Բանաստեղծության վերլուծություն

  • rtf
  • 13.05.2020
Публикация на сайте для учителей

Публикация педагогических разработок

Бесплатное участие. Свидетельство автора сразу.
Мгновенные 10 документов в портфолио.

Иконка файла материала Բանաստեղծության վերլուծություն.rtf

  ԱՐԱՔՍԻ ԱՐՏԱՍՈՒՔԸ

   Արաքս գետը հայերի համար նույնն է, ինչ Գանգեսը՝ հնդիկների, Նեղոսը՝ եգիպտացիների, կամ Հռենոսը՝ գերմանացիների համար: Այն բովանդակում է իր մեջ մայրական սկզբունքի խորհրդանիշը:

 Հին կտակարանում Արաքսը կոչվել է Գիհոն և համարվել է դրախտի չորս գետերից մեկը:

Պատկանյանի բանաստեղծության մեջ Մայր-Արաքսը վշտահար է: Բանաստեղծը «քայլամոլոր» շրջում է գետի ափերով և նրա պղտոր ալիքները դիտելով՝ փորձում պեղել պատմական հիշողությունը: Զրույցը գետի հետ սկսվում է հարցով և դա թույլ է տալիս այս բանաստեղծությունը գեթ ձևաբանորեն դասել ռոմանտիկական այն հարացույցին, որի բարձր նմուշներն են Եվրոպայում Լամարթինի «Լճակը», «լճային դպրոցի» բանաստեղծների շատ գործեր և զուտ ձևաբանորեն նաև Դուրյանի «Լճակը»:

 

 -Արա՛քս, ինչու ձկանց հետ

 Պար չես բռնում մանկական,

 Դու դեռ ծովը չհասած

 Սգավոր ես ինձ նըման:

 

   Հարցը առաջ է բերում Արաքսի վրդովմունքը: Գետը հիշում է, որ ժամանակին, երբ դեռ գոյություն է ունեցել հայոց պետականությունը, ինքը եղել է թագուհի: Ոչինչ չի մնացել հին ժամանակներից, քանի որ իր ջրերն են մտնում «ճպռոտ աչքերով» օտարները, իսկ հպարտ գետը օտար փեսա չի ընդունում: Հայաստանի անկախության հավատարիմ այրին է Արաքսը:

 

-Խիզա՜խ, անմի՜տ պատանի,

Նիրհս ինչո՞ւ դարևոր

Վրդովվում ես, նորոգում

Իմ ցավերը բյուրավոր:

 

Սիրելիի մահից հետ

Ե՞րբ ես տեսել, որ այրին

Ոտքից գլուխ պճնվի

Իր զարդերով թանկագին:

 

   Մայր-Արաքսը երազում է այն պահը, երբ իր որդիները կհամախմբվեն, և այն ժամանակ միայն ինքը նորից շքեղորեն կզարդարվի: Բանաստեղծության ավարտը որոշակիորեն նաև կոչ է ցարական բռնապետության դեմ:

 

Քանի որ իմ զավակունք

Այսպես կու մընան պանդուխտ,-

Ինձ միշտ սըգավոր կըտեսնեք,

Այս է անխաբ իմ սուրբ ուխտ…:

 

   Գետի սուրբ ուխտը հայկական ոգու տոկունության խորհրդանիշն է:

   Որպես ռոմանտիկական բանաստեղծ՝ Ռաֆայել Պատկանյանն այս բանաստեղծության մեջ թանձրացնում է անցյալի և ապագայի բաժանարար գիծը:

*****

Մեծերը բանաստեղծության մասին

   Միքայել Նալբանդյանը այսպես է գրում Ռաֆայել Պատկանյանի նշանավոր  բանաստեղծության մասին. «Ես տասնյակ անգամներ կարդացել եմ «Արաքսի արտասուքը» և միշտ հիացել եմ, որովհետև դորա մեջ լսում և զգում եմ հայ ազգի իղձը, որովհետև այն ճշգրիտ և գեղեցիկ խոսում է ազգի ցավերի մասին»:

Րաֆֆին այս բանաստեղծությունը կոչել է «Հայ պոեզիայի թագուհի»: