Դասղեկի դերը դպրոցում
Оценка 4.8

Դասղեկի դերը դպրոցում

Оценка 4.8
Документация
docx
классное руководство
7 кл—11 кл
11.05.2020
Դասղեկի դերը  դպրոցում
Դասղեկի դերը հանրակրթական դպրոցի տարբեր տարիքային դասարաններում»: Այս թեման արդիական է, քանի որ վերջին տարիներին նշված տարիքային բոլոր խմբերում դասղեկների և աշակերտների միջև տարվող բոլոր աշխատանքներում կարիք կա նոր և թարմ մոտեցումների: Դասղեկի դերի կարևորությունը չի սահմանափակվում տարրական դասարաններում: Ավելին, այն միջին և միջինց բարձր դասարաններում ևս որորշիչ և առանձնահատուկ նշանակություն ունի: Դասղեկի միջոցով տեղի է ունենում ներդասարանային խմբի կամ կոլեկտիվի առողջ ձևավորում: Այդ խմբի մեջ կարող են ընդգրկված լինել տարբեր դաստիարակության, ընտանիքների, աշխարհայացքի երեխաներ, որոնք ոչ միայն սոցիալապես կարող են լինել շատ տարբեր, այլև աշխարհայացքով և արժեհամակարգով, անգամ հակասություններ ունեննան: Դասղեկի դերն է, հասարակության մեջ տեղի ունեցող դրական և բացասական բոլոր խմորումները հաշվի առնելով, իր աշխատանքը կազմակերպել այնպես, որ ներխմբային դասարանային հարաբերություններում այդ հակասությունները առավել քիչ նշանակություն ու կարևորություն ունենան: Հոդվածի նպատակն է դասղեկի աշխատանքների, պլանավորման նոր մոտեցումներ առաջ քաշել, հաշվի առնել տարբեր տարիքային խմբերը, ինչպես նաև երեխաների սոցիլական, ընտանեկան և այլ արտաքին հանգամանքներ: Փորձել ենք օգտվել ոչ միայն հին, ավանդական մեթոդներից, այլ նաև հաշվի ենք առել արտասահմանյան որոշ հայտնի դպրոցներում դասղեկների կամ դասվարների իրականացրած աշխատանքի փորձը: Ուսումնասիրություններ են արվել հանրակրթական դպրոցներում: Հատուկ ուշադրություն է դարձվել հատկապես ավելի ցածր առաջադիմություն ունեցող կամ անապահով ընտանիքների երեխաների հետ տարվող աշխատանքներին: Մեր փորձի արդյունքում, հատկապես միջին դասարաններում, դասղեկի դերի կարևորությունը բարձրացնելու համար հասկացանք, որ պետք է հնարավորինս ավելանան «Դասղեկի ժամ»-երը: Դասղեկը պետք է նախօրոք նախատեսի և պլանավորի զրույցի պլանը, հետաքրքիր փաստեր ընտրի դասարանի կամ դպրոցի կյանքի փաստերի մասին: Պետք է ավելի ամուր հիմքերի վրա դրվի դասղեկ-դասարան արտադպրոցական հարաբերությունները՝ կազմակերպվեն միջանձնային հարաբերություններին վերաբերող քննարկումներ և այլն:
ԴԱՍՂԵԿԻ ԴԱՍՏԻԱՐԱԿՉԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ԹԵՄԱՏԻԿ ՊԼԱՆ.docx

ԴԱՍՂԵԿԻ  ԴԱՍՏԻԱՐԱԿՉԱԿԱՆ  ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ  ԹԵՄԱՏԻԿ  ՊԼԱՆ

9-ՐԴ  ԴԱՍԱՐԱՆ

1. Ազնիվ ու անկեղծ հարաբերությունները մեր դասարանում:

2. Ինչպե ±ս չկորցնել հարազատ մարդկանց վստահությունը:

3. Ո±վ է իսկական ընկերը:

4. Ի±նչ լինել, ինչպե±ս լինել:

5. Դառն է ճշմարտությունը:

6. Ինչպե±ս նայել ճշմարտության աչքերին:

7. Ո±վ է իմ իդեալը:

8. Հայտնի մարդկանց կյանքի պատմությունը:

9. Ու±մ են տալիս Նոբելյան մրցանակ:

10.         Հանդուրժողականություն. Սահմանումը:

11.         Իմ կատարած լավ գործերը:

12.         Անհանդուրժողականության դրսևորումները:

13.         Ներողամտություն, թե± վրեժխնդրություն:

14.         Հանդուրժողականություն և օրենք:

15.         Խաղաղության մշակույթ:

16.         Խաղաղության մշակույթի հաստատումը:

17.         ՄԱԿ-ը` որպես միջազգային խաղաղարար:

18.         ՄԱԿ-ը որպես միջազգային կազմակերպություն:

19.         Եվրոպայի անվտանգության և համագործակցության կազմակերպություն:

20.         ԵԱՀԿ կառույցներն ու ինստիտուտները:

21.         Իմ կատարած ոչ ճիշտ գործերը:

22.         Վատ սովորույթներ, ինչպե±ս պայքարել դրանց դեմ:

23.         Ինչպե±ս պայքարել անտարբերության դեմ:

24.         Ի±նչ է պատասխանատվության զգացումը:

25.         Ամեն ինչ գիտեմ առողջության մասին:

26.         Ի±նչ եմ ուզում դառնալ:

27.         Իմ կարողություններն ու ձեռքբերումները:

28.         Ինչպե±ս ապացուցել քո ճշմարտացիությունը:

29.         Մարդու ինքնուրույնությունը: Ինչպե±ս է այն արտահայտվում:

30.         Կարողանալ համապատասխանել <<ՄԱՐԴ>> վեհ կոչմանը:

31.         Իմ երկիրը երեկ, այսօր, վաղը:

32.         Ոչ ոք չի մոռացվել:

Արցախյան հերոսամարտիկները: Եռաբլուր պանթեոն


 

ԴԱՍՂԵԿԻ ԴԱՍՏԻԱՐԱԿՉԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ԹԵՄԱՏԻԿ ՊԼԱՆ 9-ՐԴ ԴԱՍԱՐԱՆ 1. Ազնիվ ու անկեղծ հարաբերությունները մեր դասարանում : 2. Ինչպե ± ս չկորցնել հարազատ մարդկանց վստահությունը : 3.…

ԴԱՍՂԵԿԻ ԴԱՍՏԻԱՐԱԿՉԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ԹԵՄԱՏԻԿ ՊԼԱՆ 9-ՐԴ ԴԱՍԱՐԱՆ 1. Ազնիվ ու անկեղծ հարաբերությունները մեր դասարանում : 2. Ինչպե ± ս չկորցնել հարազատ մարդկանց վստահությունը : 3.…
Материалы на данной страницы взяты из открытых истончиков либо размещены пользователем в соответствии с договором-офертой сайта. Вы можете сообщить о нарушении.
11.05.2020