Կոն

  • docx
  • 10.05.2020
Публикация в СМИ для учителей

Публикация в СМИ для учителей

Бесплатное участие. Свидетельство СМИ сразу.
Мгновенные 10 документов в портфолио.

Иконка файла материала Կոն.docx

 

 

Կոն

     Դիտարկենք O կենտրոնով L շրջանագիծը և OP ուղիղը, որն ուղղահայաց է այդ շրջանագծի հարթությանը: Շրջանագծի յուրաքանչյուր կետը հատվածով միացնենք P կետին: Այդ հատվածներով առաջացած մակերևույթը կոչվում է կոնային մակերևույթ, իսկ իրենք՝հատվածները կոչվում են կոնային մակերևույթի ծնորդներ:

 

 

     Մարմինը, որ սահմանափակված է կոնային մակերևույթով և L շրջանագծի եզերած շրջանով, կոչվում է կոն:

     Կոնային մակերևույթի կոչվում է կոնի կողմնային մակերևույթ, իսկ շրջանը՝ կոնի հիմք: P կետը կոչվում է կոնի գագաթ, իսկ կոնային մակերևույթի ծնորդները կոչվում են կոնի ծնորդներ: Կոնի բոլոր ծնորդները միմյանց հավասար են: OP ուղիղը, որն անցնում է կոնի գագաթով և հիմքի կենտրոնով , կոչվում է կոնի առանցք:  Կոնի առանցքն ուղղահայաց է հիմքի հարթությանը: OP հատվածը կոչվում է կոնի բարձրություն:

 

 

 

 

     Կոն կարելի է ստանալ՝ պտտելով ուղղանկյուն եռանկյունը իր էջերից մեկի շուրջը:

 

 

     Եթե հատող հարթությունն անցնում է կոնի առանցքով , ապա հատույթը հավասարասրուն եռանկյուն է, որի հիմքը կոնի հիմքի տրամագիծն է, իսկ սրունքները կոնի ծնորդներն են: Այդ հատույթը կոչվում է առանցքային հատույթ:

    Եթե հատող հարթությունն ուղղահայաց է կոնի առանցքին, ապա կոնի հատույթը շրջան է, որի կենտրոնն ընկած է կոնի առանցքի վրա: