրականացման գործում մարդն սկսում է կողմնորոշվել ամենից առաջ իր սեփական խղճով, որը նրան հուշում է, թե ինչպես ավելի ճիշտ ձևով իրականացնել այդ ընդհանուր նորմանները տվյալ կոնկրետ իրավիճակում: Բարոյական գիտակցությունը, այսպիսով, զարգանում է աստիճանական վերակողմնորոշման ձևով՝ վարքի արտաքին  ազդակներից դեպի ներքին ազդակները, որոնք կապված են սեփական Ես-ի կերպարի հետ: Ընդ որում այդ պրոցեսը դիալեկտիկական է . մի կողմից / դա բացատրվում է երեխայի վերացական մտածողության զարգացմամբ / տեղի է ունենում իդեալների և վարքի նորմաների ընդհանրացում, որոնք ազատվում են կոնկրետ իրավիճակների և անձանց հետ կապից, մյուս կողմից, ընդհանուր իդեալները և ձևական սկզբունքները անհատականացվում են՝ կազմելով իր ես-ի միասնական կերպարը / ՛՛ Ես այստեղ եմ կանգնած և այլ կերպ չեմ կարող ՛՛ /:

   Իսկ հիմա հարգելի՛ պատանի կամ օրիո՛րդ ճանաչելով արդեն իսկ ձևավորված ինքնատիպությունդ, փորձիր սխեմատիկ ձևով ընդգծել արժեհամակարգումդ տեղ գտած բարոյական սկզբունքները և համարելով քեզ հասուն բանականության տեր անհատականություն՝ փորձի՛ր նկարել մի մարդ, ով արտացոլելու է ես-դ՝ որպես կյանքում իդեալների և իդեաների, կատարելագործման ձգտող, նպատակասլաց և գաղափարախոս անձնավորություն:


 

Вы номинированы на звание ...

Вы номинированы на звание ...

անհայտ բան և քո սեփական ՛՛ ուրիշ ես - ը ՛՛ , որի հետ դու կարող ես զգալ ազատ ու վստահ : Ընկերության ենթադրվող մտերմությունը…

անհայտ բան և քո սեփական ՛՛ ուրիշ ես - ը ՛՛ , որի հետ դու կարող ես զգալ ազատ ու վստահ : Ընկերության ենթադրվող մտերմությունը…

Դեռահասն ունի այլ պրոբլեմներ : Մանկական մտերիմ փոխհարաբերությունները , որոնց մեջ պարզ կերպով երևում է նրա կապվածությունը , սկսում են ճնշել նրան , մղել նոր՝…

Դեռահասն ունի այլ պրոբլեմներ : Մանկական մտերիմ փոխհարաբերությունները , որոնց մեջ պարզ կերպով երևում է նրա կապվածությունը , սկսում են ճնշել նրան , մղել նոր՝…

Բայց իր ամբողջ գրավչությամբ , օրագիրը չափազանց սուբյեկտիվ և միակողմանի աղբյուր է : Ամենից առաջ , օրագրեր պահում են աղջիկները և ոչ բոլորը , քան…

Բայց իր ամբողջ գրավչությամբ , օրագիրը չափազանց սուբյեկտիվ և միակողմանի աղբյուր է : Ամենից առաջ , օրագրեր պահում են աղջիկները և ոչ բոլորը , քան…

Ոչ մի այլ տարիքում սեռերի միջև հոգեբանական տարբերություններն այնքան խստորեն և համառորեն չեն ընդգծվում , որքան դեռահաս և պատանեկան տարիքում : Տղաներն ուզում են երևալ…

Ոչ մի այլ տարիքում սեռերի միջև հոգեբանական տարբերություններն այնքան խստորեն և համառորեն չեն ընդգծվում , որքան դեռահաս և պատանեկան տարիքում : Տղաներն ուզում են երևալ…

ЧУЧЕЛА”- այդպես է կոչվում ֆիլմը / դերակատար Քրիստինա Օրբակայիտե /: Լ

ЧУЧЕЛА”- այդպես է կոչվում ֆիլմը / դերակատար Քրիստինա Օրբակայիտե /: Լ

ընդհանուր աշխարհայացքային հիմք ունեն. Դրանց նշանակությունը կախված չէ կյանքի մասնավոր իրավիճակներից, խմբային պատկանելության փոփոխություններից և այլն: Այդ սկզբունքների իրականացման գործում մարդն սկսում է կողմնորոշվել ամենից…

ընդհանուր աշխարհայացքային հիմք ունեն. Դրանց նշանակությունը կախված չէ կյանքի մասնավոր իրավիճակներից, խմբային պատկանելության փոփոխություններից և այլն: Այդ սկզբունքների իրականացման գործում մարդն սկսում է կողմնորոշվել ամենից…
Материалы на данной страницы взяты из открытых истончиков либо размещены пользователем в соответствии с договором-офертой сайта. Вы можете сообщить о нарушении.
23.03.2023