Բաց դասի պլան
Оценка 4.9

Բաց դասի պլան

Оценка 4.9
docx
14.05.2020
Բաց դասի պլան
Բաց_դասի_պլան (3).docx

Թեմատիկ խումբ`              «Մարդու անունն ու գործը»

Դասի թեման`               Ա. Պարսամյան «Հրաշք վրձինը»: Պատմողական և հարցական      
                                      նախադասություն
Դասի տիպը`                Համակցված
Դասի մեթոդը`              ԽԻԿ
Չափորոշչային պահանջներ` 
● հասկանալ տեքստում նկարագրված  իրադարձությունների հաջորդականությունը,
● կարողանալ առանձնացնել նախադասության տեսակներն  ըստ հաղորդակցման 
    նպատակի:
Դասի նպատակը`  
● սահուն և արտահայտիչ ընթերցել բնագիրը` ուշադրություն դարձնելով կետադրական նշաններին և ընթերցանության  կանոններին,
● վերարտադրել բնագիրը` մանրամասն պատմելով:
Դասի խնդիրները`
● բարձրաձայն ընթերցել տեքստը` պահպանելով  գրական շեշտն ու  առոգանությունը,
● կարողանալ մանրամասն պատմել բնագիրը` պահպանելով իրադարձությունների հաջորդականությունը,
● զարգացնել բանավոր խոսքը, ընթերցածի շուրջ  դատողություններ անելու, հարցերին ճիշտ և հակիրճ պատասխանելու կարողությունը,
● ամրակայել և խորացնել լեզվական գիտելիքները «Պատմողական և հարցական նախադասություններ», «Բառի արմատ և ածանց»  թեմաներից,
●զարգացնել աշակերտների ուշադրությունը և մտածողությունը:
Դասի կահավորումը`     Բակուրի նվերները, ջրաներկով կատարված աշխատանքեր, վրձիններ, պաստառ, քարտեր
Արժեքային համակարգ`
  
1) Սովորել կատարել բարի գործեր, պատրաստակամ լինել օգնելու, կարեկցելու և աջակցելու մարդկանց:
2) Սիրել, հոգ տանել բնության և կենդանիների մասին:

ԴԱՍԻ ԸՆԹԱՑՔԸ

Խթանման փուլ

Առաջադրել հանելուկ`    Մարմինը փայտ է,
                                         Իսկ գլուխը` մազ,
                                         Կծառայի քեզ,
                                         Հենց որ կամենաս:   (վրձին)

 Ցուցադրել վրձինները և հարցնել.
-Երեխանե´ր, ի՞նչ կցանկանայիք նկարել:
-Ի՞նչ հայտնի նկարիչների անուններ գիտեք:
-Կերպարվեստի ի՞նչ ժանրեր գիտեք (ծովանկարչություն, մանրանկարչություն, նատյուրմորտ, բնանկար, ինքնանկար, դիմանկար):
-Ո՞րն է այսօրվա մեր դասը:
Տնային աշխատանքի համընհանուր (ֆրոնտալ) ստուգում հարց ու պատասխանի միջոցով

Հին նյութի հարցում
Իմաստի ընկալման փուլ
ա) Բնագրի ընթերցում շարունակելով:
բ) Բնագրի մանրամասն վերարտադրում:
գ) Բառային աշխատանք__ գրատախտակին գրել վրձին, ավտոմեքենա, Նոր տարի, Ձմեռ պապ, օդանցք, զննել, զարդարել, պարգևել, կենդանացնել բառերը:
դ) Հարցեր բնագրի շուրջ.
-Ո՞ր տոնի կապակցությամբ էր Բակուրը նվերներ ստացել և  ո՞ւմ կողմից:
-Ի՞նչ մասնագիտություն ուներ նրա հորեղբայրը:
-Ի՞նչ նվերներ էր ստացել Բակուրը:
-Ո՞վ էր վրձնին կախարդական հատկություն տվել:
ե) Աշխատանք բնագրի շուրջ - բնագրից գտնել հոգնակի թվով գոյականները և դարձնել եզակի թիվ:
զ) Քերականություն-Նախադասության տեսակներն ըստ հաղորդակցման նպատակի: Կազմել պատմողական և հարցական նախադասություններ:

Ֆիզկուլտ  դադար

Նոր նյութի հաղորդում - Ա. Պարսամյան «Հրաշք վրձինը» շարունակություն
● Ընթերցել բնագիրը  /ուսուցիչ/:
● Մեկնաբանել և բացատրել ունկ (կանթ, բռնակ), բուն և բույն բառերը:
● Բնագրի ընթերցում աշակերտների կողմից:
●Հարցեր նոր նյութի վերաբերյալ.
     -Վրձնի կախարդանքը քանի՞ ժամ կարող էր գործել:
     -Բակուրի կատարած առաջին հրաշքը ո՞րն էր:
     -Տարվա ո՞ր եղանակն էր:
     -Էլ ի՞նչ հրաշքներ գործեց նա:

Կշռադատման փուլ
«Մտագրոհ»-ի միջոցով նկարագրել Բակուրին:
                                  
                                                          բարի
                               բնասեր                                     ուշադիր

                                                            Բակուր                             
                     սրտացավ                                                     հոգատար
                                      
                                          կամեցող                  կարեկցող

Տնային աշխատանքի հանձնարարում
Ա. Պարսամյան «Հրաշք վրձինը» շարունակություն - սահուն ևարտահայտիչ կարդալ, մանրամասն  պատմել, ներկայացնել Հիսուսի հրաշքներից մեկը:

Գնահատում  ըստ չափորոշիչի, մեկնաբանելով


 

Թեմատիկ խումբ` «Մարդու անունն ու գործը» Դասի թեման` Ա. Պարսամյան «Հրաշք վրձինը»: Պատմողական և հարցական նախադասություն Դասի տիպը` Համակցված Դասի մեթոդը` ԽԻԿ Չափորոշչային պահանջներ` ●…

Թեմատիկ խումբ` «Մարդու անունն ու գործը» Դասի թեման` Ա. Պարսամյան «Հրաշք վրձինը»: Պատմողական և հարցական նախադասություն Դասի տիպը` Համակցված Դասի մեթոդը` ԽԻԿ Չափորոշչային պահանջներ` ●…

պատասխանի միջոցով Հին նյութի հարցում Իմաստի ընկալման փուլ ա) Բնագրի ընթերցում շարունակելով: բ) Բնագրի մանրամասն վերարտադրում: գ) Բառային աշխատանք__ գրատախտակին գրել վրձին, ավտոմեքենա, Նոր տարի,…

պատասխանի միջոցով Հին նյութի հարցում Իմաստի ընկալման փուլ ա) Բնագրի ընթերցում շարունակելով: բ) Բնագրի մանրամասն վերարտադրում: գ) Բառային աշխատանք__ գրատախտակին գրել վրձին, ավտոմեքենա, Նոր տարի,…

Գնահատում ըստ չափորոշիչի, մեկնաբանելով

Գնահատում ըստ չափորոշիչի, մեկնաբանելով
Материалы на данной страницы взяты из открытых истончиков либо размещены пользователем в соответствии с договором-офертой сайта. Вы можете сообщить о нарушении.
14.05.2020