Սրտի կառուցվածքը
Սիրտը,
մարդու և կենդանիների
արյունատար համակարգի
կենտրոնական օրգան
է, որն արյուն է
մղում զարկերակային
համակարգ և ապահովում
արյան շարժումն
անոթներով: Սիրտը
հատուկ է միայն
զարգացած արյունատար
համակարգ ունեցող
կենդանիներին:
Նեմերտիններն
արյան կանոնավոր
շրջանառություն
չունեն, և արյունը
անոթներով հոսում
է մարմնի մկանների
կծկման շնորհիվ:
Օղակավոր որդերի
արյան շարժումը
տեղի է ունենում
մեջքային արյունատար
անոթի բաբախման
շնորհիվ (որոշ
տեսակներ ունեն
լրացուցիչ ՙկողմնային
սրտեր՚` բաբախող
օղակաձև անոթներ):
Ուսոտանիները,
բացի ստամոքսի
մոտ գտնվող և աորտայի
հետ կապված սրտից,
մեծ զարկերակների
վրա ունեն ևս 1-3 լրացուցիչ
սրտեր: Փափկամորթների
մեծամասնությունը
ունի լավ զարգացած,
սովորաբար երկու
նախասրտից և մեկ
փորորքից կազմված
սիրտ: Հոդվածոտանիների
սիրտը բաղկացած
է մի քանի սրտային
խորշերից: Փշամորթները,
անգանգները զուրկ
են սրտից, և նրանց
արյունը շարժվում
է որովայնային
աորտայի և խռիկային
անոթների հիմքի
կծկման շնորհիվ:
Ողնաշարավորների
սիրտը մկանների
հզոր շերտով պատված,
փականներ ունեցող
լավ զարգացած օրգան
է: Ձկների սիրտը
երկխորշ է, (բաղկացած
նախասրտից և փորոքից),
երկկենցաղների
մեծամասնությունը`
եռախորշ, (երկու
նախասրտից և մեկ
փորոքից), թռչուններինը
և կաթնասուններինը
քառախորշ (երկու
նախասրտից և երկու
փորոք): Այժմ ներկայացնենք
մարդու սրտի կառուցվածքը
և նրա տարիքային
առանձնահատկությունները:
Մարդու սիրտը գտնվում
է կրծքավանդակում,
աջ և ձախ թոքերի
արանքում, նրա
2/3 մասն
անցնում
է մարմնի միջին
հարթությունից
ձախ: Հասուն մարդու
սրտի երկարությունը
12-15 սմ է, լայնական
չափը` 8-11 սմ, առաջետին
չափը` 5-8 սմ: Զանգվածը
220-300գ: Սրտի հիմքն
են կազմում նախասրտերը
և խոշոր անոթները`
վերին և ստորին
սիներակները, աորտան
և թոքային զարկերակացողունը:
Սիրտը ունի երկու
երես` կրծոսկրակողային
և ստոծանիական,
որոնք իրարից բաժանված
են աջ և ձախ եզրերով:
Սիրտը շրջապատված
է պարկաձև փակ
գոյացություններով`
սրտապարկով, (պերիկարդ),
այն պաշտպանական
դեր է կատարում
և սահմանափակում
է սրտամկանի լայնացումը:
Վերջինս բաղկացած
է երկու շերտից`
արտաքին` ֆիբրոզ
և ներքին` շճային:
Վերջինս բաժանված
է երկու թերթիկների`
առպատային, որը
պատում է ֆիբրոզ
շերտը ներսից,
և ըդերային ՙէպիկարդ
կամ վերսրտենի՚,
որը կպած է սրտամկանին
և կազմում է սրտի
արտաքին շերտը,
որը առջևից հաստ
է, սրտի հետին պատի
համեմատ: Առպատային
և ընդերային թերթիկների
միջև կա որոշ քանակությամբ
շճային հեղուկ,
պարունակում է
մեծ քանակությամբ
արյունատար և ավշային
անոթներ, նյարդային
վերջույթներ: Միջին
շերտը`սրտամկանը
կամ միոկարդը,
սրտի պատերի հիմնական
զանգվածն է, կազմված
միջաձիգ զոլավոր
և շրջանաձև մկանաթելերից,
որոնք սկսվում
են բացվածքների
շուրջը գտնվող
ջլաօղերից և առանձին-առանձին
տարածվում են նախասրտերի
ու փորոքների վրա:
Ներքին շերտը`
ներսրտենին (էնդոկարդ),
սրտի խոռոչը պարզ
փուխր շարակցահյուսվածքային
շերտ է, որը ծալքավորվելով
առաջացնում է նախասիրտ
փորոքային, ինչպես
նաև աորտայի և
թոքային զարկերակացողունի
փականները: Էնդոկարդը
պատում է սրտի
խոռոչների պատերը
և գոյացնում բացվածքների
փականների փեղկերը:
Նախասրտերը փորոքներից
բաժանված են պսակաձև
ակոսով, որի մեջ
գտնվում է համանուն
երակացոծը: Սրտի
միջփորոքային
ակոսների մեջ գտնվում
են սիրտը սնուցող
աջ և ձախ պսակաձև
զարկերակները:
Մենք գիտենք, որ մարդու սիրտը բոլոր կաթնասունների սրտի նման քառախորշ է (աջ և ձախ նախասրտեր, աջ և ձախ փորոքներ): Սրտի աջ և ձախ կեսերը միմյանց հետ չեն հաղորդակցվում և բաժանված են միջնախասրտային և միջփորոքային միջնապատերով: Նախասրտի միջև հաղորդակցություն կա, միայն ներարգանդային շրջանում: Աջ նախասրտերը (atrium dextrum) խորանարդաձև է, նրա մեջ են բացվում վերին և ստորին սիներակներն (v. cava superior et v. cava inferior) ու սրտի պսակաձև երակածոցը: Աջ նախասիրտը դեպի վար աջ փորոքի հետ հաղորդակցվում է նախասիրտ-փորոքային բացվածքով (ostium atrioventriculare dextrum ), որն օժտված է եռափեղկ փականով (valvula atrioventricularris dextra): Վերջինս կծկման ժամանակ կանխում է արյան ետհոսքը դեպի նախասիրտ: Աջ և ձախ նախասրտերի միջնապատի կենտրոնում` աջ և ձախ փորոքներից վեր, ձևավորված է մի խոռոչային ելուստ, որը կոչվում է սրտի աջ և ձախ ականջիկ (auricula dextra et auricular sinisra), որը սաղմնային զարգացման շրջանում գործող ձվաձև անցքի հետքն է: Երբ ձվաձև անցքը լրիվ կամ մասնակի չի փակվում, պատճառ է դառնում բնածին արատի, որի ժամանակ նախասրտերի և փորոքի արյունը խառնվում է: Աջ նախասրտի պատերը հարթ են, բացի ականջիկից, որի մեջ կան սանրաձև մկաններ: Ձախ նախասրտի (atrium sinistrum) մեջ բացվում են թոքային 4 երակները: Ձախ նախասիրտ-փորոքային բացվածքն օժտված են երկփեղկ փականով (valvula atrioventricularris sinistra):: Աջ փորոքը նման է եռանիստ բրգի, ունի առաջնային , ետին և միջային պատեր, որոնց կպած է բազմաթիվ մկանային ձողիկներ: Դրանք բացակայում են միայն թոքային զարկերակացողունի հարակից մասում: Այդ մկանային ձողիկների տարատեսակներից է երեք պտկաձև մկանները, որոնք հիմքերով կպած են փորոոքի պատերին, իսկ ապա ծայրերով ՙբարակ ջլաթելերի միջոցով՚ միանում է եռափեղկ փականի ազատ եզրերին և կանխում է փեղկերի շրջվելը դեպի նախասիրտը` դրանց փակված դիրքում: Աջ փորոքում թոքային զարկերակացողունի սկզբնական մասում, կան երեք կիսալուսնաձև գրպանիկներ, որոնք նույնպես գործում են որպես փականներ: Դրանք բացվում են միայն արյան հոսքի ուղղությամբ, այսինքն` փորոքից դեպի թոքային զարկերակացողունը (valvula trunci pulmonalis): Նշենք, որ կիսալուսնաձև փականները իրենցից ներկայացնում են երեքական գրպանիկներով ամուր շարակցա¬հյուս¬վածք: Փորոքի թուլացման ժամանակ, երբ արյունը ձգտում է ետ լցվել նրա մեջ, կիսալուսնաձև գրպանիկները լցվում են արյունով և փակելով անցքը, կանխում արյան ետհոսքը դեպի փորոք: Ձախ փորոքի պատերը ավելի հաստ են, քան աջինը: Այստեղ մկանային ձողիկները բարակ են, սակայն ավելի շատ են, քան աջ փորոքում: Պտկաձև մկանները երկուսնն են, որոնք նույնպես ջլաթելով միացած են երկփեղկ փականի փեղկերին: Աորտայի (valvula semilunaris aortae) սկզբնական մասը ևս օժտված է լավ արտահայտված կիսալուսնաձև փականներով, Դրանց աջ և ձախ կողմերից սկիզբ են առնում պսակաձև զարկերակները, որոնք սիրտը սնելով դառնում են երակներ և թափվում պսակաձև երակածոցի, վերջինս էլ աջ նախասրտի մեջ: Այս անոթների միջոցով կատարվում է սրտի պսակային շրջանառությունը: Պսակային զարկերակների ճյուղավորումների միջև եղած բերանակցումները մեծ նշանակություն ունեն սրտի պատերի սնուցումը բավարար և կայուն կերպով ապահովելու համար, երբ պսակաձև անոթների ճյուղերը ծայրային են, այսինքն, չունեն բերանակցումներ, ապա նպաստավոր պայմաններ են ստեղծվում սրտամկանի ինֆարկտի համար:
Материалы на данной страницы взяты из открытых источников либо размещены пользователем в соответствии с договором-офертой сайта. Вы можете сообщить о нарушении.