ՄԱԹԵՄԱՏԻԿԱ
IV ԴԱՍԱՐԱՆ
2017 – 2018 ՈՒՍՏԱՐԻ
ԴԱՍՎԱՐ՝ Կ․ ՄԱԴԱԹՅԱՆ
Դասարան՝-4-րդ
Առարկա՝-<<Մաթեմատիկա>>
Դասի թեման՝-<<Խմդիրների լուծում>>
Դասի կիրառվող մեթոդները և Հնարները՝
· մտագրոհ
· կարուսել
Ցուցադրական պարագաներ՝
սահիկահանդես, համակարգիչ, ինքնակպչուն թղթեր, գունավոր մատիտներ, դասագիրք
Դասի նպատակը
· Սովորեցնել տարբերել պարզ և բաղադրյալ խնդիրներն։
· Սովորեցնել թվերն ու մեծություններն օգտագործել կիրառական պարզագույն խնդիրներ լուծելիս։
· Սովորեցնել ձևակերպել, մոդելավորել և լուծել խնդիրներ։
· Սովորեցնել ճիշտ օգտագործել մաթեմատիկականլ եզուն։
· Ձևավորել գիտելիներ և կարողություններ խնդրի և դրա լուծման մասին։
Կրթական հիմնական խնդիրներ
· Կզարգանա հիշողությունը, տրամաբանական մտածողությունը, պարզ իրավիճակներում արագ կողմնորոշվելու ունակությունը։
· Կկարողանան աշխատել խմբերով։
· Կդաստիարակվի համագործակցելու կուլտուրա, կստեղծվի առողջ մրցակցություն։
· Զարգացնել համեմատման, վերլուծության, վերացարկման կարողություններ։
· Մեծացնել հետաքրքրությունը առարկայի նկատմամբ։
· Ամրապնդել անցած նյութերը։
Դասի ընթացքը
1) Դասը սկսվում է ուղերձով․
Սիրում ենք մենք թվերի աշխարհը անսահման,
Սիրում ենք մենք խնդիրների անհայտները գտնել անհամար,
Ո ՛չ մի անհայտ չի փրկվի մեր խելքից գիտունիկ։
2) Տնային աշխատանքի ստուգում։
3) Երեխաներ դուք սկսեցիք ուղերցով, իսկ ես կսկսեմ Լոմոնոսովի խոսքերով․
—Մաթեմատիկան պետք է սիրել թեկուզ նրա համար, որ կարգի է բերում մեր միտքը։
Մ․ Վ․ Լոմոնոսով
Դիտել սահիկ (1)
4) Այո ՛, հաճախ են ասում, որ թվերն են կառավարում աշխարհը և մաթեմատիկայով մտածում են մյուս բոլոր գիտությունները։ Փորձենք մենք էլ զարգացնել և կատարելագործել մեր մտածողությունը և ակտիվ մասնակցել բանավոր հաշվին։
Բանավոր հաշիվ
· I գումարելին 470, II գումարելին 330։ Գտիր գումարը
· Որ թիվը պետք է բազմապատկել 7 անգամ, որ ստացվի 350
· Գտիր 24-ի և 2-ի արտադրյալը
· 45-ը քանի անգամ է մեծ 9-ից
· 45-ը քանիսով է մեծ 9-ից (36)
· Գտիր 640 և 80 թվերի քանորդը (8)
· Գտիր 450 և 30 թվերի տարբերությունը
5) Գրում ենք մաթեմատիկական թելադրություն
· Գտիր այն թիվը , որը պարունակում է 6 հազարյակ, 4 հարյուրյակ, 5 միավոր (6405)
· Արտադրիչներից մեկը 10 է, մյուսը ՝ 80 արտադրյալը
· Որ միանիշ թվերը բազմապատկենք , որ արտադրյալը լինի 81
· 1 օրը ներկայացրու ժամով
· 3կգ արտահայտիր գրամով
· Գտիր 600 և 3 թվերի քանորդը
6) կհամոզվենք։ Այսօրվա մեր դասի թեման խնդիրների լուծում է։ Մեզ այսօր խնդիրներ կառաջարկի Գիտունիկը։ Լսենք նրան․
· Քաղաք ուղարկվեց 19-ը ավտոբուս
Աշխատիր հաշվել, ով իմ աչքի լույս,
Քանի ավտոբուս դեռ պիտի բերեն,
Որ նախորդի հետ 58 լինի: /19+39 =58/
· Ձևարան բերվեց մի փաթեթ կտոր,
Որից ձևեցին 23 շոր ։
Որքան գործվածք էր փաթեթում եղել ,
Երբ երկու մետրից մի շոր էր կարվել։ /23×2=46/
Դիտել սահիկ(2)
7) Մեզ շրջապատող կյանքում ծագում են այնպիսի կենսական իրադրություններ, որոնք կապված են թվերի հետ և պահանջում են դրանցով կատարել թվաբանական գործողություններ՝ դա խնդիրն է։ Խնդիրը թարգմանված է պրոբլեմ բառից։
Դիտել սահիկ (3)
8) Խնդիրը ինչ բաղադրիչներից է կազմված։
Ինչ է պայմանը
· Պայմանը նշված թվերի և որոնելի թվերի եղած կապերն է։
Ինչ է պահանջը
· Դա առաջադրվող հարցն է։
Դիտել սահիկ (4)
Խնդիրը քանի տեսակ է լինում։
Քերականության որ բաժնի հետ կարելի է համեմատել խնդրի տեսակները։
Դիտել սահիկ(9)
9) Խնդիրների լուծումներ սահիկահանդեսներով
Խնդիր 193
· 2 նուռ, 2 տանձ, 2 խնձոր =2000դր
2 նուռ, 2 տանձ, 1 խնձոր=1850դր
1 նուռ, 2 տանձ, 2 խնձոր =1350դր
1 նուռ =?դր
1 տանձ =?դր
1 խնձոր =?դր
Լուծում՝
1) 2000 - 1850 = 150 (դր խնձոր)
2) 2000 – 1350 = 650 (դր նուռ)
3) 2 × 150 = 300
4) 1 × 650 = 650
5) 300 + 650 = 950
6) 1350 – 950 = 400
7) 400 ÷ 2 = 200 (դր տանձ)
Պատ․ նուռ-650 դր, տանձ-200 դր, խնձոր-150 դր։
10) Ինչպիսի երկրաչափական պատկերներ գիտենք
Թվարկենք․
11) Ինչպիսի մաթեմատիկական մեծություններ գիտենք
Թվարկենք․
12) Երկարության չափման ինչ միավորներ գիտենք
Թվարկենք․
13) Խաղ <<Որսորդներ>>
Դիտել սահիկ (6)
14) Խնդիր 413
· Ուղղանկյուն ասելով ինչ ենք հասկանում։
Ուղղանկյունը այնպիսի քառանկյուն է, որի բոլոր անկյունները ուղիղ են։
p=288մ, AB=BC-14մմ=?մմ, AB=CD=?մմ B F C
|
|
A E D
Նախ գտնենք ավել կողմերի գումարը
14 + 14 = 28 (մմ)
288 – 28 = 260 (մմ)
Քառակուսու մասին ինչ գիտենք։
Քառակուսին այն ուղղ․է, որի բոլոր կողմերը իրար հավասար են։
Քանի որ բոլոր կողմերը իրար հավասար են
260 ։ 4 = 65 (մմ լայն․)
Պատ՝․ 65 մմ լայն․
15) Խաղ << խանութ>>
Դիտել սալիկ (7)
16) Խնդիր 304
6 հ – 480 դր 480 ։ 6 = 80 (դր)
8 հ - ? դր
80 × 8 = 640 (դր) ( 480 : 6 ) × 8 = 640 (դր)
Պատ՝․640 դր
Ֆիզկուլտ դադար
Խմբերը առաջարկում են կատակ խնդիրներ։
Դիտել սահիկ (9)
17) Ինքնուրույն աշխատանք
Գիտունիկներ Հանճարներ
Ուղղանկյան լայն․ 34 սմ է , Քառակուսու լայն․ 18 սմ է։ Գտիր
իսկ երկ․ 64 սմ։ Գտիր քառակուսու պարագիծը։
ուղղանկյան պարագիծը։
Բանիմացներ Գիտակներ
Ուղղանկյան լայն․ 14 մ է , Աշոտը գնեց 6 կգ խնձոր և վճարեց 600 դր,
իսկ երկ․ 15 սմ։ Գտիր իսկ Արմանը գնեց 2 կգ խնձոր ։ Ընդամենը
ուղղանկյան մակերեսը։ որքան գումար վճարեցին նրանք։
Ամփոփում /Անդրադարձ/
· Որոնք են խնդրի բաղադրիչները
· Խնդիրները քանի տեսակ են լինում
Գնահատում
Աշակերտները գնահատվում են պարզաբանումով։
· Ովքեր արագ ընկալեցին խնդիրը խմբային աշխատանքի ժամանակ, օգնեցին ընկերներին և սովորեցրին նրանց, լինել ավելի նախաձեռնող , ուղղորդեցին խմբի գործունեությանն ու ցուցաբերեցին ակտիվ մասնակցություն։
Տնային հանձնարարություն – 457 խնդիրը։
© ООО «Знанио»
С вами с 2009 года.