Средневековые фрески и миниатюры (IV - XVII века)
Оценка 5

Средневековые фрески и миниатюры (IV - XVII века)

Оценка 5
docx
13.05.2020
Средневековые фрески и миниатюры (IV - XVII века)
13.docx

Միջնադարյան հայկական կերպարվեստը ունի զարգացման իր ուրույն ուղեգիծը, իր մեջ ներառելով թե հին ավանդույթները, թե` բյուզանդականըՄիջնադարյան Հայաստանի կերպարվեստում գերիշխել են կրոնական թեմաներն ու սյուժեները: Հայաստանյաց Առաքելական եկեղեցու ավանդորեն` պատկերամարտ լինելը բացառեց որմնանկարչության բուռն զարգացումը, ինչը, թեևս, չխանգարեց քանդակագործության և մանրանկարչության զարգացմանը: Միջնադարյան քանդակագործության և  որմնանկարչության մեջ պահպանվել է ոչ միայն հելլենիստական ավանդույթների ազդեցությունը, այլ ներառվել են նաև արաբական և արևելյան տարրեր:  Որմնանկարչության նշանակալի նմուշները պատկանում են X – XIII դարերին և մի քանիսը ունի համամարդկային նշանակություն:

Որմնանկարչություն

Հայկական վաղմիջնադարյան Որմնանկարչության մեջ գեղարվեստական առումով առանձնանում է երկու հիմնական ուղղություն. առաջինը (Արուճի Ս. Գրիգոր եկեղեցի) պահպանել է կապերը հելլենականացված գեղանկարչության պատկերման համակարգի հետ, մյուսը (Լմբատավանքի, Թալինի Կաթողի եկեղեցիներ) հենվել է արևելյան ժողովրդական արվեստի առավել պայմանական սկզբունքների վրա:

tatev Վաղ միջնադարյան հայկական որմնանկարչության մասին վկայություն է պահպանվել 604-607-ին կաթողիկոսի տեղապահ Վրթանես Քերթողի «Ցաղագս պատկերամարտից» գրվածքում, ուր նշվում է հայ եկեղեցում ընդունված պատկերային թեմատիկ շարքը։ Հայ որմնանկարչության ընդարձակ շարքով հնագույն նմուշներ չեն պահպանվել, թեև IV դարից հայկական եկեղեցիները հարդարվել են որմնանկարներով և քանդակներով:

V դարից հայտնի են որմնանկարի մի քանի բեկորներ Երևանի Ս. Պողոս-Պետրոս եկեղեցուց և Քասախի բազիլիկից։ Լ.Ա.Դուռնովոն հայտնաբերել և ուսումնասիրել է VII դ. մի քանի եկեղեցիների որմնանկարներ, որոնց հիմնական բովանդակությունը Եզեկիել մարգարեի տեսիլքն է։ Լմբատի, Կոշի, Թալինի, Արուճի VII դ. եկեղեցիների որմնանկարներում այդ թեման համատեղված է Համբարձման պատկերի հետ։

ostarmeniaԱրաբական տիրապետության շրջանը (VII–IX դդ.) ընդհատել է հայկական մշակույթի բնականոն ընթացքը, արգելակել նաև Որմնանկարչության զարգացումըորն ավելի, քան գեղանկարչության մյուս բնագավառները, կախված է եղել պատմաքաղաքական, տնտեսական և սոցիալական բարենպաստ պայմաններից: Որմնանկարչության զարգացման հաջորդ շրջանը սկսվել է X դ. և շարունակվել մինչև XI դ. կեսը: Ազգային մշակույթի նոր վերելքը Որմնանկարչության բնագավառում արտահայտվել է ոչ միայն նշանավոր կոթողների ստեղծմամբ, այլև դեկորատիվ ծրագրի հետագա զարգացմամբ: Որմնանկարչության զարգացման այս փուլը ներկայացնում են Աղթամար կղզու Ս. Խաչ եկեղեցու (921), Տաթևի վանքի Ս. Պողոս-Պետրոս եկեղեցու (930), Գնդեվանքի (930-ական թթ.) որմնանկարները։ Հայկական եկեղեցու ավագ խորանում, որպես կանոն պատկերվել է Քրիստոսը փառքի մեջԴեիսուս»), նրանից ցած, ըստ կարգի՝ մարգարեներ, առաքյալներ և եկեղեցու հայրեր։ Նրանց շարքերը երբեմն ավարտում են Աստվածածինը և Հովհաննես Կարապետը։ Աղթամարի եկեղեցու թմբուկը ծածկված է Հին կտակարանի՝ աշխարհի ստեղծումը, Ադամը և Եվան, իսկ պատերը՝ Նոր կտակարանի թեմաներով, որոնք հայկական եկեղեցիներում միմյանցից չեն անջատվել շրջանակներով։ Ե՛վ VII, և՛ X դդ. մեծ տեղ է հատկացվել որմնազարդերին։ Ուշագրավ է Տաթևում և Աղթամարում «Վերջին դատաստանի» պատկերումը, որը հատուկ է Վասպուրականի մանրանկարչությանը (Կիլիկիայում՝ Թորոս Ռոսլինի մանրանկարներին)։ Աղթամարի պալատը պատկերազարդված էր որսի տեսարաններով։


 

X – XIII դարերին և մի քանիսը ունի համամարդկային նշանակություն : Որմնանկարչություն Հայկական վաղմիջնադարյան Որմնանկարչության մեջ գեղարվեստական առումով առանձնանում է երկու հիմնական ուղղություն

X – XIII դարերին և մի քանիսը ունի համամարդկային նշանակություն : Որմնանկարչություն Հայկական վաղմիջնադարյան Որմնանկարչության մեջ գեղարվեստական առումով առանձնանում է երկու հիմնական ուղղություն

V դարից հայտնի են որմնանկարի մի քանի բեկորներ Երևանի Ս

V դարից հայտնի են որմնանկարի մի քանի բեկորներ Երևանի Ս

( Կիլիկիայում՝ Թորոս Ռոսլինի մանրանկարներին ) ։ Աղթամարի պալատը պատկերազարդված էր որսի տեսարաններով ։

( Կիլիկիայում՝ Թորոս Ռոսլինի մանրանկարներին ) ։ Աղթամարի պալատը պատկերազարդված էր որսի տեսարաններով ։
Материалы на данной страницы взяты из открытых истончиков либо размещены пользователем в соответствии с договором-офертой сайта. Вы можете сообщить о нарушении.
13.05.2020