ԴԵՐԵՆԻԿ ԴԵՄԻՐՃՅԱՆ/ԴԵՄԻՐՃՕՂԼՅԱՆ/
(1877-1956)
Կյանքը
Ծնվել է - 1887թ․ փետրվարի 6-ին Ախալքալաքում
Սովորել է - ծննդավայրի մեկդասյա դպրոցում, երկու տարի անց տեղափոխվել է Արդահան, աշակերտել առաջադեմ համոզմունքներ ունեցող Ս. Տեր-Մելիքսեդեկյանին, 1892 թվականին ընդունվել է Էջմիածնի Գևորգյան ճեմարանը։ 1894 - 1898 թթ․ սովորել է Թիֆլիսի Ներսիսյան դպրոցում։ 1905-1908 թվականներին սովորել է Ժնևի համալսարանի մանկավարժական ֆակուլտետում, ապա վերադարձել Թիֆլիս և Գայանյան (Հովնանյան) օրիորդաց դպրոցում զբաղվել ուսուցչությամբ։
Անդամակցել է - «Վերնատուն» գրական խմբակցությանը (1899թ․)։ Խմբակցության հիմնադիրը Հովհ․ Թումանյանն էր։ Խմբակցությանն անդամակցում էին նաև Ղ․ Աղայանը, Ն․ Աղբալյանը, Ավ․ Իսահակյանը, Լ․ Շանթը և այլք։
Աշխատել է - 1925 թվականին տեղափոխվել է Երևան, և աշխատել որպես գիտության և արվեստի ինստիտուտի արվեստի բաժնի գիտքարտուղար։ 1927-1931թթ․ եղել է Հայ աշխատավորական գրողների միության նախագահը։
1953թ․- ընտրվել է Հայաստանի գիտությունների ակադեմիայի ակադեմիկոս։
Մահացել է - 1956թ․ դեկտեմբերի ւ-ին, Երևանում։
Ստեղծագործությունը
Առաջին բանաստեղծություն - 1893թ․ «Ապագա»
Քառյակների ժողովածու - «Գարուն» - 1920թ․
Պատմվածքներ
· «Ավելորդը» - 1917թ․, «Տերտերը» - 1916թ․, «Ստամոքսը», «Գիրք ծաղկանց, «Հանուն կյանքի» - 1949թ․
Դրամաներ
· «Վասակ» - 1912թ․, «Դատաստան», «Հովնան Մեծատուն» - 1919թ․, «Երկիր հայրենի» -1939թ․
Պոեմներ
· «Կյանքի տեսիլ» - 1913թ․
· «Նապոլեոն Կորկոտյան» -1934թ․
· «Կապուտան» - 1938թ․
Կատակերգություն
· «Քաջ Նազար» - 1923թ․
Պատմավեպ
· «Վարդանանք» - 1943-1946թթ․
«ԱՎԵԼՈՐԴԸ»
Սյուժե
Պատմվածքը պատմում է մի ընտանիքի մասին, որտեղ ապրում էին Հաճի աղան և իր ընտանիքը` Հաճի մարը, Հաճի աղայի որդիները, հարսները, թոռները, Սրբունը` Անդամալույծը: Երբ Հաճի աղայի քույրը՝ Սրբունը, որը կորցրել էր իր ամուսնուն, հիվանդանում է տիֆով և անդամալույծ է դառնում, Հաճի աղան նրան բերում է իր տուն և նրա համար անկյուն է հատկացնում, որովհետև չի ուզում, որ Սրբունը բեռ դառնա ուրիշների ուսերին և նրանք բողոքեն իրենից: Բայց այդ անում է թերևս ոչ թե իր քրոջ, այլ իր պատվի մասին մտածելով: Նրանք ապրում էին մի քաղաքում, որտեղ լուր էր տարածվել, որ շուտով թուրքերը պետք է հարձակվեին քաղաքի վրա, և Հաճի աղան որոշում է փրկել իր կարողությունը և իր ընտանիքի հետ դուրս գալ քաղաքից: Նրանք պատրաստվում էին արդեն գնալու, երբ նրա կինը` Հաճի մարը լաց լինելով աղաչում էր Հաճի աղային, որ նրանք իրենց հետ տանեին Անդամալույծին: Սակայն Հաճի աղան հրաժարվում էր վերցնել Անդամալույծին, պատճառաբանելով, որ սայլի մեջ նրա համար տեղ չկա և, որ առանց այն էլ նրանք շատ կարողություն են իրենց հետ վերցնում և, որ նրա փոխարեն կարելի է ավելի օգտակար մի բան վերցնել: Վերջում Հաճի աղան զղջում է իր արածի համար: Հաճի աղան ինքն իրեն չի ներում այդ արարքը, հոգեպես շատ տանջվում է, հասկանում, որ ավելորդ մարդ աշխարհում գոյություն չունի: Մահից առաջ «ավելորդի» հիշատակի համար ոսկի է տալիս տերտերին` աղքատներին բաժանելու համար:
Կերպարներ
· Հաճի աղա - գլխավոր
· Հաճի մար - գլխավոր
· Սրբուն - գլխավոր
· Հարսներ - երկրորդական
· Որդիներ - երկրորդական
· Տերտեր -երկրորդական
Հանձնարարություն՝
1․ Սովորել ուղարկվածը
2․ Բնութագրել Հաճի աղային և Սրբունին։ Վերլուծել նրանց կերպարները․․․
© ООО «Знанио»
С вами с 2009 года.