ՀԱՄԱԿԱՏԱՐ ԴԵՐԲԱՅ
Ցույց է տալիս ստորոգյալի
կամ բայական այլ անդամի գործողությանը համընթաց գործողություն:
ՀԱՄԱԿԱՏԱՐ ԴԵՐԲԱՅ
Օրինակ՝ Դաշտերում խոտի խրձերը կապելիս ու տեղափոխելիս մտերմացավ գյուղի տղաների հետ:
Կապելիս, տեղափոխելիս համակատար դերբայներ են:
ՀԱՄԱԿԱՏԱՐ ԴԵՐԲԱՅ
Համակատար դերբայը կազմվում է՝ անորոշ դերբային ավելացնելով -իս վերջավորությունը:
ՀԱՄԱԿԱՏԱՐ ԴԵՐԲԱՅ
Նախադասության մեջ լինում է ստորոգյալի կամ բայական այլ անդամի լրացում:
Պատասխանում է ե՞րբ, ի՞նչ անելիս, ի՞նչ լինելիս հարցերին:
ՀԱՄԱԿԱՏԱՐ ԴԵՐԲԱՅ
Խոսքում հաճախակի են հանդիպում համակատար դերբայի սխալ կազմությամբ կիրառությունները, որոնք պետք է բացառվեն:
Материалы на данной страницы взяты из открытых источников либо размещены пользователем в соответствии с договором-офертой сайта. Вы можете сообщить о нарушении.