Հայրիկիս հիշատակին՝
Իմ հայրը միշտ մեղմ ու հեզ
Շշնջում էր ինձ բարի,
Թե զավա՛կս, ի՛մ փերի,
Տե՛ս երկինքը աստղալի՝
Արծաթազօծ, պսպղուն,
Փայլփլում է ժպիտիդ մեղմ,
Ու հալվում են լուսերես,
Քո երեսին սիրունատես
Ամեն աստղ հոգեթով,
Ամեն փայլող լուսնաքար:
Գիտե՞ս աղջիկս, տե՛ս Երկնքից,
Հսկայական արվեստի գործ՝
Տիեզերքն է մեզ ժպտում,
Այնտեղ ամեն մեկը մեզնից իր գործն ունի ներդրած.
Այս ցրտաշունչ աշխարհը լքած՝ մեր հոգիններն ապավեն են գտնում այնտեղ,
Հետևում են ամեն ամեն բանի, ամեն արված քայլի՛, դոփի՛,
Ամեն արված կիսատ գործի,
Թե, ավա՜ղ, այս ի՞նչ էր այսքան շուտ,
Մենք գնացինք դեպ հեռուն՝ երկնի ծովին փարվելու,
Այդտեղ թողած ամեն կիսատ տաշած քար,
Որ կամարներ կապելով՝ ճանապարհներ է հարթում մշակույթի, արվեստի՝
նմուշներով իր չքնաղ:
Տե՛ս քո ուղին , ի՛մ աղջիկ, տե՛ս կանգառդ ում մոտիկ՝
Քեզ ժպտացող քույր գտար, նա էլ քեզ պես առանց հայր:
Տե՛ս այն կամարը քարե՝ նրբատաշած, վարդագույն,
Նրա ծեր հոր ձեռքերով է թրծվել, այնքա՜ն բարձր, երկնքին մոտ՝ երկնաքեր,
Աստծո տան դուռն է բացում, աղոթքի մատուռն է, վանքը, եկեղեցին՝ հայկական:
Դե՛ տես փոքրիկս, եղիր ուշիմ, զգուշավոր, նույն խելացին, ոտքդ քարին չառնի՛, բալե՛ս:
© ООО «Знанио»
С вами с 2009 года.