ՈՒՍՈՒՑՉԻ ՕՐ
Ուսուցչի օր
1, Բոլոր օրերն ուսուցչին են ,ուղղակի այս մեկն ուրիշ է:
2, Գիտակցաբար թե անգիտակ՝ամեն պահ սովորում ենք:
1, Ուսուցիչ, որին արժևորելու, հարգելու ու գնահատելու առանձնահատուկ օր է այսօր:
2, Օր, որը նվիրված է ուսուցչին, իսկ մենք եկել ենք ձեր օրը խինդ ու բերկրանքով լցնելու, լույսերով ու հույզերով ողողելու համար:
Միասին -------------Արդ, շնորհավո՛ր տոնդ ուսուցիչ՛:
Բեմականցում
Բեմի վրա մի քանի աշակերտներ, ովքեր պարան, գնդակ են խաղում,հավաքվել ու զրուցում են…
1. Տեսնես ինչպես եղավ, որ մենք գիր ունեցանք, ում խելքին է փչել:
2. Ո՞վ է այդքան դաժան եղել, որ խաղալիքներ, խաղեր տալու փոխարեն մեզ մեծ հոգսեր է տվել, գրել, կարդալ, հաշվել ու այնքան շատ շատ բաներ: Ո՞ր մտածում եմ դեռ քանի տարի պիտի սովորենք, գլուխներս ծանրաբեռնենք, արդեն հոգնում եմ :Օֆ՜…
/հոգնած նստի աթոռին/:
Երկու աշակերտ գալիս են միանում զրույցին:
3.Ի՞նչ կա՞, ինչ ե՞ք խոսում: Շատ մի մտածեք մեր գնահատականները այնքան շատ են, որ գումարենք գերազանցիկ հաստատ կլինենք:
4. Պա՛հ, ես ո՞ր չեմ ուզում էդ գիրք- միրքը, եկե՛ք գնանք խաղի գիրկը:
/գնա ու խաղա/
Գալիս է մի թիթիզ աղջիկ թռվռալով, երգելով, աշխարհից կտրված:
Տղաներից մեկը գողական կանգնած ասում է.
5.Պա՛հ-պա՛հ-պա՛հ,տեսեք, տեսե՛ք էս մի թիթիզին:
Այդ ու՞ր այ թիթիզ…
Աղջիկը շրջվում է, հայացքը գցում վրան և ասում.
6. Քեզ ի՛նչ,
7. ՏՂԱ----գնա ,գնա, մենք այստեղ մտածում ենք, թե ով է մեզ այսքան տանջում, դու էլ անհոգ թռվռում ես:
Գալիս են մի քանի երեխա ու բղավում..
8. Էրեխե՜ք, ի՞նչ կա էդ ինչո՞ւ եք հավաքվել:
9. Ուզում ենք գլուխ-գլխի տանք,հասկանանք, թե մեր լեզուն ինչու՞ է այսքան բարդ, ու տարբեր
10. Մի բառից այնքան կա գնա-գալիս եմ:
11. Օ՜ֆ, մեր ամեն ինչը դժվար է ,չարչարանքով, տառապանքով ու կորուստներով ձեռքբերված:
12. Լավ, լավ դու էլ դարդոտված մի խոսիր, լավ է լինելու, ամեն լավ բան պիտի դժվարությամբ, քրտինքով վաստակես, անգամ շատ-շատ սովորելով, աշխատելով, մաքառելով:
13.Էհ ես ,ո՞նց տեսնում եմ էս հարցի լուծումը մենք պիտի երկար փնտրենք:
14. Ժամանակ չկա, կյանքը կարճ է և արագ է սլանում, տարին անցնում է ամսվա պես:
15. Եկեք…
Ուսւոցիչ-----Այս պահին խորհրդավոր քայլերով անցնում է մի ուսուցիչ և ականջ դնում երեխաների զրույցին:
Մի պահ կանգ է առնում ու բարևում:
Բարև, սիրելի՛աշակերտներ:
Խմբից մեկն է բարևում/խոսում են չեն լսում/
Նորից է կրկնում
Բարև իմ շատ սիրելի աշակերտներ:
Մի անկարգ տղա ասում է.
16. Բայց դու մեր ուսուցիչը չես, ասենք բարև:
Ուս-------Մոտենում է բռնում տղայի ձեռքը ,մյուսները հետևից և ասում…
Ես ծնվել եմ մանկավարժի ընտանիքում, անցել կյանքի բոլոր խորդուբորդ արահետներով: Կոխրճել եմ փուշ ու տատասկ, ապրել օրով ու առաջնորդվել լավատեսությամբ:
Սիրում եմ իմ հայրենիքը՝Հայաստանը,հայոց լեզուն, իմ ծննդավայրն ու տունը: Կառչած եմ ամուր իմ հողին:
Սովորել եմ, մանակավարժ դարձել, կրթել շատ-շատ բալիկների, իմ սաները այսօր հայրիկ ու մայրիկ են դարձել, իսկ հիմա հերթը ձերն է , կապ չունի դաս եմ տալիս ,թե չէ, օրվա ամեն մի պահ դաս է խորհրդավոր:
17. Ուսուցի՛չ,ի՞նչ լավ եք խոսում, քեֆս բերեց:
18. Տղա՛ս, պիտի խոսել ճիշտ, հարգել մեծին, որ դու էլ մեծանաս, հարգվես:
19.Ի՞նչ լավ ուսուցիչ եք դուք, այնպես կուզեմ ձեր աշակերտը լինել:
Ուս------Բոլորդ էլ իմ աշակերտներն եք: Ուսւոցիչը բոլորինն է, որտեղ էլ, որ լինի պատրաստ է օգնել մեծ աշխարհ մտնող բոլոր փոքրերին:
20. Վա՜յ ուրեմն ուսուցիչը մայր է :
Ուս----Այո՛:
21. Ուսուցիչը ծնող է, հանճար,կյանքի ուղեկից, ուղի գցող ու ամեն-ամեն ինչ:
22. Ես սիրում եմ իմ ուսուցչին:
23. ես էլ , եսէլ
Ուս------Լա՜վ ,լա՜վ…
24. Երեխաներ սպասեք հենց ուսուցիչն էլ կպատասխանի մեր բոլոր հարցերին:
Հավաքվում են ու ասում խոսքեր ուսուցիչներին:
1.
2. ՈՒ մեր կյանքը դպրոցի դարձավ նման ընտանիքի:
Պար------------------------------------------------------------------------------------
3.Այստեղ մի մայր ու շատ բալիկներ:
Բոլորս միասին սեր ու ընկեր:
Ապրում ենք համերաշխ, սովորում ու քայլ առ քայլ մտնում կյանք:
4.Մայր ու մայրեր մեր սիրասուն /ցույց տալ ուսուցիչներին ձեռքով/
Դուք այստեղ մեր ուսուցիչներ:
Մենք ձեր փոքր բալիկները խոնարհվում ենք ձեր առջև: /Խոնարհվել/
5.Ուժ եք, ուժեղ եք,
Տոկուն եք, շքեղ,
Հայ եք, հայրենասեր եք
Մերն եք ,դուք մերն եք:
Դհոլ-------------------------------
6.Մեր լա՛վ ուսուցիչներ,
Տոնն է ձեր այսօր
Ուստի , մաղթում ենք
Ապրեք բախտավոր:
7. Սկզբից ունեինք մեկ ուսուցիչ
Սիրեցինք մոր պես մենք նրան,
Հետո շատացան ու դեռ կշատանան
Մեր սիրասուն ուսուցիչները լավ:
8. Կներեք, որ Ձեզ նեղացրել ենք
Անգամ զայրացրել ու չլսել,
Բայց դե գիտենք, որ հիշաչար չեք:
Սիրել, ներել միշտ ունեք:
9. Թույլ սովորողներին լավ նայեք հիմա,
Հետո , որ մենք Ձեզ նայենք
Կյանքի ձևն է այդպիսին:
10. Հա ճիշտ է գերազանցիկները մեր
Գոռոզ-մոռոզ են լինում
Անգամ ձեր այդքան սովորեցրած
Բարևը չեն արտաբերում:
11. Ես նախարար եմ լինելու
Ուսուցչին շատ-շատ աշխատավարձ եմ տալու
12. Ես բժիշկ եմ լինելու ու ձեզ անվճար եմ բուժելու:
ՊԱՐ------------------------------------------------------------------------
13. Ուսուցիչնե՛ր մեր ճերմակահեր,
Դուք մեր գալիքի լույսն եք,
Հույսն ու սյունն եք կերտում:
14. Մենք ձեզ սիրում ենք շատ-շատ
Ու ձեր տոնին այս միակ
Ուզում ենք ձոնել ամենքին, որ ձեր գործը փառավոր, սերնդափոխության հաղթարշավի մեջ այնքան շատ է հարկավոր:
15. Ձեզ առողջություն, որ դիմանաք մեզ,
Ձեզ ամուր սիրտ, որ դեղեր չխմեք,
Ձեզ ամենալավն ու բարին
Մեր սիրելի ուսուցիչներ:
Շվի ------------------------------------------------------------------------------
16.Հողագնդին ուսուցիչ է հարկավոր:
17. Թշվառ է այն ազգը, որ չի մեծարում և ապահովում ուսուցչին:
18.Դերասանն իր դերի տեքստը հորինելու կարիք չունի,նրա փոխարեն դա արել է հեղինակը: Ուսուցիչը ինքն է իր հեղինակը, քանի որ ինքն է գրում իր դասի սցենարը:
19.
20.
21. Վատ ուսուցիչը ճշմարտությունը մատուցում է, լավը՝սովորեցնում գտնել այն:
22. Ուսուցիչը մի հրաշագործ է, ով ընդունակ է երեխաներին տեղափոխելու մի դարաշրջանից մյուսը:
23. Սիրելի՛ուսուցիչներ, Ձեր դեմքին արևաշող,
Չիջնի թող հոգսի ոչ մի ցող:
ՊԱՐ------------------------------------------------------------------------------
24. Գարուններ եմ ցանկանում,
Որ գարուններ միշտ ապրեք,
Որ գարնան պես միշտ ծաղկեք:
25Մենք մեր ուսուցիչներից սովորում ենք սովորել ոչ միայն առարկայական դասեր, այլև կյանքի դասեր:
Սովորում ենք ամեն ինչ սովորել
Խումբը-------Սովորում ենք սովորել
Սա է մեր կարգախոսը:
Ուս ------Ապրե՛ք, երեխաներ, Դուք կդառնաք լավ մարդիկ այս կյանքում: Լավ հիշեք, կյանք մտնելը բարդ է շատ, երբեք չշտապեք:Ամեն բան լավ խորհեք, խելացի քայլեր դրեք, հաստատուն ու ճիշտ ու կամաց-կամաց վեր ձգտեք:
Ապրեք այնպես, որ ոչ մի օրվա համար չզղջաք, հետ չնայեք ու չափսոսաք:
Ապրեք մաքուր ու խաղաղ, Հայաստան աշխարհի երկնքի տակ:
Շնորհավոր ձեր տոնը սիրելի՛ ուսուցիչներ,
Միշտ ժպտացեք դուք մեզ,
Մենք կլինենք բարի արևները ձեր:
Ֆիլմ---երգ նկարներով:
9-Ը-----------խոսքեր,պար,երգ
ՍԻՐԵԼԻ ՈՒՍՈՒՑԻՉ
Սիրելի ուսուցի՛չ, տեսնում եմ ձեզ նորի՛ց,
Բայց արդեն ճերմակա՛ծ ավելի:
Եվ գիտեմ, որ մեկն էլ՝ այդ ճերմակ մազերից,
Եղել է իմ մեղքով երևի...
Աչքերիդ լույսերը, լույսե՜րը հարազատ
Անցել են իմ ջահել աչքերին:
Ես գիտեմ, որ դուք ինձ հիշե՛լ եք անընդհատ,
Ինչպես որ հիշում եք բոլորին:
Ինձ նորից հարցրեք այն անցած դասերից,
Այն անցած խոսքերից անհամար,
Ու եթե սխալվեմ, ուղղեցե՛ք ինձ նորից,
Ես հավե՜րժ աշակերտ ձեզ համար:
Ես եկել եմ այցի, և թող ձեռքըդ հոգնած
Համբուրեմ որդու պես անձնվեր,
Եվ ասեմ, որ կյանքում բոլոր լուսե մարդկանց
Ուսուցիչ անունն են միշտ տվել:
ՄԱՔՈՒՐ ԱՐՄԱՏ
Սիրտդ ինչպե՞ս ազնի՜վ մնաց նենգ աշխարհում,
Ոգիդ ինչպե՞ս անմե՜ղ մնաց մեղք աշխարհում:
Նրանից է, որ դու ունես մաքո՛ւր արմատ:
Այդ արմատո՛վ պիտի ապրենք մենք աշխարհում:
ՇՆՈՐՀԱԿԱԼՈՒԹՅՈՒՆ
Մենք կարող էինք չլինել հիմա...
Բայց որովհետև եղա՛նք աշխարհում՝
Հենց դրա համար, հենց դրա համար
Արժե, որ հայտնենք շնորհակալություն:
Մայր բնությանը և մեր մայրերին,
Ուսուցիչներին և ընկերներին -
Որպես հարգանքի շարունակություն՝
Միասին հայտնենք շնորհակալություն:
Հերթո՛վ ենք եկել և կանցնենք հերթով:
Եվ նրանց, ովքեր մեր մահից հետո
Մեր անունները կհիշե՛ն կյանքում -
Նախապես հայտնենք շնորհակալություն:
ԳԵՂԵՑԿՈՒԹՅՈՒՆ
Արդյոք ինչո՞վ է կյանքը գեղեցիկ.
Մանուկներո՜վ է կյանքը գեղեցիկ:
Գեղեցիկ է նա և հրաշալի՝
Սիրահարներո՜վ ամբողջ աշխարհի:
Գեղեցիկ է նա ուսուցիչներո՜վ՝
Հոգեկան ու նուրբ սնուցիչներով:
Գեղեցիկ է նա ուսանողներո՜վ,
Մեր ծնողներո՜վ, մայրակա՜ն սիրով:
Եվ ճերմակահեր, նաև ազդեցիկ
Ծերուկներո՛վ է կյանքը գեղեցիկ...
ՅՈԹ ԱԶՆԻՎ ՊԱՏԳԱՄ
Ուսուցչուհին ասաց մեզ.
-Ձեզ յոթ սեր եմ պատգամում -
Նախ՝ Հայրենի՛ք սիրեցեք,
Ուրիշ մեծ սեր չի լինում:
Ծնողներին սիրեցեք -
Նրանցի՛ց եք ծնվել դուք:
Եվ մայր լեզուն սիրեցեք -
Նրանո՛վ եք սնվել դուք:
Բնությունը սիրեցեք -
Մա՛րդ կպահի նա միշտ ձեզ:
Ազնվությունը սիրեցեք -
Վա՛րդ կպահի նա միշտ ձեզ:
Միշտ սիրեցեք աշխատանք
Ու մեծ արվե՛ստ սիրեցեք:
Եվ այս հավերժ լուսնի տակ
Մեկին հավե՛րժ սիրեցեք...
Ով իրեն է լոկ սիրում՝
Նա դժբախտ է աշխարհում:
Յոթ սրբություն թե սիրեք -
Յոթնապատիկ կսիրվեք...
Ո՞Վ Է ՀԱՅՈՑ ԱՄԵՆԱՄԵԾ ՈՒՍՈՒՑԻՉԸ
Ո՞վ է հայոց ամենամեծ ուսուցիչը,
Զորավարը, դերասանը և գրիչը:
Ես կարծում եմ՝ հայ մեծագույն երևույթը
Այդ մեծերին ծնող-սնող ժողովուրդն է:
ՄԱՇՏՈՑ
Երախտապա՜րտ ենք, Մեսրոպ Մաշտոց,
Տառերի համար քո ստեղծած:
Դրանով փրկվե՛ց ազգը հայոց,
Եվ այդ տառերով հայը մնա՛ց:
Բայց ահա ոմանք նույն տառերով
Զրպարտությո՜ւն են գրում հիմա:
Եվ վախենում եմ, որ դրանով
Հայ համարվողը հայ չմնա:
Բայց դու քանի կա՛ս՝ նա կմնա՛:
Ուսուցիչն այն մարդն է, ով դժվար բաները դարձնում է հեշտ:
Ռալֆ Էմերսոն
Վատ ուսուցիչը մատուցում է ճշմարտությունը, իսկ լավ ուսուցիչը օգնում է հայտնաբերել այն:
Ադոլֆ Դիստերվեգ
Ամենակարևոր երևույթը դպրոցում, ամենաուսուցանող առարկան, ամենալավ կենդանի օրինակը. այս ամենն ամբողջանում է ուսուցչի մեջ:
Ադոլֆ Դիստերվեգ
Վատն է այն աշակերտը, ով չի գերազանցում իր ուսուցչին:
Լեոնարդո Դա Վինչի
Ամենամեծ գովեստն ուսուցչի համար այն է, երբ գովում են իր աշակերտին:
Շառլոտ Բրոնտե
Եթե ուսուցիչը սիրում է իր աշխատանքը, նա լավ ուսուցիչ կլինի:
Եթե ուսուցիչը սիրում է աշակերտին, ապա նա ավելի լավ ուսուցիչ կլինի, քան նա, ով կարդացել է բոլոր գրքերը, բայց չի սիրում իր աշակերտին:
Եթե ուսուցիչը սիրում է և իր աշխատանքը, և իր աշակերտին, նա կլինի կատարյալ ուսուցիչ:
Լև Տոլստոյ
Եվ կես կատակ, կես լուրջ մի պարսկական ասացվածք.
Եթե այնտեղ՝ վերևում, լսեին բոլոր երեխաների աղոթքները, ապա երկրի երեսին էլ ոչ մի ուսուցիչ չէր մնա:
Ուսուցիչը և նրա մտածելակերպը`ահա որն է ամենագլխավորը ամենայն ուսուցման ու դաստիարակության գործում:
Ա.Դիստերվեգ
Ուսուցչի ամբողջ հպարտությունը աշակերտների մեջ է,նրա ցանած սերմերի աճի մեջ:
Դ.Մենդելեև
Ուսուցիչն աշխատում է ամենապատասխանատու խնդրի վրա`նա ձևավորում է մարդուն:
Մ.Կալինին
Լավ ուսուցիչները ստեղծում է լավ աշակերտներ:
Մ.Օստոգրադսկի
Մանկավարժը մարդկային հոգու ինժեներն է:
Մ.Կալինին
Ուսուցումը այն ծաղկի թերթերից միայն մեկն է,որը կոչվում է դաստիարակություն:
Վ.Սուխոմլինսկի
Նրանք ,ում մոտ մենք սովորում ենք,իրավացիորեն կոչվում են մեր ուսուցիչները,բայց մեզ սովորեցնող ոչ ամեն մեկն է արժանի այդ անվանը:
Ի.Գյոթե
Ուսուցիչները պետք է իրենց մասնագիտոջթյան գծով կանգնած լինեն արդի գիտելիքների լիակատար բարձրությավ վրա:
Դ.Մենդելեև
Ուսուցիչը,եթե նա ազնիվ է , միշտ պետք է ուսադիր աշակերտ լինի:
Մ.Գորկի
Սովորեցնելով ուրիշներին սովորում ենք մենք ինքներս:
Սենեկա
Ուսուցանել ,նշանակում է կրկնակի սովորել:
Ժ.Ժուբեր
Скачано с www.znanio.ru
Материалы на данной страницы взяты из открытых источников либо размещены пользователем в соответствии с договором-офертой сайта. Вы можете сообщить о нарушении.