Reading children's club.

  • docx
  • 12.05.2020
Публикация в СМИ для учителей

Публикация в СМИ для учителей

Бесплатное участие. Свидетельство СМИ сразу.
Мгновенные 10 документов в портфолио.

Иконка файла материала Ընթերցող.docx

<<Ընթերցող>>  մանկական ակումբ

Այսօր, երբ սովորողները քիչ են կարդում, կրտսեր դպրոցի ուսուցչի խնդիրն է նրանց մեջ բարձրացնել ընթերցանության արժանիքը, նրա կարգավիճակը, սովորողների գիտակցության մեջ ներարկել կարդալու անձնակողմնորոշիչ արժեքը։

Ցացոք, այսօր լուրջ խնդիր է դարձել <<Ի՞նչ անել, որ  սովորողները կարդան>>  հարցը։Երեխաները հետաքրքրված չեն ընթերցանությամբ, չկա՝ <<ուզում եմ>> ներքին դրդապատճառը, այլ կա միայն  <<հարկադրել են>> պարտադրանքը։Այս ամենը վկայում է այն մասին, որ ընթերցանության խրախուսումը պետք է իրականացվի նոր և ուշագրավ մեթոդներով ու հնարաներով, որպեսզի նվազի արտաքին միջավայրի վատ ազդակների ներգործությունը։

Որպեսզի տարրական դասարանների աշակերտներին օգնենք գրքերի աշխարհում կատարել իրենց առաջին լուրջ քայլերը, և այդ աշխատանքը հետաքրքիր, բազմաբովանդակ և հրապուրիչ լինի, նպատակահարմար եմ գտել ստեղծել ընթերցանության սիրահարների  <<Ընթերցող>> մանկական ակումբ։

Ընթերցանությունը կազմակերպվեց հետևյալ կերպ սովորողների առջև դրվեցին ընթերցանության բոլոր գրքերը՝ նրանց ազատ ընտրության հնարավորություն տալով ( ընթերցարանի գրքերի մի մասն իմ անձնական գրադարանից է, մի մասը՝ դպրոցի, զգալի մաս են կազմում նաև ծնողների տրամադրած գրքերը)։

SAM_1668.JPG

Երբ բոլորն ընտրել էին իրենց գրքերը, ուսուցչի կողմից սահմանվեց ընթերցանության համար  ժամանակ՝ պայմանով, որ յուրաքանչյուր աշակերտ իր կարդացած գրքերից պետք է առանձնացնի փոքրիկ հատված՝ բարձրաձայն ընթերցելու համար։ Տրված ժամանակն ավարտվելուց հետո սովորողներն ընթերցեցին իրենց ընտրած հատվածը։Այնուհետև կազմվեցին խմբեր,  որոնք պետք է լսած նյութերի հիման վրա հորինեին սեփական պատումները։

 

20180515_140208.jpg

 

Ինչպես փորձը ցույց տվեց, աշխատանքն անչափ հետաքրքիր ու գրավիչ էր սովորողների համար, նրանք դասի սկզբից մինչև վերջ ոգևորված էին և հետաքրքրված։Ծավալվեց ակտիվ քննարկում, սովորողներ լրացնում, ստուգում էին միմյանց, հարցերի միջոցով գտնում և բացում մութ անկյունները։

Հետո տեղի ունեցավ գրքերի փոխանակություն և կրկին ուսուցչի կողմից սահմանվեց ընթերցանության համար ժամանակ, այս անգամ արդեն պայմանով, որ աշակերտները կարդացած յուրաքանչյուր հեքիաթի համար պետք է ստանան  <<Ընթերցող>> մանկական ակումբի 1 միավոր քարտ։

20180123_162459.jpg

254.jpg

Ստեղծվեցին նաև ընթերցողական օրագրեր,որոնցում աշակերտները նոթագումներ էին կատարում իրենց կարդացած ստեղծագործություններից։

Երեխաների ընթերցողական հետաքրքրության զարգացման հաջողությունը պայմանավորված է նաև այդ խնդրի լուծման գործընթացում ծնողների մասնակցությամբ։  Երեխաները կարիք ունեն <<ընթերցող>> միջավայրի, գրական շրջապատի։Միայն այս դեպքում է առաջանում կարդալու ցանկությունը, որը հետագայում դառնում է խորը հոգևոր պահանջմունք։ <<Կարդացող>> միջավայրը պետք է ստեղծվի  նախ և առաջ ընտանիքում, և ուսուցիչը կարող է իր ներդրումն ունենալ այդ միջավայրը ստեղծելու գործում։

Նկատի ունենալով վերոնշյալը՝ վերջին փուլում կազմակերպվեց <<Ընտանեական ընթերցանության երեկո>>։

 

 

 

 

Յուրաքանչյուր աշակերտ ընտրեց իր նախընտրած ստեղծագործությունը, որը ներկայացրեց իր հանդիսատեսին (տեխնոլոգիայի ժամին նախապես հրավիրատոմսեր էինք պատրաստել և երեխաները ում ցանկացել էին տեսնել իրենց երեկոյին,հրավիրել էին)։

Վերջում բոլոր աշակերտները համար 171 դպրոցի տնօրեն ԱՍաֆարյանի և դասվար ՀՕհանյանի կողմից ստացան շնորհակալագրեր <<Ընթերցող>> մանկական ակումբ նախագծին ակտիվ մասնակցություն ցուցաբերելու համար։

20180521_151816.jpg

Որպես ամփոփում վերջին ծնողական ժողովին ծնողների համար կարդացել եմ << Ընտանեական ընթերցանության դերը ստեղծագործ ընթերցողի զարգացման գործում>>  մեթոդական զեկույց։