Ինչու է անհրաժեշտ աշխատանք ծնողների հետ
Ընտանիքն այն առաջնային սոցիալական օղակն է, որտեղ հիմք է դրվում երեխայի զարգացումը՝ և ֆիզիկական, և հոգեբանական, որը պայմանավորում է երեխայի կյանքի տարիների սոցիալիզացիան: Հիմք են դրվում բոլոր այն բազիսային հոգեվճակների, տրամադրությունների և վերաբերմունքի ձևավորմանը, որը բնորոշվում է և ուղեկցվում մանկական նևրոզներով, նեգատիվիզմով, ագրեսիվությամբ, ընդունելու մեծահասակին կամ չընդունելու վարքագծով: Երեխայի վարքը դրսևոր- վում է միմիկայով և պանտոմիմիկայով: Օրինակ, երբ երեխան բացա- սաբար է տրամադրված դեպի մեծահասակը, նա այնպիսի չարախեթող հայացքով է նայում, աչքերը փայլում են փոքրիկ դաժանիկին բնորոշ նենգությամբ: Բայց իրականում նրանք մեղավոր չեն իրենց կյանքի և պահվածքի համար: Նրանց նման հոգեվիճակին հասցնում են անտեղյակ և մեծամտացող ծնողները, ովքեր փոքրիկի պարանոցին են փաթաթում իրենց ընտանեկան խնդիրները: Ի՞նչ է հարկավոր գիտենալ:
Հարգելի՛ ծնող համառորեն մի պնդեք Ձերը, մի՛ ստիպեք երեխային անել այն, ինչ Ձեզ է ձեռնտու, այլև եղեք ավելի հոգատար և կարեկից: Մի՛շտապեք երեխայի աճի և զարգացման ընթացքի մեջ. Նրանք դեռ կհասցնեն հասունանալ: Եղեք ուշիմ և ուշադիր: Պարզապես հիշեք ձեր մանկությունը և փորձեք կրկին մանկանալ, երեխայի դերը կստիպի ձեզ լինել հասկացող և կարեկից երեխայի խնդիրներին: Երբ նա լաց է լինում, մի շտապեք ասել՝ լռի՛ր, այլև փորձեք հասկանալ նրան: Միգուցե նա որևիցե պահանջ ունի կամ քաղցած է կամ քնել է ուզում, միգուցե նա որևէ ցավի զգացում ունի, փորիկն է ցավում կամ խաղալ է ցանկանում: Ունեցեք պարզապես էմպատիայի զգացում, սովորեք և սովորեցրեք ձեր երեխային լսել, ժպտալ, ունկնդրել մեղեդին, հենց ձեր ձայնի տոնայինությունը, ճանաչել ձեր ձայնը՝ ընդունելով այն դրականորեն: Եթե դուք անընդհատ բղավեք, կոպիտ ձեռքից հրեք կամ արգելեք, փակեք սենյակում և ստիպեք ձերը, չարաչար սխալվելիս կլինեք ամենակարևոր և ամենամեծ դաստիարակչական գործընթացում:
Դժվարամատչելի շփումը կբերի նրան, որ դուք էլ ավելի արգելակելիս կլինեք նրա՝ առանց այդ էլ դոմինանտացված գլխուղեղի նյարդային կենտրոնները: Պարզապես երեխայի առանձգական նյարդային համա- կարգը կնմանվի նյարդաթելերի կծիկի, որով գործել ցանկալին, անհնար կլինի և կդժվարանա նաև մանկավարժական աշխատանքը:
Աշխատել և շտկել նրա հուզական աշխարհը: Հարթել ուղի առանց այդ էլ նրա դժվարին քայլերին: Չէ՞ որ փոքրիկի հենաշարժողական համակարգը, ստիպում է նրան զգալ թույլ և տկար: Եկեք անենք անհնա- րինը, որպեսզի նա զգա իրեն նախ ուժեղ, ապա լիարժեք անհատականություն, ով ունակ է մյուսներին հավասար երազել, տեսնել, ընկալել աշխարհն իր չքնաղ գույներով: Ամեն ինչ հստակ և անսխալա- կան, թեկուզև իր ունակությունների շրջանակում:
Եվ այսպես, երբ երեխան իր փոքրիկ հոգեբանությունում, փխրուն և նուրբ սրտի զարկերով չի զգում իր ծնողի ներկայությունը, որն այնքան անհրաժեշտ է նրա բնականոն զարգացման համար, ով իր ամենաքաղցր մանկական տարիները պետք է համեմի մայրական հույզերի ծով սիրո և փաղաքշական վերաբերմունքի ջերմ շփումով և համբույրներով: Ստիպված հարմարվում է / ադապտացվում է հատկապես սոցիալապես/ այն իրավիճակին, պայմաններին և իրադրային կյանքի, ընտանեկան դրվագներին, որոնք իրենց դրոշմն են դնում նրա թեկուզև անհամաչափ սոմատոփսիխիկ / ֆիզոփսիխիկ / ընդհանրապես հոգեկերտվածքին: Չէ՞ որ ծնողները առաջին հերթին պետք է լինեն այն անձիք, ովքեր օրինակելի վարքագիծ պետք է սովորեցնեն փոքրիկին, իրենց վարքը օրինակելի դարձնելով:
ԾՆՈՂՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՄՈՒՆՔԸ ՆԱԽԱՊԱՅՄԱՆ Է, ՈՐԸ ՁևԱՎՈՐՈՒՄ Է ԵՐԵԽԱՅԻ ԼԻԱՐԺԵՔ ԻՆՔՆԱԳՆԱՀԱՏԱԿԱՆԸ:
Նախապայման է՝
1.Սովորեցնում է ժպտալ և սիրել, տածել փաղաքշական զգացմունքներ:
2.Հասկանալ՝ ինչ բան է հարգանքը դեպի մեծահասակը, ծնողը:
3.Օգնում է ճանաչել իրական երևույթներն ու առօրյա փաստերը, առարկաները, որոնք շրջապատում են իրեն:
4.Զարգացնում է ճանաչողությունը և մտածողությունը, ընկալունակութ- յունը:
5.Զգայուն հուզական աշխարհը փոխարինվում է ամուր բնավորությամբ և համաչափ վարքագծային քայլերով:
6.Զգացմունքները դառնում են չափավոր, գեղեցիկ և ամուր, հասկանում է դպրոցի և ուսման դերն իր կյանքում:
7.Ունակ է հաշվել, ընթերցել, թեկուզև իր հոգեֆիզիկական և մտավոր ներուժի չափով:
8.Կոգնիտիվ հատկությունները ստանում են դինամիկ զարգացման բնականոն ընթացք:
9.Առօրյա սթրեսներն այլևս տագնապ չեն հարուցում, երեխան պատրաստ է հաղթահարել հոգեվիճակը:
10.Զարգանում է երեխայի երևակայությունը, նա զանազանում է գույները, բնության ամեն հրաշալիք ուրախություն է պարգևում:
11.Հույզերն ու զգացմունքները դառնում են կայուն, կառավարելի, բարի:
12.Միջանձնային փոխհարաբերություններում շփումը հետզհետե անկայուն զգացմունքներից փոխվում է կոնկրետի, հասկանալիի, անկաշկանդ հաղորդակցման:
13.Ագրեսիվ վարքագիծը, վերաբերմունքը՝ նեգատիվիզմից սկզբում
փոխվում է կամակորության, ապա լացակումածի, ապա հեղեղվում է ծով ծիծաղ ու խինդով:
14.Փոքրիկին միշտ ուղեկցում է աննկարագրելի, անուշիկ, երբեմն խռովկան ժպիտը:
Հարգելի՛ ծնողներ, սիրեք, փաղաքշեք և ժպտացե՛ք ձեր երեխային հաճախ:
ԾՆՈՂԱԿԱՆ ԺՈՂՈՎՆԵՐԻ ՆՊԱՏԱԿԸ
ԿՐԹՈՒԹՅԱՆ ԱՌԱՆՁՆԱՀԱՏՈՒԿ ՊԱՅՄԱՆՆԵՐԻ ԵՐԵԽԱՆԵՐ
Առաջաբանը իրենից ներկայացնում է ծնողներին իրազեկող, կրթական մակարդակին, չափորոշիչներին, ուսումնական առարկաների բարդություններին և մատչելիությանը՝ ըստ երեխայի հոգոֆիզիոլոգիական ունակությունների և հնարավարությունների տեսանկյունից դիտարկմանը: Ծնողը պետք է ինքնավերլու- ծությամբ, խորհրդատվական զրույցին ունկնդիր լինելով, ՛՛ Հարցաթերթիկ ծնողնե- րին ՛՛հարցերին պատասխանելիս, ինքնավերլուծությամբ մտորի և խորհի ՛՛ Արդյո՞ք ես այդպիսին եմ ՛՛, ՛՛Արդյո՞ք դա այդպես է ՛՛, ՛՛Դաստիարակչական մոտեցումներս արդյո՞ք նպատակային են, ճիշտ ՛՛, ՛՛Արդյո՞ք ծանոթ եմ առողջապահական էթիկային՛՛, ՛՛Ունեմ բացթողումներ, որոնք պետք է լրացնել ՛՛ և ՛՛ ի՞նչ տվեց ինձ այս զրույցը ՛՛: Ամենակարևորը, ինձ պետք էր այս ամենը իմանալ, հասկացա նաև, որ ունեմ սխալներ և դրանք շտկելու ժամանակն է եկել, արդյո՞ք չեմ ուշացել:
Հենց այսօրվանից կփորձեմ էլ ավելի ջերմությամբ՝ ծնողական էմպատիայով և, տեղին էլ, ծնողական պահանջներով և մեթոդներով վերադաստիարակել, շտկել երեխայի վարքագիծը, կրթել հումանիստական արժեքներով:
Իսկ հոգեֆիզիկական խնդիրներով փոքրիկը պետք է զգա իրեն մյուսներին հավասար, անբաժան մի մասնիկը դասարանական կոլեկտիվի ընկերների հետ շփվելիս:
© ООО «Знанио»
С вами с 2009 года.