Սովորողների հայրենասիրական և ինտերնացիոնալ դաստիարակությունը դասղեկական աշխատանքի ընթացքում՝Հայրենական Մեծ պատերազմում սովետական սխրանքներին վերաբերվող նյութերի օգտագործման միջոցով
Оценка 4.7

Սովորողների հայրենասիրական և ինտերնացիոնալ դաստիարակությունը դասղեկական աշխատանքի ընթացքում՝Հայրենական Մեծ պատերազմում սովետական սխրանքներին վերաբերվող նյութերի օգտագործման միջոցով

Оценка 4.7
docx
10.05.2020
Սովորողների հայրենասիրական և ինտերնացիոնալ դաստիարակությունը դասղեկական աշխատանքի ընթացքում՝Հայրենական Մեծ պատերազմում սովետական  սխրանքներին վերաբերվող նյութերի օգտագործման միջոցով
5_dasaran_hunan.docx

Սովորողների հայրենասիրական և ինտերնացիոնալ

դաստիարակությունը դասղեկական աշխատանքի

ընթացքում՝Հայրենական Մեծ պատերազմում

սովետական  սխրանքներին վերաբերվող

նյութերի օգտագործման միջոցով

Մանկավարժական ընթերցում

1978թ.

Հայրենիքը սիրելու,ճանաչելու և հետազոտելու համար կան դարերի խորքից մեզ հասած ավանդույթներ,որոնք արժանի են մատաղ,աճող,ապագա սերնդի ուշադրությանը:

Պատմության էջերում ոսկե տառերով է գրված այն սխրանքները,որոնք իրագործվել են սովետական մարդկանց կողմից թե՛  ահեղ,փոթորկուն և թե՛ խաղաղ, անամպ օրերին:

Հայրենասիրության և ինտերնացիոնալիզմի վառ ապացույց է մեր բազմազգ ժողովուրդների սխրանքները՝  Հայրենական Մեծ պատերազմում, ողջ աշխատանքային կենսագրությունը,մեր դարի խոշորագույն կառույցները(ԲԱՄ, Երևանի մետրոպոլիտեն,Մեծամոր,Արփա-Սևան) ի փառս երիտասարդության:

Այս ամենը իմանալ է պետք,պետք է բոլորին,

Բոլորին և իմ սիրելի փոքրիկներին

Աշխատանքային պլանումս մեծ տեղ եմ հատկացրել հայրենասիրական թեմաներով աշխատանքներ՝հանդիպումներ,հավաքույթներ,հայրենասիրական թեմաներով նկարահանված կինոֆիլմերի դիտումներ,գրքերի քննարկումներ,թեմատիկ պատի թերթեր, ֆոտոստենդներ և արշավներ:

Վեց տարի առաջ դարձա ես V դասարանի դասղեկ:Երեխաները տարբեր էին բնավորությամբ,բայց գեղեցիկ, հետաքրքրասեր:

Աշխատանքս պլանավորեցի այնպես,որ երեխաները կարողանան հանդիպել այնպիսի մարդկանց,ովքեր կթողնեն դրական ազդեցություն:

Ուսումնական տարվա սկիզբն էր:Փոքրիկներս դիմեցին ինձ մի հարցով,ցանկանում էին ջոկատը անվանակոչել:Ընդունեցի նրանց առաջարկությունը և որոշեցի առաջին հավաքույթը նվիրել ջոկատի անվանակոչմանը:

Հավաքույթում խոսվեց քաջարի մեր զավակների հերոսական սխրանքների և աշխատանքային հաջողությունների մասին:

Անուններ՝սխրանքի,նվիրումի…

Անուններ՝անմահության…

------------------------------

Հիշվեցին անուն առ անուն

 

Ջոկատայիների համաձայնությամբ ջոկատը անվանակոչվեց Սովետական Միության հերոս,հայորդի Հունան  Ավետիսյանի անունով:

Ընդունվեց ջոկատի նշանաբանը  «Ոչ ո՛ք չի մոռացվել,ոչի՛նչ չի մոռացվել»: (Առաջին անգամ այդ կոչև իր բանաստեղծությունում օգտագործեց  Օլգա  Բերգոլցը 1959թվականին  Լենինգրադյան  բլոկադայի  զոհվածներին  նվիրված ,ովքեր  հանգչում են  Պիսկարեվյան գերեզմանոցում):

Հավաքույթը սկսեցինք և ավարտեցինք  «Պարտիզնական »երգով,խոսք՝ Ս. Ալիմովի, երաժշտությունը՝Ատուրովի:

Ջոկատի անվանակոչումը հերոսի անունով պարտավորեցրեց ավելին,ավելին կատարել,քան նախատեսված էր:

Երեխաները հերոսի մասին քիչ բան գիտեին և մտածեցի կազմակերպել աշխատանքներ անմիջապես կապված Հունան Ավետիսյանի հետ:

 

1973  թվական  1 նոյեմբերի

Հոկտեմբերյանի Լուկաշինի անվան սովխոզում տեղի ունեցավ հանդիպում հերոսի որդու՝ Հենզել Ավետիսյանի հետ:Հանդիպումը անջնջելի տպավորություն թողեց երեխաների վրա:Նրանք տուն վերադարձան անմոռաց հուշերով:

Երկրորդ հանդիպում հավաքը տեղի ունեցավ նորից Լուկաշինում:

 

1974 թվական 16 մայիսի

Լրանում էր Հունանի հերոսի կոչման արժանանալու 30 տարին:

Ցերեկույթ-հավաքույթը՝ «Անձնազոհ  օրինակ»  թեմայով, տեղի ունեցավ Լուկաշինում հերոսի արձանի մոտ

Հավաքույթին մասնակցում էին հերոսի եղբայր Աշոտ Ավետիսյանը,տեղի դպրոցի պիոներները և ուսուցիչները:Հավաքույթը բացեց ջոկատի խորհրդի նախագահ Անահիտ Սարգսյանը:Մեծ սիրով պիոներները լսեցին հերոսի եղբորը՝Աշոտ Ավետիսյանին.

…Սովետական  ժողովուրդն ապրում էր խաղաղ և երջանիկ…

Հյուսիսի ջերմ արևն էր փայլատակում հայոց երկնակամարում,Հունանը նոր էր վերադարձել բանակից,երբիմ և Հունանի  մայրը՝Խանումը, իր յոթ արու զավակներին ռազմաճակատ ուղարկեց:Վերադարձել ենք երկուսս՝ ես  ու Հմայակը:Մենք պատերազմի օրերին վրիժառու եղանք մեր կորցրած հինգ եղբայրների արյան համար:

Այս խոսքերից հետո խոր լռություն տիրեց, լռությունը խզեց դարձյալ Աշոտ Ավետիսյանը.

Ջոկատը անվանակոջեցիք եղբորս՝ Հունանի անունով,ուրախ եմ,թող նրա անձնազոհությունը օրինակ լինի ձեզ համար  մեր այս խաղաղ օրերին:

Հունանի քաջագործությունը բարձր է գնահատել Սովետական Միության գեներալ մայոր Նվեր Սաֆարյանը.

-Հունան Ավետիսյանը իր անմահ սխրագործությամբ մեր նոր սերդին թողեց հայրենասեր ռազմիկի այնպիսի պատմություն,որը մեծ նշանակություն ունի մեր երիտասարդության մարտական դաստիարակության համար:

Այս խոսքերով ես հայտարարեցի հավաքույթը ավարտված:Վերադարձանք տուն մեր հետ բերելով հավաքույթից ստացած խորը և անմոռանալի տպավորությունները:

Հայրենասիրական աշխատանքները գործնական բնույթ են ստանում,երբ ստեղծվում է այնպիսի կապեր,որոնք վերածվում են հուշերի՝լցված հերոսական անցյալով և խաղաղ օրերի աշխատանքով:Ավելին էինք ուզում իմանալ  հերոսի կյանքից:Նամակագրական կապ հաստատեցինք նրա մանկական և մարտական ընկերոջ  Բաբկեն  Հարությունյանի (ով ապրում է Ղափանում,այն ժամանակ  Ղափանի շրջանի ԴՕՍԱԱՖ-ի նախագահն  էրՂափանի  «Պղնձի համար»  շրջանային թերթի խմբագրության հետ:

Երբ նամակ- պատասխանը ստացանք,երեխաների ուրախությանը  սահման չկար:

Գրում էր Բաբկեն Հարությունյանընամակը լի էր շնորհակալությամբ:Այդ կապի մասին Ղափանի «Պղնձի համար»  թերթում թղթակցում է իմ փոքրիկ լրագրող Ալվարդ Փոխանյանը(սովորում է Երևանի  Ֆուչիկի  անվան երիտասարդ ժուռնալիստների դպրոցում«Մի դեպք հերոսի կյանքից» վերնագրով:

-Մեծ Հայրենական էր.

Շատերի  հետ միասին Հայրենիքի պաշտպանության համար ռազմաճակատ մեկնեց նաև Զանգեզուրի քաջ զավակ Հունան Ավետիսյանը:Մենք բարձր դասարանցիներս, հերոսի մասին մանրամասն տեղեկություններ իմանալու համար վաղուց նամակագրական կապ ենք հաստատել նրա մանկության ընկեր Բաբկեն Հարությունյանի հետ:

Ահա թե ինչ է գրում նա.-Մեր Հունանը անչափ աշխատասեր, մեծ հավատի ու կամքի տեր մարդ էր:

Հիշում եմ աշուն էր:Հունանը այդ ժամանակ բրիգադավար էր գյուղում:Նա գիտեր,որ ես սիրում եմ որսորդությունը:Իսկ մեր անտառները հարուստ են որսով:Այնտեղ վխտում էին վայրի վարազներ ու արջեր,քարայծեր ու այծյամներ:

Հունանի հետ որոշեցինք միասին գնալ որսի,նկատեցի,որ անզեն է:Նա ժպտալով ասաց.

-Դու ունես ,բավական է, ես էլ դանակով

Վաղ առավոտյան ,երբ գյուղը դեռ քնած էր,ճանապարհ ընկանք:Առջևից գնում էր Հունանը:Նկատեցի,որ մի խումբ վարազներ գալիս են դեպի մեր կողմը:Հանկարծ վարազները կտրուկ շրջադարձ կատարեցին և թեքվեցին դեպի Հունանը:Հունանը գլորվեց փոքր ինչ թեք տարածությունից և բավականին հեռացավ ինձանից:Ու միաժամանակ լսեցի վարազի ճիչը և Հունանի կանչը:Ահաբեկված վազեցի ներքև՝Հունանի մոտև ինչ տեսարան

Հունանը երկու ձեռքերով բռնել էր վարազի հետևի երկու ոտքերից,իսկ վարազը կպել էր տապալված հաստ կաղնուն,ժանիքներով կրծում էր շիվերը ու ճչում,բայց Հունանը բաց չէր թողնումերբ արդեն խորոված էինք ուտում,ժպտաց.

-Բա չէի ասում՝որս ենք անելու,հրացա՞նս որն է:

Նամակը խորապես ցնցեց մեզ,մենք հիացած էինք  և   միաժամանակ…:

Ալվարդ Փոխանյան

«Պղնձի համար»  17 օգոստոս 1978թ

Նամակի ազդեցությունը ո՞րը կլինի, դա կյանքը կասի:

 

 

Նորից նամակ Ղափանից:Կրկնապատկվեց երեխաների ուրախությունը:Մեզ  գրում էր «Պղնձի համար» թերթի խմբագրությունը.

-Պատանի բարեկամներ

Ուշացումով ուղարկում ենք այն նյութերը,որը խնդրել էիք դուք և մենք ունեինք՝նվիրված Սովետական Միության հերոս Հունան Ավետիսյանին:

Ստացանք նոր նյութեր Հունանին նվիրված՝«Հունան Ավետիսյանի արձանի բացումը Ղափան Քաղաքում» և «Նա կոմերիտական էր»(Հունան Ավետիսյանի մահվան30-րդ տարելիցի առթիվ):

Աշխատանքներիս  ազդեցությունը ակնառու էր,ջոկատում  ծնված «Առաջավորների խումբ»  օղակը աշխատում էր  «Գերազանց գնահատականներ այն հերոսի փոխարեն» նշանաբանով:Յուրաքանչյուրը ուներ իր սիրած հերոսը:

«Թիմուրական խմբին՝գայդարական ոգի» նշանաբանով համայնական դաշտերում,դպրոցի արհեստանոցներում,անօգնական գյուղացիների տնամերձերում իրենց

ուրախ,աշխատանքային  օրերն էին գրանցում ջոկատում գործող թիմուրական խումբը:

Այս խմբերի աշխատանքները համարեցի փոքրիկներիս հայրենասիրական աշխատանքների առաջին ծիլերը:

Աշխատանքային պլանումս իր ուրույն տեղը ուներ արշավները:

 

1977թվական  30 ապրիլի

Ջոկատի «Գլոբուս»  բարեկամության ակումբի անդամները մեծ սիրով ընդունեցին Ղափան քաղաք գնալու լուրը:

Եկավ ցանկալի օրը…

Վաղ առավոտյան գնացքը քաղաք ժամանեց:Կայարանում երևացին  ալ –փողկապավորներ:Բազմամարդ բազմաության մեջ իրենց բարեկամներին շուտ տարբերեցին փոքրիկներս:

Հանդիպումը սրտառուչ էր,ջերմ,սպասողական:Ակումբայիները ուղևորեցին դեպի քաղաքի խորքը:Հերոսի անվան դպրոցում պատվիրակությանը դիմավորեցին դպրոցի դիրեկտորը,կազմակերպիչը,ուսմասվարը և ջոկատավարը իր պիոներներով:Նրանց և մեր բարեկամ աշակերտների հետ միասին եղանք քաղաքի տարբեր մասերում՝երկրագիտական թանգարանում և այգիներում ՝ուր հպարտ Հունանի արձանն է վեր խոյացել:Ակումբայիները խորը հարգանք հատուցեցին հերոսին,արձանին՝  դնելով ծաղկեպսակ հետևյալ մակագրությամբ.

                «Հունանին՝ Արարատի շրջանի Փոքր Վեդու դպրոցի  նրա անունը կրող ջոկատից»

Անհրաժեշտ էր անհապաղ տեսնել Բաբկեն Հարությունյանին և հերոսի եղբոր Հմայակ Ավետիսյանին:Խմբագրությունից իմացանք,որ նրանք քաղաքում չեն:Տխրությունը մեծ էր:

Երեխաներին հետաքրքրում էր զանգեզուրյան բնաշխարհը,անդնդախոր ձորերը,անառիկ լեռները,թավ անտառները
հաջորդ օրը բարձրաբերձ լեռների շուրպարը անցնելով,վայրէջք կատարեցինք Քաջարանի գեղատեսիլ մի վայրում՝սառնորակ մի աղբյուր և քչքչացող,զուլալ,վճիտ վտակ:Բնության գրկում լինելը մեծ հաճույք պատճառեց երեխաներին:

Բաժանվեցինք հերոսի քաղաքից,դպրոցից թողնելով՝ փոքրիկ բարեկամության հուշանվերներ:

Գնացքը սլանում էր մայրաքաղաք.:Ծնվեց անակնկալ  մի հանդիպում.մեզ հետ  նույն վագոնում էին Երևանի «Արարատ» ֆուտբոլային թիմի անդամները:Նրանց էլ Ղափան է կանչել մեծ բարեկամությունը:Հաճելի էր ուղևորությունը ֆուտբոլիստների հետ:

Մեծ ուրախություն էր վագոնում՝երգ ու պար.խինդ ու ծիծաղ:Երեխաները բաժանվեցին ֆուտբոլիստներից հանդիպելու հույսով:

Անջնջելի էր պիոներների ստացած տպավորությունը այս ուղևորություն-արշավից:Դպրոց բերեցինք նոր նյութեր Հունանին նվիրված:

 

Նույն տարվա ամառն էր.

Պիոներները պատրաստվում էին դիմավորել Հունանի հայրենակից բարեկամներին:Յուրաքանչյուր պիոներ ձգտում էր հանդիպել բարձր առաջադիմությամբ:Հյուրերը ծանոթացան ջոկատի աշխատանքներին:Ջոկատային պիոներները բարեկամների հետ միասին եղան Խոր-Վիրապում, Սարդարապատում:Բաժանվեցին  բարեկամ-հյուրերը իրենց հետ տանելով Արարատյան խորը տպավորություններ:

 

Փա՜ռք մեր երկրի այն զավակներին,ովքեր արյան վերջին կաթիլը տվեցին հանուն մեր խաղաղ օրվան:

Փա՜ռք այն հերոսություններին և սխարագործություններին,որ մղել են հերոս քաղաքների հերոս պաշտպանները գիշատիչ ֆաշիստների  դեմ:

Ո՞վ ակնածանքով չի հիշում Կրասնադոնի երիտգվարդիականներին:

Ո՞վ  կարող է մոռանալ Օլեգին,Սերյոժային<Ուլյանային,Լյուբային…,որոնք այն տանջանքների դիմաց  դեռ հպարտ էին,անկոտրում:

 

1973թվական 3 հոկտեմբերի

Դիտեցինք այդ կոմերիտականներին նվիրված «Երիտասարդ գվարդիա» ֆիլմը,ըստ Ֆադեևի համանուն վեպի:

-Այո՛,ափսոսում ենք,որ արևոտ մեր երկիրը չտեսան մեծ տան շատ զավակները, հանձինս՝ Կրասնադոնի այդ խիզախները,_ասաց կինոդիտմանը  և քննարկմանը ներկա, Հայրենական պատերազմի մասնակից,ջոկատի պատվավոր պիոներ,համագյուղացի Վարազդատ Վարդանյանը:

Գրքերի քննարկումները դրական ազդեցություն ունեն հայրենասիրական դաստիարակության հարցում:

Սերունդների հայրենասիրության է նվիրված ՍՏ. Կուրտիկյանի  «Հերոսական սերունդ» գիրքը,որը քննարկվեց ջոկատ-դասարանում:

-Խաղաղ պայմաններում ինչպես հերոսանալ,_այս հարցն էի ընթերցում նրանց դեմքին գրքի քննարկման ժամանակ:

Հարցը պետք էր լուծում ունենար:

ՍՄԿԿ 25-րդ համագումարի բացման օրը կազմակերպեցի  «Լավ սովորելը քո պարտք է Հայրենիքի հանդեպ»  թեմայով ցերեկույթ-հանդիպումը գյուղի գլխավոր գյուղատնտես, կոմունիստ Արամայիս Գալստյանի հետ:Այստեղ էլ վերոհիշյալ հարցը սպառիչ լուծումը գտավ:

Ցերեկույթի մի բաժինն էլ նվիրված էր փետրվարի 23-ին,այդ օրը հյուր էին նաև N ուղեկալի զինվորները:Ցերեկույթի  այս  բաժնի   թեման էր «Պաշտպանենք մեր Հայրենիքի սահմանները»:

Երկու միջոցառումներն էլ մեծ բավականություն պատճառեցին պիոներներին:

Ինտերնացիոնալ բարեկամությանն է նվիրված Լ. Պողոսյանի  «Անմահության հուշարձանը»  ակնարկը նվիրված՝հայ կոմերիտական,արթիկցի Վանյա Պետրոսյանին:

Ուկրանացի և հայ պիոներների բարեկամության  շնորհիվ հայտնի դարձավ կոմերիտականի քաջագործությունը Մեծ Հայրենականի ժամանակ:

-Այ՛ո,  ոչ  ո՛ք չի մոռացել,ոչինչ չի մոռացվել,-ասացին պիոներները ակնարկի ընթերցման ժամանակ:

Ջոկատում ավանդույթը է դարձել հանդիպում պատերազմի վետերանների հետ:Նրանք տարվա մեջ երկու մեծ հավաք էին կազմակերպում՝(չհաշված միջանկյալ հանդիպումները) փետրվարի 23-ին և մայիսի 9-ին:Ջերմ,բարեկամական մթնոլորտում է անցել բոլոր «Օգոնյոկ»-ները, երբ երեխաները վետերաններին հյուրասիրում էին իրենց պատրաստած թխվածքով և սուրճով:

 

Մայիսի 9-ը

Երգ՝ ուրախության ու հաղթանակի…

Երեխան ձգտում է միշտ դեպի հերոսականը, դեպի սխրանքի մարդիկ…

Հանդիպումներ…

Հանդիպումը նվիրված էր  հաղթանակի օրվան,թեման էր՝ «Մարտական փառքի ուղիներով»:

Ասեմ,որ ցերեկույթի համար նախօրոք գրել էի սցենար.

Բեմում էին ամենաշնորհալիները.

 

-Ասմունքող. 

Ուշանում եք  տղերք,ուշանում եք                           (Արամայիս  Սահակյան)

Առաջին հաղորդավար.

-Փա՜ռք  Հայրենիքի համար զոհված հերոս նահատակներին

Խումբը

-Փա՜ռք

Ասմունքող.-                 

-Զոհվեցին նրանք՝

Քաջ հերոսները մեր հայրենիքի,

Զոհվեցին նրանք,

Հանուն երջանիկ մեր խաղաղ կյանքի:
Սրտի թրթիռով եկենք  մենք հիշենք,

Փառքով պսակված այն հերոսներին:

Անհուն ջերմ սիրով եկենք մենք հարգենք ,

Հիշատակները քաջ զավակների:       (Զ.Ա.)

Երկրորդ հաղորդավար.

-Լռության րոպե ի հիշատակ անմահներին

Առաջին հաղորդավար.

Սկսում ենք VIա   դասարանի Հ.Ավետիսյանի անվան ջոկատի  «Փոթորիկ»  ռազմահայրենասիրական ակումբի անդրանիկ հանդիպում-ցերեկույթը, նվիրված՝ Հայրենական Մեծ պատերազմում սովետական բազմազգ ժողովրդի տարած հաղթանակի 30-ամյակին:

Երկրորդ հաղորդավար.

Ցերեկույթի  նշանաբանն է «Ոչ ո՛ք չի մոռացվել,ոչի՛նչ չի մոռացվել»

Ջոկատի սիրած երգը.

Պարտիզանական(երգում են բոլորը)

 

Առաջին հաղորդավար.

Ցերեկույթի  թեման է «Մարտական փառքի ուղիներով»:

Երկրորդ հաղորդավար.

Հարգելի  ջոկատայիներ, այսօր մեր հյուրերն են Հայրենական Մեծ պատերազմի վետերաններ,համագյուղացիներ

Գարեգին Դավթյանը

Երջանիկ Սիմոնյանը

Անուշավան Մակարյանը

Արտավազդ  Ավագյանը

Ջոկատի պատվավոր  պիոներներ

Արամայիս Սարգսյանը   և

Վարազդատ  Վարդանյանը

Խումբը.

Նրանք անցել են մարտական փառքի ուղիներով:


Առաջին հաղորդավար.

Ընկեր Գարեգին Դավթյանը աշխատում է մեր կոլտնտեսությունում՝թունիկատների պահեստում որպես պահեստապետ:

Ընկեր Երջանիկ Սիմոնյանը  6-րդ բրիգադի բրիգադավար է:

Ընկեր Արտավազդ Ավագյանը ռուսերեն է դասավանդում մեր դպրոցում:

Լսենք Նրանց

Երգչախումբը իր ողջույն է հղում վետերաններին:

Իսկ այժմ ընկերներ Դավթյանին և Սիմոնյանին ընդունենք պատվավոր պիոներների շարքերը:

Ասմունքող

Անցան  օրեր  դառնագին,

Եվ դուք դարձաք թանկագին,

Օրեր բերիք լուսավոր,

Մի ջեմ Արև  արևոտ: (Զ.Ա.)

 

Երկրորդ հաղորդավար.

Հաղթանակով  հայրական օջախն են վերադարձել Սովետական միության հերոս Հ. Ավետիսյանի  եղբայրներ  Աշոտ և Հմայակ Ավետիսյանները:

Մեր երաժշտական ողջույնը    եղբայրներին.

Մարտական փառքի ուղի է անցել Հ.Ավետիսյանի մանկական և մարտական ընկեր, մեր ջոկատի պատվավոր պիոներ Բաբկեն Հարությունյանը.

Մեր երաժշտական ողջույնը   

Կեցցե՜ հաղթանակի տոնը

Փա՜ռք հերոսներին

 

Խումբը

Փա՜ռք

Ողջունում են հերոսներին պիոներները:

Առաջին հաղորդավար.

Իսկ այժմ վիկտորինա  «Մեծ Հայրենականը»

1.       Հայրենական Մեծ պատերազմում Սովետական Միության հայորդի հերոսներ

2.       Հերոս քաղաքներ

3.       Սովետական Միության գեներալներ

4.       Հերոս ամրոց

5.       Քաղաք,որտեղ գործել են երիտգվարդիականները

6.       Կոմերիտական հերոսուհի,որին գերմանացիները կախաղան բարձրացրին

7.       Երբ է սկսվել Հայրենական Մեծ պատերազմը

Յուրաքանչյուր պատասխանից հետո ելույթ են ունենում ասմունքողներ խումբը

 

1.       Արցունք թափեցին,

Տանջվեցին նրանք,

Մայր Հայրենիքին

Նվիրեցին կյանք:

 

2.       Որքան քաղաքներ

Ցավով դիմացան,

Որքան քաղաքներ

Հերոսներ դարձան:

 

Հերոս քաղաք է

Մոսկվան  հարազատ,

                     Կիևը խիզախ,

                                       Օդեսան քաջարի

և  Սևաստոպոլն ՝ամրոցն ծովային,

                           քաղաքն հեղափոխության

ու Ստալինգրադը (Վոլգոգրադը)՝զինվոր քաղաքը:

 

3.       Բյուր փա՜ռք մեր քաջարի զինվորներին

Հերոս ամրոց է Բրեստն անառիկ,

Սահմանային  Բրեստ ՝դու ամրոց անառիկ,

Խիզախեցի՛ր, մարտնչեցի՛ր

Գավրիլովներով,ֆոմիներով,

Հերոսական Բրեստ՝ Գաստելոյի ամրոց: (Զ.Ա.)

 

 

Խումբը

Փա՜ռք Բրեստի հերոս պաշտպաններին

Փա՜ռք անմահներին

4.       Արևելքում հազիվ շառագունել էր արշալույսի մի նեղ շերտ:Աշխատանքային եռուզեռից հետո քաղցր նիրհ էր մտել աշխատավոր մարդիկ:

Ամենուրեք անդորր էր…

Անդորություն չկար  միայն սահմանապահ ուղեկալների համար:Օրնիբուն հսկում էին մեր սահմանը…սակայն այդ օրը չարագուշակ  էր,սպառնալից, մահաբեր.

1941 թվական,հունիսյան 22-ի մռայլ առավոտ, գերմութ ,սև ամպեր լազուր երկնքում…

Արիաց ցեղի ուխտադրուժ  հարձակում

Խումբը

Պատերազմ. Ո՛չ,  ո՛չ, մենք խաղաղություն ենք ուզում

Ասմունքող.      « Խաղաղության աղավնին» Նաիրի  Զարյան

Ջոկատի սիրած երգը  ( երգում են)

 

Երեխաների համար սահմանապահները քաջ ու խիզախ են,իսկ զինվորական ծառայությունը՝հետաքրքիր ու անհրաժեշտ:

Հանդիպում էինք նրանց հետ  ուղեկալում և դպրոցում:Ուղեկալ գնալը մեծ հաճույք էր երեխաների համար:Այստեղ նրանք ծանոթանում էին սահմանապահ ուղեկալի պատմությանը,նրա առօրյա կյանքին:

Ամբողջ երկրով նշվում էր Հայրենական Մեծ պատերազմում՝սովետական ժողովրդի տարած հաղթանակի 30-ամյակը.

Մեր սուրը փառքով

                                դրեցինք պատյան…

Այդ օրը գյուղացիներին և աշակերտներին հյուր էին ուղեկալի սահմանապահները,պատերազմի վետերանները:Ջոկատը մասնակցեց հավաքույթին,բեմադրվեց դրվագներ Մեծ Հայրենականից:

Կուլիսների հետևից դուրս եկավ Օլեգ Կոշևոյը(աշակերտ՝  Ավագ Համբարձումյան) տանջված, բայց և հպարտ:Հետո՝ Սերգեյ Տյուլենինը(Մուշեղ Սարգսյան),Ուլյանա Գրոմովան(Զոյա Մկրտչյան) և Լյուբա Շևցովան(Արևիկ Բաղդասարյանը):

Ձգտելով նմանվել երիտասարդ գվարդիականներին,փոքրիկ «դերասանները» խտացան և գոչեցին.

Кровь  за  кровь

                          Смерть  за  смерть

Պատրաստ էր կախաղանը հաջորդ դրվագում:Մի փոքրիկ ալիք անցավ դահլիճում,ալեկոծվեցին հանդիսատեսները.

-Տեսնես ու՞մ  կկախեն

Գերմանացի զինվորի (Ռուբիկ Մխիթարյան) ուղեկցությամբ դեպի կախաղան էր քայլում ոտաբոբիկ,պատառոտված շորերով, կարճ մազերով աղջնակդեռ կախաղանին չհասած դահլիճից լսվեց.

-Մեր Զոյան…

Հաջորդ դրվագը պարտիզանի (ջոկատի ջոկատավար՝ Ռոբերտ  Զադոյան) և գերմանացի զինվորի հանդիպումն էր:

Եվ մեծ էր վախը

                      Նենգ ֆաշիստների,

                                     Պարտիզանական

                                                      Մեր ջոկատներից:

Սերունդների անմահ սխրագործությունների միջոցով պատանեկությունը ուժեղանում է:Այսպես եմ կազմակերպել աշակերտների ռազմահայրենասիրական դաստիարակությունը:

Ջոկատը ունեցել է ջոկատավարներ,որոնց գործը այս աշխատանքներում մեծ էր.

·         Արուս  Միրզոյան(Ավարտել է Երևանի Խ.Աբովյանի անվան ինստիտուտի մաթեմատիկայի ֆակուլտետը)

·         Անահիտ Մելքոնյանը(Սովորում է Երևանի Ա. Բակունցիանվան ուսումնարանում)

·         Ռոբերտ   Զադոյան(նախապատրաստվում է բուհ ընդունվելու,մինչ այդ աշխատում էր արտադրությունում)

 

 Զաբելա  Աբելյան

Մաթեմատիկայի ուսուցչուհի

Արարատի շրջան

Փոքր Վեդի գյուղի միջնակարգ դպրոց

1978 թվական

Հետգրություն

·         Արուս Միրզոյան-ապրում է Երևանում,աշխատում  է 

·         Անահիտ Մելքոնյան ,ապրում է Արարատի մարզի 

·         Ռոբերտ Զադոյան-ապրում է Երևանում ,ավարտել է,

 

Ընթերցումը գրված է գրագետ,հաշվի է առնված տեղական նյութերը աշակերտների հայրենասիրական և ինտերնացիոնալ դաստիարակության գործում:

Ընթերցման մեջ տեղ են գտել նաև դասղեկի տարիների ընթացքում կուտակած փորձը Հայրենական պատերազմում սովետական ռազմիկների սխրանքների հիման վրա դասարանական կոլեկտիվ ստեղծելու գործում:

 

 

 

 

 

 

 


 

V դասարանի դասղեկ:Երեխաները տարբեր էին բնավորությամբ,բայց գեղեցիկ, հետաքրքրասեր: Աշխատանքս պլանավորեցի այնպես,որ երեխաները կարողանան հանդիպել այնպիսի մարդկանց,ովքեր կթողնեն դրական ազդեցություն: Ուսումնական տարվա սկիզբն էր:Փոքրիկներս դիմեցին ինձ…

V դասարանի դասղեկ:Երեխաները տարբեր էին բնավորությամբ,բայց գեղեցիկ, հետաքրքրասեր: Աշխատանքս պլանավորեցի այնպես,որ երեխաները կարողանան հանդիպել այնպիսի մարդկանց,ովքեր կթողնեն դրական ազդեցություն: Ուսումնական տարվա սկիզբն էր:Փոքրիկներս դիմեցին ինձ…

Ջոկատայիների համաձայնությամբ ջոկատը անվանակոչվեց Սովետական Միության հերոս,հայորդի Հունան Ավետիսյանի անունով: Ընդունվեց ջոկատի նշանաբանը «Ոչ ո՛ք չի մոռացվել,ոչի՛նչ չի մոռացվել» : ( Առաջին անգամ այդ կոչև…

Ջոկատայիների համաձայնությամբ ջոկատը անվանակոչվեց Սովետական Միության հերոս,հայորդի Հունան Ավետիսյանի անունով: Ընդունվեց ջոկատի նշանաբանը «Ոչ ո՛ք չի մոռացվել,ոչի՛նչ չի մոռացվել» : ( Առաջին անգամ այդ կոչև…

Այս խոսքերով ես հայտարարեցի հավաքույթը ավարտված : Վերադարձանք տուն մեր հետ բերելով հավաքույթից ստացած խորը և անմոռանալի տպավորությունները : Հայրենասիրական աշխատանքները գործնական բնույթ են ստանում…

Այս խոսքերով ես հայտարարեցի հավաքույթը ավարտված : Վերադարձանք տուն մեր հետ բերելով հավաքույթից ստացած խորը և անմոռանալի տպավորությունները : Հայրենասիրական աշխատանքները գործնական բնույթ են ստանում…

Նորից նամակ Ղափանից:Կրկնապատկվեց երեխաների ուրախությունը:Մեզ գրում էր «Պղնձի համար» թերթի խմբագրությունը. -Պատանի բարեկամներ Ուշացումով ուղարկում ենք այն նյութերը,որը խնդրել էիք դուք և մենք ունեինք՝նվիրված Սովետական…

Նորից նամակ Ղափանից:Կրկնապատկվեց երեխաների ուրախությունը:Մեզ գրում էր «Պղնձի համար» թերթի խմբագրությունը. -Պատանի բարեկամներ Ուշացումով ուղարկում ենք այն նյութերը,որը խնդրել էիք դուք և մենք ունեինք՝նվիրված Սովետական…

Բաժանվեցինք հերոսի քաղաքից,դպրոցից թողնելով՝ փոքրիկ բարեկամության հուշանվերներ: Գնացքը սլանում էր մայրաքաղաք.:Ծնվեց անակնկալ մի հանդիպում.մեզ հետ նույն վագոնում էին Երևանի «Արարատ» ֆուտբոլային թիմի անդամները:Նրանց էլ Ղափան…

Բաժանվեցինք հերոսի քաղաքից,դպրոցից թողնելով՝ փոքրիկ բարեկամության հուշանվերներ: Գնացքը սլանում էր մայրաքաղաք.:Ծնվեց անակնկալ մի հանդիպում.մեզ հետ նույն վագոնում էին Երևանի «Արարատ» ֆուտբոլային թիմի անդամները:Նրանց էլ Ղափան…

N ուղեկալի զինվորները:Ցերեկույթի այս բաժնի թեման էր «Պաշտպանենք մեր Հայրենիքի սահմանները»: Երկու միջոցառումներն էլ մեծ բավականություն պատճառեցին պիոներներին: Ինտերնացիոնալ բարեկամությանն է նվիրված Լ

N ուղեկալի զինվորները:Ցերեկույթի այս բաժնի թեման էր «Պաշտպանենք մեր Հայրենիքի սահմանները»: Երկու միջոցառումներն էլ մեծ բավականություն պատճառեցին պիոներներին: Ինտերնացիոնալ բարեկամությանն է նվիրված Լ

VI ա դասարանի Հ.Ավետիսյանի անվան ջոկատի «Փոթորիկ» ռազմահայրենասիրական ակումբի անդրանիկ հանդիպում-ցերեկույթը, նվիրված՝ Հայրենական Մեծ պատերազմում սովետական բազմազգ ժողովրդի տարած հաղթանակի 30-ամյակին: Երկրորդ հաղորդավար

VI ա դասարանի Հ.Ավետիսյանի անվան ջոկատի «Փոթորիկ» ռազմահայրենասիրական ակումբի անդրանիկ հանդիպում-ցերեկույթը, նվիրված՝ Հայրենական Մեծ պատերազմում սովետական բազմազգ ժողովրդի տարած հաղթանակի 30-ամյակին: Երկրորդ հաղորդավար

Ընկեր Գարեգին Դավթյանը աշխատում է մեր կոլտնտեսությունում՝թունիկատների պահեստում որպես պահեստապետ: Ընկեր Երջանիկ Սիմոնյանը 6-րդ բրիգադի բրիգադավար է: Ընկեր Արտավազդ Ավագյանը ռուսերեն է դասավանդում մեր դպրոցում:…

Ընկեր Գարեգին Դավթյանը աշխատում է մեր կոլտնտեսությունում՝թունիկատների պահեստում որպես պահեստապետ: Ընկեր Երջանիկ Սիմոնյանը 6-րդ բրիգադի բրիգադավար է: Ընկեր Արտավազդ Ավագյանը ռուսերեն է դասավանդում մեր դպրոցում:…

Յուրաքանչյուր պատասխանից հետո ելույթ են ունենում ասմունքողներ խումբը 1. Արցունք թափեցին, Տանջվեցին նրանք, Մայր Հայրենիքին Նվիրեցին կյանք: 2. Որքան քաղաքներ Ցավով դիմացան, Որքան քաղաքներ Հերոսներ…

Յուրաքանչյուր պատասխանից հետո ելույթ են ունենում ասմունքողներ խումբը 1. Արցունք թափեցին, Տանջվեցին նրանք, Մայր Հայրենիքին Նվիրեցին կյանք: 2. Որքան քաղաքներ Ցավով դիմացան, Որքան քաղաքներ Հերոսներ…

Кровь за кровь

Кровь за кровь

Զաբելա Աբելյան Մաթեմատիկայի ուսուցչուհի Արարատի շրջան Փոքր Վեդի գյուղի միջնակարգ դպրոց 1978 թվական Հետգրություն · Արուս Միրզոյան-ապրում է Երևանում,աշխատում է · Անահիտ Մելքոնյան ,ապրում է…

Զաբելա Աբելյան Մաթեմատիկայի ուսուցչուհի Արարատի շրջան Փոքր Վեդի գյուղի միջնակարգ դպրոց 1978 թվական Հետգրություն · Արուս Միրզոյան-ապրում է Երևանում,աշխատում է · Անահիտ Մելքոնյան ,ապրում է…
Материалы на данной страницы взяты из открытых истончиков либо размещены пользователем в соответствии с договором-офертой сайта. Вы можете сообщить о нарушении.
10.05.2020