Дополнительная информация об авторе:Егише Чаренц
Оценка 4.9

Дополнительная информация об авторе:Егише Чаренц

Оценка 4.9
rtf
13.05.2020
Дополнительная информация об авторе:Егише Чаренц
Չարենց․ կյանքը և ստեղծագործոթյունը.rtf

ԵՂԻՇԵ ՉԱՐԵՆՑ /ՍՈՂՈՄՈՆՅԱՆ/

(1897-1937)

Կյանքը

Ծնվել է - 1897թ մարտի 13-ին Կարսում

Ծնողներ - հայր՝ Աբգար աղա-գորգավաճառ, մայր՝ Թելլի Միրզայան- տնային տնտեսուհի

Սովորել է - Կարսի հայկական դպրոցում (1908-1912թթ), ապա ռուսական ռեալական ուսումնարանում, որտեղից հեռացվում է վարձը (80 ռուլի) չվճարելու պատճառով։1916թ-ին մեկնում է Մոսկվա և երկու տարի ուսումը շարունակում է Շանյավսկու համալսարանում։

1912թ - Թիֆլիսի «Պատանի» ալմանախում լույս է տեսել նրա «Ծաղիկները հեզ թեքվում են քամու օրորի տակին» տողով սկսվող առաջին բանաստեղծությունը։

1914թ - լույս տեսավ նրա բանաստեղծությունների առաջին գիրքը՝ «Երեք երգ տխրադալուկ աղջկան». նա արդեն հանդես էր գալիս «Չարենց» գրական ազգանվամբ։

1915թ - նա զինվորագրվում է հայ կամավորական գնդերից մեկում և հասնում մինչև Վան:

1922թ - լույս է տեսել Չարենցի «Երկերի ժողովածու»-ն

1924-1925թթ - Չարենցը եղել է արտասահմանում, որտեղից վերադառնալուց հետո ղեկավարել է «Նոյեմբեր» խմբակցությունը

1936թ օգոստոսի 9 - «Հանրապետական գործունեություն» մեղադրանքով Չարենցը ենթարկվում է տնային կալանքի 

1937թ հուլիսի 27- անհիմն մեղադրանքով ձերբակալվում է

1937թ նոյեմբերի 27 - բանտում մահանում է

1955թ - գրողը պաշտոնապես արդարացվում է (հետմահու)

Ստեղծագործությունը

Չարենցի հիմնական գրքերը

«Երեք երգ տխրադալուկ աղջկան» - 1914թ / նվիրել է Աստղիկ Ղոնդախչյանին /

«Ծիածանը» - 1917թ / նվիրել է Կարինե Քոթանճյանին /

«Պոեզոզուռնա» - 1922թ

«Երկիր Նաիրի» - 1926թ /վեպ/

«Էպիքական լուսաբաց» - 1930թ

«Գիրք ճանապարհի»- 1934թ /Չարենցի կենդանության օրոք տպագրված վերջին գիրքը/

«Անտիպ և չհավաքված երկեր» / «Նորահայտ էջեր» - տպագրվել են հետմահու

«Տաղարան» շարք- 1920-1921թթ -ընդգրկում է 20 բանաստեղծություն շարքը բացվում է «Ինչքան որ հուր կա» բանաստեղծությամբ և ավարտվում՝ «Ես իմ անուշ Հայաստանի»-ով։

Տաղ անձնական

Թողած Կարսում, գետի ափին, տունս՝ շինված անտաշ քարով,
Կարսը թողած, Կարսի այգին ու հայրենի երկինքը մով
Եվ Կարինե Քոթանճյանին անգամ չասած մնաս բարով―
Ա՜նց եմ կենում հիմա օտար քաղաքների ճանապարհով
:

Անց եմ կենում, շուրջս-մարդիկ, շուրջս դեմքեր հազա՜ր-հազա՜ր.
Շուրջս աշխարհն է աղմկում, մարդկային կյանքն անհավասար.
Եվ ո՞վ կասի՝ ինչո՞ւ ես դու, և ով կասի, թե ո՞ւր հասար,―
Դեմքերը, ախ, բութ են այնպես՝ կարծես շինված են տապարով:

Գորշ, տաղտկալի ու խելագար երգ է կարծես այս կյանքը մի.
Ինչ-որ մեկի սրտում բացված- վերք է կարծես այս կյանքը մի.
Եվ ո՞ւմ համար- էլ ո՞ւմ համար կարոտակեզ երգե հիմի
Սիրտս՝ լցված տարիների սեղմ արճիճով ու կապարով
:

Բայց շուրջս թող որքան կուզե աշխարհը այս խնդա, ցնդի―
Ես
- հաշմանդամ ու խելագար ու հավիտյան վտարանդի՜
Դեպի երկինք պիտի գնամ
, դեպի եզերքը Ամենտի―
Իմ բարձր
, հին ու աստղային երազների ճանապարհով...

Ու էլ ամե'ն մեղքի համար սիրտս հիմա ունի ներում.
Պիտի անդարձ ես հեռանամ, պիտի գնամ՝ ա'չքս հեռուն.
Թե Կարինե Քոթանճյանին տեսնեք Կարսի փողոցներում―
Ասե
'ք նրան՝ Չարենցն ասավ- մնաս բարո՜վ, մնաս բարո՜վ...

 

  Ես իմ անուշ Հայաստանի


Ես իմ անուշ Հայաստանի արևահամ բարն եմ սիրում,
Մեր հին սազի ողբանվագ, լացակումած լարն եմ սիրում,
Արնանման ծաղիկների ու վարդերի բույրը վառման,
Ու նաիրյան աղջիկների հեզաճկուն պա՛րն եմ սիրում։

Սիրում եմ մեր երկինքը մուգ
, ջրերը ջինջ, լիճը լուսե,
Արևն ամռան ու ձմեռվա վիշապաձայն բուքը վսեմ,
Մթում կորած խրճիթների անհյուրընկալ պատերը սև,
Ու հնամյա քաղաքների հազարամյա քա՛րն եմ սիրում։

Ո՛ւր էլ լինեմ
- չե՛մ մոռանա ես ողբաձայն երգերը մեր,
Չե՜մ մոռանա աղոթք դարձած երկաթագիր գրքերը մեր,
Ինչքան էլ սո՜ւր սիրտս խոցեն արյունաքամ վերքերը մեր -
Էլի՛ ես որբ ու արնավառ իմ Հայաստան - յա՛րն եմ սիրում։

Իմ կարոտած սրտի համար ո՛չ մի ուրիշ հեքիաթ չկա

Նարեկացու
, Քուչակի պես լուսապսակ ճակատ չկա
Աշխա՛րհ անցի՛ր
, Արարատի նման ճերմակ գագաթ չկա
Ինչպես անհաս փառքի ճամփա՝ ես իմ Մասիս սա՛րն եմ սիրում։

 

Էլի գարուն կգա, կբացվի վարդը,

Սիրեկանը էլի յարին կմնա:

Կփոխվին տարիքը, կփոխվի մարդը,

Բլբուլի երգն էլի՛ սարին կմնա:

Ուրիշ բլբուլ կգա կմտնի բաղը,

Ուրիշ աշուղ կասե աշխարհի խաղը,

Ինչ որ ե՛ս չեմ ասե - նա՛ կասե վաղը.

Օրերը ծուխ կըլին, տարին կմնա:

Հազար վարդ կբացվի աշխարհի մեջը,

Հազար աչք կթացվի աշխարհի մեջը,

Հազար սիրտ կխոցվի աշխարհի մեջը -

Էշխը կրակ կըլի՝ արին կմնա:

Ուրիշ սրտի համար կհալվի խունկը,

Կբացվի շուշանը, վարդերի տունկը.

Գոզալը լաց կըլի, կընկնի արցունքը -

Գերեզմանիս մարմար քարին կմնա:

Հայրենիքում

Ձյունապատ լեռներ ու կապույտ լճեր։
Երկինքներ
, որպես երազներ հոգու։
Երկինքներ
, որպես մանկական աչեր։
Մենակ էի ես։ Ինձ հետ էիր դու։

Երբ լսում էի մրմունջը լճի
Ու նայում էի թափանցիկ հեռուն
-
Զարթնում էր իմ մեջ քո սուրբ անուրջի
Կորուստը այն հին
, աստղայի՜ն, անհո՜ւն։

Կանչում էր
, կանչում ձյունոտ լեռներում
Մեկը կարոտի իրիկնամուտին։
Իսկ գիշերն իջնում
, ծածկում էր հեռուն
Խառնելով հոգիս աստղային մութին
․․․

Հանձնարարություն՝

1 Սովորել ուղարկվածը

2 Ներքևում բերված անգիրներից առաջին երկուսը քննական հարցաշարում ներառված են(պարտադիր անգիր), իսկ մյուսները այլընտրանքային են (ապահովության՝ ձեր լեզվով ասած ՆԱՎՍՅԱԿԻԻ համար)

3 Առաջին երկու բանաստեղծությունները մեկնաբանել։

 

 

 

 

 

ԵՂԻՇԵ ՉԱՐԵՆՑ / ՍՈՂՈՄՈՆՅԱՆ/ (18 9 7-19 37 ) Կյանքը Ծնվել է - 1897թ ․ մարտի 13-ին Կարսում Ծնողներ - հայր՝ Աբգար աղա-գորգավաճառ, մայր՝ Թելլի…

ԵՂԻՇԵ ՉԱՐԵՆՑ / ՍՈՂՈՄՈՆՅԱՆ/ (18 9 7-19 37 ) Կյանքը Ծնվել է - 1897թ ․ մարտի 13-ին Կարսում Ծնողներ - հայր՝ Աբգար աղա-գորգավաճառ, մայր՝ Թելլի…

Չարենցի հիմնական գրքերը « Երեք երգ տխրադալուկ աղջկան» - 1914թ ․ / նվիրել է Աստղիկ Ղոնդախչյանին / « Ծիածանը» - 1917թ ․ / նվիրել է…

Չարենցի հիմնական գրքերը « Երեք երգ տխրադալուկ աղջկան» - 1914թ ․ / նվիրել է Աստղիկ Ղոնդախչյանին / « Ծիածանը» - 1917թ ․ / նվիրել է…

Ասե ' ք նրան՝ Չարենցն ասավ - մնաս բարո՜վ , մնաս բարո՜վ ... Ես իմ անուշ Հայաստանի Ես իմ անուշ Հայաստանի արևահամ բարն եմ սիրում…

Ասե ' ք նրան՝ Չարենցն ասավ - մնաս բարո՜վ , մնաս բարո՜վ ... Ես իմ անուշ Հայաստանի Ես իմ անուշ Հայաստանի արևահամ բարն եմ սիրում…

Հազար աչք կթացվի աշխարհի մեջը , Հազար սիրտ կխոցվի աշխարհի մեջը - Էշխը կրակ կըլի՝ արին կմնա : Ուրիշ սրտի համար կհալվի խունկը , Կբացվի…

Հազար աչք կթացվի աշխարհի մեջը , Հազար սիրտ կխոցվի աշխարհի մեջը - Էշխը կրակ կըլի՝ արին կմնա : Ուրիշ սրտի համար կհալվի խունկը , Կբացվի…

Дополнительная информация об авторе:Егише Чаренц

Дополнительная информация об авторе:Егише Чаренц
Материалы на данной страницы взяты из открытых истончиков либо размещены пользователем в соответствии с договором-офертой сайта. Вы можете сообщить о нарушении.
13.05.2020