ԴԱՍԻ ՊԼԱՆԱՎՈՐՈՒՄԸ ՈՐՊԵՍ ԴԱՍԱՐԱՆԻ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՏԱՐՐ

  • Библиография
  • Документация
  • Занимательные материалы
  • Культурные мероприятия
  • Педсоветы
  • Работа в классе
  • Разработки уроков
  • Семинары
  • docx
  • 27.02.2023
Публикация на сайте для учителей

Публикация педагогических разработок

Бесплатное участие. Свидетельство автора сразу.
Мгновенные 10 документов в портфолио.

ԴԱՍԻ ՊԼԱՆԱՎՈՐՈՒՄԸ ՈՐՊԵՍ ԴԱՍԱՐԱՆԻ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՏԱՐՐ
Иконка файла материала Ս․ Հովհաննիսյան.docx

ԴԱՍԻ ՊԼԱՆԱՎՈՐՈՒՄԸ ՈՐՊԵՍ ԴԱՍԱՐԱՆԻ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՏԱՐՐ

Ս․ Հովհաննիսյան

 

Շատերը կարծում են, որ մաթեմատիկան չոր ու անհետաքրքիր առարկա է։ Շատ աշակերտների մոտ այդ կարծիքը հաստատվում է միջին դպրոցից սկսած, տեսնելով հետևյալ  պատկերը։ Ուսուցիչը բացատրում է դասը, հետո սկսվում է խնդիրների և վարժությունների լուծումը, որոնց ընթացքում մեկը գրում է գրատախտակին, մի քանիսը ուշադիր արտագրում են և սխալներ ուղղում, իսկ մեծ մասը լուռ, ուղղակի արտագրում է, եթե վախենում է ուսուցչից, իսկ եթե չի վախենում, ապա դասարանում աղմուկ է բարձրանում, ինչը հիմնահատակ կործանում է դասը՝ տվյալ դասաժամը դարձնելով անարդյունավետ։ Այս ամենը կանխելու համար մաթեմատիկայի ուսուցիչը առաջին հերթին պետք է կարողանա դասարանը կառավարել ։

Դասարանի կառավարումը այն ամենն է, ինչ անում է ուսուցիչը դասապրոցեսին։ Ուսուցիչը ծրագրում է, թե ինչպես պետք է օգտագործել տարածքը, ժամանակը, նյութերը, որպեսզի ուսուցումը հաջողությամբ իրականացվի։

Որպեսզի դասարանը լինի լավ կառավարվող պետք է բոլոր աշակերտները լինեն ներգրավված դասապրոցեսում և իմանան թե ուսուցիչն ինչ է սպասում իրենցից  , ինչ նպատակ ունի ուսուցիչն այդ դասին։  Սա ամենակարևորն է, երբ աշակերտը նախապես իմանում է դասի նպատակը , նա գիտակցում է ինչ է սովորելու, առավել կարևոր է երբ աշակերտն իմանում է, թե  ինչու է դա սովորելու։  Լավ կառավարվող դասարանում հաջողության են հասնում և աշակերտը և ուսուցիչը։

Կառավարման ուսուցչի ռազմավորությունը

·         Շատ մանրամասն պլանավորել օրվա դասը /անկախ ւսուցչի տարիների փորձից/,  

·         Իրականացնել համագործակցային ուսուցում և յուրաքանչյուր աշակերտն իր դերն ունենա,

·         Ստեղծել արդյունավետ աշխատանքային միջավայր,

·         Խրախուսել աշակերտի յուրաքանչյուր կատարած աշխատանքը,

·         Դասին կիրառել տարաբնույթ մեթոդներ և հնարներ,

·         Հնարավորության դեպքում ներգրավել ՏՀՏ գործիքակազմ,

·         Դասաժամերին կիրառել խաղային դադարներ,

·         Բոլոր տեսակի ստուգողական աշխատանքների արդյունքները ցույց տալ աշակերտներին և անհրաժեշտության դեպքում հիմնավորել գնահատականը,

·         Հետադարձ կապ պահել աշակերտի հետ։

Շատ ուսուցիչներ իրենց համարում են փորձառու և առանց դասի պլանի մտնում դասարան։ Բայց երբ պլանավորում ես դասդ թղթի վրա թեկուզ մի քանի կետով, ավելի հետաքրքիր մտքեր և գաղափարներ են առաջ գալիս, հատկապես երբ պլանավորումը կատարվում է համակարգչի  կամ սմարթֆոնի առկայությամբ։ Իսկ առանց դասի պլանի միայն ավանդական դաս է ստացվում,  ինչը չի ընդունում ժամանակակից աշակերտը, այդ ժամանակ դժվար է լինում դասարանի կառավարումը , եթե իհարկե աշակերտները չեն վախենում ուսուցչից։

Մաթեմատիկայի ուսուցիչների մեծ մասը կարծում է, որ մեթոդներն անիմաստ ժամանակ են տանում դասից, այն խնդիրների և վարժությունների քանակը, որ վազքի ուղին բռնած պետք է լուծել և բաց չթողել ոչ մի վարժություն, կարծում են ավելի արդյունավետ է քան մի վարժության լուծումը  որևէ մեթոդի կամ խաղի միջոցով․ գուցե այստեղ ինչ որ բան այն չէ, գուցե ժամաքանակը և դասագրքում տեղ գտած վարժությունների և խնդիրների քանակը միմիանց չեն համապատասխանում։ Շատ հաճախ ես էլ եմ ափսոսում այն խնդիրներն ու վարժությունները, որոնք չենք հասցնում լուծել  և հանդիպում եմ աշակերտների կատակներին թե, «ընկեր Հովհաննիսյանի գյոզալ խնդիրները թռանք»։ Բայց փորձը ցույց է տալիս,  որ  ավելի լավ է մեկ վարժություն լուծել հասկանալով, համակոմանիորեն վերլուծելով, քան թե երկուսը՝ առանց հասկանալու։

Կարելի է ասել դասի պլանավորումը ուղիղ համեմատական է դասարանի կառավարմանը․ որքան հետաքրքիր  և բովանդակալից է պլանավորված դասը, այնքան կառավարելի է դասարանը։ Մաթեմատիկայի դասի պլանը ուսուցչի ստեղծագործական մտքի արտացոլումն է կառուցվածքային մոդելի տեսքով, որը ստեղծվում է դպրոցական մաթեմատիկայի դասընթացում սովորողներին ուղղորդելու գիտելիքների յուրացմանը:

Նախ և առաջ պետք է հաշվի առնել, որ դասի պլանը ունի ոչ խիստ կառուցվածք, որը մեծապես կախված է ուսուցչի անհատականությունից և նրա աշխատանքի մեթոդներից, ինչպես նաև այն սովորողների առանձնահատկություններից ։ Մաթեմատիկայի դասի պլանի ընդհանուր ձևը պետք է հարմար լինի ուղղակիորեն ուսուցչին: Այնուամենայնիվ, կան մի շարք տարրեր, որոնք անպայման պետք է ներկա լինեն դասի պլանում: Դասի պլանները կարող են ներառել ընդհանուր բնույթի խորհուրդներ և հնարքներ՝ կախված նրանից, թե ինչ պահանջներ են դրվում բովանդակության վրա:
               Միաժամանակ անհրաժեշտ է նյութի մատուցման մեջ պահպանել մտածված հաջորդականություն, որը կբարելավի աշակերտների կողմից մաթեմատիկական նյութի յուրացումը։ Դասի պլանը ներառում է ուսումնասիրվող նյութի բովանդակությունը, դասերի փուլերի բաշխումը, նկարագրությունը, թե ինչ պետք է անեն սովորողները մաթեմատիկայի դասին, ինչպես նաև օգտագործվող նյութեր և տնային առաջադրանքները: 
               Դասի պլանում ակնհայտ պետք է երևա աշակերտի և ուսուցչի գործողությունները։ Ուսուցիչը պլանավորման գործընթացում պետք է պատասխանի 4 հարցի։ 
• Ի՞նչ պետք է անի ուսուցիչը դասին նախապատրաստվելիս և դասի ընթացքում։ 
• Ի՞նչ պետք է անեն ուսուցիչն ու աշակերտները միասին։ 
• Ի՞նչ պետք է անեն աշակերտներն իրար հետ՝ առանց ուսուցչի միջնորդության։ 
• Ի՞նչ պետք է անի յուրաքանչյուր աշակերտ ինքնուրույն։ 
Այս հարցերին պատասխանելը հնարավորություն է տալիս պլանավորելու դասը, որի ընթացքում տեղի են ունենում ուսուցողական տարբեր գործընթացներ։ Վերոնշյալը պարզ երևում է հետևյալ գծապատկերում։
Գծապատկերը չկա

Դասի պլանավորման ժամանակ շատ կարևոր է դնել նպատակ և սահմանել վերջնարդյունքները։ Յուրաքանչյուր դասի պլանավորման ժամանակ չպետք է մոռանալ մաթեմատիկայի ուսուցման կարևորագույն խնդիրները՝ մաթեմատիկայի նկատմամբ հետաքրքրությունների, նյութական, հոգեկան, կրթական, գեղագիտական, բարոյական, կրոնական, սոցիալական, ազգային, համամարդկային արժեքների ձևավորումը։

Գիտելիքների ամրությունն ապահովելու համար անհրաժեշտ է դասը պլանավորելիս նկատի ունենալ ուսուցման ինտերակտիվ մեթոդները։ Ինտերակտիվ մեթոդներ մշակելիս անհրաժեշտ է ստեղծել նոր բովանդակությամբ նյութ` անհրաժեշտ քանակությամբ փոխներգործուն այնպիսի առաջադրանքների հավաքածու, որոնք մեծ մասամբ բացակայում են դպրոցական դասագրքերում: Այսպիսով` ուսուցման նոր բովանդակությունը ենթադրում է ուսուցման նոր մեթոդների կիրառության պահանջարկ, իսկ նոր մեթոդների կիրառությունն իր հերթին ենթադրում է նոր բովանդակության անհրաժեշտություն: Նոր խմբում որևէ մեթոդ կիրառելուց առաջ անհրաժեշտ է ճանաչել երեխաներին, հասկանալ նրանց հետաքրքրությունները և փոքր-ինչ ճկունություն գործի դնելով՝ հնարը կամ մեթոդը համապատասխանեցնել երեխաների նախասիրություններին: Ցանկացած մեթոդ կիրառելուց առաջ պետք է հաշվի առնել, թե որքանով է դասարանը պատրաստ նման վարժությունների։ Իմ փորձից կարող եմ ասել, որ ներքոնշյալ մեթոդները շատ արդյունավետ են և կիրառելի։

Օրինակ՝ 1  Դասի սկզբում գրատախտակին մոտ, տեսանելի վայրում, փակցնել  թեկուզ A4  ֆորմատի թղթի վրա գրված դասի նպատակները /կետերով համառոտ ներկայացումը/, իսկ դասի վերջում հետադարձ կապի միջոցով ստուգել վերջնարդյունքը, յուրաքանչյուր  նպատակի կողքին թռչնակ դնելով, կամ որ  հետաքրքիր տարբերակ եմ կիրառում հաճախ՝ like-եր և dizlike-երի կիրառումը, նախապես աշակերտներին տրամադրելով փոքրիկ, գեղեցիկ և գունագեղ ցուցանակներ։ Բոլոր տարիքներին դա հետաքրքիր է հիմնականում։

Օրինակ՝ 2 ՈՒսուցման գործընթացում տեղի է ունենում տեղեկատվության փոխանցում երկու ուղղություններով՝ ուսուցչից աշակերտին`ուղիղ կապ և, հակառակը, աշակերտից ուսուցչին` հետադարձ կապ որն ավելի կարևոր է։ Իմ կարծիքով անիմաստ է ուսուցչի  տեղեկատվության փոխանցումը , եթե չկա հետադարձ կապը:

Հետադրձ կապի մի կարևոր օրինակ եմ կիրառում նաև «Այսօր ինչ սովորեցինք» ակնարկով, որտեղ աշակերտները թվարկելով օրվա սովորածը՝ ամրապնդում են անցած նյութը։

Օրինակ՝3

Շատ տարածված երևույթներ են, երբ․

•  խմբում աշակերտ իր վրա է վերցնում ողջ աշխատանքը՝ կարդում է նյութը, պարտադրում է իր կարծիքը, գրում է, նկարում է, և մյուսները մնում են ստվերում,

• աշխատանքը ժամանակի առումով չի վերահսկվում և կարող է ժամանակին չավարտվել,

• ուսուցիչը չի ուղղորդում խմբի ներսում կատարվող աշխատանքը, այն երբեմն շեղվում է պլանից կամ բոլորովին հասկացված չի լինում,

• խմբի ներսում հստակ չեն բաժանվում պարտականությունները,

• սենյակում լսվող ոչ գրադարանային ձայնը խանգարում է աշխատել։

Հաշվի առնելով վերոնշյալ կետերը, նոր դասի հաղորդման ժամանակ կիրառում եմ այն մեթոդը, որի ընթացքում աշակերտը ինքն է  բացատրողը, ուսուցիչը՝ միայն ուղղորդող։ Սկզբում հանձնարարում եմ կարդալ տեքստը զույգերով կամ խմբերով՝ 10 րոպե, յուրաքանչյուրին տալով դերեր՝ կարդացողներ, առանցքային կետեր հայտնողներ, բացատրողներ, լրացնողներ, սխալներ ուղղողներ, հարց տվողներ, եթե խմբային է  խմբի կարգապահության կանոններին հետևողներ։ Առաջադիմող աշակերտին տալիս եմ սովորեցնող ուսուցչի դեր, այդ դեպքում յուրաքանչյուր խումբը կազմված է լինում վերոնշյալ դերակատարողներից։ Խմբերի բաժանումը պետք է կատարել ոչ թե պատահականության սկզբունքով, այլ համաչափորեն: Իսկ այս ամենը մրցույթային կազմակերպելու դեպքում ՝ շատ ակտիվ է լինում ուսումնառությունը  ու հետաքրքիր է ստացվում  նոր դասի հաղորդումը գրեթե բոլոր տարիքային խմբերում։

 

SUMMARY

I consider math lesson planning to be the most important element of classroom management. It can be said that lesson planning is directly comparable to classroom management.

 

Գրականություն

1.      https://odiplom.ru/lab/plan-konspekt-uroka-matematiki.html

2.      https://odiplom.ru/lab/otkrytyi-urok-po-geometrii.html

3.      https://www.emaze.com/@AWLWLCIT/--?fbclid=IwAR3ncgUUURpuMHbJV00oZB60Xgou-1gTIgu04fgXp4q6tps5SV9IeXRqrhc

4.      https://library.fes.de/pdf-files/bueros/georgien/16023.pdf

5.      Ս.Խաչատրյան, Կամուրջներ պատերի փոխարեն, Անտարես, Երևան, 2014.

6.      ԱՅՎԱԶՅԱՆ Է. ՄԱԹԵՄԱՏԻԿԱՅԻ դասավանդման մեթոդիկա, Երևան ԵՊՀ հրատարակչություն 2016

 

Ամփոփումը հայերեն և անգլերեն՝ մի քիչ ծավալուն- մի հինգ-վեց տող։

Բանալի բառերը հայերեն և անգլերեն


 

Скачано с www.znanio.ru

Скачивание материала доступно только для авторизованных пользователей.