Հատած բուրգ
Հատած բուրգ կոչվում է բուրգի այն մասը, որը գտնվում է բուրգի հիմքի և հիմքին զուգահեռ հարթության միջև:
Հատած բուրգի կողմնային նիստերը սեղաններ են:
S լրիվ=
Հատած բուրգի լրիվ մակերևույթի մակերեսը հավասար է երկու հիմքերի և կողմնային մակերևույթի մակերեսների գումարին:
Եթե հատած բուրգի հիմքերը n-անկյուն բազմանկյուն է, ապա այն անվանում են n-անկյուն հատած բուրգ:
n-անկյուն բուրգն ունի n+2 նիստ՝ 2 հիմք, n կողմնային նիստ:
n-անկյուն բուրգն ունի 2n գագաթ՝ n գագաթ յուրաքանչյուր հիմքում:
n-անկյուն հատած բուրգն ունի 3n կող` n կողմնային կող, և n կող յուրաքանչյուր հիմքում:
n-անկյուն հատած բուրգն ունի n⋅(n−3) անկյունագիծ:
Կանոնավոր բուրգի հիմքին զուգահեռ հարթության հատումով առաջացած հատած բուրգը կոչվում է կանոնավոր հատած բուրգ:
Կանոնավոր հատած բուրգի կողմնային մակերևույթի մակերեսը
S կողմն=1/2(+)⋅h,
որտեղ , -ը հիմքերի պարագծերն են, h-ը՝ հարթագիծը:
Կանոնավոր հատած բուրգի կողմնային մակերևույթի մակերեսը հավասար է հիմքերի պարագծերի կիսագումարի և հարթագծի արտադրյալին:
© ООО «Знанио»
С вами с 2009 года.