Պատմության բոլոր դարաշրջաններում՝ դյուցազնական Հելլադայից մինչև Հռոմը և Հաննիբալից մինչև Նապոլեոնը, մարդը համառորեն խորհրդածել է այն մասին ,թե ինչով և ինչպես է ձեռք բերվում հաղթանակը : Եվ ձգտելով պատասխանելով այդ հարցին , նա ծնունդ է տվել մի շարք տեսությունների , որոնցից ամեն մեկը բովանդակում է ճշմարտության հատիկներ միայն , բայց ոչ ամբողջ ճշմարտությունը:
Մի հատիկ ևս ավելացրած կլինենք ճշմարտությանը , եթե ասենք, որ էականը պատերազմում , կռվում, ամենաէականը մահն է՝ աներևույթ , սակայն, իրական երրորդ գործոնը , ուժը՝ երրորդ դերակատարը :
************
Հաղթանակը կռվում, նշանակում է մահվան սպառնալիքով իր կամքը պարտադրել հակառակորդին:
Հետախուզական պարզ աշխատանքից սկսած մինչև բարդ ու բախտորոշ ճակատամարտը , կռվող կողմերն իրապես մրցում են ահավարության մեջ:
Կռվի նման մեթոդի առավելությունն այն է , որ նրանցից մեկն իբրև ավելի ակտիվ կողմ, , մնում է զերծ մահվան երկյուղից կամ նրա ազդեցությունն իր համար հասցնում է նվազագույնի:
Մարդկային արարածն ընդունակ է հոգեֆիզիկական որոշ աստիճանի լարվածության միայն, որի սահմանն անկարելի է անցնել առանց պատժի , առանց սուր կորովաթափության , որը նախորդում է անձնատվությանը, պարտությանը:
Նոր զենքեր ճարտարող արդիական գյուտարարը , թե վայրենին, որը կռվի մտնելուց առաջ ահուսարսափի ազդող դրսերևույթ է տալիս իր դեմքին,ասես՝ մաահակերպարանավորվում է , սրանք երկուսն էլ ղեկավարվում են միևնույն հոգեբանական հաշվով , ռազմի կատաղությամբ կաթվածահարել հակառակորդի հոգեֆիզիկական ուժերը և այսպիսով , նրան մղել անձնատվության : Մահակերպարանավորման գործում կատարյալ դասականներ , կատարյալ արտիստներ են եղել Հաննիբալը , Բոնապարտի փոթորկաշունչ այրուձին ու Սուվորովը՝ սվինի ջատագովը :
Գիտեք, որ իրար հանդիպելիս սարսափազդու մոլեգնության են դիմում նաև գազանները ՝ բնազդի ուժով:
********************
Զորավար չես, եթե նախ զինվոր չես:Այդ ճշմարտությունը, առավել ևս , պատշաճում է հայ մարդու հոգեբանությունը : Հայը սիրում է կռվի ժամանակ իր ղեկավարներին տեսնել կրակի առաջինն գծի վրա , դեմ առ դեմ մահվան հետ : Նա սիրում է հավասարությունը մահվան մեջ: Եվ արդար է նրա պահանջը : Հրեշավոր անհեթեթություն է անարի , շահախնդիր , մորթապաշտ զորականը :Հաճախ խաբում են ուսադիրները ՝ այդ լավ գիտե հայը: Նրանք միշտ էլ չեն համապատասխանում ենթակայի ներքին հնարավորություններին , նրա հոգեկան ուժերին :
Բազեն էլ թռչուն է, բայց ամեն թռչուն բազե չէ :
Այո, ամեն սպա ղեկավար չէ:
********************
Պատերազմում հարվածում է, սպանում , վերքեր հասցնում , ցավեր և ավերներ պատճառում և ինքնապաշտպանվող կողմը , բայց նա չի դառնում հանցագործ:
Որքան անիծյալ է սուրը հարձակվողի՝ այնքան նվիրական է ինքնապաշտպանվողի ձեռքում :
Հակահարվածել , սպանել ակամայից՝առանց սպանիչ դառնալու ՝ ահա , թե որպիսի գիտակցություն են ծովացնում մեր հոգեկան ուժերը:
Սուվորով չէ ամեն զորավար , որը սվինը գերադասում է հրազենից: Սուվորով լինելու համար պետք է լինել Սուվորով , այսինքն ՝պատերազմական հանճար , հերոս ու զինվոր միաժամանակ :
Հանճար ու զինվոր էին Կեսարը , Հաննիբալը, Նապոլեոնը : Կատարելատիպ հերոսներ էին Մամիկոնյան Մուշեղ , Վասակ , Վարդան զորավարները : Սակայն , կարելի է ռազմական տաղանդ , հանճար լինել , բայցևայնպես հերոս չլինել:
Հանճարի համար պատերազմն ամեն բանից առաջ մտքի գործ է: Իր բանակի հաղթանակն ապահովելու համար ՝ նա համադրում է ռազմի գործում դեր կատարող բոլոր գործոնները , միաժամանակ վարպետորեն օգտվելով հակառակորդի գործած սխալներից :
Ընդհակառակը , հերոսի հաղթանակը պսակողն իր հոգեկան ուժն է, որով սնվում են իր արիությունն ու մահապատրաստությունը:
Օրհնություն է հանճարը , բայց , ավաղ, նա հեշտ ու հաճախ չի ծնվում :
© ООО «Знанио»
С вами с 2009 года.