Մխիթարյան մԻաբանություն
Оценка 4.9

Մխիթարյան մԻաբանություն

Оценка 4.9
Документация
pptx
история
1 кл—7 кл
10.05.2020
Մխիթարյան մԻաբանություն
Մխիթարյան միաբանություն
mxitaryan.pptx

ՄԽԻԹԱՐՅԱՆ ՄԻԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ

ՄԽԻԹԱՐՅԱՆ ՄԻԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ

ՄԽԻԹԱՐՅԱՆ
ՄԻԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ

Վենետիկում հայտնվելուն պես յուրաքանչյուր հայ քաղաքի քարտեզին սկսում է փնտրել նախևառաջ Ս․Ղազար կղզին, որի վրա Մխիթարյան միաբանությունն է։ ‹‹ Բարի գալուստ, սիրելի հայրենակիցներ ››, հայատառ…

Վենետիկում հայտնվելուն պես յուրաքանչյուր հայ քաղաքի քարտեզին սկսում է փնտրել նախևառաջ Ս․Ղազար կղզին, որի վրա Մխիթարյան միաբանությունն է։ ‹‹ Բարի գալուստ, սիրելի հայրենակիցներ ››, հայատառ…

Վենետիկում հայտնվելուն պես յուրաքանչյուր հայ քաղաքի քարտեզին սկսում է փնտրել նախևառաջ Ս․Ղազար կղզին, որի վրա Մխիթարյան միաբանությունն է։ ‹‹ Բարի գալուստ, սիրելի հայրենակիցներ ››, հայատառ այս ողջյունն ուղղված է հայ զբոսաշրջիկներին։ Ի դեպ ամեն օր նավակով Ս․ Ղազար շտապողներն ամենևին էլ Իտալիա կամ Վենետիկ այցելած հայաստանցի զբոսաշրջիկները չեն, այլ հայ ժողովրդի պատմությամբ հետաքրքրվող այլազգիներ։

ՄԽԻԹԱՐՅԱՆ ՄԻԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ Ս․ Ղազար կղզի

ՄԽԻԹԱՐՅԱՆ ՄԻԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ Ս․ Ղազար կղզի

ՄԽԻԹԱՐՅԱՆ ՄԻԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ
Ս․ Ղազար կղզի

Կղզի ամեն տարի այցելում է մոտ 40 000 զբոսաշրջիկ։ Շուրջ երեք դար է, ինչ Իտալիայում, Ադրիատիկ ծովի եզերքին, Վենետիկի հարևան Ս․ Ղազար կղզում գործում է…

Կղզի ամեն տարի այցելում է մոտ 40 000 զբոսաշրջիկ։ Շուրջ երեք դար է, ինչ Իտալիայում, Ադրիատիկ ծովի եզերքին, Վենետիկի հարևան Ս․ Ղազար կղզում գործում է…

Կղզի ամեն տարի այցելում է մոտ 40 000 զբոսաշրջիկ։ Շուրջ երեք դար է, ինչ Իտալիայում, Ադրիատիկ ծովի եզերքին, Վենետիկի հարևան Ս․ Ղազար կղզում գործում է քաղաքակիրթ աշխարհի ուշադրությունն ու հարգանքը շահած հայկական մի հոգևոր կենտրոն՝ Մխիթարյան միաբանությունը։
Հայրենի ժողովրդի լուսավորության և առհասարակ մշակութային զարգացման գործին մատուցած անհուն ծառայություններով այդ ուխտը ներկայանում է որպես ամբողջ մի ակադեմիա, գիտության ու մշակույթի հրաշալի կաճառ, որ մեծ պատիվ է բերում իր ծնող ազգին։

ՄԽԻԹԱՐՅԱՆ ՄԻԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ Ս․ Ղազար կղզի

ՄԽԻԹԱՐՅԱՆ ՄԻԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ Ս․ Ղազար կղզի

ՄԽԻԹԱՐՅԱՆ
ՄԻԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ
Ս․ Ղազար կղզի

։ Մխիթարյան միաբանություն (Մխիթարյաններ), հայ կրոնական և մշակութային կազմակերպություն,հայ կաթոլիկ եկեղեցու բենեդիկտյան վանականների միաբանություն։ Հիմնադրվել է 1701 թ. Սեպտեմբերի 8-ին, Կ․Պոլիսում՝ վանահայր Մխիթար Սեբաստացու կողմից։…

։

Մխիթարյան միաբանություն (Մխիթարյաններ), հայ կրոնական և մշակութային կազմակերպություն,հայ կաթոլիկ եկեղեցու բենեդիկտյան վանականների միաբանություն։
Հիմնադրվել է 1701 թ. Սեպտեմբերի 8-ին, Կ․Պոլիսում՝ վանահայր Մխիթար Սեբաստացու կողմից։
Միաբանությունն իր գործունեության ընթացքում հրատարակել է բազմաթիվ հայագիտական-բանասիրական, կրոնական և գիտական այլ աշխատություններ։

Միաբանության գրադարանը

Յուրաքանչյուր մեծ գործի գլուխ կանգնած է լինում մի մեծ, նվիրված ու հանճարեղ անհատականություն, որը ոչ միայն ճանապարհ է բացում, այլև դառնում է այդ ճանապարհի առաջին…

Յուրաքանչյուր մեծ գործի գլուխ կանգնած է լինում մի մեծ, նվիրված ու հանճարեղ անհատականություն, որը ոչ միայն ճանապարհ է բացում, այլև դառնում է այդ ճանապարհի առաջին…

Յուրաքանչյուր մեծ գործի գլուխ կանգնած է լինում մի մեծ, նվիրված ու հանճարեղ անհատականություն, որը ոչ միայն ճանապարհ է բացում, այլև դառնում է այդ ճանապարհի առաջին ուղևորը: Այդ հզոր, բազմատաղանդ անհատներից մեկը մեր իրականության մեջ Մխիթար Սեբաստացի վադապետն էր:
Նա պատանեկությունից նվիրվել է ազգի լուսավորությանը և ծրագրել վիթխարի մի գործ՝ եվրոպական լուսավորության մակարդակով ու չափանիշով խթանել իր ազգի առաջադիմությունը:

Մխիթար Սեբաստացի

1676-1749

Ս. Ղազար կղզին և աշխարհի շուրջը պտտված «Արմենիա» նավը

Ս. Ղազար կղզին և աշխարհի շուրջը պտտված «Արմենիա» նավը

Ս. Ղազար կղզին և աշխարհի շուրջը պտտված «Արմենիա» նավը

Մխիթարյան (սկզբնական շրջանում՝ Անտոնյան) միաբանությունը 1703–15 թթ-ին գործել է Հունաստանի Մեթոն բերդաքաղաքում, որը ենթակա էր Վենետիկի Հանրապետությանը: 1715-ին խուսափելով թուրքական հարձակումներից միաբանությունը Կ․Պոլսից տեղափոխվում է…

Մխիթարյան (սկզբնական շրջանում՝ Անտոնյան) միաբանությունը 1703–15 թթ-ին գործել է Հունաստանի Մեթոն բերդաքաղաքում, որը ենթակա էր Վենետիկի Հանրապետությանը:
1715-ին խուսափելով թուրքական հարձակումներից միաբանությունը Կ․Պոլսից տեղափոխվում է Վենետիկ։
1717 թ-ին Վենետիկի ծերակույտը հրովարտակով Ս․ Ղազար կղզին շնորհում է Մխիթար Սեբաստացու միաբանությանը։

Մխիթար Սեբաստացին դեմ էր հայ կաթողիկե համայնքի անջատ գոյությանը Հայ առաքելական եկեղեցուց։ Նա ծավալում է գիտակրթական գործունեություն, շարունակում է պահպանել Հայ առաքելական եկեղեցու ավանդույթները։ Մխիթարյան…

Մխիթար Սեբաստացին դեմ էր հայ կաթողիկե համայնքի անջատ գոյությանը Հայ առաքելական եկեղեցուց։ Նա ծավալում է գիտակրթական գործունեություն, շարունակում է պահպանել Հայ առաքելական եկեղեցու ավանդույթները։
Մխիթարյան միաբանությունն աշխարհում միակ կաթողիկե համայնքն է, որը երբեք լատինացված չի եղել։ Մխիթարյանների արարողությունները երբեք չեն եղել լատինածես և չեն կատարվել լատիներենով, այլ միայն հայերենով՝ համաձայն Հայ առաքելական եկեղեցու ծիսակարգի։

Մխիթարյանների եկեղեցու ներքին հարդարանքը

Մխիթարյանների եկեղեցու ներքին հարդարանքը

Մխիթարյանների եկեղեցու ներքին հարդարանքը

Ս. Ղազար եկեղեցու առաստաղը՝ Ս. Գրիգոր Նարեկացու և Ս. Ներսես Լամբրոնացի Հայրապետի խճանկարներով

Ս. Ղազար եկեղեցու առաստաղը՝ Ս. Գրիգոր Նարեկացու և Ս. Ներսես Լամբրոնացի Հայրապետի խճանկարներով

Ս. Ղազար եկեղեցու առաստաղը՝ Ս. Գրիգոր Նարեկացու և Ս. Ներսես Լամբրոնացի Հայրապետի խճանկարներով

Միաբանությունը գործունեություն է ծավալել 2 ուղղությամբ՝ կրոնական-կաթոլիկական և հայագիտական-բանասիրական: Վատիկանի աջակցությունն ապահովելու նպատակով սկզբնական շրջանում թարգմանել ու հրատարակել են կաթոլիկական գրականություն: Զուգահեռաբար նախապատրաստել և տպագրել…

Միաբանությունը գործունեություն է ծավալել 2 ուղղությամբ՝ կրոնական-կաթոլիկական և հայագիտական-բանասիրական: 
Վատիկանի աջակցությունն ապահովելու նպատակով սկզբնական շրջանում թարգմանել ու հրատարակել են կաթոլիկական գրականություն: Զուգահեռաբար նախապատրաստել և տպագրել են հայագիտական աշխատություններ՝ հայ պատմիչների երկերի քննական բնագրեր, գրաբարի քերականությանը նվիրված ուսումնասիրություններ, արժեքավոր բառգրքեր, դասագրքեր, գեղարվեստական գրականություն: 

Հատկապես մեծարժեք են Մխիթար Սեբաստացու «Բառգիրք հայկազյան լեզվի» (2 հատոր, 1749–69 թթ.), Միքայել Չամչյանի «Պատմություն Հայոց» (3 հատոր, 1784–86 թթ.), Ստեփանոս Ագոնցի և Ղուկաս Ինճիճյանի…

Հատկապես մեծարժեք են Մխիթար Սեբաստացու «Բառգիրք հայկազյան լեզվի» (2 հատոր, 1749–69 թթ.), Միքայել Չամչյանի «Պատմություն Հայոց» (3 հատոր, 1784–86 թթ.), Ստեփանոս Ագոնցի և Ղուկաս Ինճիճյանի…

Հատկապես մեծարժեք են Մխիթար Սեբաստացու «Բառգիրք հայկազյան լեզվի» (2 հատոր, 1749–69 թթ.), Միքայել Չամչյանի «Պատմություն Հայոց» (3 հատոր, 1784–86 թթ.), Ստեփանոս Ագոնցի և Ղուկաս Ինճիճյանի «Աշխարհագրություն չորից մասանց աշխարհի» (11 հատոր, 1802–08 թթ.), Մկրտիչ Ավգերյանի «Լիակատար վարք և վկայաբանություն սրբոց...» (12 հատոր, 1810–15 թթ.), Հարություն Ավգերյանի «Բառարան անգղիերեն և հայերեն» (1821 թ.) ու «Բառարան հայերեն և անգղիական» (1825 թ.), Գաբրիել Ավետիքյանի, Խաչատուր Սյուրմելյանի և Մկրտիչ Ավգերյանի «Նոր բառգիրք հայկազյան լեզվի» (2 հատոր, 1836–37 թթ.), Գաբրիել Այվազովսկու «Համառոտ պատմություն Ռուսաց» (1836 թ.) և «Պատմություն օսմանյան պետության» (2 հատոր, 1841 թ.), Հովսեփ Գաթըրճյանի «Տիեզերական պատմություն...» (2 հատոր, 1849–52 թթ.), Ղևոնդ Ալիշանի «Քաղաքական աշխարհագրություն» (1853 թ.), «Շիրակ» (1881 թ.), «Սիսուան» (1885 թ.), «Այրարատ» (1890 թ.), «Սիսական» (1893 թ.), Ղևոնդ Հովնանյանի «Պատմություն քաղաքակրթության...» (4 հատոր, 1856–60 թթ.), Գարեգին Զարբհանալյանի «Պատմություն հայերեն դպրությանց» (2 հատոր, 1865–78 թթ.), Արսեն Այտընյանի «Քննական քերականություն աշխարհաբար կամ արդի հայերեն լեզվի» (1866 թ.), Սերովբե Տերվիշյանի «Հնդեվրոպական նախալեզու» (1885 թ.) և այլ աշխատություններ, «Մատենագիրք նախնյաց», «Ընտիր մատենագիրք», «Սոփերք հայկական» մատենաշարերը:

Մկրտիչ Ավգերյանի «Լիակատար վարք և վկայաբանութիւն սրբոց» աշխատությունը Մխիթար Սեբաստացի «Բառգիրք հայկազեան լեզուի» կազմը

Մկրտիչ Ավգերյանի «Լիակատար վարք և վկայաբանութիւն սրբոց» աշխատությունը Մխիթար Սեբաստացի «Բառգիրք հայկազեան լեզուի» կազմը

Մկրտիչ Ավգերյանի «Լիակատար վարք և վկայաբանութիւն սրբոց» աշխատությունը

Մխիթար Սեբաստացի «Բառգիրք հայկազեան լեզուի» կազմը

1732 թ-ին Սբ Ղազարում միաբանները հիմնադրել են վարժարան, որի նպատակը միաբանության գործունեությունը շարունակող սերունդ պատրաստելն էր: Այնուհետև Մխիթարյան վարժարաններ են բացվել Պադուայում, Վենետիկում, Կոստանդնուպոլսում, Տրապիզոնում,…

1732 թ-ին Սբ Ղազարում միաբանները հիմնադրել են վարժարան, որի նպատակը միաբանության գործունեությունը շարունակող սերունդ պատրաստելն էր: Այնուհետև Մխիթարյան վարժարաններ են բացվել Պադուայում, Վենետիկում, Կոստանդնուպոլսում, Տրապիզոնում, Ախալցխայում և այլուր: 1992 թ-ից Վենետիկի Մխիթարյանների կրթահամալիր է գործում նաև Երևանում:

1772 թ-ին միաբանների մի խումբ կանոնադրության փոփոխման շուրջ առաջացած վեճի պատճառով թողել է Վենետիկը և 1773 թ-ին հաստատվել Տրիեստում, իսկ 1811 թ-ին տեղափոխվել է Վիեննա,…

1772 թ-ին միաբանների մի խումբ կանոնադրության փոփոխման շուրջ առաջացած վեճի պատճառով թողել է Վենետիկը և 1773 թ-ին հաստատվել Տրիեստում, իսկ 1811 թ-ին տեղափոխվել է Վիեննա,…

1772 թ-ին միաբանների մի խումբ կանոնադրության փոփոխման շուրջ առաջացած վեճի պատճառով թողել է Վենետիկը և 1773 թ-ին հաստատվել Տրիեստում, իսկ 1811 թ-ին տեղափոխվել է Վիեննա, այնտեղ էլ հիմնել Մխիթարյան միաբանության ճյուղը: Նույն թվականին Ավստրիայի կառավարությունը պաշտոնապես ճանաչել է նրանց կարգավիճակը. ստեղծվել է Վիեննայի Մխիթարյան միաբանությունը: Նրանք իրենց գործունեությունն սկսել են կաթոլիկ կրոնաաստվածաբանական աշխատությունների հրատարակումով, սակայն աստիճանաբար սկսել են գրել հայագիտական, պատմագիտական, բանասիրական և լեզվաբանական երկեր։
Միաբանության մասնաճյուղը ծաղկման բեղմնավոր շրջան է ապրել 19-րդ դարի 2-րդ կեսին: 19-րդ դարավերջին և 20-րդ դարասկզբին միաբանության 2 ճյուղերն սկսելեն ակտիվ համագործակցել։

:

2000 թ-ի հուլիսի 10–21-ը Վենետիկի Սբ Ղազար Մայրավանքում տեղի է ունեցել Մխիթարյան միաբանության Վենետիկի և Վիեննայի ճյուղերի միացյալ ընդհանուր ժողով. համատեղ որոշմամբ նրանք միավորվել և…

2000 թ-ի հուլիսի 10–21-ը Վենետիկի Սբ Ղազար Մայրավանքում տեղի է ունեցել Մխիթարյան միաբանության Վենետիկի և Վիեննայի ճյուղերի միացյալ ընդհանուր ժողով. համատեղ որոշմամբ նրանք միավորվել և…

2000 թ-ի հուլիսի 10–21-ը Վենետիկի Սբ Ղազար Մայրավանքում տեղի է ունեցել Մխիթարյան միաբանության Վենետիկի և Վիեննայի ճյուղերի միացյալ ընդհանուր ժողով. համատեղ որոշմամբ նրանք միավորվել և ստեղծել են Մխիթարյան միացյալ միաբանությունը, որի կենտրոնատեղին Վենետիկի Սբ Ղազար Մայրավանքն է, իսկ Վիեննայի վանքը՝ առաջին գլխավոր մենաստանը:

Սբ Ղազարում Մխիթար Սեբաստացին սեփական գրադարանի հիմքի վրա ստեղծել է մատենադարան, որը հետագայում համալրվել է նվիրատվություններով և գնումներով: Վենետիկի մատենադարանի ներկայիս ձեռագիր ֆոնդը 5 հզ.…

Սբ Ղազարում Մխիթար Սեբաստացին սեփական գրադարանի հիմքի վրա ստեղծել է մատենադարան, որը հետագայում համալրվել է նվիրատվություններով և գնումներով: Վենետիկի մատենադարանի ներկայիս ձեռագիր ֆոնդը 5 հզ.…

Սբ Ղազարում Մխիթար Սեբաստացին սեփական գրադարանի հիմքի վրա ստեղծել է մատենադարան, որը հետագայում համալրվել է նվիրատվություններով և գնումներով: Վենետիկի մատենադարանի ներկայիս ձեռագիր ֆոնդը 5 հզ. միավոր է, տպագիր ֆոնդը՝ շուրջ 100 հզ.: Հայտնի է նաև Վիեննայի մատենադարանը, որտեղ պահվում է շուրջ 2600 գրչագիր մատյան:

Մխիթար Աբբահոր կառուցած Մայրավանքի կոթողային գրադարանը

Մխիթար Աբբահոր կառուցած Մայրավանքի կոթողային գրադարանը

Մխիթար Աբբահոր կառուցած Մայրավանքի կոթողային գրադարանը

ԳԻՏԵ՞Ք, ՈՐ Աշխարհի առաջին ճապոներեն-գերմաներեն բառարանը 1865 թվականին պատրաստել են Մխիթարյան միաբանությունում: Վիեննայի վեհաժողովի սկսվելու կապակցությամբ Մխիթարյանների տպարանում լույս է տեսել ֆրանսերենով առաջին հրատարակությունը: Մխիթարյանները…

ԳԻՏԵ՞Ք, ՈՐ

Աշխարհի առաջին ճապոներեն-գերմաներեն բառարանը 1865 թվականին պատրաստել են Մխիթարյան միաբանությունում:

Վիեննայի վեհաժողովի սկսվելու կապակցությամբ Մխիթարյանների տպարանում լույս է տեսել ֆրանսերենով առաջին հրատարակությունը:

Մխիթարյանները մեծ դեր են ունեցել սերբական  գրականության զարգացման գործում:

Մխիթարյան միաբանությունը հրատարակել է մեկ տասնյակից ավելի պարբերականներ [«Տարեգրություն» (1799– 1802 թթ.), «Եղանակ բյուզանդյան» (1803– 1820 թթ.), «Եվրոպա» (1847–63 թթ.) և այլն], որոնց մի մասը…

Մխիթարյան միաբանությունը հրատարակել է մեկ տասնյակից ավելի պարբերականներ [«Տարեգրություն» (1799– 1802 թթ.), «Եղանակ բյուզանդյան» (1803– 1820 թթ.), «Եվրոպա» (1847–63 թթ.) և այլն], որոնց մի մասը…

Մխիթարյան միաբանությունը հրատարակել է մեկ տասնյակից ավելի պարբերականներ [«Տարեգրություն» (1799– 1802 թթ.), «Եղանակ բյուզանդյան» (1803– 1820 թթ.), «Եվրոպա» (1847–63 թթ.) և այլն], որոնց մի մասը լույս է տեսնում ցայսօր [«Բազմավեպ» (1843 թ-ից), «Հանդես ամսօրյա» (1887 թ-ից), «Մխիթարյան ընտանիք» (1969 թ-ից) և այլն]: 

«Բազմավեպ» ամսագրի առաջին էջը

Ս. Ղազար Մայրավանքի ձեռագրատունը

Ս. Ղազար Մայրավանքի ձեռագրատունը

Ս. Ղազար Մայրավանքի ձեռագրատունը

Մխիթարյան միաբանության հիմնադրումից ի վեր Սբ Ղազար են այցելել հազարավոր զբոսաշրջիկներ և գիտնականներ: Հանրաճանաչ այցելուներից են բանաստեղծ Ջորջ Բայրոնը, գրողներ Վալտեր Սկոտը, Ստենդալը, Ալֆրեդ դը…

Մխիթարյան միաբանության հիմնադրումից ի վեր Սբ Ղազար են այցելել հազարավոր զբոսաշրջիկներ և գիտնականներ: Հանրաճանաչ այցելուներից են բանաստեղծ Ջորջ Բայրոնը, գրողներ Վալտեր Սկոտը, Ստենդալը, Ալֆրեդ դը…

Մխիթարյան միաբանության հիմնադրումից ի վեր Սբ Ղազար են այցելել հազարավոր զբոսաշրջիկներ և գիտնականներ: Հանրաճանաչ այցելուներից են բանաստեղծ Ջորջ Բայրոնը, գրողներ Վալտեր Սկոտը, Ստենդալը, Ալֆրեդ դը Մյուսեն, Ժորժ Սանդը, հայագետ, լեզվաբան Հայնրիխ Պետերմանը, կոմպոզիտոր Ժակ Օֆենբախը, դերասանուհի Էլեոնորա Դուզեն և ուրիշներ:
Միաբանության անդամները սերտորեն համագործակցում են ՀՀ գիտնականների հետ, մասնակցում հայագիտական գիտաժողովների:

ՄԽԻԹԱՐՅԱՆ ՄԻԱԲԱՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ ԱՍԵԼ ԵՆ․․․

ՄԽԻԹԱՐՅԱՆ ՄԻԱԲԱՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ ԱՍԵԼ ԵՆ․․․

ՄԽԻԹԱՐՅԱՆ ՄԻԱԲԱՆՈՒԹՅԱՆ
ՄԱՍԻՆ ԱՍԵԼ ԵՆ․․․

«Այս մարդիկ (Մխիթարյանները ) հարստահարված և բարձրատոհմ մի ազգի կրոնավորներն են , ազգ , որ հրեաների և հույների պես տարագիր ու ստրուկ է եղել՝ առանց…

«Այս մարդիկ (Մխիթարյանները ) հարստահարված և բարձրատոհմ մի ազգի կրոնավորներն են , ազգ , որ հրեաների և հույների պես տարագիր ու ստրուկ է եղել՝ առանց…

«Այս մարդիկ (Մխիթարյանները ) հարստահարված և բարձրատոհմ մի ազգի կրոնավորներն են , ազգ , որ հրեաների և հույների պես տարագիր ու ստրուկ է եղել՝ առանց առաջինների ինքնամեկուսացման և վերջինների ստրկամտության : Այս ժողովուրդը հարստացել է առանց բանսարկության »:

Ջորջ Բայրոն, անգլիացի բանաստեղծ

«Օտարները Հայոց կղզի կկոչեն . հոն ամեն ինչ հայկական է և հայ անունին համար : Աղոթքի հետ՝ աշխատանք , առաքինության հետ՝ հայրենասիրություն , հավատքի հետ՝…

«Օտարները Հայոց կղզի կկոչեն . հոն ամեն ինչ հայկական է և հայ անունին համար : Աղոթքի հետ՝ աշխատանք , առաքինության հետ՝ հայրենասիրություն , հավատքի հետ՝…

«Օտարները Հայոց կղզի կկոչեն . հոն ամեն ինչ հայկական է և հայ անունին համար : Աղոթքի հետ՝ աշխատանք , առաքինության հետ՝ հայրենասիրություն , հավատքի հետ՝ գաղափարական սևեռակետ , և միշտ Հայաստան , ամեն ինչ Հայրենիքին համար , հայ ժողովուրդին համար ...»:

Մխիթար Սեբաստացի

«Ոչ մեկ հայկական հաստատություն այնքան խորունկ ու տևական ազդեցություն ունեցած է Հայոց վրա , արևմտյան ոգիին , ճաշակին և ազնիվ բարքերուն մեր մեջ տարածման տեսակետով…

«Ոչ մեկ հայկական հաստատություն այնքան խորունկ ու տևական ազդեցություն ունեցած է Հայոց վրա , արևմտյան ոգիին , ճաշակին և ազնիվ բարքերուն մեր մեջ տարածման տեսակետով…

«Ոչ մեկ հայկական հաստատություն այնքան խորունկ ու տևական ազդեցություն ունեցած է Հայոց վրա , արևմտյան ոգիին , ճաշակին և ազնիվ բարքերուն մեր մեջ տարածման տեսակետով , որքան Մխիթարի տունը»:

Արշակ Չոպանյան, գրող

ՄԽԻԹԱՐՅԱՆ ՄԻԱԲԱՆՈՒԹՅԱՆ ՆՇԱՆԱՎՈՐ ԳՈՐԾԻՉՆԵՐԸ

ՄԽԻԹԱՐՅԱՆ ՄԻԱԲԱՆՈՒԹՅԱՆ ՆՇԱՆԱՎՈՐ ԳՈՐԾԻՉՆԵՐԸ

ՄԽԻԹԱՐՅԱՆ ՄԻԱԲԱՆՈՒԹՅԱՆ ՆՇԱՆԱՎՈՐ ԳՈՐԾԻՉՆԵՐԸ

Միքայել Չամչյան Հայ ականավոր պատմաբան, քերական, լեզվաբան, աստվածաբան և մանկավարժ։ Մխիթարյան միաբանության անդամ է եղել։ Չամչյանը կատարել է մեկ մարդու ուժերից վեր լայնահուն հանրագիտարանական գործ:…

Միքայել Չամչյան Հայ ականավոր պատմաբան, քերական, լեզվաբան, աստվածաբան և մանկավարժ։ Մխիթարյան միաբանության անդամ է եղել։ Չամչյանը կատարել է մեկ մարդու ուժերից վեր լայնահուն հանրագիտարանական գործ:…

Միքայել Չամչյան

Հայ ականավոր պատմաբան, քերական, լեզվաբան, աստվածաբան և մանկավարժ։ Մխիթարյան միաբանության անդամ է եղել։
Չամչյանը կատարել է մեկ մարդու ուժերից վեր լայնահուն հանրագիտարանական գործ: Մեծ է նրա գործը լեզվաշինության մեջ, նա տրամադրեց սերունդներին կատարյալ քերականության դասագիրքը:
1771-1773 թ-ին Արաբիայում տարածված ժանտախտը և կլիմայական պայմանները քայքայում էին նրա առողջությունը` պատճառելով սարսափելի գլխացավ: Այս պայմաններում նա գրում է առաջին երկասիրությունը «Վահան ուղղափառության» խորագրով

Ղևոնդ Ալիշան Ղևոնդ Ալիշան հայ բանաստեղծ, բանասեր, պատմաբան, աշխարհագրագետ, թարգմանիչ, Վենետիկի Մխիթարյան միաբանության անդամ։ Ծնվել է Կոնստանդնուպոլիսում: 1832 թվին փոքր եղբոր՝ Սերովբեի հետ միասին մեկնել…

Ղևոնդ Ալիշան

Ղևոնդ Ալիշան հայ բանաստեղծ, բանասեր, պատմաբան, աշխարհագրագետ, թարգմանիչ, Վենետիկի Մխիթարյան միաբանության անդամ։ Ծնվել է Կոնստանդնուպոլիսում: 1832 թվին փոքր եղբոր՝ Սերովբեի հետ միասին մեկնել է վենետիկ մխիթարյանների մոտ ուսումնառության: 1840 թվին պաշտոնապես ճանաչվել է որպես Մխիթարյան միաբանության անդամ: Մինչև կյանքի վերջ ապրել է Վենետիկում:Մահացել 1901 թվին:

Մկրտիչ Պեշիկթաշլյան Մկրտիչ Պեշիկթաշլյան արևմտահայ բանաստեղծ։ Պեշիկթաշլյանը կրթություն է ստացել Մխիթարյան միաբանությունում, եղել է Ղևոնդ Ալիշանի աշակերտը։ Ապրել է համեստ կյանքով, աշխատել է որպես ուսուցիչ։

Մկրտիչ Պեշիկթաշլյան

Մկրտիչ Պեշիկթաշլյան արևմտահայ բանաստեղծ։
Պեշիկթաշլյանը կրթություն է ստացել Մխիթարյան միաբանությունում, եղել է Ղևոնդ Ալիշանի աշակերտը։
Ապրել է համեստ կյանքով, աշխատել է որպես ուսուցիչ։

Ջորջ Բայրոն Նրա օգնությամբ անգլերենից հայերեն և հայերենից անգլերեն են թարգմանվել մի շարք կրոնական և աշխարհիկ ձեռագրեր, ստեղծվել է անգլերեն-հայերեն բառարան։ 1816 թվականին Բայրոնն այցելում…

Ջորջ Բայրոն Նրա օգնությամբ անգլերենից հայերեն և հայերենից անգլերեն են թարգմանվել մի շարք կրոնական և աշխարհիկ ձեռագրեր, ստեղծվել է անգլերեն-հայերեն բառարան։ 1816 թվականին Բայրոնն այցելում…

Ջորջ Բայրոն

Նրա օգնությամբ անգլերենից հայերեն և հայերենից անգլերեն են թարգմանվել մի շարք կրոնական և աշխարհիկ ձեռագրեր, ստեղծվել է անգլերեն-հայերեն բառարան։ 1816 թվականին Բայրոնն այցելում է Վենետիկի Սուրբ Ղազար Կղզի, որտեղ նա Մխիթարեան Կարգի վանականների միջոցով ծանոթանում է Հայկական մշակույթին։ Հայր Հ. Ավգերյանի օգնությամբ սովորում է գրաբար և մասնակցում է լեզվի և պատմության վերաբերյալ բազմաթիվ դասախոսությունների։

Մ. Մ. թանգարանի «Լորդ Բայրոնի սենյակը», ուր անգլիացի բանաստեղծը Հ. Հարություն Ավգերյանի օգնությամբ հայերեն է սովորել

Հովհաննես Ինճիճյան Ինճիճյան Ինճիճյանը եղել է աշխարհագետ: Թարգմանել է տարբեր լեզուններից հայերեն: Նրա գրքերից են «Սև աշխարհ», «Սպիտակ աշխարհ», «Արաբստան», «Հնդստան», «Զինումաչին» և այլն, որոնք…

Հովհաննես Ինճիճյան Ինճիճյան Ինճիճյանը եղել է աշխարհագետ: Թարգմանել է տարբեր լեզուններից հայերեն: Նրա գրքերից են «Սև աշխարհ», «Սպիտակ աշխարհ», «Արաբստան», «Հնդստան», «Զինումաչին» և այլն, որոնք…

Հովհաննես Ինճիճյան

Ինճիճյան Ինճիճյանը եղել է աշխարհագետ: Թարգմանել է տարբեր լեզուններից հայերեն: Նրա գրքերից են «Սև աշխարհ», «Սպիտակ աշխարհ», «Արաբստան», «Հնդստան», «Զինումաչին» և այլն, որոնք ծանոթացնում էին օտար ժողովրդին: Այդ դարաշրջանում աշխարհագրական գրականության մեջ հայտնագործությունները շատ էին, որոնք նպաստեցին Ինճիճյանի գործունեությանը: Նրա թարգմանությունների մեջ տեղ է գտել նաև հայկական աշխարհագրությունը, որին անդրադարձել է «Աշխարհացույցի» մեջ:

Գաբրիել Ավետիքյան Հայ բանասեր, թարգմանիչ, լեզվաբան, քերական-բառարանագիր, աստվածաբան,Մխիթարյան միաբանության անդամ։ Նրա առաջին աշխատությունը լույս է տեսել 1792 թվականին՝ «Քերականութիւն Թոսքանական լեզուի»։ Ապա միմյանց հետևից հրատարակել…

Գաբրիել Ավետիքյան

Հայ բանասեր, թարգմանիչ, լեզվաբան, քերական-բառարանագիր, աստվածաբան,Մխիթարյան միաբանության անդամ։
Նրա առաջին աշխատությունը լույս է տեսել 1792 թվականին՝ «Քերականութիւն Թոսքանական լեզուի»։ Ապա միմյանց հետևից հրատարակել է «Մեկնութիւն չորեքտասան թղթոց Երանելւոյն Պողոսի առաքելոյն» (1806), «Բացատրութիւն շարականաց» (1814), «Քերականութիւն հայկական» (1815), «Տեսարանք, արարեալ աշխարհօրէն ոճով» (դասագիրք, 1816), «Քերականութիւն համառօտ» (1818, 1823), «պատարագամատոյց հայոց, ինչպես և կրոնական մի քանի գրքեր։ Մասնակցել է «Նոր բառգիրք հայկազեան լեզուի» բառարանի ստեղծմանը, գրելով ամբողջ Ա տառը։ Կատարել է թարգմանություններ, մեծ մասամբ կրոնական բովանդակությամբ։ Հրատարակել է Գրիգոր Նարեկացու «Նարեկը», նաև նրա բացատրությունը՝ «Նարեկլուծը»։

Հայ բառարանագիր, թվաբան, տոմարագետ։ Վենետիկի Մխիթարյան միաբանության անդամ, քահանա։ Լույս են տեսել Սյուրմելյանի «Համառոտ թուաբանութիւն» և «Տոմարագիտութիւն․․․» աշխատությունները։ Առաջին գրքում, որ գրված է ժամանակի աշխարհաբարով,…

Հայ բառարանագիր, թվաբան, տոմարագետ։ Վենետիկի Մխիթարյան միաբանության անդամ, քահանա։
Լույս են տեսել Սյուրմելյանի «Համառոտ թուաբանութիւն» և «Տոմարագիտութիւն․․․» աշխատությունները։ Առաջին գրքում, որ գրված է ժամանակի աշխարհաբարով, Սյուրմելյանը քննում է թվաբանության գործողությունները, դրանք դիտում համապատասխան համակարգերի մեջ, պարզաբանում մտավարժության լրացուցիչ խնդիրներով։ «Տոմարագիտոություն»-ը օրացույցի տեսակների, տարբեր տոմարների, այս կամ այն օրը գտնելու միջոցների համեմատաբար ամբողջական ուսումնասիրություն է։ Սյուրմելյանի գրչին են պատկանում նաև «Նոր բառգիրք հայկազեան լեզուի» բառարանի Բ-Զ տառերի բառահոդվածները (համահեղինակներ՝  Ավետիքյան Գաբրիել, Ավգերյան Մկրտիչ) ։

Խաչատուր Սյուրմելյան

Մկրտիչ Ավգերյան Աստվածաբան, լեզվաբան-բառարանագիր, թարգմանիչ։ Մխիթարյան միաբանության խորհրդական (30 տարի) և ընդհանուր աթոռակալ (20 տարի)։ Իբրև աստվածաբան հայտնի է բազմաթիվ երկերով. ամենանշանավորը «Լիակատար վարք և…

Մկրտիչ Ավգերյան

Աստվածաբան, լեզվաբան-բառարանագիր, թարգմանիչ։ Մխիթարյան միաբանության խորհրդական (30 տարի) և ընդհանուր աթոռակալ (20 տարի)։
Իբրև աստվածաբան հայտնի է բազմաթիվ երկերով. ամենանշանավորը «Լիակատար վարք և վկայաբանութիւն Սրբոց, որք կան ի հին տօնացուցի եկեղեցւոյ Հայաստանեայց» կոթող. աշխատությունն է, որտեղ լուսաբանել է սրբերի կյանքը, կատարել բանասիրական վերլուծումներ ու ճշգրտումներ։
Ավգերյանը վիթխարի աշխատանք է կատարել նաև թարգմանության ասպարեզում.Գրաբարից լատիներեբ է թարգմանել Փիլոն Ալեքսանդրացու ճառերը և Եվսեբիոս Կեսարացու «Քրոնիկոն»-ը (մաս 1–2, 1818), որոնց հունարեն բնագրերը կորած են։ «Քրոնիկոն»-ն ամփոփում է հայերեն հին թարգմանության բնագիրը և հույն մատենագիրների գրվածքներում պահպանված հունարեն հատվածները։ Ավգերյանի գլուխգործոցն է «Նոր բառգիրք հայկազեան լեզուի» կամ «Նոր հայկազեան բառարան»-ը (հ. 1–2, 1836–37, համահեղինակներ՝ Գ․ Ավետիքյան, Խ․ Սյուրմելյան)։ Հրատարակել է նաև «Առձեռն բառարան հայկազնեան լեզուի» ։

Материалы на данной страницы взяты из открытых истончиков либо размещены пользователем в соответствии с договором-офертой сайта. Вы можете сообщить о нарушении.
10.05.2020