Все о царе армянского хлеба лаваше
Оценка 5

Все о царе армянского хлеба лаваше

Оценка 5
docx
12.05.2020
Все о царе армянского хлеба лаваше
Microsoft Office Word Document.docx

Ամեն ինչ հայոց հացերի արքա լավաշի մասին

Բուրավետ, ախորժաբեր լավաշը հայոց հացերի արքան է, Հայաստան աշխարհի սրբազան արարչագործությունը: Նրա քաղցրությունը պայմանավորված է դարեր շարունակ այս քարքարոտ հողից արդար վաստակով հաց քամելու դժվարության հետ, ինչպես ասում են` քարից հաց են քամել: Հայաստանում լավաշ հացը հայտնի է մ.թ.ա 1-ին հազարամյակից: Արտաշատ քաղաքի պեղումների ժամանակ հայտնաբերվել է այդ ժամանակաշրջանի գետնափոր թոնիրը: Լավաշը նուրբ, երկար, մինչև 70 սմ օվալաձև հաց է, որը բնորոշ է միայն հայերին: Լավաշ թխելը հայ կանանց մենաշնորհն է: Այն թխում են մինչև 1,5մ խորության և 80սմ տրամագծով թրծված, հողի մեջ թաղված հատուկ կավե գլանաձև հարմարությունում, որը կոչվում է թոնիր: Գետնափոր կավե թոնիրը (ջեռոց, ջերմամշակման գործիք) հայկական խոհանոցի առաջին գործիքներից է:
http://upload.wikimedia.org/wikipedia/commons/thumb/6/6d/Making_of_lavash.ogv/mid-Making_of_lavash.ogv.jpg Լավաշի թխման արարողությունն ամենահետաքրքիր ու ամենաբարդ արարողությունն է: Գնդերը կլոր լավաշների ձևով փայտե գրտնակով գրտնակելուց հետո գցում են ձվաձև փափուկ բարձի վրա, որը կոչվում է ռաֆաթա կամ բադադ և խփում թոնրի տաք պատին: Հաշված րոպեներ հետո նրբաթերթ լավաշը պատրաստ է:
Լավաշը զուտ հայկական հաց է: Ճշմարտությունը այն է, որ լավաշը աշխարհի ամենաերկարաժամկետ պահվող հացն է (պահպանման ժամկետը 1 տարի): Լավաշը կարելի է չորացնել և շատ երկար պահել, իսկ երբ թրջում են ջրով, այն կրկին թարմանում է: Լավաշը բոլոր տոնական սեղանների պարտադիր և գլխավոր զարդն է: Հայկական խոհանոցում կան ազգային ուտեստներ, որոնք ուտում են միայն լավաշով: Չմոռանանք նաև, որ առանց լավաշի անհնար է վայելել ո՛չ պանրով բրդուճը, ո՛չ հայկական ավանդական խաշը, պանրխաշը և ո՛չ էլ անուշաբույր խորովածը:
Եվ ինչպես ռուս հայտնի գրող Անդրեյ Բիտովն է բնութագրել, «Լավաշը ուտելիք է, լավաշը պատառաքաղ է, լավաշը անձեռոցիկ է։ Հայերը լավաշն ուտում են, լավաշով միս են բռնում, լավաշով այն փաթաթում են»:

 

ԱՎԱՆԴԱԶՐՈՒՅՑՆԵՐ  ԼԱՎԱՇԻ  ՄԱՍԻՆ

Հին ժամանակներում լավաշը օգտագործվում էր կռիվների, պատերազմների ընթացքում: Մայրերը լավաշ էին թխում, չորացնում և դնում զինվորների ուսապարկերի մեջ: Երկար պահպանման շնորհիվ այն փրկում էր զինվորներին սովից:

Ըստ ավանդության՝ հնում հաց թխելը հայ կանանց մենաշնորհն էր, տղամարդը իրավունք չուներ այնպիսի սրբազան ուտելիքի պատրաստմանը մասնակցելու, խմոր անելու, ինչպիսին լավաշ թխելն էր, քանի որ տղամարդու ձեռքը օրհնված չէր:

ԱՎԱՆԴԱԶՐՈՒՅՑՆԵՐ  ԼԱՎԱՇԻ  ՄԱՍԻՆ

1. Ըստ ավանդության` հին Հայաստանում Արամ անունով մի արքա է եղել, որը կռվի ժամանակ գերի է ընկել ասորիների թագավոր Նոսորին: Ըստ նրա պայմանի` Արամ արքան պետք է 10 օր անոթի մնա, իսկ 11-րդ օրը նետաձգությամբ մրցի իր հետ, եթե հաղթի, ազատ կարձակվի և յուրայինների մոտ կգնա արքայավայել ընծաներով: Հաջորդ օրը Արամ արքան պահանջեց, որ ասորաց սահմանի մոտ կանգնած հայկական բանակից բերեն իր ամենագեղեցիկ լանջապանակը: Հայերը գլխի ընկան, որ իրենց արքան ինչ-որ բան է ակնարկում, իսկ ասորիներն էլ չգիտեին, որ լանջապանակի մեջ նրբաթերթ հաց է դրված: Այն ժամանակ ոչ ոք չգիտեր լավաշի մասին, իսկ ասորի բանբերների մտքով չէր էլ անցնի, թե հայերը կարող են զրահի մեջ հաց թաքցնել: Արամը ստացավ իր զրահը, բայց ասաց, որ սա չի իր ամենագեղեցիկ լանջապանակը, պահանջեց մեկ ուրիշը, և ասորի բանբերները 9 օր շարունակ գնում-գալիս էին` առանց իմանալու, որ իրենց բերած լանջապանակներով ամեն օր մի նրբաթերթ հայկական հաց են հասցնում Արամ արքային:
11-րդ օրը Արամն ու Նոսորը մրցասպարեզ մտան: Նոսորին թվում էր, թե 10 օր սոված մնալով՝ Արամն ուժասպառ է եղել, սակայն հայոց արքան իրեն կայտառ էր զգում: Հայկական հացը նրան ուժ էր տվել, նա հաղթեց մրցության մեջ և տուն վերադարձավ պատվով: Վերադարձավ ու հրովարտակ արձակեց, որ այսուհետ Հայաստանում հաստ ու բազմաձև հացերի փոխարեն լավաշ թխեն: Այդ ժամանակներից ի վեր լավաշը դարձավ հայոց հացերի արքան:

ԲԱՌԱՐԱՆ

Հրովարտակ- թագավորի գրավոր դիմումը ժողովրդին կարևոր նշանակություն ունեցող իրադարձության՝ դեպքի ևն առիթով, հրաման

լանջապանակ- Կրծքազրահ, զրահ, լանջապահ

 

 

Լավաշը հայի փրկությունն էր ձմռան երկար ու ձիգ ամիսներին: Բառն ունի հայկական ծագում եւ չպետք է այն որոնել պարսկական ու հնդկական բառարաններում:

 Մեր նախնիները իրենց հարուստ ժառանգության հետ լավաշն էլ տարան Իրան ու Հնդկաստան: Բառի հիմքում ընկած է պատրաստման եղանակը. խմորի գունդը գրտնակում, լավ բացում են, ապա ձեռքի հմուտ շարժումներով մի ձեռքից նետում մյուսին՝ լավ քաշելով-բացելով խմորը: Այստեղից էլ լավքաշ-լավաշ անունը (լավ քաշած): Նման ծագում ունի նաեւ մատնաքաշը, որը նշանակում է մատներով խմորի երեսին ակոսաձև նախշեր քաշած:

 

ԱՎԱՆԴԱԶՐՈՒՅՑՆԵՐ  ԼԱՎԱՇԻ  ՄԱՍԻՆ

2. Ըստ մեկ այլ ավանդության` մի հայ իշխան 20 օր բանտարկված է եղել և ոչինչ չպետք է ուտեր, որից հետո պիտի կռվեր առյուծի դեմ: Ամեն օր նրան այցելում էր իր թիկնապահը` գոտու արանքում գաղտնաբար բերելով թարմ լավաշ: Արդյունքը լինում է այն, որ իշխանը հաղթում է առյուծին: Սա վկայում է, որ լավաշը մեծ զորություն ունի հայոց համար և հայ օջախներում այն իբրև սրբազան նշխար է ընկալվում


Աստվածների հարսանեկան լավաշի ավանդազրույցը

3. Ըստ հայ դիցաբանության` հայոց ռազմի աստված Վահագնի և գեղեցկության աստվածուհի Աստղիկի հարսանիքին աստվածների հայր Արամազդը Աստղիկի ուսին լավաշ է դնում: Փեսա Վահագնի տուն գնալու ճանապարհին լավաշը ընկնում է հարս Աստղիկի ուսից: Արամազդը զայրանում է ու ասում. «Հացը գետին ձգողը չի կարող կին ու մայր դառնալ»:
Այսպես Վահագնն ու Աստղիկը երբէք չեն կարողանում ամուսնանալ և մնում են հավերժական սիրահարներ:
Եվ մինչ այսօր հարսանիքի ժամանակ հայ հարսները զգույշ են քայլում, որպեսզի լավաշն իրենց ուսից չընկնի և չունենան Աստղիկի տխուր ճակատագիրը:


 

Կախարդական լավաշի խորհուրդը

Կախարդական լավաշի խորհուրդը գալիս է դարերի խորքից՝ մեր պապիկների ու տատիկների խրատներից, ու մեզ սովորեցնում, որ երջանկությունը աշխատանքի մեջ է: 1988 թվականին «Հեքիաթ Նաղաշ անունով տղայի և հացի մասին, որի անունն է լավաշ» հեքիաթի հիման վրա նկարահանված «Կախարդական լավաշ» մուլտֆիլմը պատմում է Նաղաշ անունով մի բարի տղայի մասին, ով ապրում էր լավաշ թխող իր մայրիկի հետ: Լավաշով է սնվում ու մեծանում նաև Նաղաշը: Բայց հայոց աշխարհում տղաները շուտ են մեծանում, մոռանում մանկական խաղերի մասին ու դառնում օգնական ծնողների համար: Նաղաշն էլ որոշում է գտնել իր «սրտի գործը» ու մոր թխած լավաշներից մեկը վերցնելով` ճանապարհ է ընկնում: Փորձությունների ու անհաջողությունների միջով անցնելով` Նաղաշը հասկանում է, որ երջանկություն կարելի է գտնել միայն հարազատ հողում:
Վերադառնում է տուն, մի լավաշաչափ հող է մաքրում քարերից, վարում է, ցանում, ջրում սեփական քրտինքով, և հողը նրան վարձահատույց է լինում ու առատ բերք պարգևում:

 

 

Ա. Պարսամյան

Մեր լավաշ հացը

Ի՞նչ պատկերներ էի տեսնում բանաստեղծությունը կարդալիս

 

 

 

 

 

Ի՞նչ ձայներ էի լսում բանաստեղծությունը կարդալիս

 

 

Ի՞նչ զգացի /զգացողություն, համ, հոտ/

 բանաստեղծությունը կարդալիս

 

 

 

 

 

Դուրս գրել բանաստեղծության բանալի բառերը

 

 

 

 

Ի՞նչ բառերով է հեղինակը բնութագրում լավաշը, ի ՞նչ բառեր կավելացնես դու

 

 

 

 

Ի՞նչն է սուրբ  քեզ համար: Հայերի համար ի՞նչ սրբություններ կան

 

 

 

 

 

 

 

 

Հաց-ով բառեր և բառակապակցություններ կազմիր

 

 

 

 

 

Դուրս գրի'ր այն բառերը, որոնց գրությունն ու արտասանությունը տարբեր են

 

 

 

 

 


 

Ամեն ինչ հայոց հացերի արքա լավաշի մասին Բուրավետ , ախորժաբեր լավաշը հայոց հացերի արքան է , Հայաստան աշխարհի սրբազան արարչագործությունը : Նրա քաղցրությունը պայմանավորված է…

Ամեն ինչ հայոց հացերի արքա լավաշի մասին Բուրավետ , ախորժաբեր լավաշը հայոց հացերի արքան է , Հայաստան աշխարհի սրբազան արարչագործությունը : Նրա քաղցրությունը պայմանավորված է…

ԱՎԱՆԴԱԶՐՈՒՅՑՆԵՐ ԼԱՎԱՇԻ ՄԱՍԻՆ 1. Ըստ ավանդության ` հին Հայաստանում Արամ անունով մի արքա է եղել , որը կռվի ժամանակ գերի է ընկել ասորիների թագավոր Նոսորին…

ԱՎԱՆԴԱԶՐՈՒՅՑՆԵՐ ԼԱՎԱՇԻ ՄԱՍԻՆ 1. Ըստ ավանդության ` հին Հայաստանում Արամ անունով մի արքա է եղել , որը կռվի ժամանակ գերի է ընկել ասորիների թագավոր Նոսորին…

ԱՎԱՆԴԱԶՐՈՒՅՑՆԵՐ ԼԱՎԱՇԻ ՄԱՍԻՆ 2. Ըստ մեկ այլ ավանդության ` մի հայ իշխան 20 օր բանտարկված է եղել և ոչինչ չպետք է ուտեր , որից հետո…

ԱՎԱՆԴԱԶՐՈՒՅՑՆԵՐ ԼԱՎԱՇԻ ՄԱՍԻՆ 2. Ըստ մեկ այլ ավանդության ` մի հայ իշխան 20 օր բանտարկված է եղել և ոչինչ չպետք է ուտեր , որից հետո…

Ա. Պարսամյան Մեր լավաշ հացը Ի ՞ նչ պատկերներ էի տեսնում բանաստեղծությունը կարդալիս Ի ՞ նչ ձայներ էի լսում բանաստեղծությունը կարդալիս Ի ՞ նչ զգացի…

Ա. Պարսամյան Մեր լավաշ հացը Ի ՞ նչ պատկերներ էի տեսնում բանաստեղծությունը կարդալիս Ի ՞ նչ ձայներ էի լսում բանաստեղծությունը կարդալիս Ի ՞ նչ զգացի…
Материалы на данной страницы взяты из открытых истончиков либо размещены пользователем в соответствии с договором-офертой сайта. Вы можете сообщить о нарушении.
12.05.2020