План конспект урока

  • Разработки уроков
  • docx
  • 17.07.2020
Публикация в СМИ для учителей

Публикация в СМИ для учителей

Бесплатное участие. Свидетельство СМИ сразу.
Мгновенные 10 документов в портфолио.

План конспект урока
Иконка файла материала план конспект урока.docx

Օրվա դասի պլան

 

Դասի թեման՝  Նախակենդանիների ընդհանուր բնութագիրը, դասակարգումը               ( թեմայի ամփոփում )

Դասի նպատակը`  

Ա )  ակադեմիական  -  սովորողն իմանա նախակենդանիների դասակարգման սկզբունքները, նախակենդանիների տեսակային բազմազանությունը և տարածվածությունը,  դերը և նշանակությունը բնության մեջ և մարդու կյանքում , կկարողանա բացատրել միաբջիջ կենդանիների կառուցվածքային առանձնահատկությունները, նախակենդանիների հարմարվածությունը միջավայրի պայմնաններին, ցիստայի նշանակությունը, կարժևորի նախակենդնիների նշանակությունը բնության մեջ և մարդու կյանքում, հիգիենայի կանոնները,  հիվանդաբեր նախակենդանիներից պաշտպանվելու ուղիները:

Բ ) սոցիալական  -  միմյանց օգնել արդյունավետ համագործակցելու, ընկերոջ և իր աշխատանքը գնահատելու հմտությունների ձևավորում:

Միջոցներ՝  դասագիրք, ցուցապաստառներ, մարկերներ

Դասի ընթացքը ՝  

 Ա ) Խթանման փուլ

<<Նախակենդանիներ>> բառով կազմել պրիզմա: Ստացված վերջնաբառը կապել սկզբնաբառի հետ՝ կազմելով նախադասություն:

Բ ) Իմաստի ընկալման փուլ

Թերթիկների վրա նախապես գրել նախակենդանիների դասերը, որոնց օգնությամբ դասարանը բաժանել  ըստ դասերի : Խմբերից յուրաքանչուրին հանձնարարել համառոտ ներկայացնել տվյալ դասը:  Միաժամանակ խումբը որևէ խմբի համար պետք է հարց նախապատրաստի  իրեն հանձնարարած թեմայից: Խմբային աշխատանքի ներկայացման համար տրամադրել 5-ական րոպե:

Գ ) Կշռադատման փուլ

Նյոթն ամբողջությամբ ներկայացնելուց հետո՝  խմբերն իրենց հարցերն են հղում մեկմեկու:

Գնահատում

Գնահատումն իրականացնել հետևյալ աղյուսակի միջոցով

 

 

 

ՄԻԱՎՈՐ

1

2

3

4

5

Լսելու կարողություն , կարգապահություն

1

 

 

 

 

 

Նյութն ամբողջովին և գրագետ ներկայացնելու կարողություն

5

 

 

 

 

 

Ըստ ցուցապաստառի վրա ներկայացրած աշխատանքի

2

 

 

 

 

 

Տրամաբանված հարցեր

2

 

 

 

 

 

 

Անդրադարձ

<< Իմաստության քարի >> միջոցով կատարել ամփոփում ( վերցնել որևէ իր , որը դառնում է << Իմաստության քար >>, փոխանցել որևէ խմբի, որը, պատասխանելով        << Ինչ սովորեցինք >> հարցին, փոխանցում է հաջորդ խմբին ):