«Ժողովրդական նվագարաններ»
Оценка 4.6

«Ժողովրդական նվագարաններ»

Оценка 4.6
pptx
19.01.2020
«Ժողովրդական նվագարաններ»
Ժողովրդական_նվագարաններ.pptx

«Ժողովրդական նվագարաններ»

«Ժողովրդական նվագարաններ»

ԺՈՂՈՎՐԴԱԿԱՆ ՆՎԱԳԱՐԱՆՆԵՐ

«Ժողովրդական նվագարաններ»

«Ժողովրդական նվագարաններ»

Ճանաչե՛նք մեր գործիքները

«Ժողովրդական նվագարաններ»

«Ժողովրդական նվագարաններ»

Ժողովրդական Նվագարանային արվեստը հայ ժողովրդական երաժշտության այն բնագավառն է, որը դարեր շարունակ ուղեկցել է ժողովրդին, դառնալով նրա կենցաղի անբաժանելի մասը: Նվագարանային երաժշտությունը հնչել է ժողովրդի կյանքի ամենատարբեր պահերին` խնջույքներին, ծիսական տոնախմբություններին, ինչպես նաև սգո արարողություններին: Ժողովրդական երգով, ավանդական նվագարաններով ու երաժշտությամբ ժողովուրդն արտացոլել է իր ներաշխարհն ու ազգային հոգեկերտվածքը, հայրենի բնությունը, աշխատանքային գործունեությունն ու կենցաղը:

«Ժողովրդական նվագարաններ»

«Ժողովրդական նվագարաններ»

«Ժողովրդական նվագարաններ»

«Ժողովրդական նվագարաններ»

Դուդուկ - Հայաստանում, Կովկասում և հարևան երկրներում տարածված փողային նվագարան: Ձայնը նման է հոբոյին, երկակի կամ կրկնակի եղեգնյա պիպիչով , փափուկ տեմբրով և տխուր քնարական երանգներով: Ունի 7 կամ 8 անցք առջևից և մեկը հակառակ կողմից: Պատրաստվում է ծիրանի կամ թթենու ծառերի փայտից, երկարությունը 30,5 սմ, նվագում են դամ պահելիս: Մունդշտուկը միջին մասում ունի շարժական օղակ լարվածքը կարգավորելու համար: Վերջին տարիների հայ նշանավոր դուդուկահարներից են Մ.Մարգարյանը, Լ.Մադոյանը, Վ.Հովսեփյանը , Ջ. Գասպարյանը:

«Ժողովրդական նվագարաններ»

«Ժողովրդական նվագարաններ»

Բլուլ – լինում է մի քանի տեսակ մետաղյա սնամեջ խողովակից առանց պիպիչի, հովվական սրինգի մի տեսակ է 8 նվագահան անցքերով, 7-ը վերևում, 1-ը ներքևում: Նվագում են ֆլեյտայի պես շրթերին հպած: Բլուլը պատրաստում են նաև եղեգնից, սնամեջ ծառի մատնաչափ հաստություն ունեցող ճյուղերից:

Գործածվում է Հայաստանի մի շարք գավառներում / Ապարան, Նոր Բայազետ, Բուլանըխ, Վասպուրական, Արագածոտն և այլն/ հնչյունաշարը դիատոնիկ է, տեմբրը մեղմ, թավշյա: Կոմիտասը բլուլի հետ է նույնացնում սրինգը, որը ունի 50 սմ երկարություն և 2-2,5 սմ հաստություն:

«Ժողովրդական նվագարաններ»

«Ժողովրդական նվագարաններ»

«Ժողովրդական նվագարաններ»

«Ժողովրդական նվագարաններ»

«Ժողովրդական նվագարաններ»

«Ժողովրդական նվագարաններ»

Շվի - հայկական ազգային նվագարան։ Անվանումը ծագում է «շվվոց» բառի արմատից։ Շվին հնագույն հայկական նվագարաններից մեկն է և հայտնի է անհիշելի ժամանակներից։ Շվին ըստ կառուցվածքի լինում է երկու տեսակի՝ քանդվող և ամբողջական։Շվին պատրաստվում է բնական փայտից (հիմնականում ծիրանենուց) կամ եղեգից։ Շվի չափերը տատանվում են։ Միջինում շվին ունենում 30 սմ երկարություն։ 

«Ժողովրդական նվագարաններ»

«Ժողովրդական նվագարաններ»

«Ժողովրդական նվագարաններ»

«Ժողովրդական նվագարաններ»

Քամանչա - /արաբ,ՙ Քեման, ջութակ բառից՚/ աղեղնա - լարային նվագարան 3-4 մետաղյա լարերով , գնդաձև /դդմանման/ կորպուսով, թաղանթային մեմբրանով, որ տարածված է Իրանում, հարևան երկրներում ինչպես նաև Հայաստանում: Լարերը ձգվում են ցլի փուչիկի թաղանթի վրայով: Վզիկը և մատնադաշտը առանց նոտաների բաժանման է: Գնդաձև կորպուսի ներքևում, մոտ 20 սմ երկարությամբ ցից ՙոտք՚ է ամրացված, որ նվագելիս հենարան է ծառայում, այն հենում են ծնկից վերև գործիքը բռնելով ձախ ձեռքով, իսկ աղեղը` աջ: Լարերը լարված են փոքր օկտավայի սոլ,առաջին օկտավայի ռե , լյա, երկրորդ օկտավայի մի: Անդրկովկասում ներկայումս տարածված է 4 լարանի Քամանչան, որ հայազգի վիրտուոզ քամանչահար Օգանեզաշվիլու կատարելագործած տարբերակն է, նա ավելացրել է 4-րդ լարը հետևյալ լարվածքով` փոքր օկտավայի լյա, առաջին օկտավայի մի, լյա, երկրորդ օկտավայի մի: Շնորհիվ այդ փոփոխության, քամանչայի տեմբրը դարձել է գեղեցիկ ու փափուկ, ունի տեխնիկական բազմազան հնարավոր-ություններ, որի շնորհիվ թե մենակատարային, թե անսամբլային նվագարան է:

«Ժողովրդական նվագարաններ»

«Ժողովրդական նվագարաններ»

«Ժողովրդական նվագարաններ»

«Ժողովրդական նվագարաններ»

«Ժողովրդական նվագարաններ»

«Ժողովրդական նվագարաններ»

Քամանի – լարային - աղեղնավոր արևելյան նվագարան, որ տարածված է Հայաստանի բազմաթիվ շրջաններում: Քաման անվանումը պետք է, որ լինի արաբերեն /քեման, ջութակ/: Ըստ էության այն Արևելյան Ջութակ է առանց հաստատուն լարվածքի կամ լարված կվարտաներով,երկու լարանի /նաև անկատար ջութակ են կոչում/: Սովորական ջութակից կորպուսն ավելի նեղ է, վզիկը կարճ, ունի տակից անցնող ձայնադարձիչ լարեր,որոնք լարվում են հիմնականներին համաձայն /ունիսոն/ կամ դրանցից օկտավա բարձր/այս դեպքում դրանք բարակ են/, կոթը կարճ է, նվագում են ծնկին ուղղահայաց հենած: Աշուղների սիրած նվագարանն է, այն գործածում էր նաև Ջիվանին:

«Ժողովրդական նվագարաններ»

«Ժողովրդական նվագարաններ»

«Ժողովրդական նվագարաններ»

«Ժողովրդական նվագարաններ»

«Ժողովրդական նվագարաններ»

«Ժողովրդական նվագարաններ»

Սանթուր - Արևելյան բազմալարային հարվածային նվագարան է: Սանթուրի մի քանի տեսակներ են հայտնի, ամենատարածվածը փայտյա սեղանաձև մի արկղ է, վրան ձգված 145 / 25.3 / մետաղյա լարերով, վերևի կափույրի վրա ձայնադարձիչ անցքեր են, լարերը ձգված են սեղանի հիմքին զուգահեռ և հնչյունները ստացվում են փայտյա մուրճիկների հարվածներով: Ձայնը ցածր ռեգիստրում միայնակ , բարձրում երկանդամ, եռանդամ խմբերով ձգված: Լարվածքը քրոմատիկ է: Նվագում են ծնկներին դրած, կամ հատուկ հենարանի ոտների վրա: Սանթուրի զնգուն նվագը ուղեկցվում է հարվածող բաց լարերի միալար, խուլ աղմուկով: Օգտագործվում է աշուղական խմբերում: Ձայնն ընդհատող հարմարանքից զուրկ լինելով` Սանթուրը չի օգտագործվում ժողովրդական նվագարանների համույթներում և նվագախմբերում:

«Ժողովրդական նվագարաններ»

«Ժողովրդական նվագարաններ»

«Ժողովրդական նվագարաններ»

«Ժողովրդական նվագարաններ»

Քանոն - աղելարային – կսմիթային նվագարան է, իրանը 30-90 սմ, սեղանաձև, իրար ամրացված առանձին փայտերից, որի վրայի դեկան երկու - երրորդով լորենի կամ եղևնու փայտից է, մեկ- երրորդով թաղանթապատ,թաղանթը փուչիկից /եզան լավ մշակված այծի, ոչխարի կամ գառան կաշվից / ունի 24-26 եռակի լարեր հիմնականում աղիքից: Նվագում են մատներին հագցրած մատնոցի մեջ դրած կնտնտոցով /հարիչով/: Լարվածքը մաժոր դիատոնիկ շարքով, ռե տոնայնությամբ է, հիմնականում երեք օկտավ հնչյունածավալ ունի: Շարժական հատուկ բռնակների միջոցով ամեն լարախմբի համար 2 առանձին բռնակ կա: Բանալիի օգնությամբ կես տոն բարձրացվում կամ իջեցվում է հենց նվագի ընթացքում, ձախ ձեռքով: Քանոնը նվագում են ծնկների վրա, ձախ ոտքը աջի վրա դրած, միաձայն, երկձայն և բազմաձայն հնչողությամբ, այն մենակատարային և անսամբլային նվագարան է:

«Ժողովրդական նվագարաններ»

«Ժողովրդական նվագարաններ»

«Ժողովրդական նվագարաններ»

«Ժողովրդական նվագարաններ»

«Ժողովրդական նվագարաններ»

«Ժողովրդական նվագարաններ»

Թառ – Լարային կսմիթային նվագարան ութ կամ տասնմեկ լարանի: Նվագում են կնտնտոցով: Գուղը ութաձև է, սնամեջ ամուր փայտից, թաղանթապատ փայտյա հենակը դրված է փառի վրա, սիմերը աղիքից կամ մետաղյա, թևը կամ կոթը բաժանված է 20-23 փարդայի: Թառը տարածված է Իրանում, Անդրկովկասում, Միջին Ասիայում: Հայաստանում տարածված է հիմնականում տասնմեկ լար ունեցող թառ, որոնցից առաջին երեք զույգը համարվում են հիմնական, իսկ մյուս երկու զույգը և մեկ կենտը օբերտոնային:

«Ժողովրդական նվագարաններ»

«Ժողովրդական նվագարաններ»

«Ժողովրդական նվագարաններ»

«Ժողովրդական նվագարաններ»

«Ժողովրդական նվագարաններ»

«Ժողովրդական նվագարաններ»

«Ժողովրդական նվագարաններ»

«Ժողովրդական նվագարաններ»

«Ժողովրդական նվագարաններ»

«Ժողովրդական նվագարաններ»

Դհոլ, Թմբուկ - Երկթաղանթ հարվածային թմբուկ, որի շրջանակը պատրաստված է հիմնականում եղևնու, ընկուզենու, սոճու փայտից: Սնամեջ գլանը 30-40 սմ է, որի վրա ձգվում է թաղանթը այծի կամ հորթի կաշվից: Սովորաբար մի կողմի թաղանթը բարակ է, մյուսը քիչ հաստ: Ձգված թաղանթների տրամագիծը 33-50 սմ է: Թաղանթները ձգվում են գլանաձև իրանի բաց մասերի վրա փայտյա կամ մետաղյա օղակների միջոցով, շրջանակը պարուրած խաչաձև պարանների օգնությամբ: Դհոլը ուսից կախելու համար խաչաձև պարաններին ամրացված է գոտի: Ձայնի հնչեղությունը կարգավորելու նպատակով իրանի վրա փոքրիկ անցք է բացվում: Հնչեղությունը բարձրացնելու նպատակով նվագելուց առաջ թաղանթները կրակի վրա են պահում: Դհոլը նվագում են ձեռքի մատներով կամ երկու փայտիկների օգնությամբ, որոնք լինում են տարբեր հաստության և կոչվում են տարբեր անուններով Թակիչ, Տմբիչ, Ճիպոտ, Կոպալ և այլն: Մեծ թակիչի գլուխը գնդաձև է, իսկ բռնակը ժապավենով կախված է դաստակից, որով հարվածում են հաստ թաղանթի կողմից, իսկ բարակ կողմից հարվածում են Ճիպոտով, որը 30-40 սմ երկարության հոնի, սալորենու, թթենու և այլ ամուր ծառատեսակներից պատրաստված, քիչ կորություն ունեցող ճկուն և ամուր շյուղ է: Ճիպոտի երկարությունր հավասար է լինում դհոլի տրամագծին:

«Ժողովրդական նվագարաններ»

«Ժողովրդական նվագարաններ»

«Ժողովրդական նվագարաններ»

«Ժողովրդական նվագարաններ»

«Ժողովրդական նվագարաններ»

«Ժողովրդական նվագարաններ»

«Ժողովրդական նվագարաններ»

«Ժողովրդական նվագարաններ»

«Ժողովրդական նվագարաններ»

«Ժողովրդական նվագարաններ»

«Ժողովրդական նվագարաններ»

«Ժողովրդական նվագարաններ»

Տավիղ (Նեպել)-Լարային երաժշտական գործիք է, տավիղը քնարի քիչ ավելի մեծ տեսակն է։ Այս երաժշտական գործիքը մեծ ճանաչում է ունի իր գեղեցիկ ձայնի շնորհիվ։ Լարերը պատրաստված են եղել ոչխարի հաստ աղիքից, ուստի նա պետք է քնարից ավելի ցածր տոնայնություն և բարձր ձայն ունենար։ Հին ժամանակներում տավիղը նվագում էին ձեռքով, քայլելու ժամանակ։ Գործիքի Աստվածաշունչում հիշատակվում է ավելի քան 20 անգամ։

«Ժողովրդական նվագարաններ»

«Ժողովրդական նվագարաններ»

Պկու

ԶՈՒՌՆԱ

«Ժողովրդական նվագարաններ»

«Ժողովրդական նվագարաններ»

Պարկապզուկ

«Ժողովրդական նվագարաններ»

«Ժողովրդական նվագարաններ»

Ուդ

«Ժողովրդական նվագարաններ»

«Ժողովրդական նվագարաններ»

Հրազդանի N 7 միջնակարգ դպրոցի դասվար` Գայանե Դանիելյան՝

ՇՆՈՐՀԱԿԱԼՈՒԹՅՈՒՆ

Материалы на данной страницы взяты из открытых истончиков либо размещены пользователем в соответствии с договором-офертой сайта. Вы можете сообщить о нарушении.
19.01.2020