ԹԵՄԱ ─ §ä»ï³Ï³ÝáõÃÛ³Ý å³ïÙáõÃÛáõݦ
/ Հայոց պատմության դպրոցական դասընթացի
ընդհանուր բնութագիրը /
2012Ã.
( Հայոց պատմության դպրոցական դասընթացի ընդհանուր բնութագիրը)
<<Հայրենիք- սկիզբն ու վախճանն է մեր մտածումի, ապրումի և գործի:
Մենք հավատում ենք Հայաստանին- դա նշանակում է, որ կյանքում սրµազնագոõյնը
մեզ համար Հայրենիքն է: Մենք շնչում, ապրում ենք Հայաստանով, միշտ պատրաստ
տառապելու, գործելու և մեռնելու նրա համար: Դա է արժեքների արժեքը մեզ հա-
մար: Դա է մեր սրµազան ցավը, կարոտը, ուրախությունը, մեր գոյութÛան իմաստն
ու իրավունքը, մեր անմահությունը` միաժամանակ>>:
Գ. ՆԺԴԵՀ
Հայոց պատմության դասընթացի ուսուցումը հանրակրթական դպրոցում նպա-
ïակադրված է նրան, որ սովորողները հիմնարար և կայուն գիտելիքներ ձեռք
բերեն Հայաստան երկրի ու պետության անցած փառավոր ուղու, հայկական
քաղաքակրթության ստեղծած արժեքների մասին, գիտական պատկերացում ու-
նենան Հայոց պատմության հիմնախնդիրների վերաբերյալ: Ժողովրդի պատմութ-
յունը նրա անցած ուղին է, նրա կենսագրությունն ու հիշողությունը, բազմադար-
յա հորձանոõտում նրա կերտած հոգևոր և նյութական արժեքների ամբողջութ-
յունը: Հայոց պատմության իմացությամբ է հիմնականում ձևավորíում հայի ազ-
գային ինքնագիտակցությունն ու մտածողությունը, նրա միջոցով է աճող սե-
րունդը հաղորդակցվում իր ժողովրդի անցյալին, պատմամշակութային ժառան- գությանը:
Պատմությունն աշխարհաճանաչողության և ինքնաճանաչողության հիմքն է:
Անցյալի չիմացությունն անխուսափելիորեն հանգեցնում է ներկան չհասկանա-
լուն: Տեղին է հնչում Գ. Նժդեհի խոսքը. §Հայրենիքը չի տրվում այնպես, ինչպես ժառանգվում է հայրենական հարստությունը, այն ձեռք է բերվում ամեն մի սե-
րÁնդի և նրա առանձին անդամի կողմից` հայրենաճանաչումով, հայրենապաշ-
տությամբ, նրան արժանի դառնալու ձգտումով ¦:
Հայոց պատմությունը բովանդակում է դաստի³րակչական վիթխարի և անգնա- հատելի ներուժ` աճող սերնդի համար հանդիսանալով հայրենասիրության, անձնուրաց պայքարի և ազգային արժանապատվության ապացույցների անսպառ
աղբյուր: Սեփական պատմության իմացությունը հայ ժողովրդին հնարավորութ-
յուն է տալիս իրականացնելու ազգային նպատակները, պահպանելու և ապահո-
վելու հայ ազգի և պետության գոյությունն ու շարունակականությունը: Պատ-
մության միջոցով է պահպանվում ու փոխանցվում ազգերի և ժողովուրդների
-1-
պատմական հիշողությունը: Նա հանդիսանում է սերունդներն իրար կապող
հիմնական օղակը: Պատմական ժառանգությունը և փորձը ծառայում են սովո-
րողի բարոյական ու մշակութային կատարելագործմանը, հասարակության մեջ
իր տեղը գտնելուն, իր պատմական արմատները ճանաչելուն և պատմական հի- շողությունը ձևավորելուն:
Հետևյալ առանցքային գաղափարները և սկզբունքները հիմք ընդունելով`
եզրահանգում ենք պատմության առարկայական չափորոշիչներով համակարգ-
ված այն հիմնական մոտեցումներին, որոնք ընկած են պատմության ուսուց-
ման գործընթացի նպատակների հիմքում: Այսպես` åատմության ուսուցման ա-ռանցքում պետք է դնել ազգային առանձնահատուկ նպատակներ, որոնք բը-
խում են Հայաստանի, հայ ժողովրդի բազմադարյա հարուստ փորձից, ներկա իրավիճակից և զարգացման հեռանկարից` միաժամանակ հաշվի առնելով համ- աշխարհային պատմական փորձն ու համամարդկային արժեքները:
Հայոց պատմության յուրահատուկ գծերից է ազատության և անկախության
պահպանման կամ վերականգման համար մղված դարավոր պայքարը: Առանձ-
նահատկությունը կայանում է նրանում, որ կարծես հայ ժողովուրդը կոչված էր
ի սկզբանե պայքարելու հանուն արդարության, բարօրության և գոյատևման:
Հարցը կապված է նաև Հայաստան աշխարհի աշխարհագրական դիրքի, բնա- կլիմայական պայմանների, ազգային և հոգևոր նկարագրի և ունեցած արժեքնե-
րի հետ:
Հայաստանը հին ժամանակներից հայտնի է որպես քաղաքակրթության բըն-
օրրան, եղել է Եվրոպական ու Արևելյան քաղաքակրթությունների, փոխհաղոր- դակցության ու փոխազդեցության կենտրոնում: Եվ այս պայմաններում հայ ժողո-
վուրդը ստեղծել, պահպանել ու զարգացրել է յուրատիպ քաղաքակրթական արժեհամակարգ, որի շնորհիվ հայությունը, հազարամյակներ կտրելով, հասել է մարդկության պատմության արդի փուլին: Եվ ահա դրա ուսումնասիրումն ու վերհանումն է ընկած պատմության դասավանդման առանցքային մոտեցումների հիմքում:
Պետականություն
_______________
Հայ ժողովրդի ամենայուրահատուկ գծերից մեկը թերևս այն է, որ նրա կազ-
մավորման գործնթացը, ինչպես նաև նրա քաղաքակրթական զարգացման փու-
լերը ներդաշնակվում են Հայաստան երկրի, այսինքն` Ñայոց պետականության շա- րունակական արժևորման գաղափարի հետ: Եվ դա է պատճառը , որ պատմութ-
յան որոգայթներում դարեր շարունակ պետություն չունեցող մեր ժողովուրդը, պե- տականությունն իբրև փարոս ընդունելով, շարունակում է հարատևել, և ոչ միայն,
այլև կերտել արժեքներ: Ուստի պետականության պատմության փաստով չպետք
է հասկանանք Ñայոց պետականությունների պատմությունը, այլ հայոց պատմու-
թյան ողջ շղթան: Եվ երբ մենք հիմնովին կհամոզվենք դրանում, ապա կհասկա-
նանք ու կզգանք նաև այն հզոր խթանը, որը առաջնորդում է մեզ հազարամյակ-
ների խորքից: Իրոք, ժողովրդի ամենամեծ նվաճումը պետականությունն է.
Հայ ժողովուրդը պետականակերտ, պետականապաշտ ժողովուրդ է:
-2-
Յուրաքանչյուր ազգ, որպես գոյապահպանական գիտակցությ³ն արտահայ-
տում, ձեռնամուխ է լինում իր ազգային ծրագրերի իրականացմանը, որի բարձ-
րագույն աստիճանն է հանդիսանում պետության և պետականության ստեղծու-
մը: Հայոց պատմություն առարկայի դասավանդման գլխավոր նպատակը ազգա-
յին գիտակցությամբ օժտված, համակողմանի զարգացած, Éիարժեք դաստի³րա-
կություն ստացած, ազգային և համամարդկային արժեքներով առաջնորդվող ա-
զատ, գիտակից անհատի, հայ մարդու և քաղաքացու ձևավորումն է: Այս գործ-
ընթացը նախ պայմանավորվում է մի շարք հիմնարար սկզբունքներով.
__Ñայոց ազգային գաղափարախոսությամբ, որը ներառում է հայ ազգի ամ-
բողջական կենսափորձը և հայ ազգային պետականության գաղափարի ամբող-
ջական շղթան,
__Ñայ ազգային պետականության ինքնիշխան տարածքներում պատմական
այն զարգացումն է ներկայացվում, որը նախատեսում է հայ ազգի և նրա պե-
տականության համալիր բարգավաճում,
__Ñայության ամբողջ կարողությունը նպատակադրվում է հայ ժողովրդի և
նրա պետականության զարգացմանը ծառայեցնելուն, որն էլ հանդիսանում է
ազգի և նրա պետականության հզորացման հիմքը,
__Ñայության համախմբվածությունը և համակենտրոնացումը հայոց ազգային
պետականության շուրջը, ինչպես նաև նրա պատմականորեն ընդհանուր տա-
րածքներում` համարելով այն ազգի պատմական հեռանկարայնության ·ñա-
վաÏանÁ,
__³զգի և նրա պետականության զարգացմանն իր կարողությունների առա-
վելագույն չափով նպաստելն ամեն մի հայի սուրբ պարտականությունն է,
__Ñայոց ազգային հանրակրթական դպրոցն ու հայկական բանակը, հայ ու-
սուցիչն ու սպան, աշակերտն ու զինվորը պետք է արժանանան հայ ազգի և
նրա ինքնիշխան պետականության հոգածությանը, փայփայանքին ու գուրգու-
րանքին,
__Ñայ ազգի և նրա ինքնիշխան պետականության պատմական հեռանկարայ-
նության կերտմանը նպաստող ամեն մի սկզբունք ենթակա է ազգային գաղա-
ղափարախոսության ջատագովմանը:
___________________________________
Հայոց պատմության ողջ շղթան, նախ և առաջ, պետականության պատ-
մությունն է, որի ներքո իրականացվում է հայ ժողովրդի, նրա ազգային-հո-
գևոր կերպարի ձևավորումը, զարգացումն ու պահպանումը: Պետականության
գաղափարը ոչ միշտ է ամրապնդվում պետությունների ստեղծումով, այլ եր-
բեմն պատմական հորձանուտներում դրսևորվում է հայ ժողովրդի միասնութ-
յամբ, համընդհանուր արժեքների պահպանմամբ և ազատագրական պայքա-
րով: Այսինքն` հայոց պետականության պատմությունը նրա հոգևոր-ազգային
արժեքների կերտման, նրա մղած ազգային-ազատագրական պայքարի պատ-
մությունն է: Եթե փորձենք համեմատել հայի պատկերը անցյալում և արդի
շրջանում, ապա կտեսնենք նրանում նույն ձգտումները, գաղափարները, որոնց
համադրմամբ յուրաքանչյուր պատմական ժամանակաշրջանում հայը դառնում
է արժեքակիր, նրա գործունեությունն ինքնին արարում է` ոչ միայն ազգային,
այլև համամարդկային արժեքների…
-3-
Պետականության պատմության շղթան ուսումնասիրելիս անհրաժեշտ է ըն-
թանալ առանձին ժամանակաշրջաններով, վեր հանել ժամանակին համապա-
տասխան նրա բնութագծերը, կառույցը, խաղացած դերը ոչ թե հայոց պատ-
մության մեջ, այլ` տվյալ ժամանակաշրջանի աշխարհաքաղաքական մթնոլոր-
տում: Ըստ որում, պարբերացումն իրականացվում է հայոց պատմության ժա-
մանակաշրջաններին համապատասխան:
Հայկական լեռնաշխարհը մարդկության պատմության զարգացման վա-
ղընջական բնօրրանն է, դա են վկայում ոչ միայն հայագիտական ուսումնա-
սիրությունները, այլև օտար գրավոր հիշատակությունները: Հայ ժողովրդի ծա-
գումնաբանության հարցը արդի պատմագիտության մեջ հիմնվում է նաև ա-
վանդազրույցների վրա, ինչպես նաև Աստվածաշնչից բխող հոգևոր ընկալում-
ների վրա: Հայաստանն անվանվել է իմաստության, անմահության, արվեստնե-
րի երկիր, երկրային եդեմ-դրախտ:
Հնագույն շրջանում, որպես առաջին պետական կազմավորումը Հայկական լեռ-
նաշխարհում, հանդես է գալիս Արատտան /Քա. XXVIII-XXVIIդդ./, որը նույնատիպ
է Սուբուր /Սուբարի, Սուբարտու/ անվանմանը: Արատտան եղել է աստվածապե-
տական /թեոկրատական/ կարգերով երկիր. արքան, որը նաև երկրի գլխավոր
քուրմն էր, Աստծո անունից կառավարում էր երկիրը: Կառավարմանը մասնակ-
ցում էին նաև ավագների ժողովը, կառավարիչը և առանձին պաշտոնյաներ: Եր-
կիրն ունեցել է բանակ և պարսպապատ մայրաքաղաք:
Այնուհետև Քա. XXVI-XXIII դդ. հիշատակվում են Արման(ի), Արմի, Ա-
րամ և այլ երկրներ, որոնք« Արմենիայի նախաձևերն են: Քա. II հազարամյա-
կում, ըստ գտնված սեպագիր արձանագրությունների, հիշատակվում են շուրջ
մեկ տասնյակ իշխանություններ`Ծուփանա /Ծոփք/, Թեգարամա /Թորգոմա տուն /,
Խախ(ում) և այլն: Հիշատակվում են նաև Միտաննի, Հայասա, Իսուվա, Մելիդ,
Էթիունի պետական կազմավորումները, ինչպես նաև Նաիրի և Ուրարտրի ցեղա-
յին համադաշնությունները` որպես հայ նախարարական համակարգի վաղագույն
դրսևորում: Քա.IX դ. ձևավորվում է Ուրարտու/Վանի թագավորություն/ պետութ-
յունը, որը ներկայացվում է որպես Հայկազունների Այրարատյան թագավորութ-
յուն: Ուրարտուն ներկայացվում է որպես Արարատ` ուՐ-աՐ-Տու /աՐ-աՐ-աՏ/ հա-
մադրությամբ: Այս շրջանի ուսումնասիրման ընթացքում շեշտը դրվում է Հայ-
կական լեռնաշխարհի երկրների մեկ պետության մեջ միավորվելու գործընթացի
վրա, ներկայացվում են Վանի հզորագույն արքաների` Սարդուրի I-ի, Արգիշտի I-
ի, Սարդուրի II-ի ներքին և արտաքին քաղաքականությունը, որը նպաստում է պե-
տականության հզորացÙաÝը և Առաջավոր Ասիայում նրա դերի բարձրացմանը:
Պետք է նշել, որ Ուրարտուն, անգամ եթե պատմագիտության Ù»ç հավաստի չէ
նրա հայկական լինելու փաստը, կարևորագույն դեր է խաղում հայոց պատ-
վրդի կազմավորման ընթացքի համար:
Այս շրջանի ուսումնասիրման հետ ներկայացվում է հայ ժողովրդի ծագում-
նաբանությունը և կազմավորման վաղ շրջանը: Հետաքրքիր է, որ հայ ժողո-
վÁրդի ինքնանվանումը կապվում է ոչ թե Հայկ նահապետի, այլ առաջին հեր-
-4-
թին Ար /հԱր→ հԱյ/ Աստծո անվան հետ: Ընդ որում, Հայկը դիտվում է որպես
Հայ(ա) Աստծո որդի, և այս հանգամանքով է բացատրվում այն փաստը, որ հայ
իրականության մեջ անհամեմատ շատ են ար-ով կազմված անվանումները` Ա-
րաքս, Արտաշատ, Արմավիր և այլն:
Հանրակրթական դպրոցում / հատկապես` ավագ/ այս շրջանի ուսումնասի-
րությունը առանձնակի կարևորություն ունի, քանի որ նեկայացվում է հայ ժո-
ղովրդի ծագումնաբանությունը, նրա կարևորագույն ձեռքբերումները, և դրա մի-
ջոցով կերտվում է ազգային արժեհամակարգÁ` կարևորելով ու գնահատելով նը-
րա տեղն ու դերը համաշխարհային պատմության մեջ: Ուսուցման գործընթա-
ցում անհրաժեշտ են սկզբնաղբյուրների կիրառումը, խմբային հետազոտական
աշխատանքները, ուսումնասիրությունները:
Պատմության հաջորդ փուլում ասպարեզ է իջնում Երվանդական Հայաստա-
նը /Ք.ա. Vll-lll դդ./` որպես համահայկական պետություն, որը սերում է Հայկյան-
ներից (Սկայորդի,Պարույր նահապետ):Պատմական այս ժամանակաշրջանի համար տեղին են հնչում Մ.Խորենացու տողերը. §Ահա այժմ ես կուրախանամ` ոչ փո-
քըր խնդություն զգալով, որ հասնում եմ այն տեղերը, ուր մեր բնիկ նախնիի սերունդները թագավորության աստիճանի են հասնում¦: Անկախ հայկական
պետականության մեծ ջատագով Պատմահայրը, որն իր երկը ստեղծում էր
մարզպանության շրջանում, գրում է. §Ես շատ կփափագեի, որ այն ժամանակ
աշխարհ եկած լինեի, նրանց տերությամբ զվարճանայի և այժմյան վտանգ-
ներից խուսափած լինեի¦:
Հետաքրքիր է, որ Բեհիսթունյան արձանագրության մեջ Հայաստանը շա-
րունակվում է կոչվել Արմինա, Հարմինույա, Ուրարտու: Արտաքին քաղաքական
պայմանները խոչընդոտում են հայկական բոլոր երկրամասերի միավորմանը,
որն իրականանում է հաջորդ` Արտաշեսյան թագավորության օրոք: Վերջինս Հա-
յոց պատմության կարևորագույն շրջաններից է / Ք.ա.189թ.-1թ./, միավորվում են
հայկական հողերը /Արտաշես Ա/, Հայաստանը վերածվում է աշխարհակալ տե-
րության /Տիգրան Բ Մեծ/, սկսում է խոշոր դեր խաղալ միջազգային հարաբե-
րություններում: Այս շրջանի ուսուցման գործընթացում պետք է վեր հանել ազ-
գային պետական գիտակցության զարգացումը հենց Տիգրանյան աշխարհա-
կալության մտապատկերով:
Հաջորդ, Արշակունյաց թագավորության հաստատման շրջանում /Ք.ա.l-Vդդ./
այնքան ամուր էր հայ ազգային արժեհամակարգը, պետական-նախարարական
կառույցն այնքան հզոր, որ տեղի է ունենում պարթև Արշակունիների հայաց-
ման գործընթաց: Այս փուլում կերտվում են հայոց ազգապահպան կարևորա-
գույն արժեքները` Գրերի գյուտը և Քրիստոնեության ընդունումը: Հայ պետակա-
նության կառույցը ձեռք է բերում հզորագույն հենարաններ` Հայ Առաքելական
եկեղեցին, որը, պետականության բացակայության պայմաններում իրականաց-
նում է հայապահպան գործընթաց, ուժեղ նախարարական համակարգ, ամուր
պետական կարգ և հզոր բանակ:
Այս ձեռքբերումները, գումարվելով Բագրատունյաց /lX-Xl դդ./ և Կիլիկյան
թագավորության /X-XlVդդ./ շրջաններում ամրապնդված պետականակերտ ար-
ժեքներին, նախապայման և խթան են հանդիսանում պետականության բացա-
կայության պայմաններում ոչ միայն գոյատևելու, այլև ազգային նկարագրի,
-5-
պետական գաղափարախոսությունից ծնվող ազգային -ազատագրական պայ-
քարի հասունացման համար:
Ահա դրա շնորհիվ է, որ Առաջին աշխարհամարտի բովով անցած, Ե-
ղեռնի արհավիրքը կրած ժողովուրդը նորագույն շրջանում կերտեց իր պե-
տականությունը: Այս շրջանի ուսուցման գործընթացում պետք է սովորողը գի-
տակցի և ընկալի այն անսպառ ազգային կորովը, որով ծնվեց մեր պետակա-
նությունը` Հայաստանի l Հանրապետությունը / 1918-1920թթ./` որպես բազմա-
դարյա հայ ազգային- ազատագրական պայքարի հրավառ մի փարոս: Պետք է
կարևորել ՀՀ արտաքին և ներքին քաղաքականությունը, որը նպաստեց երկ-
րի ամրապնդմանը` հաստատելով ամուր, ժողովրդավար պետական կառույց
և կայուն բանակ:
Խորհրդային Հայաստանի հաստատման ընթացքում / ll Հանրապետություն`
1920-1991թթ./ պետք է ուշադրություն դարձÝ»É Հայաստանի նկատմամբ իրակա-
կանացվող թուրք-բոլշևիկյան համագործակցությանը, և, դրան զուգահեռ պետք է
ուսուÙնասիրել դաշնակիցների եվրոպա-ամերիկյան գործոնը: Սովորողը պիտի
ըմբռնի ամբողջատիրական վարչակարգի, համայնավար գաղափարախոսության
ամենատարբեր բնութագծերը` միաժամանակ ուշադրություն դարձնելով ազգա-
յին ինքնագիտակցության կերպարանափոխմանը, որը հանգեցնում է հայի նկա-
րագրից դուրս սոցիալիստական քաղաքացու կերպարի և նրան համահունչ
սոցիալիստական պետության ձևավորմանը: Սակայն, դրա հետ մեկտեղ, քննար-
կումների, բանավեճերի և սկզբնաղբյուրների ուսումնասիրման միջոցով պետք
է կարևորել Խորհրդային Հայաստանի անառարկելի և հիմնարար բազում ձեռք-
բերումները:
Վերջապես, պետք է հանգամանորեն կանգ առնել հայ ժողովրդի նորօր-
յա ձեռքբերումների վրա: Հայոց Ազգային զարթոնքից ծնվող Արցախյան շար-
ժումը վեր է ածվում անկախության պայքարի: Եí դա էլ իր հերթին պսակվում
է Հայաստանի lll Հանրապետության ծնունդով, որի ժամանակակիցը լինելու եր-
ջանկությունն ունենք:
Այստեղ արդեն պետք է մեծ նշանակություն տալ այսօրվա Հայաստանի
ներքին և արտաքին խնդիրների, դրանց լուծման համար արվող քայլերի ու-
սումնասիրմանը` որպես Հայկական հարցի լուծում ընդունելով ինչպես ԼՂՀ ան-
կախության ճանաչման և Ցեղասպանության ընդունման գործընթացը, այնպես
էլ` ներքին կայունությունը, տնտեսական և մշակութային վերելքը, առհասարակ`
հայ ժողովրդի բարօրությունը և պետականության գիտակցման բարձրացáõմը:
____________________________________
Եվ այսպես, աշակերտները, ամբողջացնելով իրենց գիտելիքները հայոց
պատմությունից, ոչ միայն գիտակ քաղաքացիներ, այլև գալիք սերնդին փո-
խանցվող արժեքների կրողը պիտի հանդիսանան: Քանի որ նրանց աշխարհա-
ճանաչողական էության մեջ ոչ միայն պատմական անցյալն է, այլև դրանով
շրջանակված այսօրվա աշխարհը. Հայաստանն իր զարգացումներով ու ձեռքբե-
րումներով: Ահա սա է պետականության պատմության դասավանդման կիզակե-
տը. Այսինքն`
-6-
Ամուր, հպարտ իր անցյալի պատմությամբ, իրազեկ Հայաստանի
խնդիրներին , վճռականությամբ լի և պետականապաշտ քաղաքացի-
անհատի ձևավորումը:
,,Մենք` այս պետության պատասխանատուներս, չպետք է թույլ տանք, որ
ԱՆԿԱԽՈւԹՅՈւՆԸ, ԱԶԱՏՈւԹՅՈւՆԸ, ՀԱՂԹԱՆԱԿԸ
հայ ժողովրդի համար դառնան սովորական գաղափարներ…,,
ՎԱԶԳԵՆ ՍԱՐԳՍՅԱՆ
-7-
Материалы на данной страницы взяты из открытых источников либо размещены пользователем в соответствии с договором-офертой сайта. Вы можете сообщить о нарушении.