ԲԱՑ ԴԱՍ-ՄԻՋՈՑԱՌՈՒՄ
ՊԼԱՆ
ԴՊՐՈՑ._<< ՀՀ Գողարքունիքի մարզի ,Շորժա գյուղի միջն . դպրոց >> ՊՈԱԿ
ՈՒՍՈՒՑԻՉ._Սյուզաննա Աշոտի Հովսեփյան
ԴԱՍԻ ԹԵՄԱՆ._«ՀԱՅՈՑ ՄԵԾ ԵՂԵՌՆԸ ԵՎ ՀԱՅ ԺՈՂՈՎՐԴԻ ՊԱՀԱՆՋԱՏԻՐՈՒԹՅՈՒՆԸ»
ԴԱՍԱՐԱՆ._ 9_ՐԴ
ԱՌԱՐԿԱ._ՀԱՅՈՑ ԼԵԶՈՒ, ՄԱՅՐԵՆԻ, ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆ, ԳՐԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ, ԵՐԱԺՇՏՈՒԹՅՈՒՆ, ՀԱՅՐԵՆԱԳԻՏՈՒԹՅՈՒՆ
ԴԱՍԻ ՏԻՊԸ.-ԱՄՐԱԿԱՅՄԱՆ ԴԱՍ
ԴԱՍԻ
ՆՊԱՏԱԿՆԵՐԸ._
ա)Իմանալ`
· հայոց ցեղասպանության ժամանակաշրջանի մասին,
· «Ցեղասպանություն» եզրույթի մասին,
· Հայոց ցեղասպանության մտահղացման, կազմակեպման և իրագործման փուլերի մասին,
· աշխարհքաղաքական դրդապատճառների մասին,
· ֆիդայական շարժման և ազգային ազատագրական պայքարի մասին,
· «Նեմեսիս» գործողության մասին,
· անմոռուկի մասին,
· և այլն:
բ)Կարողանալ`
· վերարտադրել Հայոց ցեղասպանության ժամանակաշրջանը, մտահղացման և իրագործման պատմությունը, ինչպես նաև ազգային ազատագրական պայքարի, Նեմեսիս գործողության մանրամասները:
· Մեկնաբանել «Անմոռուկ» ծաղկի խորհրդանիշերը:
· Մեկնաբանել հայ ժողովրդի պահանջատիրությունը. առանձնահատկությունները:
· Ձևակերպել հայոց պահանջատիրության մասին սեփական մոտեցումները (կարծիքը):
ՄԵԹՈԴՆԵՐ._Զրույց, Τ-աձև աղյուսակ, երեք աստղիկ և մեկ դրոշակ:
ԶՆՆԱԿԱՆ ՊԱՐԱԳԱՆԵՐ._ Պաստառ «Միշտ հիշենք, որ աշխարհը չմոռանա» վերնագրով, գրատախտակ, Հայոց ցեղասպանության վերաբերյալ փաստավավերագրական և գեղարվեստական գրականոթյան նմուշներ, հեռուստացույց` «power point» ծրագրով կազմած հարցերով, նկարներով և առանձին մեջբերումներով:
ԴԱՍԻ ԸՆԹԱՑՔԸ._
ա)Խթանման փուլ._
1. Ո՞ր է դասի թեման:
2. Հատված Ե. Չարենցի «Դանթեական առասպել»-ից:
3. Ի՞նչ է ցեղասպանությունը:
4. Ո՞վ է առաջին անգամ շրջանառության մեջ դրել «Ցեղասպանություն» եզրույթը:
բ)Իմաստի ընկալման փուլ._
1. Ինչո՞ւ իրագործվեց Հայոց ցեղասպանությունը:
2. Քանի՞ շրջափուլով իրագործվեց Հայոց ցեղասպանությունը կամ Հայոց Մեծ եղեռնը:
3. Ովքե՞ր էին այդ հայաջինջ ծրագրի հեղինակները:
4. Քանի՞ փուլով իրագործվեց բուն` 1915 թվականի ցեղասպանությունը:
5. Նշե′ք եղեռնի զոհ դարձած հայ մտավորականների անուններ:
6. Ի՞նչ կասեք բուն ցեղասպանության 3-րդ փուլի մասին:
7. Մարդկային անդառնալի կորուստներից բացի էլ ի՞նչ կորուստներ կրեցինք:
8. Համատարած սպանդի ու բնաջնջման մռայլ ֆոնին արդյո՞ք կար առկայծող, աղոտ նշմարվող փրկության հույս:
9. Ո՞ր շրջաններում մղվեցին ինքնապաշտպանական կռիվներ:
10. Ինչպե՞ս մեկնաբանեցին Հայոց ցեղասպանությունը օտարները.
v ՀԵՆՐԻ ՄՈՐԳԵՆԹԱՈՒ,
v ՖՐԻՏՅՈՖ ՆԱՆՍԵՆ,
v ԱՆԱՏՈԼ ՖՐԱՆՍ,
v ԱԼԲԵՐՏ ԷՅՆՇՏԵՅՆ:
11. Τ-աձև աղյուսակի միջոցով ցույց տալ <<Հայ>> և <<Թուրք>> հակասությունը:
12. Ինչպիսի՞ հաշվերհարդար տեսան հայորդիները երիտթուրք պարագլուների նկատմամբ /Նեմեսիս խմբավորման մասին/:
13. Խոսել հայ ժողովրդի պահանջատիրության մասին.:
14. Անմոռուկի մասին:
գ)Կշռադաստման փուլ._
1. Արտասանել հատված Հովհաննես Շիրազի «Հայոց դանթեականը» պոեմից:
2. Կատարել «Վրեժ» երգը :
3. Կիրառել «3 աստղիկ և մեկ դրոշակ» մեթոդը.
Ø Քո կարծիքով` ո՞րն էր Հայոց ցեղասպանության ամենաողբերգական փուլը:
Ø Շարադրի՛ր Քո մտահոգությունները մարդկային և մշակութային ահռելի կորուստների մասին:
Ø Ո՞րն է Հայկական հարցի լուծման Քո տարբերակը:
4. Արտասանել Հրաչյա Հովհաննիսյանի ‹‹Հայոց պատմություն›› բանաստեղծությունը (յուրաքանչյուր աշակերտ արտասանում է մի տող, իսկ վերջին տողը`բոլորը միաժամանակ):
© ООО «Знанио»
С вами с 2009 года.