ԼՐԱՑՆԵԼ ԱՆՀՐԱԺԵՇՏ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅՈՒՆԸ ՁԵՐ ԿՈՂՄԻՑ ՊԱՏՐԱՍՏՎՈՂ ԴԱՍԸՆԹԱՑԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
1. Դասընթացի պատրաստողի անուն ,ազգանուն,ուսումնական հաստատություն—Սյուզաննա Հովսեփյան----------------------------------------------------------------------------------------------------------------------------
2. Ուսումնական առարկա---Հասարակագիտություն------------------------------------------------------------------------------
3. Տարեկան ուսումնառության համար նախատեսվող ժամաքանակ----34ժամ-----------------------------
Ներկայացնել դասընթացի բաժիններն ըստ նախատեսված ուսումնասիրման ժամաքանակների-- Հասարակագիտության 8-9րդ դասարանների թեմատիկ պլանվորում
|
8-րդ դասարան |
Հասարակագիտություն |
|
|
Թիվ |
Թեմա |
Նպատակը |
Կարողություններ և հմտություններ |
Ժամերի քանակը |
1.
|
Մարդ և հասարակություն Մարդը և նրան շրջապատող բնական ու հասարակական միջավայրը:
|
Հասկանա բնության, մարդու և հասարակության փոխկապվածությունը, բացատրի դրանց փոխհարաբերությունները։ Ներկայացնի մարդու գործունեության ազդեցությունը բնության վրա։
|
Վերլուծի մարդ, բնություն և հասարակություն հասկացությունները: Ներկայացնի մարդու և հասարակության փոխներգործությունը ժամանակակից կյանքի օրինակներով։ Առաջարկի բնության և հասարակության ներդաշնակության խախտումը կանխող քայլեր։ |
10ժամ
1ժամ |
2.
3. |
Մարդու պահանջմունքները,
Նյութական և ոչ նյութական պահանջմունքները: |
Թվարկի մարդու պահանջմունքները, Տարբերի նյութական և ոչ նյութական պահանջմունքները: |
Ներկայացնի նյութական և ոչ նյութական պահանջմունքների նշանակությունը իր և հասարակության կյանքում: |
1ժամ
1ժամ |
4.
5. |
Հասարակության սոցիալական կազմը
Հասարակության շերտավորում |
Գաղափար ունենա հասարակության սոցիալական կազմի մասին: Տարբերակի հասարակական մեծ և փոքր խմբերն ու շերտերը: Բացատրի համայնք հասկացությունը:
|
Քննարկի և վերլուծի, թե ինչ դեր ունեն և ինչպես են ազդում հասարակական մեծ և փոքր խմբերն ու շերտերը անհատների և նրանց միջև եղած հարաբերությունների վրա: |
1ժամ
1ժամ |
6.
7.
8. |
Սոցիալական հարաբերություններ և գործընթացներ,
Համակեցություն,
Համագործակցություն, հակամարտություն |
Իմանա սոցիալական հարաբերություններ և գործընթացներ, համակեցություն, համագործակցություն, հակամարտություն հասկացությունները: Համակեցություն, համագործակցություն, հակամարտություն հասկացությունները պարզաբանող օրինակներ բերի: |
Ներկայացնի համագործակցությունը և հակամարտությունը որպես հանրային համակեցության բաղադրիչներ: |
1ժամ
1ժամ
1ժամ |
9.
10. |
Ընտանիք և ազգ
Գործնական աշխատանք |
Իմանա և բացատրի ընտանիք, ազգ, մշակույթ, ինքնություն հասկացությունները: Ներկայացնի ազգային մշակույթին իր պատկանելիությունը:
|
Հիմնավորի, որ ընտանիքը հասարակության հիմքն է: Մեկնաբանի ընտանիքի և հասարակության բարեկեցության փոխկախվածությունը: Վերլուծի և մեկնաբանի ինքնություն և մշակույթ հասկացությունների փոխկապվածությունը, այլոց մշակութային ժառանգության՝ սեփականից տարբերվելու և առանձին գոյություն ունենալու, տարբեր ազգերի մշակույթի փոխազդեցության ու համակեցության անհրաժեշտությունը: Հիմնավորի սեփական և այլ մշակույթների նմանությունների ու տարբերությունների բնականոն լինելը: Կարողանա կազմել իր համայնքի սոցիալական քարտեզը: |
1ժամ
1ժամ |
11.
12.
|
Հիմնարար արժեքներ
Ազատության դրսևորումները և սահմանափակումները
Մարդու հիմնարար ազատությունները և իրավունքները:
|
Իմանա, թե ինչ է ազատությունը: Թվարկի մարդու հիմնարար ազատությունները և իրավունքները: Ազատության դրսևորումների օրինակներ բերի: |
Տարբերակի ազատության դրսևորումները և սահմանափակումները: Նկարագրի մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների սահմանափակման դեպքեր և վերլուծի դրանք: |
11ժամ
1ժամ
1ժամ |
13
14.
15.
16. |
Արդարություն հասկացությունը, արդարության բարոյական և իրավական կողմերը:
Թեմատիկ գրավոր աշխատանք
Արդարության արտահայտման ձևերը Կիսամյակային ամփոփիչ աշխատանք |
Բացատրի արդարություն հասկացությունը: Տարբերի արդարության բարոյական և իրավական կողմերը: Ներկայացնի տարբեր բնագավառներում արդարության արտահայտման ձևերը և վերլուծի դրանք: |
Հիմնավորի արդարության կարևորությունը ժողովրդավարական հասարակության մեջ: Ունենա հմտություններ կյանքի տարբեր իրավիճակներում արդարությունը պաշտպանելու և արժանապատվորեն հանդես գալու համար: |
1ժամ
1ժամ
1ժամ
1ժամ |
17.
18. |
Հավասարություն հասկացությունը, սոցիալական հավասարություն:
Իրավահավասարություն
|
Իմանա հավասարություն հասկացությունը: Ներկայացնի հավասարության դրսևորումները (սոցիալական հավասարություն, իրավահավասարություն և այլն) և խմբավորի դրանք: |
Համեմատի սոցիալական հավասարությունն ու իրավահավասարությունը, բացահայտի սոցիալական հավասարության ու իրավահավասարության դրսևորումները հասարակական կյանքի տարբեր ոլորտներում: |
1ժամ |
19.
20.
21.
22. |
Պատասխանատվություն և հանդուրժողականություն
Իրավունք և պատասխանատվություն
Հանդուրժողականության սկզբունքները
Գործնական աշխատանք: |
Իմանա, թե ինչ է պատասխանատվությունը և ինչու է այն անհրաժեշտ: Տարբերի պատասխանատվություն ստանձնելու առավելություններն ու դժվարությունները: Ներկայացնի իրավունքի, պատասխանատվության և հանդուրժողականության կապը:
|
Ձևավորի և դրսևորի պատասխանատվության զգացում սեփական գործողությունների հանդեպ: Մեկնաբանի իր որոշումների կայացման նկատմամբ պատասխանատու վերաբերմունքի անհրաժեշտությունը: Կշռադատի պատասխանատվություն ստանձնելու դրական և թվացյալ բացասական հետևանքները: Կարողանա ներկայացնել քվեարկությունը որպես իրավունք, պահանջ և պատասխանատվություն: |
1ժամ
1ժամ
1ժամ
1ժամ
|
|
|
|
|
|
23.
24.
25.
26.
27.
28. |
Իշխանություն
Ինչ է իշխանությունը
Իշխանության գործառույթները
Առաջնորդություն հեղինակություն, ուժ և իշխանություն:
Իշխանության անհրաժեշտությունը նպատակները
Իշխանություն և պետություն տարանջատում Կրկնություն
|
Իմանա, թե ինչ է իշխանությունը, դրա անհրաժեշտությունը, և որոնք են իշխանության աղբյուրները: Իմանա և բացատրի պետական իշխանության ձևավորման սկզբունքները, իշխանության ճյուղերի (օրենսդիր, գործադիր, դատական) խնդիրները և գործառույթները: Ներկայացնի պետական իշխանության ձևավորման և գործունեության ազդեցությունը անհատի վրա: Բացատրի ժողովրդավարական իշխանություն հասկացությունը:
|
Մեկնաբանի իշխանության ճյուղերի տարանջատման սկզբունքի հիմնարար նշանակությունը ժողովրդավարական հասարակությունում։ Ներկայացնի առաջնորդություն և հեղինակություն հասկացությունների փոխկապվածությունը, հեղինակության անհրաժեշտությունը առաջնորդի ընտրության և առաջնորդության իրագործման համար: Վերլուծի ուժի և իշխանության, իրավունքի և պատասխանատվության փոխկապվածությունը: Կարողանա ներկայացնել և խմբային քննարկումներում պաշտպանել հանրային հետաքրքրություն ներկայացնող (համայնքային, դպրոցական և այլն) որևէ նախագիծ: |
9ժամ
1ժամ
1ժամ
1ժամ
1ժամ
1ժամ
1ժամ
|
29.
30.
31.
32.
33. 34.
|
Կոռուպցիա իշխանության չարաշահում
Իշխանության մարմինների գործունեության թափանցիկություն
Թրաֆիքինգի հասկացություն Գործնական աշխատանք
Ամփոփում Ամփոփիչ կիսամյակային աշխատանք
|
Իմանա կոռուպցիա հասկացությունը: Ներկայացնի կոռուպցիայի պատճառները և ձևերը, թրաֆիքինգ հասկացությունը: Հիմնավորի իշխանության մարմինների գործունեության թափանցիկության ապահովման և դրա նկատմամբ վերահսկողության անհրաժեշտությունը:
Հասարակական կյանքի տարբեր ոլորտներում կոռուպցիայի դեպքեր նկարագրի և հիմնավորի դրանց բացասական ազդեցությունը տվյալ ոլորտի զարգացման վրա։ Վերլուծի կոռուպցիայի և թրաֆիքինգի առնչությունները հասարակական կյանքի տարբեր ոլորտներում: Կարողանա ուսումնասիրել և գնահատել իշխանության որևէ մարմնի, հաստատության գործունեություն:
Հասարակագիտություն 9-րդ դասարան
|
1ժամ
1ժամ
1ժամ
1ժամ
1ժամ 1ժամ |
|
Թիվ |
9-րդ դասարան
|
Մարդու իրավունքներ և քաղաքացիական կրթություն |
Ժամերի քանակը |
|
1.
|
Ժողովրդավարական հասարակություն Սահմանադրականությունը որպես մարդու իրավունքների և ազատությունների երաշխավոր: |
Իմանա ժողովրդավարություն և սահմանադրություն հասկացությունները, ՀՀ Սահմանադրության մեջ մարդու իրավունքներին առնչվող հոդվածները։ Ներկայացնի ժողովրդավարության հիմնարար արժեքները, սկզբունքները և ժողովրդավարական գործելակերպը: |
Ներկայացնի ժողովրդավարությունը և սահմանադրականությունը որպես մարդու իրավունքների և ազատությունների երաշխավոր: Վերլուծի ժողովրդավարության առավելությունները և դժվարությունները։ Կարողանա նկարագրել և համեմատել դասարանային կանոնների ընդունումը որպես ժողովրդավարական գործընթաց: |
9ժամ
1ժամ |
2.
3.
|
Օրենքի և իրավունքի գերակայությունը:
Փոքրամասնության իրավունքները
|
Իմանա, թե ինչ է օրենքի և իրավունքի գերակայությունը: Բացատրի օրենքի կիրարկում հասկացությունը: Ներկայացնի օրենքների և այլ իրավական ակտերի դերը փոքրամասնության իրավունքների, գենդերային իրավահավասարության և մարդու այլ հիմնարար իրավունքների պահպանման գործում:
|
Մեկնաբանի օրինականության դերը ժողովրդավարության և իրավական պետության կայացման խնդրում: Որևէ օրենքի օրինակով դատողություններ անի օրենքների ընդունման և դրանց փաստացի կիրառման վերաբերյալ, վերլուծի օրենքի կիրառման արդյունավետությունը: |
1ժամ
1ժամ |
4.
|
Ընտրություններ: Գործնական աշխատանք |
Բացատրի ազատ և արդար ընտրությունների կարևորությունը իր և հասարակության համար: Ներկայացնի քաղաքական կուսակցությունները որպես ժողովրդավարական հասարակության մեջ հանրության տարբեր խմբերի շահերը ներկայացնող միջոց: Կարողանա հիմնավորել սեփական տեսակետը:
|
Ներկայացնի ազատ ընտրությունը որպես քվեարկության միջոցով որոշումներ կայացնելու ձև: Վերլուծի ընտրություններին գիտակցված մասնակցության ազդեցությունը ժողովրդավարական հասարարկության կայացման գործում: Կարողանա ուսումնասիրել և գնահատել ընտրություններին մասնակից կուսակցություններից մեկի նախընտրական քարոզչությունը՝ տեսաժապավեններ, պաստառներ, գրքույկներ և այլն: |
1ժամ |
5. |
Հանրային բարիք |
Բացատրի հանրային բարիքի ստեղծման մեջ անհատի ինքնագիտակցության և պատասխանատվության կարևորությունը: Կամավորական աշխատանքի (համայնքում, դպրոցում և այլն) օրինակներ բերի: |
Հիմնավորի ժողովրդավարական իշխանությունը որպես հանրային բարիքի ստեղծման երաշխավոր: Դատողություններ անի ժողովրդավարական հասարակության մեջ կամավորականության անհրաժեշտության վերաբերյալ : |
1ժամ |
6.
7.
8.
9. |
ՄԱԿ-ի միջազգային կառույցների դերը:
Եվրոպական միություն, Եվրոպայի խորհուրդ, Եվրոպայում անվտանգության և համագործակցության կազմակերպություն: Հանրային քաղաքականություն:
Գործնական աշխատանք
Թեմատիկ գրավոր աշխատանք
|
Իմանա Միավորված ազգերի կազմակերպության, Կարմիր խաչի միջազգային կոմիտեի և եվրոպական կառույցների (Եվրոպական միություն, Եվրոպայի խորհուրդ, Եվրոպայում անվտանգության և համագործակցության կազմակերպություն և այլն) դերը մարդու իրավունքների պաշտպանության գործում: Մամուլի, զանգվածային լրատվության այլ միջոցների ուսումնասիրության հիման վրա ներկայացնի Կարմիր խաչի միջազգային կոմիտեի կամ այլ միջազգային մարդասիրական կառույցի գործունեությունը, այդ կառույցի դերը բացահայտող օրինակ բերի: |
Վերլուծի Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագրի, Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին Եվրոպական կոնվենցիայի կամ միջազգային որևէ այլ փաստաթղթի բովանդակությունը մարդու իրավունքների պաշտպանության առումով:
Փաստարկված դատողություններ անի միջազգային մարդասիրական կառույցների գործունեության վերաբերյալ:
|
1ժամ
1ժամ
1ժամ
1ժամ |
10.
11.
12.
|
Հանրային քաղաքականություն
Հանրային քաղաքականություն:
Հանրային քաղաքականության գործընթացը և հիմնախնդիրները:
Հանրային քաղաքականության առաջարկ և գործողությունների պլան:
|
Իմանա հանրային քաղաքականություն հասկացությունը: Ներկայացնի հանրային քաղաքականության մասնակիցներին, այդ քաղաքականության գործընթացում քաղաքացիների մասնակցության կարևորությունը: Հասկանա իշխանության դերը հանրային քաղաքականության ձևավորման մեջ: |
Բացահայտի հանրային քաղաքականության հիմնախնդիրներ, ուսումնասիրի որևէ հիմնախնդիր, առաջարկի այդ հիմնախնդրի լուծման այլընտրանքային տարբերակներ: Մշակի և ներկայացնի հանրային քաղաքականության իրականացման գործողությունների պլան: |
3ժամ
1ժամ
1ժամ
1ժամ
|
13.
14.
15.
16. |
Քաղաքացիություն
Ակտիվ քաղաքացի
Մասնակցություն և առաջնորդություն Կիսամյակային ամփոփիչ աշխատանք: Գործնական աշխատանք |
Իմանա քաղաքացիություն հասկացությունը: Բացատրի քաղաքացու, քաղաքացիություն չունեցող անձանց իրավական կարգավիճակը Հայաստանի Հանրապետությունում: Ներկայացնի ակտիվ քաղաքացու հատկանիշներ: |
Մեկնաբանի մասնակցությունն ու առաջնորդությունը որպես քաղաքացիական դիրքորոշման բնութագրիչներ: Առաջարկի քաղաքացու պատասխանատու մասնակցության բնութագրիչներ և վերլուծի դրանք: |
4ժամ
1ժամ
1ժամ
1ժամ 1ժամ
|
17.
18. |
Քաղաքացիական հասարակություն
Շահերի պաշտպանություն և բազմակարծություն
Քաղաքացիական հասարակություն կառույցներ: |
Իմանա քաղաքացիական հասարակություն հասկացությունը: Ներկայացնի քաղաքացիական հասարակության բաղադրիչները (խոսքի ազատություն, բազմակարծություն, հասարակական կազմակերպություններ, միություններ և այլն)։
|
Հասկանա և բացատրի հասարակական կազմակերպությունների, միությունների և այլ կազմակերպությունների տեղն ու դերը քաղաքացիական հասարակության մեջ շահերի պաշտպանության, բազմազանության և բազմակարծության ապահովման առումով: Հիմնավորի հասարակական կարծիքի և խոսքի, մտքի, խղճի ազատության կարևորությունը։ |
5ժամ
1ժամ
1ժամ |
19
20.
21. |
Զանգվածային լրատվության միջոցներ
Գործնական աշխատանք
Կրկնություն |
Իմանա զանգվածային լրատվության միջոցներ հասկացությունը: Ներկայացնի զանգվածային լրատվամիջոցների դերը քաղաքացիական հասարակության ձևավորման գործընթացում:
|
Հիմնավորի տեղեկացվածության կարևորությունը քաղաքացիական հասարակության ձևավորման գործում։ Համայնքային հիմնախնդիրներն ուսումնասիրի քաղաքացիական հասարակության հաստատությունների և զանգվածային լրատվության միջոցների միջոցով: |
1ժամ
1ժամ
1ժամ |
22.
23. |
Քաղաքացիական հասարակության տնտեսական բաղադրիչը Շուկայական տնտեսությունը որպես ազատ ձեռնարկատիրության հենասյուն: Մրցակցությունն ապահովող մեխանիզմներ:
|
Բացատրի շուկայական տնտեսության մեջ արտադրողների և սպառողների փոխկապվածությունը: Նկարագրի սպառողների պահանջարկի վրա ազդող գործոնները, մրցակցությունն ապահովող մեխանիզմներ:
|
Ներկայացնի շուկայական տնտեսությունը որպես ազատ ձեռնարկատիրության հենասյուն: Մեկնաբանի տնտեսության պետական կառավարման անհրաժեշտությունը: Սպառողների իրավունքների խախտման, պետության կողմից հակամենաշնորհային քաղաքականության իրականացման օրինակներ բերի: |
4ժամ
1ժամ
1ժամ
|
24.
25.
|
Պետության դերը ազատ շուկայական տնտեսության մեջ:
Պետության եկամտի աղբյուրները:
|
Բացատրի պետության դերը ազատ շուկայական տնտեսության մեջ, պետության եկամտի աղբյուրները:
|
Ներկայացնի հարկերի և պետական բյուջեի փոխկապվածությունը: Մեկնաբանի անհատի տնտեսական անկախությունը որպես քաղաքացիական հասարակության կայացման պայման: Ուսումնասիրի ընտրված հանրային հիմնախնդրի լուծման համար նախատեսված պետական ֆինանսական միջոցները և եզրահանգումներ անի: |
1ժամ
1ժամ
|
26. |
Մարդու և քաղաքացու հիմնական իրավունքները և ազատությունները մարդու իրավունքների բարոյական արժեքները:
|
Իմանա մարդու իրավունքների բարոյական հիմքերը: Ներկայացնի մարդու իրավունքների սահմանափակման հիմքերը: |
Հիմնավորի մարդու իրավունքների բարոյական հիմքերը: Վերլուծի մարդու իրավունքների, բարոյականության և օրենքի կապը: |
7ժամ
1ժամ |
27. |
Մարդու քաղաքացիական իրավունքներն ու ազատությունները:
|
Իմանա մարդու քաղաքացիական իրավունքներն ու ազատությունները: |
Օրինակներով վերլուծի մարդու քաղաքացիական իրավունքներն ու ազատությունները: |
1ժամ |
28.
29. |
Մարդու քաղաքացիական իրավունքներն ու ազատությունները:
Մարդու քաղաքական իրավունքների և ազատությունների պաշտպանության խնդիրը: |
Թվարկի մարդու քաղաքական իրավունքներն ու ազատությունները: Ներկայացնի մարդու քաղաքական իրավունքների և ազատությունների պաշտպանության խնդիրը: |
Մեկնաբանի մարդու անձնական և քաղաքական իրավունքների կապը: Բացատրի մարդու քաղաքական իրավունքների ու ազատությունների պաշտպանության և ժողովրդավարական հասարակության կայացման փոխկապվածությունը: |
1ժամ
1ժամ |
30. |
Մարդու տնտեսական, սոցիալական, մշակութային իրավունքները:
|
Իմանա մարդու տնտեսական, սոցիալական, մշակութային իրավունքները: Ներկայացնի մշակութային իրավունքների պաշտպանությունը որպես մարդու հոգևոր զարգացումը և մշակութային բազմազանությունը խթանող գործոն: |
Մեկնաբանի մարդու տնտեսական, սոցիալական,մշակութային իրավունքների տեղը այլ հիմնարար իրավունքների ու ազատությունների շարքում: |
1ժամ |
31.
32.
33.
34
|
Երեխայի իրավունքների մասին, հաշմանդամների իրավունքների մասին ՀՀ օրենքների հիմնական պահանջները: Թեմատիկ գրավոր աշխատանք
Ամփոփում:
Կիսամյակային ամփոփիչ աշխատանք |
Իմանա երեխայի իրավունքների մասին, հաշմանդամների իրավունքների մասին ՀՀ օրենքների հիմնական պահանջները:
|
Ներկայացնի երեխայի իրավունքների և հաշմանդամների իրավունքների մասին միջազգային փաստաթղթերի հիմնական պահանջները: |
1ժամ
1ժամ
1ժամ
1ժամ |
4. ------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------- --------------------------------------------------------------------------------------------------------------
5. Ներկայացնել դասընթացում իրականացվող գործնական աշխատանքներն ըստ թեմաների—տարեկան ---. 1.Ընտանիք և ազգ.-- Կարողանա կազմել իր համայնքի սոցիալական քարտեզը.1ժ առաջին կիսամյակ
2.Թրաֆիքինգի հասկացություն. Կարողանա ուսումնասիրել և գնահատել
իշխանության որևէ մարմնի, հաստատության գործունեություն:1 ժամ2-րդ կիսամյակ
6. ----------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------
7. Ներկայացնել դասընթացում իրականացվող թեմատիկ ամփոփիչ գրավոր աշխատանքներն ըստ թեմաների------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------
8. Ներկայացնել դասընթացում օգտագործվող էլեկտրոնային ռեսուրսների (առցանց թեստ,խաղ,սահիկաշար,տեսահոլովակ և այլն) ցանկը (նշել ռեսուրսի թեման, տեսակը և տեղադրել հղումները)----------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------
Անհրաժեշտության դեպքում վերևում նշված տողերը կարող եք ավելացնել կամ պակասեցնել:
© ООО «Знанио»
С вами с 2009 года.