Bay. hramayakan exanak

  • pptx
  • 06.06.2020
Публикация в СМИ для учителей

Публикация в СМИ для учителей

Бесплатное участие. Свидетельство СМИ сразу.
Мгновенные 10 документов в портфолио.

Иконка файла материала հրամայական եղանակ.pptx

ՀՐԱՄԱՅԱԿԱՆ ԵՂԱՆԱԿ

ՑՈՒՅՑ Է ՏԱԼԻՍ ԳՈՐԾՈՂՈՒԹՅԱՆ ԿԱՏԱՐՄԱՆ ՀՐԱՄԱՆ, ԹԵԼԱԴՐԱՆՔ, ԿՈՉ, ԽՆԴՐԱՆՔ, ՀՈՐԴՈՐ:

ՀՐԱՄԱՅԱԿԱՆ ԵՂԱՆԱԿ

Դու հասկացի՛ր հենց այս գլխից, մի՛ մոռացիր երբեք, տղա՛ս,
Ազնվությունն այն է միայն, որ չի փոխվում, ոնց էլ շուռ տաս:
ՊԱՐՈՒՅՐ ՍԵՎԱԿ

ՀՐԱՄԱՅԱԿԱՆ ԵՂԱՆԱԿ

ՊԱՐԶ ԺԱՄԱՆԱԿԱՁԵՎ Է,
ՈՒՆԻ
ՄԻԱՅՆ ԱՊԱՌՆԻ ԺԱՄԱՆԱԿ, ՄԻԱՅՆ ԵՐԿՐՈՐԴ ԴԵՄՔ,
ԵԶԱԿԻ ԵՎ ՀՈԳՆԱԿԻ ԹԻՎ:

ՀՐԱՄԱՅԱԿԱՆ ԵՂԱՆԱԿ

Պարզ, կրավորական և բազմապատկական բայերը ստանում են ի՛ր և ա՛ վերջավորու-թյունները
Օրինակ՝ վազի՛ր, գրի՛ր, խոսի՛ր, երգի՛ր
կարդա՛, խաղա՛, գնա՛, հոգա՛

ՀՐԱՄԱՅԱԿԱՆ ԵՂԱՆԱԿ

Ան և են սոսկածանցները դառնում են աց և եց,
իսկ ն և չ ածանցները ընկնում են

ՀՐԱՄԱՅԱԿԱՆ ԵՂԱՆԱԿ

Օրինակ՝ մոռանալ – մոռացի՛ր, բարձրանալ – բարձրացի՛ր, հեռանալ – հեռացի՛ր,
վախենալ – վախեցի՛ր, մոտենալ – մոտեցի՛ր, գիտենալ – գիտեցի՛ր,
գտնել – գտի՛ր, մտնել – մտի՛ր, հագնել – հագի՛ր,
թռչել – թռի՛ր, կորչել – կորի՛ր, փախչել – փախի՛ր

ՀՐԱՄԱՅԱԿԱՆ ԵՂԱՆԱԿ

Պատճառական -ացն, -եցն, -ցն ածանցների ն-ն փոխվում է ր-ի:
Պատճառական ածանց ունեցող բայերը ստանում են ու վերջավորությունը:

ՀՐԱՄԱՅԱԿԱՆ ԵՂԱՆԱԿ

Օրինակ՝ մեծացնել – մեծացրո՛ւ,
բազմացնել – բազմացրո՛ւ,
մոտեցնել – մոտեցրո՛ւ,
հնչեցնել – հնչեցրո՛ւ,
թռցնել – թռցրո՛ւ,
հագցնել – հագցրո՛ւ

ՀՐԱՄԱՅԱԿԱՆ ԵՂԱՆԱԿԻ ԲԱՅԵՐԻ ՀՈԳՆԱԿԻ ԹՎԻ ԿԱԶՄՈՒԹՅՈՒՆԸ

Ե խոնարհման բայերի հոգնակին կազմվում է
-եցեք վերջավորությամբ,
Ա խոնարհման բայերի դեպքում՝ -ացեք վերջա-վորությամբ:
Գործածական է նաև ե խոնարհման պարզ բայերի ներկայի հիմքից կազմված հոգնակի հրամայականը:

ՀՐԱՄԱՅԱԿԱՆ ԵՂԱՆԱԿ

Օրինակ՝ երգել – երգեցե՛ք/ երգե՛ք,
կանչել – կանչեցե՛ք/ կանչե՛ք,
մոտենալ – մոտեցե՛ք,
պարեցնել – պարեցրե՛ք,
հեռանալ – հեռացե՛ք,
թռչել – թռե՛ք,
գտնել – գտե՛ք,

ՀՐԱՄԱՅԱԿԱՆ ԵՂԱՆԱԿ

ՀՐԱՄԱՅԱԿԱՆ ԵՂԱՆԱԿԻ ԲԱՅԵՐԻՆ ՀԱՏՈՒԿ Է ՀՐԱՄԱՅԱԿԱՆ ՀՆՉԵՐԱՆԳԸ. ԲԱՆԱՎՈՐ ԽՈՍՔՈՒՄ ԱՅՆ ԱՐՏԱՀԱՅՏ-ՎՈՒՄ Է ՎԵՐՋԻՆ ՎԱՆԿԻ ՇԵՇՏՎԱԾ ԱՐՏԱՍԱՆՈՒԹՅԱՄԲ, ԻՍԿ ԳՐԱՎՔՐ ԽՈՍՔՈՒՄ՝ ՇԵՇՏԻ ՄԻՋՈՑՈՎ:

ՀՐԱՄԱՅԱԿԱՆ ԵՂԱՆԱԿ

ՀՐԱՄԱՅԱԿԱՆ ԵՂԱՆԱԿԻ ԺԽՏԱԿԱՆ ԽՈՆԱՐՀՈՒՄԸ ԿԱԶՄՎՈՒՄ Է ՄԻ՛ ԱՐԳԵԼԱԿԱՆ ՄԱՍՆԻԿԻ ՄԻՋՈՑՈՎ, ՈՐԸ ԴՐՎՈՒՄ Է ՀՐԱՄԱՅԱԿԱՆ ԵՂԱՆԱԿԻ ԲԱՅԻՑ ԱՌԱՋ ԵՎ ԻՐ ՎՐԱ Է ԿՐՈՒՄ ՇԵՇՏԸ:

ՀՐԱՄԱՅԱԿԱՆ ԵՂԱՆԱԿ

Օրինակ՝ կարդա՛ - մի՛ կարդա
գրի՛ր - մի՛ գրիր,
թռի՛ր – մի՛ թռիր,
մտի՛ր – մի՛ մտիր,
հեռացի՛ր – մի՛ հեռացիր,
մոտեցի՛ր – մի՛ մոտեցիր
պարեցրո՛ւ – մի՛ պարեցրու

ՀՐԱՄԱՅԱԿԱՆ ԵՂԱՆԱԿ

ԽՈՆԱՐՀՄԱՆ ԱՅՍ ՁԵՎԵՐԸ ԿՈՉՎՈՒՄ ԵՆ
ԱՐԳԵԼԱԿԱՆ ՀՐԱՄԱՅԱԿԱՆ

ՀՐԱՄԱՅԱԿԱՆ ԵՂԱՆԱԿ վե՛ր կաց վե՛ր կացեք մի՛ վեր կաց մի՛ վեր կացեք